ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 769-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-Ի N 110-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 01245672) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2023 թվականի փետրվարի 10-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնների ընդլայնում» ծրագրի մասին» N 110-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Հիգիեն անդ պերսոնալ կեյր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 00915091) 2025 թվականի հոկտեմբերի 28-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 30 հատ ալկոսփրեյի ձեռքբերում՝ 169,992 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Մեյլչիմպ դը ռոկետ սայընս գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (Mailchimp c/o The Rocket Science Group, LLC, 675 Պոնս դը Լեոն փողոց, Ատլանտա, Ջորջիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ) գնառաջարկով իրականացվող գործարքը, որով նախատեսվում է 2025 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2026 թվականի հոկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում մարքեթինգային ծառայությունների մատուցում՝ 2,557.50 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Օազիս կոմպյուտեր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 02247256) 2025 թվականի նոյեմբերի 4-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է համակարգչային տեխնիկայի ձեռքբերում՝ 188,233.33 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
4) «Մաժդալանի էնջինիերինգ էնդ Թրեյդինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (Majdalani Engineering & Trading LLC, Սին էլ Ֆիլ մայրուղի, Բեյրութ, Լիբանան) 2025 թվականի նոյեմբերի 4-ի գնառաջարկով իրականացվող գործարքը, որով նախատեսվում է խորհրդատվական ծառայությունների մատուցում՝ 8,312.52 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
5) «Ակուռատ գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 00856513) 2025 թվականի հոկտեմբերի 7-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Մասիս համայնքում նոր Թումո կենտրոնի համար շինարարական աշխատանքների իրականացում՝ 15,623,255.62 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
Երևան |
|
03.12.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |