ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 սեպտեմբերի 2022 թվականի N 1485-Ն
ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ, ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԵՎ ՎԱՐՉԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ԽՄԲԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը խմբ. 04.12.25 N 1759-Ն)
Ղեկավարվելով «Նախադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել պետական և համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների օրինակելի հաստիքացուցակը, մանկավարժական և վարչատնտեսական աշխատողների վարձատրության խմբերի դասակարգման չափանիշները՝ համաձայն հավելվածի:
(1-ին կետը խմբ. 04.12.25 N 1759-Ն)
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով սահմանվող վարձատրության խմբերի դասակարգման չափանիշները տարածվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվող նախադպրոցական ուսումնական հաստատությունների վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
29.09.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ կառավարության 2022 թվականի սեպտեմբերի 29-ի N 1485-Ն որոշման |
ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ, ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԵՎ ՎԱՐՉԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ԽՄԲԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ
(վերնագիրը խմբ. 04.12.25 N 1759-Ն)
1. Սույն հավելվածով սահմանվում են՝
1) նախադպրոցական ուսումնական հաստատությունների օրինակելի հաստիքացուցակը.
2) պետական և համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների (այսուհետ` հաստատություն) վարչական (տնօրեն, մեթոդիստ՝ տնօրենի ուսումնական գծով տեղակալ, մասնաճյուղի ղեկավար, որոնք համարվում են նաև մանկավարժական աշխատողներ), մանկավարժական և ուսումնաօժանդակ կազմի վարձատրության խմբերի դասակարգման չափանիշները։
2. Վարձատրության խմբերը դասակարգվում են ըստ հետևյալ չափանիշների՝
1) վարչատնտեսական կազմի համար.
|
NN ը/կ |
Հաստիքային միավորների քանակը՝ կախված խմբերի թվից |
Վարձա- տրության խումբը | ||||||||||||
|
Պաշտոնի անվանումը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 | ||
|
1 |
Տնօրեն |
1 |
1 |
1 |
1 |
1 |
1 |
1 |
1 |
1 |
1 |
1 |
1 |
5 |
|
2 |
Մեթոդիստ՝ տնօրենի ուսումնական գծով տեղակալ |
- |
0.5 |
0.75 |
0.75 |
1 |
1 |
1 |
1 |
1 |
1.25 |
1.25 |
1.25 |
4 |
|
3 |
Մասնաճյուղի ղեկավար |
0.25 |
0.25 |
0.5 |
0.5 |
0.5 |
0.5 |
0.5 |
1 |
1 |
1 |
1 |
1 |
4 |
|
4 |
Գլխավոր հաշվապահ |
0.5 |
0.5 |
0.5 |
0.75 |
0.75 |
1 |
1 |
1 |
1 |
1 |
1 |
1 |
3 |
|
5 |
Տնտեսվար |
0.25 |
0.5 |
0.5 |
0.75 |
0.75 |
0.75 |
1 |
1 |
1 |
1 |
1 |
1 |
2 |
|
6 |
Գործավար |
0 |
0 |
0.5 |
0.5 |
0.75 |
0.75 |
1 |
1 |
1 |
1 |
1 |
1 |
1 |
|
7 |
Շեֆ խոհարար |
- |
- |
- |
- |
- |
- |
- |
- |
- |
1 |
1 |
1 |
3 |
|
8 |
Խոհարար |
1 |
1 |
1 |
1 |
1 |
1 |
2 |
2 |
2 |
2 |
2 |
2 |
2 |
|
9 |
Խոհարարի օգնական |
0.5 |
0.5 |
0.5 |
1 |
1 |
1 |
1 |
1 |
1 |
1 |
1 |
1 |
1 |
|
10 |
Լվացարար |
0.25 |
0.5 |
0.5 |
0.5 |
0.5 |
0.5 |
1 |
1 |
1 |
1 |
1 |
1 |
1 |
|
11 |
Հավաքարար |
0.5 |
0.5 |
0.5 |
0.5 |
0.5 |
0.5 |
1 |
1 |
1 |
1 |
1.5 |
1.5 |
1 |
|
12 |
Օժանդակ բանվոր |
0.25 |
0.5 |
0.5 |
0.5 |
0.5 |
0.5 |
1 |
1 |
1 |
2 |
2 |
2 |
1 |
|
13 |
Հնոցապան |
ինքնուրույն կենտրոնական ջեռուցում (ջրի, գազի, գոլորշու) ունեցող մանկապարտեզներում ջեռուցման սեզոնում սահմանվում է հնոցապանի հաստիք՝ յուրաքանչյուր հերթափոխի համար մեկ դրույքի հաշվով |
1 | |||||||||||
|
14 |
Փականագործ-էլեկտրամոնտյոր |
● կենտրոնացված ջերմամատակարարման (ՋԷԿ) դեպքում ջերմային կետ կամ էլևատոր ունեցող մանկապարտեզներում սահմանվում է փականագործ-էլեկտրամոնտյորի մեկ հաստիք, իսկ բոյլերի և պոմպի դեպքում, երբ պահանջվում է շուրջօրյա հերթապահություն, սահմանվում է փականագործ-էլեկտրամոնտյորի հաստիք, յուրաքանչյուր հերթափոխի համար մեկ միավորի հաշվով● սառնարանային սարքավորում, էլեկտրասալիկ և այլ էլեկտրական ջեռուցման սարքավորումների առկայության դեպքում 4 և ավելի խումբ ունեցող մանկապարտեզներում (եթե հաստիքներում չի նախատեսված փականագործ-էլեկտրամոնտյորի հաստիք) սահմանվում է 0,5 միավոր փականագործ-էլեկտրամոնտյորի հաստիք |
1 | |||||||||||
|
15 |
Այգեպան |
մրգի այգի կամ դեկորատիվ տնկիներ ունեցող 0,5 հա մակերեսից ոչ պակաս դեկորատիվ բուսականությամբ հողամաս ունեցող մանկապարտեզներում սահմանվում է այգեպանի հաստիք՝ 1 միավոր, ինչպես նաև 0,5 հա -ից ավելի յուրաքանչյուր հաջորդ 0,5 հա հողամասի համար` ևս 0,5 միավոր |
1 | |||||||||||
|
16 |
Պահակ |
պահակի հաստիքը սահմանվում է օրենքով սահմանված կարգով |
1 | |||||||||||
|
17 |
Վարորդ |
վարորդի հաստիքային 1 միավոր կարող է սահմանվել ավտոտրանսպորտի առկայության դեպքում |
2 | |||||||||||
2) մանկավարժական կազմի համար․
|
NN ը/կ |
|
Հաստիքային միավորների քանակը՝ կախված խմբերի թվից |
Վարձա-տրության խումբը | |||||||||||
|
Պաշտոնի անվանումը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 | ||
|
1 |
Դաստիարակ |
1.17 |
2.34 |
3.51 |
4.68 |
5.85 |
7.02 |
8.19 |
9.36 |
10.53 |
11.70 |
12.87 |
14.04 |
4 |
|
2 |
Դաստիարակ (մսուրային խմբեր (վաղ տարիքի առաջին, երկրորդ, կրտսեր տարիքի առաջին խմբեր) |
2.34 |
4.68 |
7.02 |
9.36 |
11.7 |
14.04 |
16.38 |
18.72 |
21.6 |
23.4 |
25.74 |
28.08 |
4 |
|
3 |
Երաժշտության դաստիարակ (երաժշտական ղեկավար) |
0.25 |
0.5 |
0.75 |
1 |
1.25 |
1.5 |
1,75 |
2 |
2 |
2 |
2.5 |
2.5 |
4 |
|
4 |
Ֆիզկուլտուրայի հրահանգիչ |
0.25 |
0.25 |
0.5 |
0.5 |
0.75 |
0.75 |
1 |
1 |
1.5 |
1.5 |
2 |
2 |
4 |
|
5 |
Մանկավարժա-հոգեբանական ծառայություն մատուցող մասնագետ (հատուկ մանկավարժ, լոգոպեդ, սոցիալական մանկավարժ, հոգեբան) |
1 հաստիքային միավոր, իսկ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող 15 սանից ավելի յուրաքանչյուր 7 սանի համար՝ 0,5 միավոր |
4 | |||||||||||
|
6 |
Պարուսույց` պարի ղեկավար |
միջին և ավագ տարիքային յուրաքանչյուր խմբին՝ 0,25 դրույք, սակայն ոչ ավելի, քան 2 դրույքը (հիմնադրի կողմից լրացուցիչ բյուջետային միջոցների կամ հաստատության արտաբյուջեի առկայության դեպքում) |
4 | |||||||||||
|
7 |
Լրացուցիչ կրթական ծառայությունների մանկավարժ (ուսուցիչ, խմբավար) |
յուրաքանչյուր խմբին՝ 0,2 դրույք, սակայն ոչ ավելի, քան 2 դրույքը (հիմնադրի կողմից լրացուցիչ բյուջետային միջոցների կամ հաստատության արտաբյուջեի առկայության դեպքում) |
4 | |||||||||||
3) ուսումնաօժանդակ կազմի համար.
|
NN ը/կ |
|
Հաստիքային միավորների քանակը՝ կախված խմբերի թվից |
Վարձատրության խումբը | |||||||||||
|
Պաշտոնի անվանումը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 | ||
|
1 |
Բուժքույր |
1 |
1 |
1 |
1 |
1 |
1 |
1 |
1 |
1.5 |
1.5 |
1.5 |
1.5 |
3 |
|
2 |
Բուժքույր (մսուրային խմբեր (վաղ տարիքի առաջին, երկրորդ, կրտսեր տարիքի առաջին խմբեր |
0.5 |
0.5 |
1 |
1 |
- |
- |
- |
- |
- |
- |
- |
- |
3 |
|
3 |
Դաստիարակի օգնական |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
2 |
|
4 |
Դաստիարակի օգնական (մսուրային խմբեր (վաղ տարիքի առաջին, երկրորդ, կրտսեր տարիքի առաջին խմբեր) |
2 |
4 |
6 |
8 |
10 |
12 |
14 |
16 |
18 |
20 |
22 |
24 |
2 |
3. Նախադպրոցական ուսումնական հաստատությունների շուրջտարյա բնականոն աշխատանքի ապահովման նպատակով մինչև նախորդ տարվա դեկտեմբերի 15-ը սահմանվում և հաստատության տնօրենի կողմից հաստատվում է արձակուրդների տրամադրման ժամանակացույցը: Աշխատակիցներին ամենամյա արձակուրդը տրամադրվում է աշխատանքային տարվա ցանկացած ժամանակ` ամենամյա արձակուրդի տրամադրման ժամանակացույցին համապատասխան:
4. Սույն հավելվածով սահմանված հաստիքային միավորները պարտադիր նվազագույնն են: Հիմնադրի կողմից լրացուցիչ բյուջետային միջոցների կամ հաստատության արտաբյուջեի առկայության դեպքում կարող են տրամադրվել լրացուցիչ հաստիքներ՝ Կրթության կառավարման պետական լիազորված մարմնի գրավոր համաձայնությամբ:
(հավելվածը խմբ. 04.12.25 N 1759-Ն)
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 սեպտեմբերի 2022 թվական: