ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2025 թվականի նոյեմբերի 13-ին
«ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» 2008 թվականի մայիսի 26-ի ՀՕ-80-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի «ժ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ժ. ռիելթորական կազմակերպությունները և անհատ ձեռնարկատեր հանդիսացող ռիելթորները,»:
Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի 6-րդ կետում «ռիելթորական գործունեություն իրականացնող անձինք» բառերը փոխարինել «ռիելթորական կազմակերպությունները և անհատ ձեռնարկատեր հանդիսացող ռիելթորները» բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունիսի 1-ից:
|
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2025 թ. դեկտեմբերի 8 Երևան ՀՕ-389-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 դեկտեմբերի 2025 թվական: