ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«08» դեկտեմբեր 2025 թվականի N 153-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈՐԱԿԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 49-րդ հոդվածի 4-րդ մասը`
Հրամայում եմ
1. Սահմանել բժշկական օգնության և սպասարկման որակի կառավարման մեխանիզմները՝ համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ հրամանի հավելվածի 16-րդ կետի, որն ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից:
|
08.12.2025 |
Ա. ԱվանեսՅԱՆ |
|
|
Հավելված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2025 թվականի դեկտեմբեր «08»-ի N 153-Ն հրամանի |
ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈՐԱԿԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԸ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Բնակչությանը մատուցվող բժշկական օգնության և սպասարկման որակի (այսուհետ՝ որակ) կառավարման մեխանիզմների սահմանման նպատակն է նպաստել որակի շարունակական բարելավմանը, կանոնավոր մշտադիտարկմանը, գնահատմանը, բժշկական օգնության և սպասարկման ծառայություններից պացիենտների բավարարվածության մակարդակի բարձրացմանը, ինչպես նաև պացիենտների անվտանգության ապահովմանը։
2. Որակի կառավարման մեխանիզմներն են․
1) հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում որակի բարելավման և մշտադիտարկման խորհրդի ստեղծումը, որի ստեղծման և գործունեության ընդհանուր դրույթները սահմանված են սույն հավելվածի գլուխ 2-ում,
2) բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում (այսուհետ՝ կազմակերպություն) որակի ապահովման պատասխանատուների (այսուհետ` որակի պատասխանատու) նշանակումը,
3) հիվանդանոցային, արտահիվանդանոցային և ցերեկային ստացիոնարի պայմաններում իրականացվող բժշկական օգնության և սպասարկման որակի գնահատման ցուցանիշների հավաքագրումը և ՀՀ առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնին (այսուհետ՝ լիազոր մարմին) հաշվետվությունների ներկայացումը` համաձայն սույն հավելվածի գլուխ 4-ում սահմանված կարգի,
4) հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում բժշկական օգնության և սպասարկման ընթացքում արձանագրված անբարենպաստ դեպքերի գրանցումը և վերլուծությունը` համաձայն սույն հավելվածի գլուխ 5-ում սահմանված կարգի,
5) հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում 24 և ավել ժամ բժշկական օգնություն և սպասարկում ստացած պացիենտների փորձառության ուսումնասիրությունը և գնահատումը` համաձայն սույն հավելվածի գլուխ 6-ում սահմանված կարգի,
6) կազմակերպություններում ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջների կիրարկումը՝ համաձայն Առողջապահության նախարարի 2025 թվականի օգոստոսի 4-ի թիվ 86-Ն հրամանի,
7) Հայաստանի Հանրապետությունում դեղերի կողմնակի ազդեցությունների, արդյունավետության բացակայության, սխալ օգտագործման և կեղծված լինելու կասկածի մասին դեպքերի արձանագրման, դրանց մասին Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը հայտնումը` համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 2017 թվականի մայիսի 17-ի թիվ N 23-Ն հրամանի,
8) կազմակերպություններում իմունականխարգելման գործընթացի կազմակերպումը և իրականացումը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության բժշկական կազմակերպություններում իմունականխարգելման գործընթացի կազմակերպմանը և իրականացմանը ներկայացվող պահանջները սահմանող՝ լիազոր մարմնի ղեկավարի ընդունած նորմատիվ իրավական ակտի,
9) ցուցանիշների կատարման դիմաց առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող կազմակերպություններում խրախուսական ֆինանսավորման և վարձատրության կազմակերպման ընթացակարգը` սահմանված լիազոր մարմնի ղեկավարի ընդունած իրավական ակտով:
3. Կազմակերպությունները սույն հավելվածով սահմանված կարգով և դեպքերում ապանձնավորված տեղեկատվությունը տրամադրում են լիազոր մարմնին` ԱՐՄԵԴ էլեկտրոնային առողջապահության համակարգի միջոցով (այսուհետ՝ ԱՐՄԵԴ համակարգ), էլեկտրոնային տարբերակով՝ լիազոր մարմնի պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեին կամ «Մալբրի» էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգով` հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասը և 28-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը։
4. Լիազոր մարմինն իրավասու է կազմակերպությունների կողմից տրամադրված տեղեկատվությունը փոխանցել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Ս․Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերություն (այսուհետ՝ ԱԱԻ), որն իրավունք ունի լիազոր մարմնի կողմից տրամադրված ապանձնավորված տվյալները մշակել և տեղադրել իր պաշտոնական կայքում։
2. ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՈՐԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԵՎ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ԽՈՐՀՐԴԻՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
5. Հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում որակի բարելավման և մշտադիտարկման խորհրդի (այսուհետ` խորհուրդ) ստեղծման նպատակն է ապահովել ներկազմակերպական (բժշկական հաստատության ներսում) մակարդակում որակի նկատմամբ կանոնավոր մշտադիտարկում, աջակցել կազմակերպությունում որակի երեք հիմնական բաղադրիչի՝ կառուցվածքի, գործընթացի և արդյունքի համալիր գնահատման և բարելավման գործընթացին, ինչպես նաև պացիենտների անվտանգության բարձրացմանը:
6. Խորհրդի կազմը և անդամների թիվը որոշում է կազմակերպության ղեկավարը՝ անհատական իրավական ակտով։ Խորհրդի կազմում պարտադիր ընդգրկվում են ` կազմակերպության տնօրենը կամ անմիջապես բժշկական օգնության և սպասարկման համար պատասխանատու տնօրենի տեղակալը, որակի պատասխանատուն, համաճարակաբանը, գլխավոր բուժքույրը, կազմակերպության հիմնադրի ներկայացուցիչը (համաձայնությամբ), ինչպես նաև բաժանմունքների և ծառայությունների ղեկավարները և ավագ բուժքույրերը` փոխատեղման (ռոտացիոն) սկզբունքով:
7. Խորհրդի աշխատանքներում կարող են ներգրավվել նաև կազմակերպության շահագրգիռ այլ աշխատողներ: Համայնքի ներկայացուցիչները, պացիենտների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունները կազմակերպության ղեկավարի որոշմամբ ևս կարող են ընդգրկվել խորհրդի կազմում` որպես հրավիրվող անդամ:
8. Խորհուրդը կարող է ձևավորել ենթախորհուրդներ՝ որակի առանձին ուղղություններով ուսումնասիրություններ, մշտադիտարկումներ, վերլուծություններ իրականացնելու և առաջարկություններ ներկայացնելու նպատակով։
9. Խորհուրդն իր գործունեության ընթացքում համագործակցում է ՀՀ առողջապահության նախարարի 2025 թվականի հունիսի 30-ի թիվ 56–Ն հրամանով հաստատված հավելվածի 36-րդ կետի համաձայն ստեղծված վարակի հսկողության հանձնաժողովի հետ:
10. Խորհուրդն իր կազմից ընտրում է նախագահ և քարտուղար:
11. Խորհուրդն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են առնվազն ամիսը մեկ անգամ: Նիստերն իրավազոր են, եթե դրան մասնակցում են խորհրդի անդամների կեսից ավելին:
12. Խորհրդի նիստերն արձանագրվում են խորհրդի քարտուղարի կողմից:
13. Խորհրդի որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ և հաստատվում են նիստին ներկա գտնվող անդամների ստորագրություններով: Ձայների հավասարության դեպքում վճռորոշ է խորհրդի նախագահի ձայնը:
14. Խորհրդի նիստերին որակի պատասխանատուի ներկայացմամբ քննարկվում են.
1) սույն հավելվածի գլուխ 1-ով սահմանված որակի կառավարման մեխանիզմների ներդնման ընթացքում բացահայտված խնդիրները,
2) սույն հավելվածի գլուխ 5-ով սահմանված բժշկական օգնության և սպասարկման ընթացքում արձանագրված անբարենպաստ դեպքերը,
3) որակի բացահայտված խնդիրներին ուղղված բարելավման միջոցառումները,
4) որակի վերաբերյալ միջազգային և ազգային չափորոշիչների, խորհրդատվական նյութերի, նորմատիվ իրավական ակտերի վերաբերյալ նորությունները,
5) բուժաշխատողների մասնագիտական կարողությունների զարգացման կարիքները և ձեռնարկվող միջոցառումները,
6) պացիենտների դիմում-բողոքները, դրանց համար հիմք հանդիսացող հանգամանքները և բացահայտված խնդիրների կանխարգելմանն ուղղված միջոցառումները,
7) լիցենզավորման պահանջներին և պայմաններին կազմակերպության համապատասխանության հարցերը,
8) որակի բարելավման և աջակցող վերահսկման երկամյա պլանով նախատեսված միջոցառւմների իրականացման ընթացքը։
15. Խորհրդի նիստերի ընթացքում արձանագրված խնդիրների լուծման նպատակով որակի պատասխանատուի կողմից մշակվում է և խորհրդի հաստատմանն է ներկայացվում որակի բարելավման և աջակցող վերահսկման երկամյա պլան, որի կառուցվածքի օրինակելի ձևը ներկայացված է Ձև 1-ում։
16. Կազմակերպությունները երկամյա պարբերականությամբ, մինչև սույն կետով սահմանված ժամանակաշրջանի հաջորդող տարվա փետրվարի 20-ը, պաշտոնական գրությամբ լիազոր մարմնին «Մալբրի» էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգով կամ պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով ներկայացնում են խորհրդի կողմից հաստատված որակի բարելավման և աջակցող վերահսկման երկամյա պլանը: Լիազոր մարմինը իրականացնում է կազմակերպությունների կողմից ներկայացված որակի բարելավման և աջակցող վերահսկման երկամյա պլանների հաշվառում։
Ձև 1
Որակի բարելավման և աջակցող վերահսկման երկամյա պլանի կառուցվածքի օրինակելի ձև
|
հ/հ |
Բովանդակային հարցեր |
Նշումներ |
|
1) |
Բժշկական օգնության և սպասարկման որակի բարելավման գործընթացում ներգրավված անձանց գործառույթները |
Բացառությամբ որակի պատասխանատուի |
|
2) |
Ներդրման ենթակա որակի բարելավման գործիքներ |
Գործիքները կարող են լինել՝ սույն հավելվածի 4-րդ գլխով սահմանված որակի ցուցանիշները, սույն հավելվածի 5-րդ գլխով սահմանված անբարենպաստ դեպքերի գրանցումը և վերլուծությունը, սույն հավելվածի 6-րդ գլխով սահմանված պացիենտների փորձառության ուսումնասիրությունը և գնահատումը |
|
3) |
Ներդրման ենթակա որակի բարելավման մեթոդներ |
Մեթոդները կարող են լինել՝ արմատային պատճառների բացահայտումը և վերլուծությունը, ըստ գործողությունների ստանդարտ ընթացակարգի ճանապարհային քարտեզը, «պլանավորել–կատարել–ուսումնասիրել–գործել» (PDSA շրջափուլ) որակի բարելավման շարունակական մեթոդը: |
|
4) |
Ներդրման ենթակա որակի բարելավման գործիքների և մեթոդների փաստաթղթավորման պլան |
Պլանը ներառում է որակի բարելավման գործիքների և մեթոդների ներդրման մասին վկայող փաստաթղթերը, այդ թվում` հաշվետվություններ, զեկույցներ, եզրակացու-թյուններ, որոնք կազմվելու են գործընթացի պատասխանատուի կողմից |
|
5) |
Սույն ձևի 2-րդ կետում նշված գործիքների կիրառմամբ` բարելավումների ընթացքը մշտադիտարկելու գծապատկերներ |
Գծապատկերները պետք է կազմվեն բժշկական կազմակերպության ղեկավարի կողմից նշանակված պատասխանատուի կողմից |
|
6) |
Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների որակի բարելավման և պացիենտների բուժման արդյունքների բարելավման միջոցառումների պլան` ներառյալ խնդրի նկարագրությունը, խնդրի լուծմանն ուղղված գործողությունը (միջոցառումը) կատարման պատասխանատուն, կատարման ժամկետը: Հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների համար պլանում պետք է ներառված լինեն նաև հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի I21.0-ից I21.3 ծածկագրերին համապատասխանող և հետագա սրտամկանի սուր ինֆարկտ ԷՍԳ ST-էլևացիայով ախտորոշմամբ I22.0, I22.1, I22.8 և I22.9 ծածկագրերին համապատասխանող հիվանդությունների բուժման արդյունքների մշտադիտարկումը և բուժման բարելավմանն ուղղված միջոցառումները, իսկ առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող կազմակերպությունների (պոլիկլինիկաների) համար` նաև I և II տիպի շաքարային դիաբետով պացիենտերի բուժման արդյունքների մշտադիտարկումը և բուժման բարելավմանն ուղղված միջոցառումները։ |
|
3.ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ
17. Կազմակերպություններում որակի պատասխանատուների թիվը պայմանավորված է կազմակերպության մահճակալային ֆոնդով և աշխատողների թվաքանակով, ինչը որակի պատասխանատու անձանց համար որակավորմանը ներկայացվող պահանջների հետ մեկտեղ սահմանված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշմամբ:
18. Հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում որակի պատասխանատուն հանդիսանում է խորհրդի անդամ, կազմակերպությունում ապահովում է սույն հավելվածի գլուխ 1-ում սահմանված որակի կառավարման մեխանիզմների ներդնումը, ներդնման ընթացքում բացահայտված խնդիրների հիման վրա մշակում է որակի բարելավման գործողություններ (միջոցառումներ)` որակի բարելավման և աջակցող վերահսկման երկամյա պլանում ներառելու նպատակով:
19. Հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում որակի պատասխանատուն ապահովում է կազմակերպությունում որակի կառավարման հետևյալ միջոցառումների իրականացումը․
1) տեղեկատվական և ուսուցողական աշխատանք` որակին առնչվող միջազգային և ազգային չափորոշիչների, իրավական ակտերով սահմանված կարգավորումների վերաբերյալ.
2) որակի բարելավման բացահայտված կարիքներից ելնելով պլանավորում և ձեռնարկում է միջոցառումներ` ուղղված բուժաշխատողների մասնագիտական կարողությունների զարգացմանը.
3) աշխատանքային գործունեության ընթացքում նպաստում է թիմային աշխատանքի խթանմանը և որակի պահպանմանն ու բարելավմանն ուղղված աշխատանքային մշակույթի ձևավորմանը.
4) հաշվառում և վերլուծում է պացիենտների դիմում-բողոքները, մշակում է վերջինների կանխարգելմանն ուղղված միջոցառումներ։ Համապատասխան բուժաշխատողների հետ համատեղ կազմում և խորհրդին է ներկայացնում դիմում-բողոքների պատասխանները.
5) մշտադիտարկում և կազմակերպության ղեկավարին է ներկայացնում տվյալներ լիցենզավորման պահանջներին և պայմաններին կազմակերպության համապատասխանության վերաբերյալ.
6) հետևում է իրավական ակտերով սահմանված և կազմակերպությունում վարվող բժշկական օգնության և սպասարկման հետ առնչվող փաստաթղթաշրջանառության (հիվանդության պատմագրեր, գրանցամատյաններ, ուղեգրեր) վարման գործընթացին և հայտնաբերված խնդիրները ներկայացնում է խորհրդին։
20. 45.000-ից ավելի բնակչություն սպասարկող ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների որակի պատասխանատուն կազմակերպությունում ապահովում է սույն հավելվածի գլուխ 1-ի 2-րդ կետի 3-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ ենթակետերում սահմանված որակի կառավարման մեխանիզմների ներդնումը, ներդնման ընթացքում բացահայտված խնդիրների հիման վրա մշակում է և կազմակերպության ղեկավարի հաստատմանն է ներկայացվում որակի բարելավման և աջակցող վերահսկման երկամյա պլան` համաձայն սույն հավելվածի Ձև 1-ի։ Որակի բարելավման և աջակցող վերահսկման երկամյա պլանները լիազոր մարմինին ներկայացվում են` սույն հավելվածի 16-րդ կետի համաձայն:
21. Այն դեպքում, երբ որակի պատասխանատուի հաստիքի առկայությունը նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշմամբ, որակի պատասխանատու անձի պարտականությունները կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի հրամանով հանձնարարվում են որակի պատասխանատուին ներկայացվող պահանջները բավարարող աշխատողներից որևէ մեկին:
22. Սույն հավելվածի 21-րդ կետով սահմանված կազմակերպությունների որակի պատասխանատուն ապահովում է որակի կառավարման հետևյալ միջոցառումների իրականացումը.
1) որակի բարելավման բացահայտված կարիքներից ելնելով պլանավորում և ձեռնարկում է միջոցառումներ` ուղղված մասնագիտական կարողությունների զարգացմանը.
2) հաշվառում և վերլուծում է պացիենտների դիմում-բողոքները, մշակում է վերջինների կանխարգելմանն ուղղված միջոցառումներ.
3) մշտադիտարկում է լիցենզավորման պահանջներին և պայմաններին կազմակերպության համապատասխանությունը.
4) հետևում է իրավական ակտերով սահմանված և կազմակերպությունում վարվող բժշկական օգնության և սպասարկման հետ առնչվող փաստաթղթաշրջանառության վարման գործընթացին:
4. ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ, ԱՐՏԱՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԵՎ ՑԵՐԵԿԱՅԻՆ ՍՏԱՑԻՈՆԱՐԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈՐԱԿԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԳՐՈՒՄԸ, ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
23. Հիվանդանոցային, արտահիվանդանոցային և ցերեկային ստացիոնար պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունները՝ յուրաքանչյուրն իր մասով, ապահովում է աղյուսակում ներկայացված որակի գնահատման ցուցանիշների (այսուհետ՝ ցուցանիշներ) հաշվարկի և հավաքագրման համար անհրաժեշտ տվյալների մուտքագրումը ԱՐՄԵԴ համակարգ, մասնավորապես՝ աղյուսակի «համարիչ/հայտարար» սյունակում առկա բանաձևերով նախատեսված տվյալները, բացառությամբ աղյուսակի 14-րդ և 15-րդ ցուցանիշների հաշվարկի համար նախատեսված տվյալները։
24. Աղյուսակում ներկայացված հավաքագրման մեթոդի և փաստացի գործարկման տարեթվի համաձայն յուրաքանչյուր տարվա ցուցանիշների հավաքագրման և հաշվարկի համար անհրաժեշտ տվյալները մուտքագրվում են ԱՐՄԵԴ համակարգ ոչ ուշ քան մինչև հաջորդ տարվա առաջին եռամսյակի ավարտը։
25. Տվյալները հավաքագրվում են աղյուսակի յուրաքանչյուր ցուցանիշի և ենթացուցանիշի համար, ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարարի
2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 871-Ն հրամանով հաստատված հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի ծածկագրերի։
26. ԱՐՄԵԴ համակարգով հաշվարկված և հավաքագրված ցուցանիշները լիազոր մարմին են ներկայացվում ինքնաշխատ եղանակով:
27. Լիազոր մարմինն իրավասու է հավաքագրված ցուցանիշները վերլուծության և հրապարակման նպատակով տրամադրել ԱԱԻ-ին։
28. Ցուցանիշները հրապարակվում են ԱԱԻ-ի պաշտոնական կայքում՝ հասանելի տեղում` ըստ կազմակերպությունների։
29. Սահմանված ժամկետում ցուցանիշների հավաքագրման նպատակով անհրաժեշտ տվյալների ԱՐՄԵԴ համակարգ մուտքագրման համար պատասխանատու է կազմակերպության որակի պատասխանատուն։
30. Լիազոր մարմնի կողմից աղյուսակում ներկայացված ցուցանիշներից որևէ մեկի կամ մի քանիսի մասով իրականացվում են իրազեկման և այլ համակարգային միջոցառումներ ներառող արշավներ` ուղղված նշյալ ցուցանիշների բարելավմանը` հիմնավորելով տվյալ ցուցանիշի ընտրությունը:
Աղյուսակ
Բժշկական օգնության և սպասարկման որակի գնահատման ցուցանիշներ
|
Հ/Հ |
Ցուցանիշի և ենթացուցանիշի անվանում |
Հավաքագրման եղանակ |
Համարիչ/հայտարար |
Ցուցանիշների հավաքագրման համար անհրաժեշտ տվյալները ԱՐՄԵԴ համակարգ մուտքագրող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողներ |
Փաստացի գործարկման տարեթիվ |
|
1. |
Պացիենտների անցկացրած մահճակալ օրերի միջին թիվ՝ վիրաբուժական հիվանդությունների դեպքում 1) Սուր ապենդիցիտ հաստ աղու որդանման ելունի բորբոքում՝ K35.0, K35.1, K35.9 2) Լեղաքարային հիվանդություն (խոլելիթիազ)՝ K80.0, K80.1, K80.2, K80.3, K80.4, K80.5, K80.8, K81.0, K81.1, K81.8, K81.9 3) Ճողվածք՝ K40.0, K40.1, K40.2, K40.3, K40.4, K40.9, K42.0, K42.1, K42.9, K41.0, K41.1, K41.2, K41.3, K41.4, K41.9 Պացիենտների անցկացրած մահճակալ օրերի միջին թիվ՝ թերապևտիկ հիվանդությունների դեպքում 1) (էսենցիալ) առաջնային զարկերակային գերճնշում՝ I10 2) Սուր բրոնխիտ՝ 15 տարեկան և ցածր տարիքի պացիենտների շրջանում՝ J20 3) Կրծքահեղձուկ (ստենոկարդիա)` I20.0, I20.1, I20.8, I20.9 4) Սրտային անբավարարություն` I50.0, I50.1, I50.9 5) Շաքարային դիաբետ՝ E10, E11 6) Ասթմա՝ J45.0, J45.1 J45.8, J45.9 7) Էմֆիզեմա և քրոնիկ խցանվող թոքային հիվանդություն՝ J43.0, J43.1, J43.2, J43.8,J43.9, J44.0, J44.1, J44.8, J44.9 |
ԱՐՄԵԴ համակարգ |
Վիրաբուժական հիվանդությունների մասով՝ համապատասխան ծածկագրերով օրացուցային տարվա ընթացքում հոսպիտալացված և վիրահատված բոլոր պացիենտների կողմից հիվանդանոցում անցկացված մահճակալ օրերի քանակը / տվյալ ծածկագրերով օրացուցային տարվա ընթացքում վիրահատված և դուրս գրված պացիենտների թիվը Թերապևտիկ հիվանդությունների մասով՝ համապատասխան ծածկագրերով օրացուցային տարվա ընթացքում հոսպիտալացված բոլոր պացիենտների կողմից հիվանդանոցում անցկացված մահճակալ օրերի քանակը / տվյալ ծածկագրերով օրացուցային տարվա ընթացքում դուրս գրված պացիենտների թիվը |
Վիրաբուժական հիվանդությունների մասով՝ հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններ, որոնք ունեն ընդհանուր վիրաբուժական տեսակի բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա։ Թերապևտիկ հիվանդությունների մասով, ըստ համապատասխան ենթացուցանիշի՝ ընդհանուր թերապևտիկ, ինտերվենցիոն սրտաբանական, սրտաբանական, շտապ և անհետաձգելի բժշկական օգնության, վերակենդանացման, թոքաբանական, ներզատաբանական բժշկական օգնության և սպասարկման տեսակի լիցենզիա ունեցող կազմակերպությունները |
2026 թվականի հունվարի 1 |
|
2. |
Առողջության առաջնային պահպանման օղակում բուժման ենթակա ընտրված հիվանդություններով հոսպիտալացման ցուցանիշ 10000 բնակչի հաշվով 1) (էսենցիալ) առաջնային զարկերակային գերճնշում՝ I10 2) Սուր բրոնխիտ՝ 15 տարեկան և ցածր տարիքի պացիենտների շրջանում՝ J20 3) Կրծքահեղձուկ (ստենոկարդիա)` I20.0, I20.1, I20.8, I20.9 4) Սրտային անբավարարություն` I50.0, I50.1, I50.9 5) Շաքարային դիաբետ՝ E10, E11 6) Ասթմա՝ J45.0, J45.1 J45.8, J45.9 7) Էմֆիզեմա և քրոնիկ խցանվող թոքային հիվանդություն՝ J43.0, J43.1, J43.2, J43.8,J43.9, J44.0, J44.1, J44.8, J44.9 |
ԱՐՄԵԴ համակարգ |
Համապատասխան ծածկագրերով օրացուցային տարվա ընթացքում ցանկացած բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունում առաջին անգամ հոսպիտալացված (դուրս գրված) 18 տարեկան և բարձր պացիենտների թիվ *10․000 Բացառությամբ 2-րդ կետի 2-րդ ենթակետի ենթացուցանիշի, որը հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝ J20 ծածկագրերով օրացուցային տարվա ընթացքում առաջին անգամ հոսպիտալացված (դուրս գրված) 15 տարեկան և ցածր տարիքի պացիենտների թիվ / 15 տարեկան և ցածր տարիքի բնակչության թիվ * 10000 |
Ըստ համապատասխան ենթացուցանիշի՝ ընդհանուր թերապևտիկ, ինտերվենցիոն սրտաբանական, սրտաբանական, շտապ և անհետաձգելի բժշկական օգնության, վերակենդանացման, թոքաբանական, ներզատաբանական տեսակի բժշկական օգնության և սպասարկման տեսակի լիցենզիա ունեցող հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունները |
2026 թվականի հունվարի 1, բացառությամբ սույն ցուցանիշի ենթացուցանիշ 2-ը և 6-ը որոնց փաստացի գործարկումը մեկնարկում է 2027 թվականին |
|
3. |
Կանանց և տղամարդկանց տեսակարար կշիռը, ովքեր ընդունվել են սրտամկանի սուր ինֆարկտ ախտորոշմամբ՝ ՀՄԴ կոդեր՝ I21.0-ից I21.3, I22.0-ից, I22.1, I22.8 և I22.9 հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություն և մահացել են 30 օրվա ընթացքում նույն բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունում բուժման մեջ գտնվելու ընթացքում |
ԱՐՄԵԴ համակարգ |
Համապատասխան ծածկագրերով հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններ ընդունված 18 և բարձր տարիքի տղամարդկանց և կանանց թիվ, ովքեր մահացել են 30 օրվա ընթացքում նույն բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունում բուժման մեջ գտնվելու ընթացքում/ Համապատասխան ծածկագրերով հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններ ընդունված 18 և բարձր տարիքի տղամարդկանց և կանանց թիվ * 100% |
Հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններ, որոնք ունեն սրտային վիրաբուժական, կամ ինտերվենցիոն սրտաբանական, կամ սրտաբանական, կամ շտապ և անհետաձգելի բժշկական օգնության, կամ վերակենդանացման տեսակի բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա |
2026 թվականի հունվարի 1 |
|
4. |
Կանանց և տղամարդկանց տեսակարար կշիռը, ովքեր ընդունվել են սրտամկանի սուր ինֆարկտ ԷՍԳ ST-էլևացիայով ախտորոշմամբ՝ ծածկագրեր՝ I21.0-ից I21.3, I22.0, I22.1, I22.8 և I22.9 հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություն և ստացել են ժամանակին ռեպերֆուզիոն1 թերապիա |
ԱՐՄԵԴ համակարգ |
Համապատասխան ծածկագրերով հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններ ընդունված 18 և բարձր տարիքի տղամարդկանց և կանանց թիվ, ովքեր ժամանակին1 ստացել են ռեպերֆուզիոն թերապիա օրացուցային տարվա ընթացքում / Համապատասխան ծածկագրերով հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններ ընդունված 18 և բարձր տարիքի տղամարդկանց և կանանց ընդհանուր թիվ * 100% |
Հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններ, որոնք ունեն ինտերվենցիոն սրտաբանական, կամ սրտաբանական, կամ շտապ և անհետաձգելի բժշկական օգնության, կամ վերակենդանացման տեսակի բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա |
2026 թվականի հունվարի 1 |
|
5. |
Վիրահատությունների տեսակարար կշիռը, որոնց ժամանակ էպիկրիզում նշանակվել են հակաբիոտիկներ 1) Սուր ապենդիցիտ հաստ աղու որդանման ելունի բորբոքում՝ K35.0, K35.1, K35.9 2) Լեղաքարային հիվանդություն (խոլելիթիազ)՝ K80.0, K80.1, K80.2, K80.3, K80.4, K80.5, K80.8, K81.0, K81.1, K81.8, K81.9 3) Ճողվածք՝ K40.0, K40.1, K40.2, K40.3, K40.4, K40.9, K42.0, K42.1, K42.9, K41.0, K41.1, K41.2, K41.3, K41.4, K41.9 |
ԱՐՄԵԴ համակարգ |
Համապատասխան ծածկագրերով օրացուցային տարվա ընթացքում վիրահատված (դուրս գրված) պացիենտների թիվ որոնց էպիկրիզում նշանակվել են հակաբիոտիկներ / Համապատասխան ծածկագրերով օրացուցային տարվա ընթացքում վիրահատված (դուրսգրված) պացիենտների ընդհանուր թիվ * 100% |
Հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններ, որոնք ունեն ընդհանուր վիրաբուժական տեսակի բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա |
2027 թվականի հունվարի 1 |
|
6. |
Արտաբրգային խանգարումների՝ G21.0, G21.1, G24.0, G25.1, G25.3, G25.4, G25.6, որոնք առաջացել են Y49.3, Y49.4, Y49.5 ծածկագրերով դեղերի ազդեցության արդյունքում` համախտանիշի տեսակարար կշիռը հոգեբուժարաններում մեկ ամիս ստացիոնար բուժում ստացող պացիենտների շրջանում |
ԱՐՄԵԴ համակարգ |
Օրացուցային տարվա ընթացքում համապատասխան ծածկագրերով արտաբրգային համախտանիշի դեպքերի թիվ / նույն ժամանակահատվածում ստացիոնար բուժում ստացած պացիենտների ընդհանուր թիվ *100% |
Հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններ, որոնք ունեն հոգեբուժական տեսակի բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա |
2027 թվականի հունվարի 1 |
|
7. |
Ստորև նշված ախտորոշումներով բժշկական օգնություն և սպասարկում ստանալուց հետո 30 օրվա ընթացքում միևնույն բժշկական կազմակերպություն նույն ախտորոշումով 30 օրվա ընթացքում կրկնակի հոսպիտալացումների ցուցանիշ 1) Սուր ապենդիցիտ հաստ աղու որդանման ելունի բորբոքում՝ K35.0, K35.1, K35.9 2) Լեղաքարային հիվանդություն (խոլելիթիազ)՝ K80.0, K80.1, K80.2, K80.3, K80.4, K80.5, K80.8, K81.0, K81.1, K81.8, K81.9 3) Ճողվածք՝ K40.0, K40.1, K40.2, K40.3, K40.4, K40.9, K42.0, K42.1, K42.9, K41.0, K41.1, K41.2, K41.3, K41.4, K41.9 4) Կեսարյան հատում՝ O82.0, O82.1, O82.2, O82.8, O82.9, O84.2 5) (էսենցիալ) առաջնային զարկերակային գերճնշում՝ I10 6) Սուր բրոնխիտ՝ 15 տարեկան և ցածր տարիքի պացիենտների շրջանում՝ J20 7) Կրծքահեղձուկ (ստենոկարդիա)` I20.0, I20.1, I20.8, I20.9 8) Սրտային անբավարարություն` I50.0, I50.1, I50.9 9) Շաքարային դիաբետ՝ E10, E11 10) Ասթմա՝ J45.0, J45.1 J45.8, J45.9 11) Էմֆիզեմա և քրոնիկ խցանվող թոքային հիվանդություն՝ J43.0, J43.1, J43.2, J43.8,J43.9, J44.0, J44.1, J44.8, J44.9 |
ԱՐՄԵԴ համակարգ |
1, 2, 3 և 4 ենթացուցանիշների համար՝ տվյալ օրացուցային տարվա ընթացքում համապատասխան ախտորոշման կապակցությամբ բժշկական օգնություն և սպասարկում ստանալուց հետո 30 օրվա ընթացքում միևնույն բժշկական կազմակերպություն կրկնակի հոսպիտալացված (տվյալ կազմակերպությունում) պացիենտների թիվ / նույն ախտորոշմամբ, նույն ժամանակահատվածում վիրահատված պացիենտների ընդհանուր թիվ * 100%: 5, 6, 7, 8, 9, 10 և 11 ենթացուցանիշների համար՝ տվյալ օրացուցային տարվա ընթացքում համապատասխան ախտորոշման կապակցությամբ բժշկական օգնություն և սպասարկում ստանալուց հետո 30 օրվա ընթացքում միևնույն բժշկական կազմակերպություն կրկնակի հոսպիտալացված (տվյալ կազմակերպությունում) պացիենտների թիվ / նույն ախտորոշմամբ, նույն ժամանակահատվածում դուրս գրված պացիենտների ընդհանուր թիվ * 100% |
Հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններ, որոնք ունեն ընդհանուր վիրաբուժական՝ ենթացուցանիշներ 1-3, մանկաբարձագինեկոլոգիական ընդհանուր պրակտիկա և մանկաբարձական՝ ենթացուցանիշ 4, ընդհանուր թերապևտիկ՝ ենթացուցանիշներ 5-11, տեսակի բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա․ 5, 7 և 8-րդ ենթացուցանիշի համար՝ ինտերվենցիոն սրտաբանական, կամ սրտաբանական, կամ շտապ և անհետաձգելի բժշկական օգնության, կամ վերակենդանացման տեսակի լիցենզիա 10 և 11 ենթացուցանիշների համար թոքաբանական բժշկական օգնության և սպասարկման տեսակի լիցենզիա 9-րդ ենթացուցանիշի մասով ներզատաբանական տեսակի բժշկական օգնության և սպասարկման տեսակի լիցենզիա |
2027 թվականի հունվարի 1 |
|
8. |
ԱՐՄԵԴ համակարգում ուղեգրի տրամադրումից հետո բժշկական օգնություն և սպասարկում ստանալու ժամանակը կատարակտի դեպքում՝ H25.0, H25.1, H25.2, H25.8, H25.9, H26.2 |
ԱՐՄԵԴ համակարգ |
Տվյալ օրացուցային տարում ԱԱՊ օղակի բժշկական կազմակերպության կողմից համապատասխան ծածկագրերով պացիետներին տրամադրված հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնության և սպասարկման ուղեգրերի թիվ, որոնք 30 օրվա ընթացքում հաստատվել են ԱՐՄԵԴ համակարգում ուղեգրվող կազմակերպության կողմից / ԱԱՊ օղակի բժշկական կազմակերպության կողմից համապատասխան ախտորոշումներով պացիենտներին տրամադրված հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնության և սպասարկման ուղեգրերի ընդհանուր թիվ * 100% |
Հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններ, որոնք ունեն ակնաբանական տեսակի բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա |
2027 թվականի հունվարի 1 |
|
9. |
Հետվիրահատական թրոմոէմբոլիաների տեսակարար կշիռ՝ I26, որոնք հաջորդել են վիրահատական միջամտությանը |
ԱՐՄԵԴ համակարգ |
Տվյալ օրացուցային տարում վիրահատված պացիենտների շրջանում արձանագրված համապատասխան ծածկագրի թիվ / տվյալ օրացուցային տարում վիրահատված պացիենտների թիվ * 100% |
Հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններ, որոնք ունեն ցանկացած վիրաբուժական տեսակի բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա |
2026 թվականի հունվարի 1 |
|
10. |
Հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում ստանալու ընթացում՝ առաջացած թոքաբորբերի նոր դեպքերի տեսակարար կշիռ՝ J13, J14, J15.0, J15.1, J15.2, J15.3, J15.4, J15.8, J15.6, J15.8, J15.9, J16.0, J16.8, J18.0, J18.1, J18.2, J18.8, J18.9 |
ԱՐՄԵԴ համակարգ |
Տվյալ օրացուցային տարում հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում ստանալու ընթացում համապատասխան ծածկագրերի թիվ / Տվյալ օրացուցային տարում դուրսգրված պացիենտների թիվ * 100% |
Հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններ |
2027 թվականի հունվարի 1 |
|
11. |
Առաջնակի կեսարյան հատումների տեսակարար կշիռ 1) առաջին մակարդակի ծննդօգնության կազմակերպություններում 2) երկրորդ մակարդակի ծննդօգնության կազմակերպություններում 3) երրորդ մակարդակի ծննդօգնության կազմակերպություններում |
ԱՐՄԵԴ համակարգ |
Տվյալ օրացուցային տարում համապատասխան կազմակերպությունում առաջնակի կեսարյան հատումների թիվ / տվյալ օրացուցային տարում ծնունդների ընդհանուր թիվ * 100% |
Հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններ, որոնք ունեն մանկաբարձագինեկոլոգիական ընդհանուր պրակտիկա, կամ մանկաբարձական տեսակի բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա |
2026 թվականի հունվարի 1 |
|
12. |
Անհաս ծնված նորածինների կշիռը բոլոր նորածինների շրջանում (մինչև 37 շաբաթական կենդանի ծնվածներ). 1) շատ վաղաժամ (28-ից մինչև 32 շաբաթական) 2) միջինից ուշ վաղաժամ (32-ից 37 շաբաթական) |
ԱՐՄԵԴ համակարգ |
1) Տվյալ օրացուցային տարում 28-ից մինչև 32 շաբաթական կենդանի ծնվածների թիվ / տվյալ օրացուցային տարում կենդանի ծնված երեխաների ընդհանուր թիվ * 100% 2) Տվյալ օրացուցային տարում 32-ից մինչև 37 շաբաթական կենդանի ծնվածների թիվ / տվյալ օրացուցային տարում կենդանի ծնված երեխաների ընդհանուր թիվ * 100% |
Հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններ, որոնք ունեն մանկաբարձագինեկոլոգիական ընդհանուր պրակտիկա, կամ մանկաբարձական տեսակի բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա |
2027 թվականի հունվարի 1 |
|
13. |
Վաղ և ուշ նորածնային սեպսիսի տեսակարար կշիռները նորածնային բաժանմունքում բժշկական օգնություն և սպասարկում ստացած պացիենտների շրջանում՝ P36.0- P36.5, P36.8, P36.9 |
ԱՐՄԵԴ համակարգ |
Տվյալ օրացուցային տարում համապատասխան ծածկագրերով՝ ծնվելուց 0-28 օրվա ընթացքում հոսպիտալացված բոլոր պացիենտների թիվ / տվյալ օրացուցային տարում ծնված երեխաների ընդհանուր թիվ * 100% |
Հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններ, որոնք ունեն նեոնատոլոգիական տեսակի բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա |
2026 թվականի հունվարի 1 |
|
14. |
Հիվանդանոցից դուրս գրվելիս բուժաշխատողը պացիենտին մատչելի ձևով տրամադրում է տեղեկատվություն (պացիենտների փորձառության գնահատման հարցաթերթիկի 16, 17, 18, 19-րդ հարցեր) |
ԱՐՄԵԴ համակարգ |
Տվյալ օրացուցային տարում հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում ստացած և դուրսգրված պացիենտների թիվ, որոնք դրական2 են պատասխանել համապատասխան հարցերին / Տվյալ օրացուցային տարում հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում ստացած, հարցաթերթը լրացրած և դուրսգրված պացիենտներ ընդհանուր թիվ |
Հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններ` դուրսգրված և հարցաթերթը լրացրած պացիենտների կողմից լրացված հարցաթերթիկների հիման վրա: |
2026 թվականի հունվարի 1 |
|
15. |
Մատուցված հիվանդանոցային ծառայություններից գոհ մնացած պացիենտների տեսակարար կշիռ (պացիենտների փորձառության գնահատման հարցաթերթիկի 20-րդ հարց) |
ԱՐՄԵԴ համակարգ |
Տվյալ օրացուցային տարում հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում ստացած և դուրսգրված պացիենտներ թիվ, որոնք դրական3 են պատասխանել համապատասխան հարցին / Տվյալ օրացուցային տարում հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում ստացած, հարցաթերթը լրացրած և դուրսգրված պացիենտներ ընդհանուր թիվ |
Հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններ` դուրսգրված և հարցաթերթը լրացրած պացիենտների կողմից լրացված հարցաթերթիկների հիման վրա: |
2026 թվականի հունվարի 1 |
|
16. |
Արյան շրջանառության համակարգի հիվանդությունների բարձր ռիսկ4 կամ շաքարային դիաբետ ունեցող տղամարդկանց և կանանց տեսակարար կշիռը, որոնց ցածր խտության լիպոպրոտեիդների մակարդակը ստուգվում է տարեկան առնվազն մեկ անգամ |
ԱՐՄԵԴ համակարգ |
Օրացուցային տարվա ընթացքում 18 տարեկան և բարձր տարիքի տղամարդկանց և կանանց թիվը, ովքեր (ա) կամ առաջիկա 10 տարիների ընթացքում լուրջ սրտանոթային իրադարձություն ունենալու ռիսկի տակ են, կամ ունեն շաքարային դիաբետ (I կամ II տիպ) և (բ) իրենց ցածր խտության լիպոպրոտեիդների մակարդակը ստուգվել է տարեկան առնվազն մեկ անգամ առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող կազմակերպություններում5/ Օրացուցային տարվա ընթացքում առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող կազմակերպություններում գրանցված 18 տարեկան և բարձր տարիքի տղամարդկանց և կանանց ընդհանուր թիվը, ովքեր կամ առաջիկա 10 տարվա ընթացքում լուրջ սրտանոթային իրադարձություն ունենալու ռիսկի են ենթարկվում, կամ ունեն շաքարային դիաբետ (I կամ II տիպ) * 100% |
Արտահիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններ |
2026 թվականի հունվարի 1 |
Ծանոթագրություն
1 Ռեպերֆուզիոն թերապիան համարվում է ստացված ժամանակին, եթե պացիենտը` (ա) ստացել է թրոմբոլիզ (այդ թվում ալտեպլազայով) հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություն ժամանելուց հետո 60 րոպեի ընթացքում, կա՛մ (բ) ստացել է առաջնային ինտերվենցիոն սրտաբանական միջամտություն (օրինակ՝ ստենտավորում) վերջինիս հնարավորություն չունեցող հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություն առաջին ներկայացումից հետո 120 րոպեի ընթացքում, կա՛մ (գ) ստացել է առաջնային ինտերվենցիոն սրտաբանական միջամտություն (օրինակ՝ ստենտավորում) վերջինիս հնարավորություն ունեցող հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություն առաջին ներկայացումից հետո 90 րոպեի ընթացքում։
Եթե համապատասխան ախտորոշմամբ պացիենտը նույն դեպքի շրջանակներում բուժվել է մեկից ավելի ռեպերֆուզիայի մեթոդներով, ցուցանիշի համարիչում կհաշվարկվի միայն հիվանդանոց ընդունվելուց հետո ստացած առաջին բուժումը: Պացիենտը, որը հիվանդանոցից դուրս գրվելուց հետո ունենում է հաջորդ (կամ երկրորդ) համապատասխան սրտամկանի սուր ինֆարկտ, հաշվարկվում է որպես մեկ այլ դեպք:
2Պացիենտների փորձառության գնահատման հարցաթերթիկի 16 և 17 հարցերի համար դրական են համարվում 1-ին և 2-րդ պատասխանները, իսկ 18 և 19 հարցերի համար դրական է համարվում 1-ին պատասխանը։
3 Պացիենտների փորձառության գնահատման հարցաթերթիկի 20-րդ հարցի համար դրական են համարվում 1-ին և 2-րդ պատասխանները։
4Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի համար ոչ լաբորատոր հետազոտությունների վրա հիմնված արյան շրջանառության համակարգի հիվանդությունների ռիսկի գնահատման աղյուսակի համաձայն՝ 18 տարեկան և բարձր տղամարդիկ և կանայք, որոնք առաջիկա 10 տարվա ընթացքում լուրջ սրտանոթային իրադարձության ռիսկի տակ են, ունեն սրտանոթային ռիսկի ≥20% միավոր։
5 Սույն աղյուսակի 16-րդ ցուցանիշի հավաքագրման և հաշվարկի համար անհրաժեշտ տվյալները մուտքագրվում են հետևյալ առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող կազմակերպությունների կողմից` պոլիկլինիկաներ և բժշկական ամբուլատորիաներ:
5. ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՐՁԱՆԱԳՐՎԱԾ ԱՆԲԱՐԵՆՊԱՍՏ ԴԵՊՔԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԿԱՐԳ
31. Հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունում բժշկական օգնության և սպասարկման ընթացքում արձանագրված անբարենպաստ դեպքերը ենթակա են գրանցման և վերլուծության: Անբարենպաստ դեպքերի գրանցումն ու հաշվառումն իրականացվում է կազմակերպության որակի պատասխանատուի կողմից Ձև 2-ում։
32. Հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների կողմից բժշկական օգնության և սպասարկման ընթացքում արձանագրված անբարենպաստ դեպք է համարվում բժշկական օգնության և սպասարկման ընթացում առաջացած յուրաքանչյուր միջադեպ, որի արդյունքում տուժել է կամ կարող էր տուժել պացիենտը կամ բուժաշխատողը, պացիենտների դիմում-բողոքները, բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնների խախտումները քննող էթիկայի հանձնաժողովի որոշումները, ինչպես նաև առողջապահության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի կողմից ստացված տվյալները, մասնավորապես.
1) որակի վերաբերյալ տվյալ կազմակերպություն ներկայացված կամ վերահասցեագրված պացիենտների դիմում-բողոքները, այդ թվում լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների արդյունքների հավաստիության վերաբերյալ բողոքները,
2) լիազոր մարմնի կողմից կազմակերպությանը վերահասցեագրված բողոքները, որոնց ուսումնասիրության արդյունքները գրավոր ձևով ներկայացվում են լիազոր մարմնին,
3) նույն ախտորոշմամբ կրկնակի հոսպիտալացման դեպքերը (պացիենտի կազմակերպությունից դուրս գրումից հետո մեկամսյա ժամանակահատվածում),
4) սխալ ախտորոշման կամ վերջինիս կասկածի յուրաքանչյուր դեպք, այդ թվում տվյալ դեպքերի համապատասխանությունը ապացուցողական բժշկության սկզբունքներին, կլինիկական ուղեցույցների և պացիենտի վարման գործելակարգերի պահանջներին, ինչպես նաև դեպքի առաջացմանը նպաստող գործոնները, հետագայում նմանատիպ դեպքերի կանխարգելման ուղիները,
5) այն դեպքերը, երբ պացիենտը կամ պացիենտի օրինական ներկայացուցիչը կամ կոնտակտային անձը բժշկական օգնություն և սպասարկում ստանալու ցանկացած փուլում հրաժարվել է հետագա բուժումից,
6) հիվանդանոցային մահվան դեպքերը,
7) այն դեպքերը, երբ բժշկական օգնությունը և սպասարկումը չեն կազմակերպվել իրավական ակտերին (ներառյալ հաստատված կարգերին, չափորոշիչներին, մեթոդական, կլինիկական ուղեցույցներին և գործելակարգերին) համապատասխան,
8) պացիենտների կողմից ներկայացված տեղեկատվությունը` բժշկական օգնությունը և սպասարկումը թերի, ոչ պատշաճ կատարելու, ուշացնելու վերաբերյալ,
9) բժշկական միջամտություններով պայմանավորված վարակների դեպքերը,
10) հակաբիոտիկների ոչ նպատակային և չհիմնավորված օգտագործման դեպքերը,
11) վիրաբուժական միջամտություն, որը կատարվել է մարմնի ոչ այն հատվածում կամ օրգանում, որը նախապես որոշված է եղել բժշկական փաստաթղթերով,
12) բժշկական միջամտությունների ժամանակ օրգանիզմում պատահաբար թողած օտար մարմին,
13) բժշկական կազմակերպությունում բուժվելու ընթացքում`
ա. էլեկտրահարումը
բ. վայր ընկնելը,
գ. այրվածք ստանալը,
14) բժշկական գաղտնիք հանդիսացող տեղեկատվության պահպանման կամ փոխանցման հետ կապված խախտումներ,
15) իր հիվանդության վերաբերյալ իրազեկ լինելու, բժշկական օգնություն և սպասարկում ստանալու վերաբերյալ համաձայնություն տալու կամ դրանից հրաժարվելու հետ կապված խախտումներ,
16) իրավապահ մարմինների կողմից ներկայացված միջնորդությունները` բժշկական օգնության և սպասարկման բացթողումների վերաբերյալ:
33. Կազմակերպության յուրաքանչյուր բուժաշխատող անբարենպաստ դեպք հայտնաբերելու պահից սկսած 24 ժամվա ընթացքում, իսկ ոչ աշխատանքային օրերին՝ առաջիկա աշխատանքային օրը տեղեկացնում է որակի պատասխանատուին:
34. Կազմակերպությունը պարտավոր է պահպանել անբարենպաստ դեպքի վերաբերյալ հայտնող անձի գաղտնիությունը։
35. Յուրաքանչյուր անբարենպաստ դեպքի վերաբերյալ կազմակերպության որակի պատասխանատուի կողմից անբարենպաստ դեպքի վերաբերյալ հաղորդում ստանալու պահից 10 աշխատանքային օրվա ընթացքում կազմակերպվում է ներքին ուսումնասիրություն և դեպքի առաջացմանը նպաստող պատճառների բացահայտման և վերլուծության (Root Cause Analisis, RCA) նպատակով քննարկում` ըստ սույն ընթացակարգի.
1) խնդրի բացահայտում և հստակ սահմանում․ նկարագրվում է անբարենպաստ դեպքը կամ դրա վտանգը, մասնավորապես ինչ է տեղի ունեցել, ում հետ, երբ և որտեղ։ Ներառվում է հստակ, ամփոփ տեղեկատվություն կլինիկական տվյալների վերաբերյալ՝ պացիենտի վիճակը, իրականացված միջամտությունները, անձնակազմի մասնակցությունը և արդյունքները,
2) քննարկման ընթացքում տարբեր մասնագետների ներգրավում` բժիշկներ, բուժքույրեր, դեղագետ, վարչակազմի ներկայացուցիչներ,
3) տվյալների հավաքագրում և վերլուծություն․ իրականացվում է առկա բոլոր փաստաթղթերի վերլուծություն, մասնավորապես՝ բժշկական գրառումների, դեպքի վերաբերյալ ներկայացված հաշվետվությունների և արձանագրությունների,
4) ժամանակագրական գծապատկերի կազմում․ Քննության արդյունքների հիման վրա կազմվում է քայլերի հաջորդականությունը նկարագրող գծապատկեր, որը նպաստում է բացահայտել վերջնարդյունքին հանգեցնող գործոնների հաջորդականությունը,
5) գործոնների բացահայտում․ իրականացվում է ձախողված գործընթացների պատճառների վերլուծություն, խնդիրների բացահայտում, այդ թվում հաղորդակցման խափանումներ, անձնակազմի թերի ուսուցում, սարքավորման խափանումներ կամ բացակայություն, քաղաքականության բացակայություն կամ միջավայրային խոչընդոտներ,
6) հիմնական պատճառների բացահայտում. վերլուծվում են նպաստող գործոնները՝ պարզելու արմատական պատճառները, հատկապես նրանք, որոնք հնարավոր է կանխարգելել և վերահսկել,
7) գործողությունների ծրագրի մշակում․ առաջարվում են հստակ միջամտություններ՝ ուղղված հիմնախնդիրների լուծմանը։ Յուրաքանչյուր առաջարկ պետք է ունենա իրականացման պատասխանատու անձ, վերջնաժամկետ և հստակ նկարագրություն,
8) գործողությունների իրագործում․ ապահովվում է գործողությունների ժամանակին և ճիշտ կատարումը։ Փոփոխությունների մասին տեղեկատվությունը տարածվում է բոլոր ներգրավված անձանց շրջանում:
36.Կազմակերպության որակի պատասխանատուն յուրաքանչյուր ամսվա վերջում լրացնում է «Անբարենպաստ դեպքերի գրանցման և շտկող/կանխարգելող գործողությունների պլան»՝ համաձայն Ձև 2-ի, ինչը ներկայացվում է խորհրդին` որակի բարելավման և աջակցող վերահսկման երկամյա պլանում ներառելու անհրաժեշտության վերաբերյալ որոշում կայացնելու նպատակով: Այն դեպքերում երբ որակի բարելավման և աջակցող վերահսկման երկամյա պլանում կատարվում են փոփոխություններ, վերջինիս փոփոխված տարբերակը սույն հավելվածի 16-րդ կետով սահմանված կարգով, փոփոխության ամսաթվին հաջորդող մեկ ամսվա ընթացքում ներկայացվում է լիազոր մարմնին։
Ձև 2
ԱՆԲԱՐԵՆՊԱՍՏ ԴԵՊՔԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ՇՏԿՈՂ/ԿԱՆԽԱՐԳԵԼՈՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԼԱՆ
|
Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության անվանումը | ||||||||
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 | ||
|
Պացիենտի կամ բուժաշխատողի անուն, ազգանուն, հայրանուն |
Դեպքի նկարագրություն |
Դեպքին նպաստող ենթադրյալ գործոններ |
Դեպքի կապակցությամբ ձեռնարկվող շտկող/կանխարգելող միջոցառումներ |
Պատասխանատու |
Արդյունք/ընթացք |
Ժամկետ | ||
6. ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ 24 ԵՎ ԱՎԵԼ ԺԱՄ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ՍՏԱՑԱԾ ՊԱՑԻԵՆՏՆԵՐԻ ՓՈՐՁԱՌՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳ
37. Պացիենտների փորձառության ուսումնասիրությունը և գնահատումն (այսուհետ՝ հարցում) իրականացվում է հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում 24 և ավել ժամ բուժում ստացած պացիենտների շրջանում։ Անգործունակ ճանաչված անձի և մինչև 16 տարեկան երեխայի (պացիենտի) փորձառության ուսումնասիրությանը կարող են մասնակցել վերջիններիս օրինական ներկայացուցիչները։
38.Հարցման մասնակցությունը պացիենտների կողմից կամավոր է, գաղտնի և որևէ կերպ չի կարող անդրադառնալ բժշկական օգնության և սպասարկման գործընթացի վրա։
39.Յուրաքանչյուր պացիենտ կարող է մասնակցել հարցմանը մեկ անգամ՝ բժշկական օգնության և սպասարկման յուրաքանչյուր դեպքի մասով։
40.Հարցումն իրականացվում է ԱՐՄԵԴ համակարգի շարժական հավելվածի միջոցով` Ձև 4 հարցաթերթիկով։
41. 24 և ավել ժամ հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում ստացած պացիենտները դուրս գրումից առավելագույնը 15 օր հետո ԱՐՄԵԴ համակարգի շարժական հավելվածի միջոցով ստանում են հաղորդագրություն հարցման մասնակցելու հնարավորության վերաբերյալ։
42. Եթե պացիենտը հարցման մասնակցելու հնարավորության վերաբերյալ հաղորդագրությունը ստանալուց հետո 7 օրացուցային օրվա ընթացքում չի լրացնում հարցաթերթիկը, ԱՐՄԵԴ-ի շարժական հավելվածի միջոցով կրկին ստանում է հաղորդագրություն` հարցմանը մասնակցելու հնարավորության վերաբերյալ։
43. Պացիենտը կարող է մասնակցել հարցմանը հիվանդանոցից դուրս գրվելուց 30 օրվա ընթացում։
44. Հարցաթերթիկը համարվում է վավեր, եթե պացիենտը պատասխանում է բոլոր հարցերին։ Թերի կամ կիսատ լրացված հարցաթերթերը համարվում են անվավեր և չեն ընդգրկվում տվյալ կազմակերպության պացիենտների փորձառության գնահատման հաշվարկում։
45. Հիվանդանոցում գտնվելու ընթացքում և հիվանդանոցից դուրս գրվելիս` պացիենտին և նրա կոնտակտային անձին կամ օրինական ներկայացուցչին տվյալ բաժանմունքի ավագ և միջին բուժաշխատողներն իրազեկում են հարցման նպատակների և կարևորության մասին, տեղեկացնում են հարցմանը մասնակցելու պացիենտի իրավունքի մասին և տրամադրում են Ձև 3-ով պացիենտների համար նախատեսված ուղեցույցը:
46. Պացիենտների կողմից մասնակցության թիրախային ցուցանիշ է համարվում դուրս գրված պացիենտների 30%-ը։
47. Հարցման արդյունքները ամփոփվում են ինքնաշխատ եղանակով` եռամսյակը մեկ անգամ։
48. Հարցման եռամսյակային տվյալները, այդ թվում մասնակցության ցուցանիշը՝ ըստ կազմակերպությունների, տեղադրվում են ԱԱԻ-ի պաշտոնական կայքում:
49. Հիմք ընդունելով յուրաքանչյուր եռամսյակի հարցման արդյունքները, կազմակերպության որակի պատասխանատուն մշակում է առաջարկություններ և ներկայացնում է խորհրդին` որակի բարելավման և աջակցող վերահսկման երկամյա պլանում ներառելու անհրաժեշտության վերաբերյալ որոշում կայացնելու նպատակով: Այն դեպքերում երբ որակի բարելավման և աջակցող վերահսկման երկամյա պլանում կատարվում են փոփոխություններ, վերջինիս փոփոխված տարբերակը սույն հավելվածի 16-րդ կետով սահմանված կարգով, փոփոխության ամսաթվին հաջորդող մեկ ամսվա ընթացքում ներկայացվում է լիազոր մարմնին։
Ձև 3
Պացիենտների համար նախատեսված ուղեցույց
Հարգելի պացիենտ,
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության հետ համատեղ իրականացնում է պացիենտների փորձառության գնահատման հարցում, ինչը հնարավորություն կտա արտահայտելու Ձեր կարծիքը մեր հիվանդանոցի ծառայությունների վերաբերյալ:
Ձեր մասնակցությունն այս հարցմանը կարևոր է և կամավոր: Մասնակցության վերաբերյալ Ձեր որոշումը որևէ կերպ չի ազդի ընթացիկ կամ ապագա բժշկական օգնության և սպասարկման տրամադրման վրա: Հարցումն անանուն է. ապահովվում է Ձեր տվյալների գաղտնիությունը:
Հարցմանը մասնակցելով մեր ծառայությունների շարունակական կատարելագործման ակտիվ մասնակիցը կդառնաք:
Հարցման արդյունքների վերլուծությունը կատարվելու է ԱՐՄԵԴ համակարգի և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության մասնագետների կողմից: Ներկայացված տվյալները կօգնեն բժշկական ծառայությունների բարելավմանն ուղղված մեր ջանքերն ավելի նպատակային և արդյունավետ կազմակերպելու:
Հարցման արդյունքները մեզ հնարավորություն կտան․
1) Բացահայտելով բարելավման անհրաժեշտություն ունեցող ոլորտները՝ վերանայել ծառայությունները, ապահովելով մեր հիվանդանոցում ավելի որակյալ և անհատականացված մոտեցում պացիենտի համար:
2) Այն կխթանի թափանցիկ համագործակցությանը` Ձեր և առողջապահական ծառայություններ մատուցողների միջև:
Ինչպես կարող եք մասնակցել.
1) Հարցման մասնակցության հրավերը ուղարկվելու է ԱՐՄԵԴ համակարգի հավելվածի միջոցով:
2) Ստուգեք և համոզվեք, որ Ձեր բջջային հեռախոսում ԱՐՄԵԴ համակարգի հավելվածը ներբեռնված է և աշխատում է: Եթե չունեք հավելվածը, խնդրեք հիվանդանոցի աշխատակիցներին՝ օգնել Ձեզ այն ներբեռնելու, և ուշադիր եղեք հավելվածի ծանուցումներին:
3) Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո՝ 15 օրվա ընթացքում, ԱՐՄԵԴ համակարգի հավելվածի միջոցով Դուք կստանաք ծանուցում՝ հղում, որի միջոցով Ձեզ հասանելի կդառնա հարցման հարցաշարը:
4) Ձեր անկեղծ պատասխանները` ինչպես դրական, այնպես էլ բացասական, մեզ համար անգնահատելի են, ուստի խնդրում ենք ժամանակ տրամադրել հարցաշարը մինչև վերջ լրացնելու համար:
Շնորհակալություն մեր առողջապահական համայնքի կարևոր մասնիկը լինելու և համագործակցելու համար:
Ձև 4
Պացիենտների փորձառության գնահատման հարցաթերթիկ
Հարգելի պացիենտ,
Խնդրում ենք մասնակցել ստորև հարցմանը և կիսվել Ձեր փորձառությամբ։
Հարցումը վերաբերվում է Ձեր՝ հիվանդանոցային պայմաններում բուժման ընթացքում ստացած ծառայություններին:
Ձեր մասնակցությունն այս հարցմանը կամավոր է և անանուն. ապահովվում է Ձեր տվյալների գաղտնիությունը։ Դուք իրավունք ունեք ցանկացած պահի դադարեցնել հարցումը կամ հրաժարվել պատասխանել ցանկացած հարցի։ Ձեր տրամադրած տեղեկատվությունը կօգնի բարելավել ծառայությունների որակը։
Մասնակցության վերաբերյալ Ձեր որոշումը որևէ կերպ չի անդրադառնա ընթացիկ կամ հետագա բժշկական օգնության և սպասարկման տրամադրման վրա:
Հարցերին պատասխանելիս խնդրում ենք ընտրել պատասխանի այն տարբերակը, որը լավագույն ձևով արտահայտում է Ձեր տեսակետը հարցի վերաբերյալ:
1. Ընդունարանի աշխատակիցը, ում դիմել եք հիվանդանոց մտնելիս, օգտակար էր՝ Ձեզ անհրաժեշտ տեղեկությունները տրամադրելու հարցում։
1) Լիովին համաձայն եմ (4)
2) Որոշ չափով համաձայն եմ (3)
3) Որոշ չափով համաձայն չեմ (2)
4) Կտրականապես համաձայն չեմ (1)
5) Դժվարանում եմ պատասխանել (0)
2. Հիվանդանոցային բուժման ընթացքում բժիշկներն որքա՞ն հաճախ են հարգանքով վերաբերվել Ձեզ։
1) Միշտ (4)
2) Սովորաբար (3)
3) Երբեմն (2)
4) Երբեք (1)
5) Դժվարանում եմ պատասխանել (0)
3. Հիվանդանոցային բուժման ընթացքում որքա՞ն հաճախ են ավագ կամ միջին բուժաշխատողները Ձեզ ուշադիր լսել։
1) Միշտ (4)
2) Սովորաբար (3)
3) Երբեմն (2)
4) Երբեք (1)
5) Դժվարանում եմ պատասխանել (0)
4. Հիվանդանոցային բուժման ընթացքում բժիշկները որքան հաճախ են Ձեզ մասնակից դարձրել բուժման մանրամասների վերաբերյալ քննարկումներին և որոշումների կայացմանը:
1) Միշտ (4)
2) Սովորաբար (3)
3) Երբեմն (2)
4) Երբեք (1)
5) Դժվարանում եմ պատասխանել (0)
5. Բուժման վերաբերյալ բժիշկների տրամադրած տեղեկատվությունը որքա՞ն հաճախ է Ձեզ հասկանալի եղել:
1) Միշտ (4)
2) Սովորաբար (3)
3) Երբեմն (2)
4) Երբեք (1)
5) Դժվարանում եմ պատասխանել (0)
6. Հիվանդանոցային բուժման ընթացքում որքա՞ն հաճախ են բուժքույրերը/բուժեղբայրները Ձեզ հարգանքով վերաբերվել։
1) Միշտ (4)
2) Սովորաբար (3)
3) Երբեմն (2)
4) Երբեք (1)
5) Դժվարանում եմ պատասխանել (0)
7. Հիվանդանոցային բուժման ընթացքում որքա՞ն հաճախ են բուժաշխատողները համբերատար պատասխանել Ձեր հարցերին:
1) Միշտ (4)
2) Սովորաբար (3)
3) Երբեմն (2)
4) Երբեք (1)
5) Դժվարանում եմ պատասխանել (0)
8. Հիվանդասենյակից օգնություն խնդրելու դեպքում, որքա՞ն գոհ եք բուժաշխատողների արձագանքման արագությունից։
1) Շատ գոհ եմ (4)
2) Գոհ եմ (3)
3) Գոհ չեմ (2)
4) Բոլորովին գոհ չեմ (1)
5) Դժվարանում եմ պատասխանել (0)
9. Հիվանդանոցում դեղ տրամադրելիս` որքա՞ն հաճախ են բուժաշխատողները՝ Ձեզ հասկանալի ձևով բացատրել, թե ի՞նչ դեղ եք Դուք ստանում։
1) Միշտ (4)
2) Սովորաբար (3)
3) Երբեմն (2)
4) Երբեք (1)
5) Դժվարանում եմ պատասխանել (0)
10. Դեղ տրամադրելիս` որքա՞ն հաճախ են բուժաշխատողները՝ Ձեզ հասկանալի ձևով բացատրել, թե ինչու՞ եք Դուք այն ստանում։
1) Միշտ (4)
2) Սովորաբար (3)
3) Երբեմն (2)
4) Երբեք (1)
5) Դժվարանում եմ պատասխանել (0)
11. Մինչև դեղ տրամադրելը՝ որքա՞ն հաճախ են բուժաշխատողները՝ Ձեզ հասկանալի ձևով տեղեկացրել դրանց կողմնակի ազդեցությունների մասին:
1) Միշտ (4)
2) Սովորաբար (3)
3) Երբեմն (2)
4) Երբեք (1)
5) Դժվարանում եմ պատասխանել (0)
12. Հիվանդանոցային բուժման ընթացքում որքա՞ն հաճախ եք նկատել, որ բուժաշխատողներն օճառով լվացել են ձեռքերը կամ օգտագործել ձեռքերի ախտահանիչ միջոց՝ նախքան Ձեզ զննելը։
1) Միշտ (4)
2) Սովորաբար (3)
3) Երբեմն (2)
4) Երբեք (1)
5) Դժվարանում եմ պատասխանել (0)
13. Հիվանդանոցային բուժման ընթացքում որքա՞ն հաճախ են Ձեր հիվանդասենյակն ու սանհանգույցը պահպանվել մաքուր։
1) Միշտ (4)
2) Սովորաբար (3)
3) Երբեմն (2)
4) Երբեք (1)
5) Դժվարանում եմ պատասխանել (0)
14. Հիվանդանոցային բուժման ընթացքում որքա՞ն հաճախ է Ձեր հիվանդասենյակի շուրջը եղել բավարար անաղմուկ` Ձեր հանգիստը պահպանելու համար:
1) Միշտ (4)
2) Սովորաբար (3)
3) Երբեմն (2)
4) Երբեք (1)
5) Դժվարանում եմ պատասխանել (0)
15. Դուրս գրվելիս` բուժման և հետագա անելիքների (խորհուրդներ, շարունակական հսկողություն, կրկնակի այցելություն և այլն) վերաբերյալ տեղեկատվությամբ եզրակացությունը (էպիկրիզ), Ձեզ տրամադրվել է ՝
1) Ուղարկվել է Ձեր էլ․ փոստի հասցեին կամ էլեկտրոնային հաղորդակցության այլ տարբերակով (4)
2) Թղթային տարբերակով (3)
3) Չի տրամադրվել (1)
4) Դժվարանում եմ պատասխանել (0)
16. Դուրս գրվելիս Դուք հստակ հասկացել եք տանն օգտագործելու համար նշանակված յուրաքանչյուր դեղն ընդունելու նպատակը:
1) Լիովին հասկացել եմ (4)
2) Որոշ չափով հասկացել եմ (3)
3) Որոշ չափով չեմ հասկացել (2)
4) Բացարձակապես չեմ հասկացել (1)
5) Դուրս գրվելիս ինձ դեղ չի նշանակվել (0) – անցնել հարց 20-ին
17. Դուրս գրվելիս Դուք հստակ ըմբռնել եք յուրաքանչյուր դեղն ընդունելու ձևը (օր. ուտելուց առաջ թե հետո) և հաճախականությունը։
1) Լիովին ըմբռնել եմ (4)
2) Որոշ չափով ըմբռնել եմ (3)
3) Որոշ չափով չեմ ըմբռնել (2)
4) Բացարձակապես չեմ ըմբռնել (1)
5) Դժվարանում եմ պատասխանել (0)
18. Դուրս գրվելիս Ձեզ հստակ բացատրել են, թե որն է լինելու հաջորդ քայլը` հիվանդանոցից դուրս Ձեր առողջությանը հետևելու համար:
1) Այո (4)
2) Ոչ (1)
3) Դժվարանում եմ պատասխանել (0)
19. Դուրս գրվելիս Ձեզ տրամադրվե՞լ է հստակ տեղեկատվություն, թե ո՞ր ախտանշանների առաջացման դեպքում անհրաժեշտ կլինի կրկին անհապաղ դիմել բժշկի։
1) Այո (4)
2) Ոչ (1)
3) Դժվարանում եմ պատասխանել (0)
20. Անհրաժեշտության դեպքում, արդյո՞ք Դուք կրկին կօգտվեք այս հիվանդանոցի ծառայություններից։
1) Միանշանակ այո (4)
2) Հավանաբար այո (3)
3) Հավանաբար ոչ (2)
4) Միանշանակ ոչ (1)
5) Դժվարանում եմ պատասխանել (0)
Եթե ոչ, խնդրում ենք մանրամասնել ինչու։ Կարող եք ընտրել մեկից ավել տարբերակ։
1) Բժշկական սպասարկման չգոհացնող որակ (1)
2) Բուժաշխատողների չգոհացնող վերաբերմունք (1)
3) Բուժման արդյունքների նկատմամբ անվստահություն (1)
4) Լաբորատոր-գործիքային հետազոտությունների արդյունքների նկատմամբ անվստահություն (1)
5) Բուժաշխատողների անտարբեր վերաբերմունք (1)
6) Սպասարկման հերթեր և ուշացումներ (1)
7) Գրանցման գործընթացների բարդություն, (1)
8) Փաստաթղթերի ձևակերպման գործընթացների բարդություն (1)
9) Վճարումների իրականացման գործընթացների բարդություն (1)
10) Բուժման բարձր ծախսեր (1)
11) Հիվանդասենյակի կամ բուժհաստատության անհարմար պայմաններ (1)
12) Հիգիենայի կամ սանիտարական անբավարար պայմաններ (1)
13) Բուժման չգոհացնող ելք (1)
21. Խնդրում ենք 0- 10 բալանոց սանդղակով գնահատել այս հիվանդանոցը, որտեղ 0-ն նշանակում է հնարավոր վատագույնն է, իսկ 10-ը՝ հնարավոր լավագույնը։
1) 0
2) 1
3) 2
4) 3
5) 4
6) 5
7) 6
8) 7
9) 8
10) 9
11) 10
22․ Հիվանդանոցում բուժում ստանալիս արձանագրվել են արդյոք ստորև թվարկված դեպքերից որևէ մեկը․
1) Վիրաբուժական միջամտություն, որը կատարվել է մարմնի ոչ այն հատվածում կամ օրգանում, որը նախապես որոշված է եղել բժշկական փաստաթղթերով և հաստատված է կոնսիլիումի կամ նախավիրահատական արձանագրությամբ (1)
2) Նշանակված դեղերից որևէ մեկի նկատմամբ ալերգիկ ռեակցիաներ (1)
3) Բժշկական միջամտությունների ժամանակ օրգանիզմում պատահաբար թողած օտար մարմին (1)
4) Էլեկտրահարում, այրվածք (1)
5) Վայր ընկնել (1)
6) Դժվարանում եմ պատասխանել (0)
23. Հիվանդանոցում բուժում ստանալիս արձանագրվել են արդյոք մարդու իրավունքների խախտման դեպքեր, մասնավորապես`
1) առողջական վիճակի, հետազոտման, ախտորոշման և բուժման ընթացքում պարզված տեղեկությունների գաղտնիության ապահովման հետ կապված (1)
2) հիվանդության մասին իրազեկված լինելու և բժշկական միջամտության համար համաձայնություն տալու հետ կապված (1)
3) բժշկական որևէ միջամտությունից հրաժարվելու կամ այլընտրանքային տարբերակ առաջարկելու հետ կապված (1)
4) կամքին հակառակ բժշկական միջամտության կիրառման հետ կապված (1)
5) Դժվարանում եմ պատասխանել (0)
24. Խնդրում ենք նշել բուժօգնության որակի բարելավման Ձեր առաջարկները:
1) Բժշկական անձնակազմի աշխատանքը (մասնագիտական հմտություններ, վերաբերմունք, հաղորդակցություն)
2) Բուժման կամ հետազոտությունների կազմակերպման բարելավում (սպասման ժամանակ, հերթագրում, տեղեկատվության հասանելիություն)
3) Հիգիենայի և հարմարավետության պայմանների բարելավում (հիվանդասենյակներ, սարքավորումներ, միջավայր)
4) Ֆինանսական թափանցիկություն (ծառայությունների վճարներ, ապահովագրության հետ կապված հարցեր)
5) Առաջարկություն չունեմ
25. Ժովովրդագրական տվյալներ
Ձեր տարիքը՝
1) 18-30 տ.
2) 31-50 տ.
3) 51-65 տ.
4) 66 տ. և ավելի բարձր
Սեռը՝
1) Իգական
2) Արական
Կրթությունը՝
1) Հիմնական (հանրակրթական՝ 9 տարի)
2) Միջնակարգ (հանրակրթական՝ 12 տարի)
3) Միջին մասնագիտական (1-2 տարի՝ հանրակրթական կրթությունից հետո)
4) Բարձրագույն մասնագիտական (համալսարանական)
5) Հետբուհական մասնագիտական (մագիստրատուրա կամ ասպիրանտուրա)
Մշտական բնակության վայրը՝
1) ք․ Երևան
2) Մարզ
3) Այլ պետություն
Բուժման ծախսերը վճարվել են՝
1) Պետպատվերի շրջանակներում՝ ամբողջությամբ
2) Պացիենտի կողմից՝ ամբողջությամբ
3) Ապահովագրական ընկերության միջոցով՝ ամբողջությամբ
4) Պացիենտի կողմից համավճարի սկզբունքով (մի մասը վճարել է պացիենտը, մյուս մասը վճարվել է մասնավոր ապահովագրական ընկերության կամ պետության կողմից)
Շնորհակալություն մասնակցության համար:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 դեկտեմբերի 2025 թվական: