ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1145-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ ու 16-րդ մասերով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 130-րդ կետով`
1. Մթնոլորտային օդի աղտոտվածության խնդիրների լուծման նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ:
2. Հաստատել միջգերատեսչական աշխատանքային խմբի կազմը` համաձայն հավելվածի:
3. Միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավարին՝ կատարած աշխատանքների արդյունքների վերաբերյալ՝
1) 15-օրյա պարբերականությամբ զեկուցել Հայաստանի Հանրապետության վարչապետին.
2) 1-ամսյա պարբերականությամբ իրականացնել լայնածավալ հանրային իրազեկում և լուսաբանում:
4. Սահմանել, որ միջգերատեսչական աշխատանքային խումբը, անհրաժեշտության դեպքում, կարող է ստեղծել մասնագիտական աշխատանքային խմբեր:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
Երևան |
|
10.12.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ վարչապետիN 1145-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
| Տիգրան Խաչատրյան | - Փոխվարչապետ (խմբի ղեկավար) | |
| Մերի Գալստյան | - ԱԺ պատգամավոր (համաձայնությամբ) | |
| Համբարձում Մաթևոսյան | - Շրջակա միջավայրի նախարար | |
| Անահիտ Ավանեսյան | - Առողջապահության նախարար | |
| Գևորգ Պապոյան | - Էկոնոմիկայի նախարար | |
| Արփինե Սարգսյան | - Ներքին գործերի նախարար | |
| Դավիթ Խուդաթյան |
- Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար | |
| Եղիազար Վարդանյան | - Քաղաքաշինության կոմիտեի նախագահ | |
| Արա Մկրտչյան |
- Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ (համապատասխան ոլորտը համակարգող) | |
| Հովհաննես Մարտիրոսյան | - Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար | |
| Կամո Ցուցուլյան | - Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ | |
| Արամ Ղազարյան |
- Ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ | |
| Սարգիս Մադաթյան |
- Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ) | |
| Աստղիկ Մելքոնյան | - Վարչապետի աշխատակազմի տարածքային զարգացման և շրջակա միջավայրի հարցերի վարչության պետ | |
| Լևոն Ազիզյան | - «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն (համաձայնությամբ) | |
| Ստեփան Աթոյան |
- «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գլխավոր տնօրեն (համաձայնությամբ) | |
| Լիլիթ Սահակյան |
- ԳԱԱ «Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն (համաձայնությամբ) | |
| Արփինե Փանոյան | - Շրջակա միջավայրի նախարարության մթնոլորտային քաղաքականության վարչության պետ | |
| Սիրարփի Հայկազյան |
- Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար (համաձայնությամբ) | |
| Ելենա Մանվելյան |
- «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ) | |
| Մխիթար Ավետիսյան |
- «Այ Էս Էս Դի» Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» հասարակական կազմակերպության տնօրեն (համաձայնությամբ) | |
| Վռամ Թևոսյան |
- Բնապահպանական հարցերով փորձագետ (համաձայնությամբ) | |
| Դիանա Հարությունյան |
- Կլիմայական հարցերով փորձագետ (համաձայնությամբ) | |
| Քնարիկ Գրիգորյան | - «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» հասարակական կազմակերպության շրջակա միջավայրի հիգիենայի փորձագետ (համաձայնությամբ) |
|
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
|
10.12.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |