ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1143-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ և 16-րդ մասերով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 130-րդ կետով`
1. Ճանապարհային երթևեկության կարգավորման և խցանումների հաղթահարման նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ:
2. Հաստատել միջգերատեսչական աշխատանքային խմբի կազմը` համաձայն հավելվածի:
3. Միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավարին՝ կատարած աշխատանքների արդյունքների վերաբերյալ`
1) 15-օրյա պարբերականությամբ զեկուցել Հայաստանի Հանրապետության վարչապետին.
2) 1-ամսյա պարբերականությամբ իրականացնել լայնածավալ հանրային իրազեկում և լուսաբանում:
4. Սահմանել, որ միջգերատեսչական աշխատանքային խումբը, անհրաժեշտության դեպքում, կարող է ստեղծել մասնագիտական աշխատանքային խմբեր:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
Երևան |
|
10.12.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ վարչապետի N 1143-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
| Տիգրան Խաչատրյան | - Փոխվարչապետ (խմբի ղեկավար) | |
| Արփինե Սարգսյան | - Ներքին գործերի նախարար | |
| Դավիթ Խուդաթյան |
- Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար | |
| Ժաննա Անդրեասյան | - Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար | |
| Արմենակ Խաչատրյան | - Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ | |
| Եղիազար Վարդանյան | - Քաղաքաշինության կոմիտեի նախագահ | |
| Արմեն Սիմոնյան |
- Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ | |
| Արմեն Մկրտչյան | - Ներքին գործերի նախարարի տեղակալ | |
| Սուրեն Գրիգորյան |
- Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ) | |
| Արթուր Խուդինյան |
- Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության պետ, ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ | |
| Արման Չիլինգարյան |
- Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ | |
| Նորիկ Սարգսյան |
- Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետի տեղակալ, վարչական գործունեության և բողոքների քննության վարչության պետ, ոստիկանության գնդապետ | |
| Արուսյակ Խաչատրյան |
- Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային ենթակառուցվածքի անվտանգության ծրագրերի վերլուծության և մշտադիտարկման բաժնի պետ | |
| Վազգեն Հարությունյան |
- Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ (համաձայնությամբ) | |
| Գարիկ Խաչատրյան |
- «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի նախագծերի ուսումնասիրման և ճանապարհների անվտանգության ապահովման բաժնի ճանապարհների անվտանգության ապահովման ինժեներ | |
| Մանուկ Բարսեղյան |
- «Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան» հիմնադրամի ռեկտոր (համաձայնությամբ) | |
| Վաղինակ Եղիազարյան |
- «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» հասարակական կազմակերպության ղեկավար (համաձայնությամբ) | |
| Պողոս Շահինյան |
- «Ճանապարհային անվտանգության ազգային խորհուրդ» ՀԿ-ի գործադիր տնօրեն (համաձայնությամբ) | |
| Արսեն Մանուկյան |
- «Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիա» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ) | |
| Անդրանիկ Հովհաննիսյան |
- Վանաձորի վարորդների ակումբի հիմնադիր (համաձայնությամբ) |
|
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
|
10.12.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |