ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 դեկտեմբերի 2025 թվականի N 1807-Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 2060-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին և «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 12-րդ մասի 2-րդ կետին, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում և լրացում, N 3 աղյուսակում կատարել փոփոխություն, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2060-Ն որոշման NN 3, 4, 5, 9, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6, 7 և 8 հավելվածների:
2. Սահմանել, որ «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի կողմից 2026 թվականին քաղ. Արտաշատ, Մռավյան 32/1 հասցեում գտնվող սոցիալական բնակարանային ֆոնդի շենքի հիմնանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով կհատկացվի 549,373 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:
3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝
1) համաֆինանսավորման նպատակով հիմնանորոգման աշխատանքներ իրականացնելու համար սույն որոշման 2-րդ կետով սահմանված նախապայմանով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության 2026 թվականի առաջին կիսամյակում պետական բյուջեում վերաբաշխում կատարելու վերաբերյալ.
2) կնքել «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի հետ կապիտալ դրամաշնորհի տրամադրման պայմանագիր՝ համաֆինանսավորման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների չափով, սակայն ոչ ավելի, քան 458,013. 63 հազ. դրամի չափով.
3) «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի հետ կնքել կապիտալ դրամաշնորհի տրամադրման պայմանագիր՝ 2025 թվականին հատկացնելով 22,370.2 հազ. դրամ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և պարզ փորձաքննության աշխատանքների կատարման համար:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
Երևան |
|
11.12.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 դեկտեմբերի 2025 թվական: