ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 ապրիլի 2021 թվականի N 587-Ն
ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՄԱՆ (ՎԱՃԱՌՔԻ), ՕՏԱՐՄԱՆ (ՎԱՃԱՌՔԻ) ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-Ի N 882-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 11.12.25 N 1822-Ն)
Հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, 25․1-ին հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 3-րդ մասի, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
(նախաբանը լրաց. 20.06.24 N 935-Ն)
1. Սահմանել՝
1) պետական կառավարման համակարգի մարմինների տիրապետմանը և օգտագործմանը հանձնված (ամրացված), պետական ոչ առևտրային կազմակերպություններին, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններին և հիմնադրամներին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված պետական սեփականություն հանդիսացող գույքի օտարման (վաճառքի) կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) պետական ոչ առևտրային կազմակերպությունների սեփականություն հանդիսացող գույքի օտարման (վաճառքի) կարգը՝ համաձայն N 2 հավելվածի.
3) պետական կառավարման համակարգի մարմինների տիրապետմանը և օգտագործմանը հանձնված (ամրացված), պետական ոչ առևտրային կազմակերպություններին, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններին, հիմնադրամներին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված պետական սեփականություն հանդիսացող և պետական ոչ առևտրային կազմակերպությունների սեփականությունը հանդիսացող գույքի օտարման (վաճառքի) մրցույթի կազմակերպման և անցկացման կարգը՝ համաձայն N 3 հավելվածի:
4) (ենթակետն ուժը կորցրել է 11.12.25 N 1822-Ն)
(1-ին կետը լրաց. 18.04.24 N 540-Ն, փոփ. 11.12.25 N 1822-Ն)
2. Պետական կառավարման համակարգի մարմինների (այսուհետ՝ պետական մարմիններ) տիրապետմանը և օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքը (բացառությամբ՝ պաշտպանական, սահմանային, քաղաքացիական պաշտպանության, ինչպես նաև ազգային անվտանգության բնագավառի պետական կառավարման լիազորված մարմնի տիրապետմանը և օգտագործմանը հանձնված պետական գույքը, որն իր նշանակությամբ նախատեսված է գաղտնի աշխատանքների կատարման համար), պետական ոչ առևտրային կազմակերպություններին (այսուհետ՝ կազմակերպություն), պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններին (այսուհետ՝ ընկերություն) և հիմնադրամներին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված պետական սեփականություն հանդիսացող (այսուհետ՝ պետական գույք) և կազմակերպությունների սեփականությունը հանդիսացող գույքն օտարվում է (այսուհետ՝ վաճառք) հրապարակային սակարկություններով (մրցույթ կամ աճուրդ) կամ ուղղակի եղանակով։ Ընդ որում, աճուրդն իրականացվում է բացառապես էլեկտրոնային համակարգի միջոցով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 28-ի N 1667-Ն որոշման համաձայն։
(2-րդ կետը լրաց. 18.04.24 N 540-Ն, փոփ. 11.12.25 N 1822-Ն)
3. Սահմանել, որ պետական գույքի կառավարման մարմինը (այսուհետ՝ լիազոր մարմին) պետական գույքի վաճառքն իրականացնում է ելնելով հետևյալ սկզբունքներից՝
1) պետական գույքի վաճառքի գործընթացում բոլոր մասնակից գնորդների համար հավասար հնարավորությունների ապահովում.
2) պետական գույքի վաճառքի գործընթացի թափանցիկության և հրապարակայնության ապահովում, ինչպես նաև հանրային լայն շերտերին վաճառքի ենթակա գույքի վերաբերյալ տեղեկատվությունների իրազեկման արդյունավետ կազմակերպում.
3) պետական գույքի վաճառքի բնագավառում միասնական գնային քաղաքականության իրականացում.
4) վաճառքի կազմակերպման արդիական միջոցների ներգրավման շնորհիվ պետական գույքի վաճառքի գործընթացի արդյունավետության բարձրացում։
3․1․ Սահմանել, որ սույն կարգի շրջանակներում պետական գույք հասկացությունը ներառում է նաև հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների՝ օրենքով սահմանված դեպքերում և կարգով Հայաստանի Հանրապետության սեփականությունը դարձած նվերները:
(3.1-ին կետը լրաց. 20.06.24 N 935-Ն)
4. Սահմանել, որ պետական ոչ առևտրային կազմակերպությունները, հիմնադրամները և պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունները ընկերությունները կարող են մասնակցել պետական գույքի առանձին տարրերի վաճառքին, եթե դա նախատեսված է այդ գույքի վաճառքի մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:
5. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում հաստատել՝
1) պետական սեփականություն հանդիսացող գույքի վաճառքի համար հավանական գնորդների կողմից ներկայացվող գործարար (ներդրումային) ծրագրի օրինակելի ձևը.
2) պետական մարմինների տիրապետմանը և օգտագործմանը հանձնված (ամրացված), կազմակերպություններին, ընկերություններին և հիմնադրամներին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված պետական սեփականություն հանդիսացող շարժական գույքի պահառության կարգը։
5.1. (կետն ուժը կորցրել է 11.12.25 N 1822-Ն)
6. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի «Պետական կառավարչական հիմնարկներին ամրացված, պետական ոչ առևտրային կազմակերպությունների սեփականությունը հանդիսացող և դրանց ամրացված գույքի օտարման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի փետրվարի 25-ի N 92 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 882-Ն որոշումը։
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան
|
|
16.04.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված N 1 |
Կ Ա Ր Գ
ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՏԻՐԱՊԵՏՄԱՆԸ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆԸ ՀԱՆՁՆՎԱԾ (ԱՄՐԱՑՎԱԾ), ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ, ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՄԱՆ (ՎԱՃԱՌՔԻ)
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են պետական կառավարման համակարգի մարմինների (այսուհետ՝ պետական մարմին) տիրապետմանը և օգտագործմանը հանձնված (ամրացված), պետական ոչ առևտրային կազմակերպություններին (այսուհետ՝ կազմակերպություն), պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններին (այսուհետ՝ ընկերություն) և հիմնադրամներին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված պետական սեփականություն հանդիսացող գույքը (այսուհետ՝ պետական գույք) հրապարակային սակարկություններով (մրցույթ կամ էլեկտրոնային աճուրդ կամ ուղղակի եղանակով օտարելու (վաճառելու) (այսուհետ՝ վաճառք) հետ կապված հարաբերությունները։
(1-ին կետը փոփ. 11.12.25 N 1822-Ն)
2. Սույն կարգը չի տարածվում «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված գույքի վաճառքի հետ կապված հարաբերությունների վրա:
3. Պետական գույքի վաճառքն իրականացվում է էլեկտրոնային աճուրդով կամ մրցույթով, կամ ուղղակի վաճառքի եղանակով` սույն կարգին համապատասխան ընդունված իրավական ակտի հիման վրա, ընդ որում՝
1) պետական գույքը վաճառվում է ուղղակի եղանակով գործարար (ներդրումային) ծրագիր ներկայացրած, նախօրոք հայտնի գնորդին և տվյալ գույքի վարձակալին, եթե գույքի վաճառքի մասին իրավական ակտով այլ բան նախատեսված չէ.
2) հրապարակային սակարկություններով վաճառքի ներկայացնելիս՝
ա. ընտրվում է մրցույթով վաճառքի եղանակը, եթե գնորդը գույքի սեփականության իրավունքը ձեռք բերելու հետ մեկտեղ գույքի օգտագործման արդյունավետության բարձրացման նպատակով գործարար ծրագրին համապատասխան պետք է ստանձնի որոշակի պարտավորություններ,
բ. ընտրվում է աճուրդով վաճառքի եղանակը, եթե գնորդից չի պահանջվում կատարել որևէ պարտավորություն կամ եթե իրականացվում է հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների՝ պետական սեփականություն դարձած նվերների (այսուհետ՝ նվեր) վաճառք։
(3-րդ կետը խմբ. 20.06.24 N 935-Ն, փոփ. 11.12.25 N 1822-Ն)
4. Շարժական, ինչպես նաև պետական անշարժ գույքի վերանորոգման և ապամոնտաժման արդյունքում պիտանի համարվող գույքի, ինչպես նաև նվերի վաճառքից ստացված դրամական միջոցները փոխանցվում են համապատասխան բյուջեներ՝ «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքով սահմանված կարգով:
(4-րդ կետը լրաց. 20.06.24 N 935-Ն, փոփ. 11.12.25 N 1822-Ն)
5. Պետական մարմնի, կազմակերպության, ընկերության կամ հիմնադրամի լրիվ մաշված (օգտագործման համար ոչ պիտանի) գույքի դուրսգրումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից սահմանված կարգով:
2. ՎԱՃԱՌՔԻ ԵՆԹԱԿԱ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ
6. Վաճառքի ենթակա պետական գույքի գնահատումն իրականացվում է շուկայական գնահատմամբ՝ «Գնահատման գործունեության մասին» օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից իր կանոնադրությամբ սահմանված գործառույթների շրջանակներում, որը «Գնահատման գործունեության մասին» օրենքի 12-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվառված է լիազոր մարմնում կամ նույն օրենքով սահմանված կարգով լիազոր մարմնում հաշվառված որևէ այլ գնահատման կազմակերպության կողմից:
(6-րդ կետը խմբ. 21.04.23 N 594-Ն, փոփ. 11.12.25 N 1822-Ն)
7. Պետական գույքի գնահատման համար պետական մարմնի, կազմակերպության, ընկերության կամ հիմնադրամի կողմից Կոմիտե են ներկայացվում հետևյալ ելակետային փաստաթղթերը՝
1) (ենթակետն ուժը կորցրել է 18.04.24 N 540-Ն)
2) շարժական գույքի դեպքում՝ անվանումը, գույքի տեսակը, արտադրման տարեթիվը, տեղեկանք՝ տեխնիկական վիճակի վերաբերյալ, ինչպես նաև՝ առկայության դեպքում՝ տեխնիկական անձնագրի պատճենը, իսկ տրանսպորտային միջոցի դեպքում՝ տեխնիկական անձնագրի պատճենը, տեղեկանք՝ տրանսպորտային միջոցի տեխնիկական վիճակի վերաբերյալ, գրություն կամ տեղեկանք՝ տրանսպորտային միջոցը գրավի կամ արգելանքի առարկա չհանդիսանալու մասին.
2․1) նվերի դեպքում՝ նվերների ռեեստրում գրանցված տեղեկությունները, հանձնման վերաբերյալ կազմված փաստաթղթերը, ինչպես նաև առկայության դեպքում՝ տեխնիկական բնութագիր կամ այլ փաստաթղթեր:
(7-րդ կետը փոփ. 21.04.23 N 594-Ն, 18.04.24 N 540-Ն, լրաց. 20.06.24 N 935-Ն)
3. ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄԵԿՆԱՐԿԻ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԵԼԱԿԵՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ
(վերնագիրը փոփ. 11.12.25 N 1822-Ն)
8. Պետական մարմիններին ամրացված, կազմակերպություններին, ընկերություններին և հիմնադրամներին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված պետական սեփականություն հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N 1023-Ն որոշմամբ հաստատված հողամասերի ու շինությունների տարածագնահատման գոտիականության 1-ին, 2-րդ և 3-րդ գոտիներում գտնվող` յուրաքանչյուր միավոր 10 մլն դրամից ավելի գնահատված արժեքով անշարժ գույքի, նույն որոշմամբ հաստատված, հողամասերի ու շինությունների տարածագնահատման գոտիականության 4-20-րդ գոտիներում գտնվող՝ յուրաքանչյուր միավոր 50 մլն դրամից ավելի գնահատված արժեքով անշարժ գույքի, կառուցապատված հողամասերի օպտիմալացման արդյունքում առանձնացված՝ չկառուցապատված հողամասերի, ինչպես նաև պետական կամ ենթակա պետական մարմիններին հանձնված (ամրացված), պետական գույքի կառավարման լիազոր մարմնին օտարման առաջարկվող պետական հողամասերի, յուրաքանչյուր միավոր 50 մլն դրամից ավելի գնահատված արժեքով շարժական, ինչպես նաև 30 մլն դրամից ավելի գնահատված արժեքով պետական անշարժ և շարժական գույքի վերանորոգման ու ապամոնտաժման արդյունքում պիտանի համարվող գույքի վաճառքի մասին որոշումն ընդունում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի ներկայացմամբ:
(8-րդ կետը խմբ. 21.04.23 N 594-Ն, փոփ., լրաց. 11.12.25 N 1822-Ն)
9. Պետական մարմիններին ամրացված, կազմակերպություններին, ընկերություններին և հիմնադրամներին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված պետական սեփականություն հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N 1023-Ն որոշմամբ հաստատված հողամասերի ու շինությունների տարածագնահատման գոտիականության 1-ին, 2-րդ և 3-րդ գոտիներում գտնվող՝ յուրաքանչյուր միավոր մինչև 10 մլն դրամ գնահատված արժեքով անշարժ գույքի (բացառությամբ կառուցապատված հողամասերի օպտիմալացման արդյունքում առանձնացված՝ չկառուցապատված հողամասերի, ինչպես նաև պետական կամ ենթակա պետական մարմիններին հանձնված (ամրացված), պետական գույքի կառավարման լիազոր մարմնին օտարման առաջարկվող պետական հողամասերի), նույն որոշմամբ հաստատված, հողամասերի ու շինությունների տարածագնահատման գոտիականության 4-20-րդ գոտիներում գտնվող՝ յուրաքանչյուր միավոր մինչև 50 մլն դրամ գնահատված արժեքով անշարժ գույքի, յուրաքանչյուր միավոր մինչև 50 մլն դրամ գնահատված արժեքով շարժական, ինչպես նաև 30 մլն դրամ գնահատված արժեքով պետական անշարժ և շարժական գույքի վերանորոգման ու ապամոնտաժման արդյունքում պիտանի համարվող գույքի, ինչպես նաև նվերների վաճառքի մասին որոշումն ընդունվում է պետական գույքի կառավարման մարմնի (այսուհետ՝ լիազոր մարմին) ղեկավարի հրամանով, կազմակերպություններին, ընկերություններին և հիմնադրամներին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված պետական սեփականություն հանդիսացող գույքի դեպքում՝ կազմակերպության, ընկերության և հիմնադրամի վերադաս պետական մարմնի համաձայնությամբ, բացառությամբ եթե՝
1) տվյալ գույքը փաստացի չի օգտագործվում.
2) օգտագործվում է կանոնադրական գործառույթներին ոչ համապատասխան.
3) լիազոր մարմնի կողմից անշարժ գույքի օգտագործման վիճակի մշտադիտարկման (մոնիթորինգի) ուսումնասիրման արդյունքում առաջարկվել է ներկայացնել վաճառքի:
(9-րդ կետը խմբ. 21.04.23 N 594-Ն, լրաց. 20.06.24 N 935-Ն, փոփ. 11.12.25 N 1822-Ն)
10․ Պետական գույքի օտարման գործընթացի մեկնարկի համար անհրաժեշտ ելակետային տվյալները՝
1) գույքի գնահատված արժեքի, գնահատման տարեթվի և ամսաթվի մասին տեղեկատվությունը.
2) վաճառքի ձևի, վաճառքի գնի, այդ թվում` որպես գույքի մեկ միավոր կամ որպես գույքի առանձին տարրեր վաճառելու մասին տեղեկատվությունը, տարաժամկետ վճարման դեպքում, նաև պայմանագրի կնքման օրվանից հաշվարկված յուրաքանչյուր հաջորդ տարվա համար վճարվելիք գումարի նկատմամբ կիրառվող դիսկոնտավորման գործակիցների մասին (ընդ որում, ըստ տարիների դիսկոնտավորման գործակիցները հաշվարկվում են գույքի վաճառքի վերաբերյալ պայմանագրի կնքման օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պաշտոնական կայքէջում հրապարակված Հայաստանի Հանրապետության պետական արժեկտրոնային պարտատոմսերի եկամտաբերության կորի տվյալ տարվան համապատասխան մինչև մարում եկամտաբերության տոկոսադրույքով՝ ժամկետից շուտ վճարման հնարավորությամբ և դրան համապատասխան դիսկոնտավորման գործակիցների հաշվարկմամբ).
3) գույքն ուղղակի վաճառքի ներկայացնելու ժամանակ` գնորդի անունը, ազգանունը կամ իրավաբանական անձի դեպքում անվանումը, տեղեկատվություն վաճառքի գնի, վճարման կարգի, վճարման ժամկետների վերաբերյալ, տարաժամկետ վճարման դեպքում, նաև պայմանագրի կնքման օրվանից հաշվարկված յուրաքանչյուր հաջորդ տարվա համար վճարվելիք գումարի նկատմամբ կիրառվող դիսկոնտավորման գործակիցների մասին (ընդ որում, ըստ տարիների դիսկոնտավորման գործակիցները հաշվարկվում են գույքի վաճառքի վերաբերյալ պայմանագրի կնքման օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պաշտոնական կայքէջում հրապարակված Հայաստանի Հանրապետության պետական արժեկտրոնային պարտատոմսերի եկամտաբերության կորի տվյալ տարվան համապատասխան մինչև մարում եկամտաբերության տոկոսադրույքով՝ ժամկետից շուտ վճարման հնարավորությամբ և դրան համապատասխան դիսկոնտավորման գործակիցների հաշվարկմամբ) և գործարար (ներդրումային) ծրագրի առկայության մասին.
4) Քաղաքաշինության կոմիտեի կողմից տրված՝ գույքի քաղաքաշինական սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվությունը՝ ըստ տարածական պլանավորման փաստաթղթերի․
5) անհրաժեշտության դեպքում՝ այլ տեղեկատվություն:
(10-րդ կետը լրաց. 21.04.23 N 594-Ն, 18.04.24 N 540-Ն, խմբ. 11.12.25 N 1822-Ն)
10․1․ Սահմանել, որ՝
1) եթե էլեկտրոնային աճուրդը համարվում է չկայացած, ապա այդ դեպքում 5 աշխատանքային օրվա ընթացքում օրենսդրությամբ սահմանված կարգով հայտարարվում է հաջորդ աճուրդը.
2) շարժական գույքն էլեկտրոնային աճուրդով (կամ մրցույթով) վաճառքի ներկայացնելու ժամանակ` չվաճառվելու դեպքում հաջորդ և հերթական էլեկտրոնային աճուրդի (աճուրդների) կամ մրցույթի (մրցույթների) կազմակերպման ժամանակ մեկնարկային (վաճառքի նվազագույն) գինն իջեցվում է մեկնարկային (վաճառքի նվազագույն) գնի 15 տոկոսի չափով․
3) անշարժ գույքի դեպքում՝ երկրորդ էլեկտրոնային աճուրդի (կամ մրցույթի) ժամանակ մեկնարկային (վաճառքի նվազագույն) գինը սահմանվում է գնահատված արժեքի 85 տոկոսի չափով, չվաճառվելու դեպքում՝ երրորդ և հերթական էլեկտրոնային աճուրդի (աճուրդների) կամ մրցույթի (մրցույթների) ժամանակ մեկնարկային (վաճառքի նվազագույն) գինը սահմանվում է գնահատված արժեքի 70 տոկոսի չափով։
(10.1-ին կետը լրաց.11.12.25 N 1822-Ն)
11. Սույն կարգի 8-րդ և 9-րդ կետերում նշված դեպքերում գույքի վաճառքի նպատակով աճուրդը և մրցույթը կազմակերպում ու անցկացնում է լիազոր մարմինը՝ սույն որոշման 1-ին կետի 3-րդ և 4-րդ ենթակետերով սահմանված կարգերով:
13. Անշարժ գույքի դեպքում գույքն ուղղակի եղանակով վաճառքի ներկայացվելու դեպքում գույքի վաճառքի գինը սահմանվում է սույն կարգի 6-րդ կետում նշված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով՝ գնահատված արժեքի առնվազն 100 տոկոսի չափով՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված դեպքերի։
(13-րդ կետը խմբ. 21.04.23 N 594-Ն, 11.12.25 N 1822-Ն)
14. Գույքն էլեկտրոնային աճուրդով կամ մրցույթով վաճառքի ներկայացվելու դեպքում գույքի առաջին էլեկտրոնային աճուրդով վաճառքի մեկնարկային կամ առաջին մրցույթով վաճառքի նվազագույն գինը սահմանվում է սույն կարգի 6-րդ կետում նշված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով, շարժական և անշարժ գույքերի դեպքում՝ գնահատված արժեքի 100 տոկոսի չափով։ Հողամասի՝ աճուրդով վաճառքի մեկնարկային գինը չի կարող պակաս լինել Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արժեքից:
(14-րդ կետը խմբ. 21.04.23 N 594-Ն, 11.12.25 N 1822-Ն)
15․ Էլեկտրոնային աճուրդով (մրցույթով) չվաճառված գույքի մեկնարկային (վաճառքի նվազագույն) գինը յուրաքանչյուր հաջորդ էլեկտրոնային աճուրդի (մրցույթի) ժամանակ սահմանվում է սույն հավելվածի 10․1-ին կետով սահմանված չափով։
(15-րդ կետը խմբ. 11.12.25 N 1822-Ն)
17․ Գույքի էլեկտրոնային աճուրդով (կամ մրցույթով) վաճառքի մասին իրավական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմինն իր պաշտոնական և www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքերում հրապարակում է գույքի էլեկտրոնային աճուրդով (կամ մրցույթով) վաճառքի մասին հայտարարությունը, ընդ որում, շարժական գույքի դեպքում էլեկտրոնային աճուրդն անցկացվում է հայտարարության հրապարակմանը հաջորդող 15-րդ օրվանից, իսկ մրցույթը` 30-րդ օրվանից ոչ շուտ, իսկ անշարժ գույքի դեպքում էլեկտրոնային աճուրդն անցկացվում է հայտարարության հրապարակմանը հաջորդող 45-րդ օրվանից, իսկ մրցույթը` 60-րդ օրվանից ոչ շուտ:
(17-րդ կետը լրաց. 18.04.24 N 540-Ն, խմբ. 11.12.25 N 1822-Ն)
18. Պետական մարմիններին ամրացված՝ վաճառքի ենթակա յուրաքանչյուր միավոր` մինչև տաս մլն դրամ գնահատված արժեքով, շարժական գույքի օտարման մասին հրամանն ուժի մեջ մտնելուց հետո, շահագործման համար պիտանի շարժական գույքը (տրանսպորտային միջոցները), այդ թվում` նվերը, սույն կարգի պահանջների համապատասխան վաճառքն ամբողջությամբ կազմակերպելու (գնահատում, էլեկտրոնային աճուրդի կազմակերպում) և իրականացնելու համար տեղափոխվում է լիազոր մարմնի կողմից նախատեսված տարածք՝ գույքի պահառությունը կազմակերպելու նպատակով։ Ընդ որում, սահմանված կարգով չօտարվելու դեպքում շարժական գույքը, բացառությամբ նվերի, վերադարձվում է համապատասխան պետական մարմնին։ Իսկ այն տրանսպորտային միջոցները, որոնք շահագործման համար ոչ պիտանի և ենթակա են տեղափոխման հատուկ միջոցների՝ քարշակի օգտագործմամբ, դրանց պահառությունն իրականացնում է գույքն օգտագործող պետական մարմինը՝ սույն որոշման պահանջներին համապատասխան՝ մինչև գույքի վաճառքի գործընթացի ավարտը։
(18-րդ կետը լրաց. 20.06.24 N 935-Ն, 11.12.25 N 1822-Ն)
19. Մրցույթին մասնակցելու համար մասնակցի կողմից վճարվում է`
1) նախավճար` մեկնարկային (վաճառքի նվազագույն) գնի 5 տոկոսի չափով, որը հաղթող մասնակցի համար համարվում է գույքի վաճառքի գնի մաս, չի վերադարձվում և փոխանցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, եթե հաղթող մասնակիցը հրաժարվում է հետագա վճարումները կատարելուց, իսկ չհաղթող մասնակցին (մասնակիցներին)՝ վերադարձվում է մրցույթի կայացման օրվան հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում՝ իրենց կողմից ներկայացված հաշվեհամարին.
2) մասնակցության վճար, որը գույքի գնի մեջ չի ներառվում, անկախ մրցույթի արդյունքներից` չի վերադարձվում և օգտագործվում է մրցույթի կազմակերպման նպատակով:
(19-րդ կետը լրաց. 18.04.24 N 540-Ն, փոփ. 11.12.25 N 1822-Ն)
20. (կետն ուժը կորցրել է 11.12.25 N 1822-Ն)
21. (կետն ուժը կորցրել է 18.04.24 N 540-Ն)
22. (կետն ուժը կորցրել է 18.04.24 N 540-Ն)
23. (կետն ուժը կորցրել է 18.04.24 N 540-Ն)
24. (կետն ուժը կորցրել է 18.04.24 N 540-Ն)
25. (կետն ուժը կորցրել է 18.04.24 N 540-Ն)
26. (կետն ուժը կորցրել է 18.04.24 N 540-Ն)
(հավելվածը խմբ., փոփ., լրաց. 21.04.23 N 594-Ն, փոփ., լրաց. 18.04.24 N 540-Ն, խմբ., լրաց. 20.06.24 N 935-Ն, փոփ., խմբ., լրաց. 11.12.25 N 1822-Ն)
|
Հայաստանի Հանրապետության |
Ա. Թորոսյան |
|
16.04.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
|
Հավելված N 2 |
Կ Ա Ր Գ
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՄԱՆ (ՎԱՃԱՌՔԻ)
1. Սույն կարգով կարգավորվում է պետական ոչ առևտրային կազմակերպությունների (այսուհետ՝ կազմակերպություն) սեփականությունը հանդիսացող գույքը հրապարակային սակարկություններով (մրցույթ կամ էլեկտրոնային աճուրդ կամ ուղղակի եղանակով օտարելու (վաճառելու) (այսուհետ՝ վաճառք) հետ կապված հարաբերությունները։
(1-ին կետը փոփ. 11.12.25 N 1822-Ն)
2. Կազմակերպության սեփականությունը հանդիսացող վաճառքի ենթակա հիմնական միջոցի (միջոցների) (բացառությամբ անշարժ գույքի) գնահատված արժեքը (արժեքների գումարը) 1 մլն դրամից փոքր լինելու դեպքում հիմնական միջոցի (միջոցների) վաճառքի մասին որոշումն ընդունում է կազմակերպության ղեկավարը` կազմակերպության կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմնի համաձայնությամբ։ Կազմակերպության ղեկավարի որոշմամբ վաճառվող գույքի գնահատված արժեքը (արժեքների գումարը) յուրաքանչյուր տարի չի կարող գերազանցել 1 մլն դրամը:
3. Եթե կազմակերպության սեփականությունը հանդիսացող` վաճառքի ենթակա հիմնական միջոցի (միջոցների) (բացառությամբ անշարժ գույքի) գնահատված արժեքը (արժեքների գումարը) կազմում է 1-5 մլն դրամ, ապա վաճառքի մասին որոշումն ընդունում է կազմակերպության կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմինը: Կազմակերպության կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմնի որոշմամբ վաճառվող գույքի գնահատված արժեքը (արժեքների գումարը) յուրաքանչյուր տարի յուրաքանչյուր կազմակերպության համար չի կարող գերազանցել 5 մլն դրամը:
4. Եթե կազմակերպության սեփականությունը հանդիսացող` վաճառքի ենթակա հիմնական միջոցի (միջոցների) (բացառությամբ անշարժ գույքի) գնահատված արժեքը (արժեքների գումարը) կազմում է 5-15 մլն դրամ, ապա վաճառքի մասին որոշումն ընդունում է կազմակերպության կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմինը` պետական գույքի կառավարման մարմնի (այսուհետ՝ լիազոր մարմին) եզրակացությամբ:
5. Եթե կազմակերպությունը կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմնի համաձայնությունն ստանալուց հետո դիմում է լիազոր մարմնին իր սեփականությունը հանդիսացող գույքը վաճառելու համար, ապա Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի ներկայացմամբ՝ յուրաքանչյուր միավոր 50 մլն դրամից ավելի գնահատված արժեքով շարժական գույքի վաճառքի մասին որոշումն ընդունում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Իսկ 15-50 մլն դրամ գնահատված արժեքով շարժական գույքի վաճառքի մասին որոշումն ընդունվում է լիազոր մարմնի ղեկավարի հրամանով` կազմակերպության կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմնի առաջարկությամբ:
6. Սույն կարգի 2-5-րդ կետերում նշված յուրաքանչյուր որոշում պետք է ներառի հետևյալ տեղեկությունները՝
1) հիմնական միջոցի գնահատման տարեթվի և ամսաթվի մասին.
2) վաճառքի ձևի, վաճառքի գնի, այդ թվում` որպես գույքի մեկ միավոր կամ որպես գույքի առանձին տարրեր վաճառելու մասին, տարաժամկետ վճարման դեպքում, նաև պայմանագրի կնքման օրվանից հաշվարկված յուրաքանչյուր հաջորդ տարվա համար վճարվելիք գումարի նկատմամբ կիրառվող դիսկոնտավորման գործակիցների մասին (ընդ որում, ըստ տարիների դիսկոնտավորման գործակիցները հաշվարկվում են գույքի վաճառքի վերաբերյալ պայմանագրի կնքման օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պաշտոնական կայքէջում հրապարակված Հայաստանի Հանրապետության պետական արժեկտրոնային պարտատոմսերի եկամտաբերության կորի տվյալ տարվան համապատասխան մինչև մարում եկամտաբերության տոկոսադրույքով՝ ժամկետից շուտ վճարման հնարավորությամբ և դրան համապատասխան դիսկոնտավորման գործակիցների հաշվարկմամբ).
3) շարժական գույքն էլեկտրոնային աճուրդով (կամ մրցույթով) վաճառքի ներկայացնելու ժամանակ` չվաճառվելու դեպքում հաջորդ և հերթական էլեկտրոնային աճուրդի (աճուրդների) կամ մրցույթի (մրցույթների) կազմակերպման ժամանակ մեկնարկային (վաճառքի նվազագույն) գինն իջեցվում է մեկնարկային (վաճառքի նվազագույն) գնի 15 տոկոսի չափով, իսկ անշարժ գույքի դեպքում՝ երկրորդ էլեկտրոնային աճուրդի (կամ մրցույթի) ժամանակ մեկնարկային (վաճառքի նվազագույն) գինը սահմանվում է գնահատված արժեքի 85 տոկոսի չափով, չվաճառվելու դեպքում՝ երրորդ և հերթական էլեկտրոնային աճուրդի (աճուրդների) կամ մրցույթի (մրցույթների) ժամանակ մեկնարկային (վաճառքի նվազագույն) գինը սահմանվում է գնահատված արժեքի 70 տոկոսի չափով․
4) գույքն ուղղակի վաճառքի ներկայացնելու ժամանակ` գնորդի անունը կամ անվանումը, վաճառքի գնի, վճարման կարգի, վճարման ժամկետների, տարաժամկետ վճարման դեպքում, նաև պայմանագրի կնքման օրվանից հաշվարկված յուրաքանչյուր հաջորդ տարվա համար վճարվելիք գումարի նկատմամբ կիրառվող դիսկոնտավորման գործակիցների մասին (ընդ որում, ըստ տարիների դիսկոնտավորման գործակիցները հաշվարկվում են գույքի վաճառքի վերաբերյալ պայմանագրի կնքման օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պաշտոնական կայքէջում հրապարակված Հայաստանի Հանրապետության պետական արժեկտրոնային պարտատոմսերի եկամտաբերության կորի տվյալ տարվան համապատասխան մինչև մարում եկամտաբերության տոկոսադրույքով՝ ժամկետից շուտ վճարման հնարավորությամբ և դրան համապատասխան դիսկոնտավորման գործակիցների հաշվարկմամբ) մասին և գործարար (ներդրումային) ծրագրի առկայության մասին (եթե նման պայմանի առկայությունը հիմնավորված է).
5) այլ տվյալների մասին:
(6-րդ կետը լրաց. 18.04.24 N 540-Ն, խմբ. 11.12.25 N 1822-Ն)
7. Սույն կարգի 4-5-րդ կետերում նշված դեպքերում գույքի վաճառքի նպատակով էլեկտրոնային աճուրդը կամ մրցույթը կազմակերպում ու անցկացնում է լիազոր մարմինը, սույն որոշման 1-ին կետի 3-րդ և 4-րդ ենթակետերով հաստատված կարգերով։
(7-րդ կետը լրաց. 11.12.25 N 1822-Ն)
(հավելվածը լրաց. 18.04.24 N 540-Ն, փոփ., լրաց., խմբ. 11.12.25 N 1822-Ն)
|
Հայաստանի Հանրապետության |
Ա. Թորոսյան |
|
16.04.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
|
Հավելված N 3 |
Կ Ա Ր Գ
ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՏԻՐԱՊԵՏՄԱՆԸ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆԸ ՀԱՆՁՆՎԱԾ (ԱՄՐԱՑՎԱԾ), ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ, ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ, ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՄԱՆ (ՎԱՃԱՌՔԻ) ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են պետական կառավարման համակարգի մարմինների (այսուհետ՝ պետական մարմին) տիրապետմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված), պետական ոչ առևտրային կազմակերպություններին (այսուհետ՝ կազմակերպություն), պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններին (այսուհետ՝ ընկերություն), հիմնադրամներին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված պետական սեփականություն հանդիսացող և կազմակերպությունների սեփականությունը հանդիսացող գույքի (այսուհետ` պետական գույք) մրցութային եղանակով վաճառքի հետ կապված հարաբերությունները։
2. Պետական գույքի վաճառքի մրցույթը կազմակերպում և անցկացնում է պետական գույքի կառավարման մարմինը (այսուհետ` կազմակերպիչ)։
3. Պետական գույքի վաճառքի իրավական ակտով կարող են սահմանվել նաև մրցույթի հաղթողին որոշելու պայմանների գնահատման կշռային գործակիցներ։
4. Կազմակերպիչն ապահովում է մրցույթի անցկացման մասին ծանուցման հրապարակումն իր պաշտոնական և www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքերում, ինչպես նաև սահմանում է մրցույթի մասնակցության վճարի չափը և այն հրապարակում մրցույթի անցկացման մասին հրապարակային ծանուցման մեջ:
2. ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ
5. Եթե պետական գույքի վաճառքի մասին իրավական ակտով մրցութային հանձնաժողով (այսուհետ` հանձնաժողով) չի ստեղծվել, ապա այն ստեղծում է կազմակերպիչը, որն իր գործունեությունն իրականացնում է սույն կարգին համապատասխան: Հանձնաժողովը պետք է կազմված լինի առնվազն 6 անդամից, որի կազմում ընդգրկվում են կազմակերպչի (հանձնաժողովի նախագահ, երկու անդամ), համապատասխան պետական մարմնի (երեք անդամ) ներկայացուցիչներ (ընդ որում՝ կազմակերպությանը, ընկերությանը կամ հիմնադրամին անհատույց օգտագործման իրավունքով ամրացված, կազմակերպության սեփականություն հանդիսացող գույքի դեպքում՝ մեկ ներկայացուցիչը պետք է լինի կազմակերպությունից կամ ընկերությունից կամ հիմնադրամից)։
6. Հանձնաժողովը պետական գույքի վաճառքի մասին իրավական ակտն ուժի մեջ մտնելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում հաստատում է մրցույթի անցկացման մասին հրապարակային ծանուցման տեքստը և 2 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում հրապարակման։ Հրապարակային ծանուցմամբ սահմանված ժամկետում մրցութային հանձնաժողովն ընդունում է մրցույթի մասնակցության հայտերը, կազմակերպում և անցկացնում է գույքի վաճառքի մրցույթը, ինչպես նաև որոշում մրցույթի հաղթողին:
7. Հանձնաժողովի նիստն իրավազոր է հանձնաժողովի անդամների 2/3-ի մասնակցության դեպքում, իսկ հանձնաժողովի անդամների 2/3-ից պակաս լինելու դեպքում նշանակվում է նոր նիստ, ընդ որում, քննարկվում են միայն հրապարակային ծանուցմամբ սահմանված ժամկետում և կարգով ներկայացված հայտերը: Հանձնաժողովը նոր նիստի օրվա և ժամի մասին պատշաճ տեղեկացնում է բոլոր հայտատուներին:
8. Հանձնաժողովը որոշումներ է ընդունում նիստին ներկա անդամների ձայների մեծամասնությամբ։ Հանձնաժողովի անդամների ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:
9. Եթե պետական գույքի վաճառքի մասին իրավական ակտով մրցութային պայմանների գնահատման համար կշռային գործակիցներ սահմանված չեն, ապա հանձնաժողովը կարող է սահմանել կշռային գործակիցներ և դրանք հայտարարել մրցույթի անցկացման մասին հրապարակային ծանուցմամբ:
10. Մրցույթի մասնակցության նախավճարի չափը սահմանվում է պետական գույքի վաճառքի մասին իրավական ակտով սահմանված նվազագույն վաճառքի գնի 5 տոկոսի չափով:
3. ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄԸ
11. (կետն ուժը կորցրել է 11.12.25 N 1822-Ն)
12. Մրցույթի անցկացման մասին հրապարակային ծանուցումը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները`
1) մրցույթի անցկացման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը և ժամը.
2) մրցույթի կազմակերպչի անվանումը.
3) մրցույթի կազմակերպման վայրը (հասցեն).
4) մրցույթի հաղթողին որոշելու կարգը.
5) մրցույթով վաճառվող գույքի անվանումը, գույքի քաղաքաշինական սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվությունը, մրցույթի պայմանները և դրանց գնահատման կշռային գործակիցները (այդպիսիք սահմանված լինելու դեպքում).
6) մրցույթի մասնակցության հայտին կից անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, մասնավորապես`
ա. գրավոր առաջարկ մրցույթի պայմանների վերաբերյալ, ընդ որում, թվային ցուցանիշները ներկայացվում են նաև տառերով,
բ. մրցույթի նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերի պատճենները,
գ. իրավաբանական անձանց համար՝ գրանցման և հիմնադիր փաստաթղթերի պատճենները, իսկ քաղաքացիների համար՝ նույնականացման քարտի կամ անձնագրի պատճենը,
դ. հայտատուի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրված լիազորագիրը (եթե մրցույթին ներկայանում է լիազորված անձը),
ե. գործարար (ներդրումային) ծրագիրը, ընդ որում, թվային ցուցանիշները ներկայացվում են նաև տառերով,
զ. իրավաբանական անձանց համար նաև գրավոր հավաստում այն մասին, որ Հայաստանի Հանրապետության օրենքներով կամ դիմողի (հայտատուի) կանոնադրությամբ տվյալ գույքը տվյալ ձևով գնելու համար պետական համապատասխան մարմինների կամ ներքին մարմինների (խորհուրդ, ընդհանուր ժողով) համաձայնություն չի պահանջվում, կամ, որ պահանջվող համաձայնություններն ստացված են (կցելով այդ համաձայնագրերը).
7) մրցույթի հայտերի ընդունման և բացման ժամկետները, ինչպես նաև մրցույթի հայտերի ամփոփման նիստերի օրերը և ժամերը.
8) մրցույթի կարգին ծանոթանալու և դրա պատճենը տրամադրելու կարգը.
9) մրցույթի մասնակցության նախավճարի չափը, ինչպես նաև նախավճարի վճարման կարգը և ժամկետները, մրցույթի հաղթող չճանաչվելու դեպքում՝ նախավճարի հետ վերադարձման կարգը.
10) ծածկագրերը և դրանք կիրառելու կարգը (պետական գույքը մրցույթով վաճառելու մասին իրավական ակտով նախատեսված լինելու դեպքում).
11) վաճառքի մրցույթի անցկացման մասին հրապարակային ծանուցմամբ կարող են հրապարակվել լրացուցիչ տեղեկություններ:
(12-րդ կետը լրաց. 11.12.25 N 1822-Ն)
13. Մրցույթի մասնակցության հայտերի ընդունումը պետք է դադարի մրցույթի սկսվելուց առնվազն երեսուն րոպե առաջ, եթե մրցույթի մասին հրապարակային ծանուցման մեջ այլ ժամկետ սահմանված չէ։
14. Մրցույթի պայմանների փոփոխման դեպքում հանձնաժողովը պարտավոր է մրցույթի մասին հրապարակային ծանուցման մեջ անհապաղ կատարել համապատասխան փոփոխություններ և (կամ) լրացումներ այն միջոցով, որով հրապարակվել է մրցույթի մասին հրապարակային ծանուցումը, և, որի մասին անհատապես տեղեկացնել արդեն իսկ մասնակցության հայտ ներկայացրած անձանց: Հրապարակային ծանուցման մեջ թույլատրվում է կատարել փոփոխություններ և (կամ) լրացումներ, եթե դրանցով չեն փոփոխվում մրցույթի մասին հրապարակային ծանուցման մեջ նշված էական պայմանները։
4. ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ
15. Մրցույթի մասնակցության հայտերը ներկայացվում են մրցույթի անցկացման մասին հրապարակային ծանուցման մեջ նշված հայտերի ընդունման ժամկետում:
16. Մրցույթի մասնակցության հայտերը՝ մրցույթի մասնակցության համար անհրաժեշտ փաստաթղթերի հետ միասին, ներկայացվում են սոսնձված և ստորագրված ծրարով՝ անձամբ, փոստով` պատվիրված նամակով կամ էլեկտրոնային հասցեով: Փոստով ուղարկված հայտերը (ծրարները) ներկայացնելու ժամկետ է համարվում ծրարի` պետական գույքի կառավարման մարմին մուտքագրման օրը և ժամը: Մինչև ժամկետի վերջին օրվա ժամը 18:00-ն կապի կազմակերպությանը հանձնված փաստաթղթերը համարվում են ժամկետում հանձնված:
17. Սույն կարգի 15-րդ և 16-րդ կետերի պահանջներին չհամապատասխանող հայտերն առանց ծրարը բացելու երկու աշխատանքային օրվա ընթացքում վերադարձվում են հայտը ներկայացնողին:
18. Մրցույթի հայտատուները՝ մինչև մրցույթի մասնակցության հայտերի ընդունման վերջնական ժամկետի ավարտը կարող են փոփոխել կամ հետ վերցնել հայտը: Մրցույթի հայտի փոփոխությունը կատարվում է հայտերը ներկայացնելու կարգով՝ ծրարի վրա ավելացնելով «Փոփոխում» բառը: Մրցույթի մասնակցության հայտերի ընդունման վերջնական ժամկետի ավարտից հետո ներկայացված հայտի փոփոխության կամ վերադարձման մասին դիմումները ենթակա չեն քննարկման:
19. Մրցույթի հայտը գրանցվում է հատուկ գրանցամատյանում:
20. Մրցույթի հայտատուները հրապարակային ծանուցմամբ սահմանված կարգով, չափով ու ժամկետներում վճարում են մրցույթի մասնակցության նախավճարը` լիազոր մարմնի անվամբ բացված մրցույթի մասնակցության նախավճարի դրամային հաշվին:
21. Մրցույթում հաղթող ճանաչված մասնակցի վճարված նախավճարն ընդգրկվում է մասնակցի առաջարկած` գույքի վաճառքի գնի մեջ: Մրցույթում հաղթող ճանաչված մասնակցի (կամ նրա լիազոր ներկայացուցչի) կողմից մրցույթի արդյունքների արձանագրությունը չստորագրվելու, հետագա վճարումները չկատարվելու և (կամ) պայմանագիր չկնքվելու դեպքերում նախավճարը չի վերադարձվում, և մրցույթը համարվում է չկայացած, իսկ վճարված նախավճարը լիազոր մարմնի կողմից 5 աշխատանքային օրվա ընթացքում փոխանցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի համապատասխան հաշվին։
22. Մրցույթում հաղթող չճանաչված մասնակիցների, ինչպես նաև մասնակցի կարգավիճակ չստացած հայտատուների մրցույթի մասնակցության նախավճարը, մրցութային հանձնաժողովի կողմից ներկայացված տեղեկատվության հիման վրա, Կոմիտեի 3 աշխատանքային օրվա ընթացքում վերադարձվում է հայտատուներին։
5. ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԵՐԻ ԲԱՑՈՒՄԸ ԵՎ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ
23. Մրցույթի մասնակցության հայտերը բացվում են մրցույթի անցկացման մասին հրապարակային ծանուցմամբ նշված վայրում, սահմանված օրը և ժամին՝ մրցույթի մասնակցության հայտերի բացման նիստում:
24. Մրցույթի հայտատուները և նրանց լիազոր ներկայացուցիչները կարող են ներկա գտնվել մրցույթի մասնակցության հայտերի բացման, ինչպես նաև մրցութային առաջարկների քննարկման նիստերին և ծանոթանալ նիստերի արձանագրություններին:
25. Եթե հայտատուների կողմից եղել է առաջարկություն, ապա ծրարները կարող են զննվել հանձնաժողովի անդամների, մրցույթի հայտատուի կամ նրա լիազոր ներկայացուցչի կողմից:
26. Մրցույթի մասնակցության համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանվում է մրցույթի անցկացման մասին հրապարակային ծանուցմամբ: Մրցութային առաջարկները պետք է արտահայտված լինեն թվային ցուցանիշներով և փոքր չլինեն պետական գույքի վաճառքի մասին իրավական ակտով սահմանված նվազագույն արժեքներից, ընդ որում, թվային ցուցանիշները ներկայացվում են նաև տառերով:
(26-րդ կետը լրաց. 11.12.25 N 1822-Ն)
27. Հանձնաժողովը մրցույթի հայտերի բացման նիստում բացում է մրցույթի մասնակցության համար ներկայացված փակ ծրարները և հրապարակում`
1) մրցույթի հայտ ներկայացրած յուրաքանչյուր անձի ծածկանունը (նախատեսված լինելու դեպքում) և անունը, ազգանունը (անվանումը).
2) մրցույթի մասնակցության հայտերի համապատասխանությունը հրապարակային ծանուցմամբ մրցույթի համար սահմանված պայմաններին.
3) ամփոփ տվյալներ՝ մրցույթի մասնակցության հայտերում փոփոխություն կատարելու մասին:
28. Այն հայտատուներին, որոնց հայտերը համապատասխանում են մրցույթի համար սահմանված պայմաններին, տրվում է մրցույթի մասնակցի կարգավիճակ:
29. Եթե հայտերի գնահատման արդյունքում մասնակցի հայտում արձանագրվում են անհամապատասխանություններ մրցույթի համար սահմանված պայմանների նկատմամբ՝ բացառությամբ այն դեպքերի, երբ անհամապատասխանությունները վերաբերում են գնային առաջարկին կամ գործարար (ներդրումային) ծրագրով առաջարկվող թվային ցուցանիշներին, որոնք համընկնում են գնային առաջարկում կամ գործարար (ներդրումային) ծրագրում տառերով նշված թվային ցուցանիշներին, ապա հանձնաժողովը 1 աշխատանքային օրով կասեցնում է նիստը, իսկ հանձնաժողովի քարտուղարը նույն օրը դրա մասին էլեկտրոնային եղանակով ծանուցում է մասնակցին՝ առաջարկելով մինչև կասեցման ժամկետի ավարտը շտկել անհամապատասխանությունը: Մասնակցին ուղարկվող ծանուցման մեջ մանրամասն նկարագրվում են հայտնաբերված անհամապատասխանությունները: Եթե մասնակիցը սահմանված ժամկետում շտկում է արձանագրված անհամապատասխանությունը, ապա նրա հայտը գնահատվում է բավարար: Հակառակ դեպքում տվյալ մասնակցի հայտը գնահատվում է անբավարար և մերժվում է։ Ընդ որում, հանձնաժողովի համար հիմք են ընդունվում թվային ցուցանիշները։
(29-րդ կետը խմբ. 11.12.25 N 1822-Ն)
(կարգի 29-րդ կետն այնքանով, որքանով բացառում է պետական սեփականություն հանդիսացող գույքի օտարման (վաճառքի) մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրած անձի կողմից գնային առաջարկի մասով թույլ տրված ձևական անհամապատասխանությունը (վրիպակը) շտկելու հնարավորությունը, ճանաչվել է Սահմանադրության 59 և 75-րդ հոդվածներին հակասող և անվավեր 01.07.25 ՍԴՈ-1790 որոշմամբ)
30. Մրցույթում հաղթող է ճանաչվում հանձնաժողովի եզրակացությամբ լավագույն պայմաններ առաջարկած և ըստ կշռային գործակիցների առավելագույն միավորներ հավաքած մասնակիցը:
31. Հանձնաժողովի անդամները ներկայացված առաջարկությունների վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով իրավունք ունեն դիմելու մրցույթի մասնակիցներին կամ նրանց լիազոր ներկայացուցիչներին:
32. Հանձնաժողովը մրցույթի արդյունքներն ամփոփում է առավելագույնը 5 աշխատանքային օրվա ընթացքում և կազմում է մրցույթի արդյունքների մասին արձանագրություն:
33. Հանձնաժողովի անդամի հատուկ կարծիքը ներկայացվում է գրավոր, որը կցվում է արձանագրությանը և համարվում է դրա անբաժանելի մասը:
34. Հանձնաժողովի գործունեությունը համարվում է դադարած` մրցույթի վերջնական արդյունքներն ամփոփվելուց և դրա մասին արձանագրություն կազմվելուց հետո:
6. ՉԿԱՅԱՑԱԾ ԿԱՄ ԱՆՎԱՎԵՐ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԸ
35. Մրցույթը համարվում է չկայացած, եթե՝
1) մրցույթի մասնակցության համար ոչ մի հայտ չի ներկայացվել.
2) մրցույթի հայտատուներից ոչ մեկը մրցույթի մասնակցի կարգավիճակ չի ստացել.
3) մրցույթում հաղթող ճանաչված մասնակցի կամ նրա լիազոր ներկայացուցչի կողմից մրցույթի արդյունքների արձանագրությունը չի ստորագրվել կամ հետագա վճարումները չի կատարվել, կամ պայմանագիր չի կնքվել.
4) արտակարգ իրավիճակի պատճառով անհնար է դառնում մրցույթով նախատեսված աշխատանքների կատարումը։
35.1. Մրցույթը չկայացած է հայտարարվում սույն կարգի 35-րդ կետում նշված հանգամանքներից մեկի ի հայտ գալու հաջորդ օրվանից ոչ ուշ։
(35.1-ին կետը լրաց. 22.06.23 N 984-Ն)
36. Մրցույթի մասնակցության համար միայն մեկ հայտ ներկայացնելը հիմք չի հանդիսանում մրցույթը չկայացած համարելու համար:
37. Մրցույթն անվավեր կարող է ճանաչվել դատական կարգով:
38. Դատական կարգով մրցույթն անվավեր ճանաչելը հանգեցնում է մրցույթի արդյունքների հիման վրա կնքված պայմանագրի անվավերությանը:
39․ Եթե մրցույթը համարվում է չկայացած, ապա այդ դեպքում 5 աշխատանքային օրվա ընթացքում օրենսդրությամբ սահմանված կարգով հայտարարվում է հաջորդ մրցույթը, ընդ որում, մրցույթը չկայացած համարվելու դեպքում հաջորդ մրցույթի պայմանները, այդ թվում` մեկնարկային գինը, սահմանվում են՝ հիմք ընդունելով սույն որոշման հավելվածներով սահմանված դրույթները։
(39-րդ կետը խմբ. 22.06.23 N 984-Ն, խմբ. 11.12.25 N 1822-Ն)
(հավելվածը լրաց., խմբ. 22.06.23 N 984-Ն, փոփ., լրաց., խմբ. 11.12.25 N 1822-Ն)
|
Հայաստանի Հանրապետության |
Ա. Թորոսյան |
|
16.04.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
|
Հավելված N 4 |
Կ Ա Ր Գ
ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՏԻՐԱՊԵՏՄԱՆՆ ՈՒ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆԸ ՀԱՆՁՆՎԱԾ (ԱՄՐԱՑՎԱԾ), ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ, ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ, ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՄԱՆ (ՎԱՃԱՌՔԻ) ԱՃՈՒՐԴԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԻՋՈՑՈՎ ԱՆՑԿԱՑՎՈՂ ԱՃՈՒՐԴԻ) ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ
(հավելվածը ուժը կորցրել է 11.12.25 N 1822-Ն)
Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 ապրիլի 2021 թվական: