ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1177-Ա
ԵԳԻՊՏՈՍԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության միջև միջկառավարական համատեղ հանձնաժողովի 6-րդ նիստին մասնակցելու նպատակով 2025 թվականի դեկտեմբերի 20-23-ը Եգիպտոսի Արաբական Հանրապետություն (Կահիրե) գործուղել Հայաստանի Հանրապետության պատվիրակություն՝ համաձայն հավելվածի։
2. Պատվիրակության անդամների՝ Եգիպտոսի Արաբական Հանրապետություն գործուղման ծախսերը կատարել՝
1) Գևորգ Պապոյանի և Ժակ Հակոբյանի ճանապարհածախսը և օրապահիկի ծախսերը` Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին.
2) Լիլիթ Սարոյանի ճանապարհածախսը և օրապահիկի ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը հատկացված միջոցների հաշվին.
3) Էլիզ Գևորգյանի ճանապարհածախսը և օրապահիկի ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը հատկացված միջոցների հաշվին.
4) Դավիթ Միրզախանյանինը` Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին.
5) Անգելինա Հովհաննիսյանինը` Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին.
6) Հասմիկ Սաֆարյանինը` Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը հատկացված միջոցների հաշվին.
7) Ալիսա Հայրապետյանինը` Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին հատկացված միջոցների հաշվին։
3. Ընդունել ի գիտություն, որ Գևորգ Պապոյանի, Ժակ Հակոբյանի, Լիլիթ Սարոյանի և Էլիզ Գևորգյանի՝ Եգիպտոսի Արաբական Հանրապետություն գործուղման գիշերավարձի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո հնգօրյա ժամկետում ներկայացնել Եգիպտոսի Արաբական Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը՝ համաձայն Հայասանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշմամբ սահմանված կարգի։
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
18.12.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ վարչապետի N 1177-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ԵԳԻՊՏՈՍԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
| Գ․ Պապոյան | ՀՀ էկոնոմիկայի նախարար (պատվիրակության ղեկավար) |
| Ժ․ Հակոբյան | ՀՀ էկոնոմիկայի նախարարության միջազգային համագործակցության վարչության պետ |
| Լ․ Սարոյան | ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության արտաքին կապերի վարչության պետ |
| Է․ Գևորգյան | ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության միջազգային համագործակցության վարչության պետի պարտականությունները կատարող, երկկողմ համագործակցության բաժնի պետ |
| Դ․ Միրզախանյան | ՀՀ արտաքին գործերի նախարարության Միջին Արևելքի և Աֆրիկայի վարչության Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի բաժնի պետ |
| Ա. Հովհաննիսյան | ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության միջազգային համագործակցության և սփյուռքի հետ կապերի բաժնի պետ |
| Հ․ Սաֆարյան | ՀՀ առողջապահության նախարարության միջազգային հարաբերությունների վարչության օտարերկրյա ներդրումների ներգրավման բաժնի պետ |
| Ա․ Հայրապետյան | ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության գլխավոր մասնագետ |
|
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
|
18.12.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |