ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 դեկտեմբերի 2025 թվականի N 1880-Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 2060-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-Ի N 801-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՄԻ ՇԱՐՔ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներին, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին, «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 57.1-ին կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցներում կապիտալ ծախսեր իրականացնելու նպատակով «Հանրակրթության ծրագիր» ծրագրի շրջանակներում դպրոցներին հատկացված սուբսիդիայից չօգտագործված գումարներից վերջիններիս գանձապետական հաշիվների մնացորդները 69,844.5 հազար դրամի չափով ներքոհիշյալ համամասնությամբ փոխանցել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե՝ որպես «Նախորդ տարիների՝ ՀՀ պետական բյուջեից ծախսերի ֆինանսավորման նպատակով հատկացված գումարների (բացառությամբ փոխառու միջոցների) վերադարձից մուտքեր»՝ գանձապետարանում բացված 900005280640 հաշվեհամարին՝
1) Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի աշխատակազմի ենթակայությամբ գործող դպրոցներ՝ 1,851.9 հազար դրամ.
2) Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի աշխատակազմի ենթակայությամբ գործող դպրոցներ՝ 582.7 հազար դրամ.
3) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ենթակայությամբ գործող դպրոցներ՝ 9,740.9 հազար դրամ.
4) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի աշխատակազմի ենթակայությամբ գործող դպրոցներ՝ 57,669.0 հազար դրամ։
2. «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի 2-րդ և 6-րդ հոդվածների աղյուսակներում կատարել լրացումներ, N 1 հավելվածի N 2 աղյուսակում՝ վերաբաշխում և լրացումներ, N 3 աղյուսակում՝ փոփոխություններ և լրացումներ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2060-Ն որոշման NN 2, 3, 4, 5, 6, 9, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10 և 11 հավելվածների:
3. Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացնել 211,783.2 հազար դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին» հոդվածով՝ 175,813.3 հազար դրամ, «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով՝ 33,249.4 հազար դրամ, «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով՝ 2,420.0 հազար դրամ և «Հարկեր, պարտադիր վճարներ և տույժեր, որոնք կառավարման տարբեր մակարդակների կողմից կիրառվում են միմյանց նկատմամբ» հոդվածով՝ 300.5 հազար դրամ)՝ համաձայն սույն որոշման N 12 հավելվածի:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հունիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, փոփոխություններ և լրացումներ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի N 2060-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, ինչպես նաև մի շարք գնման պայմանագրերում փոփոխություններ կատարելու թույլտվություն տալու մասին» N 801-Ն որոշման 6-րդ կետի 2-րդ ենթակետի «ա» պարբերությունում «38.57» թվերը փոխարինել «42.36» թվերով:
5. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝
1) 29,668.8 հազար դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջ» ՊՈԱԿ-ին՝ քոլեջին ամրացված շենքի տանիքի հիմնանորոգման աշխատանքների և հարակից ծառայությունների ձեռքբերման համար․
2) 48,871.8 հազար դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին, որից՝
ա. 13,900.0 հազար դրամը՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի «Արտաշատ մայրաքաղաք» պատմամշակութային արգելոցի տարածքում հողի տեղափոխման աշխատանքների ձեռքբերման համար,
բ. 8,553.6 հազար դրամը՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի քաղաքի հանրապետական նշանակության Սանահինի կամրջի (պետական ցուցիչ 5.2.23) ամրակայման, նորոգման և վերականգնման գիտանախագծային փաստաթղթերի մշակման համար,
գ. 6,618.2 հազար դրամը՝ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Աճարկուտ գյուղի հանրապետական նշանակության Սրանոցի կամրջի (պետ. ցուցիչ 10.8.6.9) ամրակայման, նորոգման և վերականգնման գիտանախագծային փաստաթղթերի մշակման համար,
դ. 19,800.0 հազար դրամը՝ «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տաճարի արտաքին լուսավորման համակարգի ձեռքբերման համար.
3) 338.1 հազար դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Ա. Սպենդիարյանի տուն-թանգարան» ՊՈԱԿ-ին՝ թանգարանի ջեռուցման համակարգի խողովակաշարի փոխարինման աշխատանքների ձեռքբերման համար.
4) 6,642.5 հազար դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան» ՊՈԱԿ-ին, որից՝
ա. 4,296.5 հազար դրամը՝ թանգարանին ամրացված շենքի սանհանգույցների վերանորոգման աշխատանքների և հարակից ծառայությունների ձեռքբերման համար,
բ. 2,346.0 հազար դրամը՝ թանգարանին անհրաժեշտ օդորակիչների ձեռքբերման համար.
5) 543.0 հազար դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան» ՊՈԱԿ-ին՝ թանգարանին անհրաժեշտ ջեռուցման կաթսայի ձեռքբերման համար.
6) 190.2 հազար դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Խաչատուր Աբովյանի տուն-թանգարան» ՊՈԱԿ-ին՝ թանգարանին անհրաժեշտ ջրի բաքի և էլեկտրական խոտհնձիչի ձեռքբերման համար.
7) 3,598.0 հազար դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Տավուշի մարզային գրադարան» ՊՈԱԿ-ին՝ գրադարանին ամրացված շենքի ընթացիկ վերանորոգման և երկրորդ հարկի ջեռուցման կաթսայի տեղադրման աշխատանքների ձեռքբերման համար.
8) 7,315.4 հազար դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Գյումրու Լյուդվիգ Մնացականյանի անվան ձմեռային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ին՝ մարզադպրոցին ամրացված շենքի տանիքի և հատակների վերանորոգման աշխատանքների և հարակից ծառայությունների ձեռքբերման համար.
9) 30,627.2 հազար դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն» ՊՈԱԿ-ին, որից՝
ա. 1,148.2 հազար դրամը՝ թատրոնին ամրացված շենքի տանիքի մասնակի վերանորոգման աշխատանքների և հարակից ծառայությունների ձեռքբերման համար,
բ. 29,479.0 հազար դրամը՝ թատրոնին ամրացված կաթսայատան ջեռուցման կաթսաների փոխարինման և ջեռուցման համակարգի արդիականացման աշխատանքների ձեռքբերման համար։
6. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետին՝
1) 717.3 հազար դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Ոսկեհատի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ին՝ դպրոցին անհրաժեշտ տեսահսկման համակարգի ձեռքբերման համար․
2) 327.6 հազար դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Վարդաբլուրի Խ. Աբովյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ին՝ դպրոցին անհրաժեշտ գազայրիչի և ջրի պոմպի ձեռքբերման համար․
3) 402.0 հազար դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Բյուրականի Հ. Թումանյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ին՝ դպրոցին անհրաժեշտ էլեկտրական վառարանի ձեռքբերման համար․
4) 405.0 հազար դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «գ. Ավանի Ա. Սերոբի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ին՝ դպրոցին անհրաժեշտ ճաշարանի գույքի և զուգարանակոնքի ձեռքբերման համար։
7. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետին՝
1) 400.0 հազար դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Ռանչպարի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ին՝ դպրոցին անհրաժեշտ էլեկտրական սալօջախի ձեռքբերման համար.
2) 182.7 հազար դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Դաշտավանի Գերասիմ Տոնոյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ին՝ դպրոցին անհրաժեշտ էլեկտրական սալօջախի ձեռքբերման համար.
8. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետին՝ 9,740.9 հազար դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Գեղարքունիքի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ին՝ դպրոցին ամրացված շենքի տանիքի վերանորոգման աշխատանքների ձեռքբերման համար։
9. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին՝
1) 5,520.0 հազար դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Լեջանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ին՝ դպրոցին ամրացված շենքի սանհանգույցների վերանորոգման աշխատանքների և հարակից ծառայությունների ձեռքբերման համար․
2) 10,603.0 հազար դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «գ. Մեծ Պարնու ակադեմիկոս Մ. Մելքոնյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ին՝ դպրոցին ամրացված 3-րդ մասնաշենքի ջեռուցման համակարգի իրականացման աշխատանքների և հարակից ծառայությունների ձեռքբերման համար.
3) 9,077.1 հազար դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Թեղուտի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ին՝ դպրոցին ամրացված շենքի ջեռուցման համակարգի վերանորոգման աշխատանքների և հարակից ծառայությունների ձեռքբերման համար․
4) 17,995.1 հազար դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Սվերդլովի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ին՝ դպրոցին ամրացված մեկ մասնաշենքի ջեռուցման համակարգի մասնակի իրականացման աշխատանքների և հարակից ծառայությունների ձեռքբերման համար․
5) 14,473.8 հազար դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Արծնու միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ին՝ դպրոցին ամրացված 1-ին մասնաշենքի տանիքի վերանորոգման աշխատանքների և հարակից ծառայությունների ձեռքբերման համար։
10. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետին՝ 48,018.3 հազար դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Արճիսի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ին՝ դպրոցին ամրացված շենքի տանիքի հիմնանորոգման աշխատանքների և հարակից ծառայությունների ձեռքբերման համար.
11. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝
1) Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի «Ագարակ» պատմամշակութային արգելոցի վաղ բրոնզե դարի կացարանների, միջնադարյան համալիրի և պարսպապատի վերականգնման և ամրակայման նպատակով կատարել ձեռք բերվող աշխատանքների փոխարինում այլ բնութագրեր ունեցող աշխատանքներով՝ փոփոխություններ կատարելով 2024 թվականի մայիսի 2-ին «Սան-լորետ» ՍՊԸ-ի հետ կնքված՝ պետության կարիքների համար կապալային աշխատանքների կատարման պետական գնման N ՀՀԿԳՄՍՆԲՄԱՇՁԲ-24/7-2 պայմանագրում՝ պայմանագրի գնի 29.1 տոկոսի չափով, չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 56-րդ կետի 3-րդ ենթակետի պահանջները.
2) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Քաղաքատեղի Լոռի Բերդի միջնաբերդի պարիսպների և բաղնիքների ամրակայման և վերականգնման նպատակով կատարել ձեռք բերվող աշխատանքների ծավալների ավելացում՝ փոփոխություններ կատարելով 2024 թվականի հուլիսի 8-ին «Ռաֆ-Օջախ» ՍՊԸ-ի հետ կնքված՝ պետության կարիքների համար կապալային աշխատանքների կատարման պետական գնման N ՀՀԿԳՄՍՆԲՄԱՇՁԲ-24/10-3 պայմանագրում՝ պայմանագրի ընդհանուր գնի 11.0 տոկոսի չափով, չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 56-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջները: Ընդ որում՝ պայմանագրի 3-րդ չափաբաժնի մասով ծավալների ավելացումը կազմում է չափաբաժնի գնի 10.15 տոկոսը, իսկ 4-րդ չափաբաժնի մասով՝ չափաբաժնի գնի 14.09 տոկոսը.
3) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձորի թիվ 30 մանկապարտեզի ընթացիկ նորոգման աշխատանքների ձեռքբերման նպատակով կատարել ձեռք բերվող աշխատանքների ծավալների ավելացում՝ փոփոխություններ կատարելով 2025 թվականի սեպտեմբերի 2-ին «ՌԻԳ» ՍՊԸ-ի հետ կնքված՝ պետության կարիքների համար կապալային աշխատանքների կատարման պետական գնման N ՀՀԿԳՄՍՆԳՀԱՇՁԲ-25/85-3 պայմանագրում՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 56-րդ կետի 2-րդ ենթակետի 2-րդ նախադասության պահանջները.
4) Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի «1236. Հանրակրթական և նախադպրոցական հաստատությունների հիմնում, կառուցում, բարելավում» ծրագրի «32003. Հանրակրթական դպրոցների նոր շենքերի կառուցում» միջոցառմամբ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով «Սիսավանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի նոր շենքի կառուցման համար հատկացված գումարի շրջանակներում կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ՇՄԱԳ փորձաքննության ծառայության դիմաց վճարել 2024 թվականի հունվարի 30-ին կնքված N ՀՀԿԳՄՍՆԳՀԾՁԲ-24/8 պայմանագրի շրջանակներում՝ ըստ «Ղարաքիլիսա» ՍՊԸ-ի կողմից 17.06.2025 թվականին ներկայացված կատարողական ակտի:
12. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
19.12.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 դեկտեմբերի 2025 թվական: