ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2025 թվականի դեկտեմբերի 4-ին
«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» 2006 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՕ-233-Ն օրենքի (այսուհետ՝ Oրենք) 4-րդ հոդվածում «կաբոտաժային փոխադրում» պարբերությունը «տրանսպորտային միջոցով» բառերից հետո լրացնել «այլ պետության փոխադրողի կողմից» բառերով:
Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասը «սահմանված դեպքերի» բառերից հետո լրացնել «կամ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների փոխադրողների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացվող կաբոտաժային փոխադրումների: Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում գրանցված փոխադրողները Հայաստանի Հանրապետության տարածքում կաբոտաժային փոխադրումներ կարող են իրականացնել միայն ավտոմոբիլային տրանսպորտով բեռների միջպետական փոխադրումն ավարտելուց հետո: Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների փոխադրողների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում կաբոտաժային փոխադրումներ իրականացնելու պահանջները հաստատվում են լիազոր մարմնի կողմից:» բառերով և նախադասություններով:
Հոդված 3.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքի ընդունմամբ պայմանավորված՝ համապատասխան ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում:
|
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2025 թ. դեկտեմբերի 19 Երևան ՀՕ-408-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 դեկտեմբերի 2025 թվական: