ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 809-Ա
«ԱՐԱԲԿԻՐ» ՄԻԱՑՅԱԼ ՄԱՆԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՐԱԲԿԻՐ» ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ-ԵՐԵԽԱՆԵՐԻ ԵՎ ԴԵՌԱՀԱՍՆԵՐԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՈՒ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՋՐԱՄԲԱՐ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՄԱՌԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՐԱՆԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԶՈՐԱՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող` 6,313,500,000 դրամ արժողությամբ «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի ու Ապարան համայնքի Ջրամբար բնակավայրում գտնվող ամառային առողջարանային կենտրոնի կարողությունների հզորացում» ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ` 00009237) «Սոնա և Արա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ` 00054623) 2025 թվականի նոյեմբերի 24-ին կնքված՝ N Ա-Ս 3/2025 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Դերձակյան մասնաշենքի անհետաձգելի բուժօգնության բաժանմունքի և ընդուրանի շինարարական վերանորոգման աշխատանքների իրականացում՝ 7,091,900 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
Երևան |
|
22.12.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 809-Ա որոշման |
«ԱՐԱԲԿԻՐ» ՄԻԱՑՅԱԼ ՄԱՆԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՐԱԲԿԻՐ» ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ-ԵՐԵԽԱՆԵՐԻ ԵՎ ԴԵՌԱՀԱՍՆԵՐԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՈՒ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՋՐԱՄԲԱՐ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՄԱՌԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՐԱՆԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԶՈՐԱՑՈՒՄ» ԾՐԱԳԻՐ
|
1. |
Ծրագրի նպատակները |
1) Զարգացման խանգարումներ, ֆիզիկական, մտավոր, խնդիրներ, բնածին, ձեռքբերովի, քրոնիկ հիվանդություններ ունեցող երեխաների և դեռահասների, սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների համար հիմնադրամի աջակցությամբ ստեղծված Ապարան համայնքի Ջրամբար բնակավայրում գտնվող ամառային առողջարանային կենտրոնի կարողությունների հզորության ավելացում. 2) «Արաբկիր» բժշկական համալիր - Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի կարողությունների հզորության ավելացում: |
|
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների գծով արտոնություններից: |
|
3. |
Բարեգործները |
Շվեյցարական հիմնադրամ Հայաստանում հիվանդ երեխաների համար (ՍԵՄՌԱՊլյուս հիմնադրամ, Շվեյցարիա), Նեֆրոլոգիա - Հայաստան-Ֆլանդրիա (ՆԱՖ Ասոցիացիա, Բելգիա), «Օգնենք Հայաստանին հիմնադրամ» (Շվեյցարիա/Շաֆհաուզեն), Էլեոնորեն հիմնադրամ - Ցյուրիխի մանկական համալսարանական հիվանդանոց (Շվեյցարիա), Դերձակյան ընտանիք (Արգենտինա), Անմիջական Օգնություն Ընկերակցություն (ԱՕԸ, Հայաստան), Իզմիրլյան հիմնադրամ, Կոմիտաս Շվեյցարիա - Հայաստան բարեգործական հիմնադրամ (ԿԱԶԱ հիմնադրամ), Հայ Օգնության Ֆոնդ (ՀՕՖ), Կավուկչյան ընտանիք (ԱՄՆ), այլ կազմակերպություններ և անհատներ: |
|
4. |
Ծրագիրը կատարողը |
«Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամ (Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Մամիկոնյանց 30, ՀՎՀՀ՝ 00009237) |
|
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Քաղաք Երևան և Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզ, քաղաք Ապարան համայնքի Ջրամբար բնակավայր, բնագավառը՝ առողջապահական |
|
6. |
Ծրագրի բյուջեն |
6,313,500,000 դրամ |
|
7. |
Բարեգործություն ստացողները |
Բնածին, ձեռքբերովի, քրոնիկ հիվանդություններ ունեցող երեխաներ և դեռահասներ, սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներ, զարգացման խնդիրներ ունեցող, հաշմանդամ երեխաներ ճանաչված անձանց, երկարատև, շարունակական բուժում պահանջող հիվանդություններ ունեցող դեռահասներ, բնակչության սոցիալապես անապահով խոցելի խմբերի անձինք: |
|
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2026 թվականի հունվարի 10-ից մինչև 2030 թվականի դեկտեմբերի 31-ը |
|
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
1) «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական hիմնադրամի աջակցությամբ ստեղծված Ապարան համայնքի Ջրամբար բնակավայրում գտնվող ամառային առողջարանային կենտրոնի երկու նոր մասնաշենքի կառուցում, կահավորում, վերականգնողական պարագաներով ու խաղերով հագեցում և գոյություն ունեցող մասնաշենքերի վերանորոգման աշխատանքների իրականացում – 568,500,000 դրամ: Միջոցառումները նախատեսվում են իրականացնել 2026 թվականի մարտի 1-ից մինչև 2030 թվականի հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում.
2) «Արաբկիր» բժշկական համալիր – Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի բաժանմունքների և վերականգնողական կենտրոնների վերանորոգման աշխատանքների իրականացում ու կահույքով, բժշկական սարքերով, սարքավորումներով, պարագաներով հագեցում – 1,200,000,000 դրամ: Միջոցառումները նախատեսվում են իրականացնել 2026 թվականի հունվարի 10-ից մինչև 2030 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում.
3) «Արաբկիր» բժշկական համալիր – Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի նոր մասնաշենքի կառուցում, կահավորում և բժշկական սարքերով, սարքավորումներով ու պարագաներով հագեցում – 4,500,000,000 դրամ: Միջոցառումները նախատեսվում են իրականացնել 2026 թվականի հունվարի 10-ից մինչև 2030 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում.
4) «Արաբկիր» բժշկական համալիր – Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի վերազինման համար շտապ օգնության ավտոմեքենաների ձեռքբերում և ներմուծում (2 հատ) – 45,000,000 դրամ: Միջոցառումները նախատեսվում են իրականացնել 2026 թվականի հունվարի 10-ից մինչև 2030 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում: |
|
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1) շինարարական և վերանորոգման ծառայությունների ձեռքբերում – 3,656,100,000 դրամ.
2) կահույքի, վերականգնողական պարագաների, խաղերի, բժշկական սարքերի, սարքավորումների և պարագաների ձեռքբերում ու ներմուծում – 2,612,400,000 դրամ.
3) շտապ օգնության ավտոմեքենաների ձեռքբերում և ներմուծում (2 հատ) - 45,000,000 դրամ: |
|
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում: |
|
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Նախատեսվում է համագործակցություն Առողջապահության նախարարության, Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի աշխատակազմի և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հետ: |
|
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
1) ծրագրի իրականացման ընթացքը վերահսկվում է «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամը ֆինանսավորող կազմակերպությունների կողմից. 2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով տեղեկությունների ներկայացում լիազորված մարմնին: |
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
22.12.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |