ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 810-Ա
ԱՐՍԵՆ ԹԱՐԶՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ԵՎ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԵՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 23-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 39-րդ հոդվածով և հիմք ընդունելով կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշումը՝
1. «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ» ծրագրի շրջանակներում ընդգրկված վերանորոգվող դպրոցների ուսումնասիրություններ կատարելու նպատակով` փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի օգնական Արսեն Թարզյանին 2025 թվականի դեկտեմբերի 22-24-ը ներառյալ գործուղել Հայաստանի Հանրապետության Շիրակի և Լոռու մարզեր:
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին՝ սահմանված կարգով ապահովել գործուղման օրապահիկի և գիշերավարձի հետ կապված ծախսերի հատուցումը:
3. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի օգնականին՝ գործուղումից վերադառնալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունները ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
Երևան |
|
22.12.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |