ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1186-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1177-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2025 թվականի դեկտեմբերի 18-ի «Եգիպտոսի Արաբական Հանրապետություն պատվիրակություն գործուղելու մասին» N 1177-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
1) որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում «Գևորգ Պապոյանի և Ժակ Հակոբյանի» բառերը փոխարինել «Գևորգ Պապոյանի, Ժակ Հակոբյանի և Վրեժիկ Ֆահրադյանի» բառերով.
2) որոշման 2-րդ կետից հանել 3-րդ ենթակետը.
3) որոշման 3-րդ կետում «Էլիզ Գևորգյանի» բառերը փոխարինել «Վրեժիկ Ֆահրադյանի» բառերով.
4) որոշման հավելվածից հանել «Էլիզ Գևորգյան - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության միջազգային համագործակցության վարչության պետի պարտականությունները կատարող, երկկողմ համագործակցության բաժնի պետ» բառերը և հավելվածը լրացնել «Վրեժիկ Ֆահրադյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության միջազգային համագործակցության վարչության խորհրդական» բառերով։
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
Երևան |
|
22.12.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |