ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 դեկտեմբերի 2025 թվականի N 1961-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 19-Ի N 893-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության ծրագիրը հաստատելու մասին» N 893-Լ որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
1) որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Շարժական կամ շարժական մոդուլային սպանդանոցների ձեռքբերման նպատակով 2024 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը Հայաստանի Հանրապետության դրամով տրամադրվող լիզինգը սուբսիդավորվում է 12, իսկ արտարժույթով տրամադրվող լիզինգը՝ 7 տոկոսային կետով, եթե ձեռք բերվող շարժական կամ շարժական մոդուլային սպանդանոցները շահագործվելու են Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից տրամադրված ցանկում ներառված բնակավայրերի տարածքներում։».
2) որոշման հավելվածի՝
ա․ 40-րդ կետի 1-ին ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1․1-ին ենթակետով.
«1.1) ծրագրի շրջանակներում խաղողի առաջնային վերամշակման սարքավորումներ (շնեկային փոխադրիչով սնող բունկեր, ջարդիչ չանչազատիչ, փլուշապոմպ, պնևմատիկ մամլիչ, ժապավենային և շնեկային փոխադրիչներ, մխոցավոր և կենտրոնախույս պոմպեր) և գինենյութի խմորման տարողություններ ձեռք բերելու նպատակով լիզինգի պայմանագիրը կնքվում է մինչև 7 տարի ներառյալ մարման ժամկետով.»,
բ․ 40-րդ կետի 3․6-րդ ենթակետում և 41․4-րդ կետում «2025» թիվը փոխարինել «2026» թվով,
գ․ 41․4-րդ կետի 2-րդ ենթակետի «գ» պարբերությունից հանել «և ներմուծման դեպքում՝ բեռնափոխադրման գնային առաջարկը» բառերը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
26.12.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |