ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2025 թվականի դեկտեմբերի 17-ին
«ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հիմնադրամների մասին» 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-516-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 25-րդ հոդվածի 1.1-ին մասից հանել «դիլերի ընտրությունը,» բառերը:
Հոդված 2. Օրենքի 27-րդ հոդվածի 3.1-ին մասում «դիլերների և (կամ) գանձապետական պահառուի հետ կնքելու ծառայությունների մատուցման» բառերը փոխարինել «կնքելու պահառության» բառերով:
Հոդված 3. Օրենքի 39.4-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Անձեռնմխելի կապիտալի դրամական, այդ թվում՝ պետական պարտատոմսերի ցանկացած մարումից (հետգնումից) ստացվող միջոցները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներդրվում են Հայաստանի Հանրապետության պետական գանձապետական պարտատոմսերում:»․
2) 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2025 թ. դեկտեմբերի 26 Երևան ՀՕ-486-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 դեկտեմբերի 2025 թվական: