ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2025 թվականի դեկտեմբերի 17-ին
«ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Կատարողական վարույթի մասին» 2024 թվականի ապրիլի 11-ի ՀՕ-179-Ն օրենքի 123-րդ հոդվածում՝
1) 7-րդ մասի «2026 թվականի մարտի 1-ը» բառերը փոխարինել «2026 թվականի սեպտեմբերի 1-ը» բառերով.
2) 9-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«9. Սույն օրենքով սահմանված կատարողական ծախսերի հատուցման և կատարողական վճարների գանձման կանոնները կիրառվում են սույն հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերում նշված կատարողական վարույթների և այդ վարույթների շրջանակներում հարկադիր կատարողի կայացրած որոշումների հարկադիր կատարման դեպքում, բացառությամբ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» 1998 թվականի մայիսի 5-ի օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով ավարտված և սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ներկայացված հարկադիր կատարման դիմումների հիման վրա վերսկսված կատարողական վարույթների։ Այլ կատարողական վարույթներով կիրառվում են «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» 1998 թվականի մայիսի 5-ի օրենքով սահմանված՝ կատարողական ծախսերի հատուցման կանոնները։»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2025 թ. դեկտեմբերի 29 Երևան ՀՕ-507-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 դեկտեմբերի 2025 թվական: