ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
|
«29» դեկտԵՄԲԵՐԻ 2025 թ. |
N 882-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի N 333-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով ««Հաշտարարության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2025 թվականի հոկտեմբերի 22-ի ՀՕ-360-Ն օրենքի 2-րդ հոդվածի 1-3-րդ կետերով և 16-րդ հոդվածի 2-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Արդարադատության նախարարի 2023 թվականի հունիսի 22-ի «Հաշտարարի ընտրության և նշանակման էլեկտրոնային կարգը սահմանելու մասին» N 333-Ն հրամանի 1-ին կետով սահմանված N 1 Հավելվածում (այսուհետ՝ N 1 Հավելված ) կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.
1) 1-ին կետում «հաշտարարի» բառից հետո լրացնել «կամ մշտապես գործող հաշտարարական հաստատության» բառերը.
2) 2-րդ կետում «հաշտարարների» բառերից հետո լրացնել «կամ մշտապես գործող հաշտարարական հաստատությունների» բառերը.
3) 3-րդ կետում «հաշտարարի» բառից հետո լրացնել «կամ մշտապես գործող հաշտարարական հաստատության» բառերը.
4) 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7. Ծրագիրն իրականացնում է վիճակահանություն՝ հետևյալ սկզբունքներով.
1) վիճակահանությունը կատարվում է պատահականության սկզբունքով՝ ծրագրում ներառված այն հաշտարարների կամ մշտապես գործող հաշտարարական հաստատությունների ցանկից, որոնք տվյալ պահին սպասարկում են նվազ քանակով ընթացիկ գործեր, սպասարկում են համապատասխան դիմումում կամ պահանջագրում նշված տարածքը և ներառված են այդպիսի գործեր քննող հաշտարարների կամ մշտապես գործող հաշտարարական հաստատությունների հատուկ ցանկում: Սույն ենթակետի իմաստով նվազ քանակով ընթացիկ գործեր ունեցող են համարվում այն հաշտարարները կամ մշտապես գործող հաշտարարական հաստատությունները, որոնց կողմից սպասարկվող գործերի քանակը մինչև 5 գործով ավել է տվյալ պահին այդ տարածքում նվազագույն քանակով ընթացիկ գործեր սպասարկող հաշտարարի կամ մշտապես գործող հաշտարարական հաստատության գործերի քանակից,
2) սույն կետի 1-ին ենթակետի իմաստով նվազ քանակով ընթացիկ գործեր ունեցող հաշտարարների կամ մշտապես գործող հաշտարարական հաստատությունների բացակայության դեպքում վիճակահանությունը կատարվում է պատահականության սկզբունքով՝ ծրագրում ներառված այն բոլոր հաշտարարների և մշտապես գործող հաշտարարական հաստատությունների ցանկից, որոնք սպասարկում են համապատասխան դիմումում կամ պահանջագրում նշված տարածքը և ներառված են այդպիսի գործեր քննող հաշտարարների կամ մշտապես գործող հաշտարարական հաստատությունների հատուկ ցանկում,
3) եթե տվյալ դիմումով կամ պահանջագրով համապատասխանող տարածք որևէ հաշտարար կամ մշտապես գործող հաշտարարական հաստատությունների չի ընտրել (կամ որպես սպասարկման տարածք չի որոշվել Հայաստանի Հանրապետության ողջ տարածքը), ապա վիճակահանությունը կատարվում է պատահականության սկզբունքով՝ ծրագրում որպես տվյալ տարածքին հարող նշված տարածքը սպասարկող և տվյալ տեսակի գործեր քննող ցանկում ներառված հաշտարարների կամ մշտապես գործող հաշտարարական հաստատությունների հատուկ ցանկից` սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերը հաշվի առնելով,
4) սույն կետի 3-րդ ենթակետով սահմանված կարգով հաշտարար ընտրելու անհնարինության դեպքում վիճակահանությունը կատարվում է ծրագրում ներառված՝ տվյալ գործեր քննող հաշտարարների կամ մշտապես գործող հաշտարարական հաստատությունների հատուկ ցանկի բոլոր հաշտարարների ցանկից` սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերի իմաստով նվազ քանակով ընթացիկ գործեր սպասարկող հաշտարարներից կամ մշտապես գործող հաշտարարական հաստատություններից:».
5) 9-րդ կետում՝
ա. երեխայի բնակության վայրի որոշման» բառերից հետո լրացնել «կամ դրա փոփոխման, այդ թվում՝ դատարանի սահմանած բնակության վայրը փոփոխելու» բառերը.
բ. «ալիմենտի (ապրուստավճարի) բռնագանձման» բառերից հետո լրացնել «կամ դրա փոփոխման, այդ թվում՝ դատարանի սահմանած ալիմենտի չափը փոփոխելու» բառերը. գ. «երեխայի հետ շփմանը, դաստիարակությանն ու կրթությանը վերաբերող հարցերով ծնողական իրավունքների իրականացման, երեխայի տեսակցության կարգ սահմանելու» բառերից հետո լրացնել «կամ դրանց փոփոխման, այդ թվում՝ դատարանի սահմանած» բառերը.
6) ամբողջ տեքստում «Ցանկ 1» բառերը փոփոխել «Ընդհանուր ցանկ» բառերով, իսկ «Ցանկ 2» բառերը փոփոխել «Պարտադիր հաշտարարության գործեր քննող հաշտարարների ցանկ» բառերով.
7) 13-րդ կետում «հաշտարարն» բառերից հետո լրացնել «կամ մշտապես գործող հաշտարարական հաստատությունը» բառերը.
8) 14-րդ կետում «հաշտարարը» բառերից հետո լրացնել «կամ մշտապես գործող հաշտարարական հաստատությունը» բառերը, իսկ «հաշտարարի» բառերից հետո լրացնել «կամ մշտապես գործող հաշտարարական հաստատության» բառերը.
9) 16-րդ կետում՝
ա. «հաշտարարի» բառերից հետո լրացնել «կամ մշտապես գործող հաշտարարական հաստատության» բառերը,
բ. «հաշտարարների» բառերից հետո լրացնել «կամ մշտապես գործող հաշտարարական հաստատությունների» բառերը,
գ. «էլեկտրոնային փոստի հասցե)» բառերից հետո լրացել «կամ մշտապես գործող հաշտարարական հաստատության անվանում, հեռախոսահամար, էլեկտրոնային փոստի հասցե» բառերը,
դ. «որակավորման վկայագրի համար)» բառերից հետո լրացել «կամ մշտապես գործող հաշտարարական հաստատության անվանում» բառերը»:
2. Հրամանի 2-րդ կետով հաստատված՝ N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն Հավելվածի:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
Ս. ԳԱԼՅԱՆ |
|
Հավելված Արդարադատության նախարարի 2025 թվականի դեկտեմբերի 29-ի N 882-Ն հրամանի |
|
«Հավելված N 2 Արդարադատության նախարարի 2023 թվականի հունիսի 22-ի N 333-Ն հրամանի |
ԴԻՄՈՒՄ
/Հաշտարար կամ հաշտարարական հաստատություն նշանակելու վերաբերյալ/
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը
Դիմումատու՝
Խնդրում ենք նշել՝ ֆիզիկական անձ, իրավաբանական անձ
Ֆիզիկական անձի դեպքում՝
Անուն_____________
Ազգանուն ________
Հայրանուն (առկայության դեպքում) ___________
Իրավաբանական անձի դեպքում՝
Լրիվ անվանում _______
Գտնվելու վայրի հասցե, ներառյալ՝ Երևան քաղաքի կամ մարզի մասին նշումով________
Պետական գրանցման համար ______________
Իրավաբանական անձի ներկայացուցչի անուն ազգանուն ______
Դիմումատուի ծանուցման հասցե ___________________
Դիմումատուի հեռախոսահամար ___________________
Դիմումատուի էլեկտրոնային փոստի հասցե (առկայության դեպքում) __________
Կապի այլ միջոցներ (առկայության դեպքում)_________________
Լիազորված անձի միջոցով դիմումը ներկայացնելու դեպքում՝
Անուն_____________
Ազգանուն ________
Հայրանուն (առկայության դեպքում) ___________
Վեճի մյուս կողմ՝
Ֆիզիկական անձի դեպքում՝
Անուն_____________
Ազգանուն ________
Հայրանուն (առկայության դեպքում) ___________
Իրավաբանական անձի դեպքում՝
Լրիվ անվանում _______
Գտնվելու վայրի հասցե, ներառյալ՝ Երևան քաղաքի կամ մարզի մասին նշումով________
Պետական գրանցման համար ______________
Իրավաբանական անձի ներկայացուցչի անուն ազգանուն ______
Վեճի մյուս կողմի ծանուցման հասցե ___________________
Վեճի մյուս կողմի հեռախոսահամար ___________________
Վեճի մյուս կողմի էլեկտրոնային փոստի հասցե (առկայության դեպքում) __________
Վեճի մյուս կողմի կապի այլ միջոցներ (առկայության դեպքում) _________________
Ներկայացնելով սույն դիմումը` խնդրում եմ հաշտարարի կամ մշտապես գործող հաշտարարական հաստատության թեկնածու առաջարկել _______________________________________________ (ընտրե՛լ նշված տարբերակներից որևէ մեկը կամ մի քանիսը՝ ամուսնալուծության, երեխայի բնակության վայրի որոշման կամ դրա փոփոխման, այդ թվում՝ դատարանի սահմանած բնակության վայրը փոփոխելու, ալիմենտի (ապրուստավճարի) բռնագանձման կամ դրա փոփոխման, այդ թվում՝ դատարանի սահմանած ալիմենտի չափը փոփոխելու, ամուսինների ընդհանուր սեփականությունը համարվող գույքի բաժանման, երեխայի հետ շփմանը, դաստիարակությանն ու կրթությանը վերաբերող հարցերով ծնողական իրավունքների իրականացման, երեխայի տեսակցության կարգ սահմանելու կամ դրանց փոփոխման, այդ թվում՝ դատարանի սահմանած, ամուսնական պայմանագրի փոփոխման կամ լուծման, այլ քաղաքացիաիրավական գործով) վեճի արտադատական կարգով լուծման նպատակով:
Ընտրությունը մշտապես գործող հաշտարարական հաստատություններից կատարելու մասին համաձայնություն _________________:
ՊԱՀԱՆՋԱԳԻՐ
/Հաշտարարի կամ մշտապես գործող հաշտարարական հաստատություն թեկնածու առաջարկելու վերաբերյալ/
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը
Դատարան ____________
Դատարանի նստավայր _____________
Դատավորի անուն և ազգանուն ______________
Քաղաքացիական գործի համար _____________
Ֆիզիկական անձի դեպքում՝
Անուն _____________
Ազգանուն ________
Հայրանուն (առկայության դեպքում) ___________
ՀԾՀ _____________
Ծննդյան ամսաթիվ _____________
Էլ. հասցե (առկայության դեպքում) ___________
Հեռախոսահամար _____________
Մարզ ___________
Ծանուցման հասցե ___________
Իրավաբանական անձի դեպքում՝
Լրիվ անվանում _______
Գտնվելու վայրի հասցե, ներառյալ՝ Երևան քաղաքի կամ մարզի մասին նշումով________
Պետական գրանցման համար ______________
Իրավաբանական անձի ներկայացուցչի անուն ազգանուն ______
Դիմումատուի ծանուցման հասցե ___________________
Դիմումատուի հեռախոսահամար ___________________
Դիմումատուի էլեկտրոնային փոստի հասցե (առկայության դեպքում) __________
Կապի այլ միջոցներ (առկայության դեպքում)_________________
Ներկայացնելով սույն պահանջագիրը` խնդրում եմ հաշտարարի կամ մշտապես գործող հաշտարարական հաստատության թեկնածու առաջարկել _______________________________________________ (ընտրե՛լ նշված տարբերակներից որևէ մեկը կամ մի քանիսը՝ ամուսնալուծության, երեխայի բնակության վայրի որոշման կամ դրա փոփոխման, այդ թվում՝ դատարանի սահմանած բնակության վայրը փոփոխելու, ալիմենտի (ապրուստավճարի) բռնագանձման կամ դրա փոփոխման, այդ թվում՝ դատարանի սահմանած ալիմենտի չափը փոփոխելու, ամուսինների ընդհանուր սեփականությունը համարվող գույքի բաժանման, երեխայի հետ շփմանը, դաստիարակությանն ու կրթությանը վերաբերող հարցերով ծնողական իրավունքների իրականացման, երեխայի տեսակցության կարգ սահմանելու կամ դրանց փոփոխման, այդ թվում՝ դատարանի սահմանած, ամուսնական պայմանագրի փոփոխման կամ լուծման, այլ քաղաքացիաիրավական գործով) վեճի արտադատական կարգով լուծման նպատակով:
Ընտրությունը մշտապես գործող հաշտարարական հաստատություններից կատարելու մասին համաձայնություն _________________:
»:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 դեկտեմբերի 2025 թվական: