ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ
|
«30» դեկտեմբերի 2025 թ. |
N 1828-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 1437-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2025 թվականի հոկտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2018 թվականի դեկտեմբերի 12-ի N 749-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» N 1437-Ն հրամանի 2-րդ կետում «հունվարի» բառերը փոխարինել «հուլիսի» բառերով։
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից։
|
12/30/2025 |
Է. ՀԱԿՈԲՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 դեկտեմբերի 2025 թվական: