600.0460.30.12.25
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
|
30 դեկտեմբերի 2025 թվականի |
N 460-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-Ի N 520-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2022 թվականի նոյեմբերի 29-ի «էլեկտրաէներգետիկական համակարգում սակագների հաշվարկման մեթոդիկան, սակագների սահմանման ու վերանայման կարգը հաստատելու, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի հոկտեմբերի 23-ի N 359-Ն, 2007 թվականի հունիսի 15-ի N 275-Ն որոշումների մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 520-Ն որոշման N 1 հավելվածի՝ էլեկտրաէներգետիկական համակարգում սակագների հաշվարկման մեթոդիկայի`
1) 12-րդ կետի 2-րդ ենթակետում «կարիքների» բառից հետո լրացնել «և պարտավորությունների կատարման» բառերը, իսկ «անհրաժեշտ էլեկտրական էներգիա» բառերից հետո լրացնել «(հզորություն)» բառը,
2) 17-րդ կետի 3-րդ ենթակետում «եկամուտն» բառը փոխարինել «եկամուտը կամ ծախսն» բառերով,
3) 19-րդ կետի 1-ին ենթակետի՝
ա. «գ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«գ. ԻԾՓi-ն i-րդ ամսում առաքված էլեկտրական էներգիայի կամ մատուցված ծառայության փաստացի քանակն է (կՎտժ)՝ ԿԷԱ կայանի դեպքում ավելացնելով պլանային նորոգումներից դուրս և ԷՄՇ կանոններով նախատեսված դեպքերում Հաշվեկշռման ծառայություն մատուցող Արտադրողի հաշվեկշռման խմբում՝ հաշվեկշռման պատասխանատվությունը լիազորած կարգավիճակում գտնվելու ժամանակահատվածներում ԿԷԱ կայանի պատրաստական վիճակում չգտնվելու հետևանքով պակաս առաքված էլեկտրական էներգիայի քանակը, ինչպես նաև Համակարգի օպերատորի կողմից առանց վթարային կամ անհաղթահարելի ուժի հետևանքով առաջացած իրավիճակի հայտարարման կարգավարման գործընթացում գտնվելու ժամանակահատվածում (այսուհետ՝ Կարգավարման գործընթացում գտնվելու ժամանակահատված) ԷՄՇ-ում ձեռքբերված և վաճառված էլեկտրական էներգիայի քանակը,»,
բ. «դ» պարբերությունում «(դրամ/կՎտժ)» բառերից հետո լրացնել «, իսկ ջրային ռեսուրսի կիրառմամբ գործող ԿԷԱ կայանի համար ԷՄՇ կանոններով նախատեսված հաշվեկշռման պատասխանատվության ինքնուրույն կարգավիճակում գտնվելու և գարնանային վարարումների հետ համընկնող ժամանակահատվածում (մարտ ամիս) «ԻԾՀi - ԻԾՓi» արտահայտության բացասական արժեքի դեպքում Սi մեծությունն ընդունելով տվյալ ժամանակահատվածի համար գործող Հաշվեկշռման ծառայության մատուցման նվազագույն Սակագնին հավասար» բառերը,
գ. «ե» պարբերությունում «m ամիսները ներառող ժամանակահատվածում» բառերը փոխարինել «Սակագնով դեռևս չփոխհատուցված՝» բառերով, իսկ «վճարված» բառը՝ «վճարված (վճարվող)» բառերով,
4) 19-րդ կետի 3-րդ ենթակետի «ժ» պարբերությունում «վճարված լրացուցիչ գումարն է՝ այն ժամանակահատվածի համար, որի մասով հաշվարկվել է ԻԾՓi մեծությունը» բառերը փոխարինել «վճարված (վճարվող) լրացուցիչ գումարն է, որը Սակագնով դեռևս չի փոխհատուցվել» բառերով,
5) 20-րդ՝
ա. կետի 1-ին նախադասությունում «ֆինանսական այլ եկամուտը (ՖԱԷ)» բառերը փոխարինել «ֆինանսական այլ եկամուտը կամ ծախսը (ՖԱԵ)» բառերով,
բ. կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) ԷՄՇ կանոններով սահմանված դեպքերում Հանձնաժողովի հաստատած Սակագնից, իսկ սույն մեթոդիկայի 19-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերությամբ նախատեսված դեպքում և ժամանակահատվածում «ԻԾՀi - ԻԾՓi» արտահայտության բացարձակ արժեքի մասով Հաշվեկշռման ծառայության մատուցման նվազագույն Սակագնից ավելի բարձր գնով էլեկտրական էներգիայի վաճառքից ստացած լրացուցիչ եկամտի և ԷՄՇ-ում առաջացրած անհաշվեկշռույթների (բացառությամբ սեփական կարիքների համար էլեկտրական էներգիայի ձեռքբերման հետևանքով, Կարգավարման գործընթացում գտնվելու, վթարային կամ անհաղթահարելի ուժի հետևանքով առաջացած իրավիճակի ժամանակահատվածներում առաջացրած անհաշվեկշռույթների և ԷՄՇ կանոններով նախատեսված հաշվեկշռման պատասխանատվության ինքնուրույն կարգավիճակի ընթացքում ԿԷԱ կայանի պատրաստական վիճակում չգտնվելու ժամանակահատվածում ԷՄՇ ուղիղ պայմանագրերի շուկայի կարգավորվող բաղադրիչի մասով առաջացրած անհաշվեկշռույթների) արդյունքում ձևավորված լրացուցիչ ծախսի տարբերության 75 տոկոսը (դրական տարբերության դեպքում որպես լրացուցիչ եկամուտ նվազեցվում է Սակագնից, իսկ բացասական տարբերության դեպքում որպես լրացուցիչ ծախս փոխհատուցվում է Սակագնով),»,
գ. կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին ենթակետով.
«1.1) ԿԷԱ կայանի դեպքում Հանձնաժողովի նիստին Սակագնի վերանայման վերաբերյալ որոշման նախագծի ներկայացման ամսվան նախորդող 12 ամիսների (բացառությամբ նշված նախագծի ներկայացման ամսվան նախորդող ամսվա) ընթացքում ԷՄՇ կանոններով նախատեսված հաշվեկշռման պատասխանատվության ինքնուրույն կարգավիճակում գտնվելու ժամանակահատվածում վթարային կանգառի կամ տնօրինելի հզորության չապահովման պատճառով ԷՄՇ ուղիղ պայմանագրերի շուկայի կարգավորվող բաղադրիչում մասնակցության արդյունքում ԿԷԱ կայանի համար առաջացած լրացուցիչ ծախսի՝ որպես Հաշվեկշռման ծառայության մատուցման առավելագույն Սակագնի ու տվյալ ԿԷԱ կայանի համար սահմանված Սակագնի տարբերության և ԷՄՇ ուղիղ պայմանագրերի շուկայի կարգավորվող բաղադրիչում վաճառված ու իր կայանից առաքված էլեկտրական էներգիայի քանակների դրական տարբերության, բայց ոչ ավելի սույն ենթակետում նշված 12 ամիսների ընթացքում ԿԷԱ կայանից առաքված էլեկտրական էներգիայի քանակի 5 տոկոս մեծության, արտադրյալի 75 տոկոսը,»,
6) 39-րդ կետի 2-րդ ենթակետում «էներգիայի» բառից հետո լրացնել «(հզորության)» բառը,
7) 54-րդ կետի՝
ա. 3-րդ նախադասությունում «սույն կետում նշված Սակագներից, միադրույք հաշվարկային սակագներից և դրույքներից առավելագույն մեծության 100 տոկոսից մինչև 130 տոկոսի չափով» բառերը փոխարինել «Հաշվեկշռման ծառայություն մատուցող Արտադրողի անհրաժեշտ հասույթի մեծության (ներառյալ՝ ՀԷԱ կայանից՝ իր հաշվարկային գնից թանկ Սակագնով ձեռքբերվող էլեկտրական էներգիայի ծախսը, առաքվող էլեկտրական էներգիայի համար անհրաժեշտ՝ սպառողների համար սահմանված բնական գազի սակագնով ձևավորվող վառելիքի ծախսը) և առաքվող էլեկտրական էներգիայի քանակի հարաբերությամբ» բառերով,
բ. 4-րդ նախադասությունում «և 100 տոկոսից մինչև 130 տոկոս սակագնային միջակայքերում Հաշվեկշռման ծառայության մատուցման համապատասխանաբար նվազագույն և առավելագույն Սակագները կարող են տարբերակվել օրվա ժամերով, իսկ 80 տոկոսից մինչև 100 տոկոս սակագնային միջակայքում Հաշվեկշռման ծառայության մատուցման նվազագույն Սակագինը՝ նաև տարվա եղանակով՝ մարտի 1-ից մինչև հունիսի 30-ը և սեպտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածների» բառերը փոխարինել «գնային միջակայքում Հաշվեկշռման ծառայության մատուցման նվազագույն Սակագինը կարող է տարբերակվել օրվա ժամերով, ինչպես նաև տարվա եղանակով՝ մարտի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի» բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից, բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 7-րդ ենթակետի «ա» պարբերության, որը ուժի մեջ է մտնում 2026 թվականի նոյեմբերի 1-ից և կիրառվում է 2027 թվականի փետրվարի 1-ից հետո գործող սակագների հաշվարկներում։
|
Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ` |
Մ. Մեսրոպյան |
|
30 դեկտեմբերի 2025թ. ք. Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 հունվարի 2026 թվական: