ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
|
ԲԴԽ-1-Ն-1 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի ԹԻՎ ԲԴԽ-68-Ն-15 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Բարձրագույն դատական խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի հոկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության Բարձրագույն դատական խորհրդի աշխատակարգը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-68-Ն-15 որոշման մեջ (այսուհետ՝ Որոշում) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
1) Որոշման Հավելված 1-ի 89-րդ կետի «Դատավորին» բառից հետո լրացնել «, դատավորի թեկնածուի հավակնորդին և դատավորի թեկնածուին» բառերը,
2) Որոշման Հավելված 1-ի 137-րդ կետի «Խորհրդի նախագահի» բառերից հետո լրացնել «կամ Դատական դեպարտամենտի ղեկավարի» բառերը,
3) Որոշման Հավելված 1-ի 138-րդ կետի «15-օրյա» բառը փոխարինել «10-օրյա» բառով,
4) Որոշման Հավելված 1-ի 139-րդ կետի «Աշխատակարգով» բառից հետո լրացնել « , ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի նախագահի 03.07.2023թ. «Դատական իշխանությանը վերաբերող նորմատիվ իրավական ակտերի նախագծերը դատարաններում շրջանառելու կարգը հաստատելու մասին» թիվ 1-Լ որոշմամբ» նախադասությամբ։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ |
Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ |
|
|
Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 հունվարի 2026 թվական: