040.1286.27.12.01
«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
27 դեկտեմբերի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 դեկտեմբերի 2001 թվականի N 1286
քաղ. Երևան
ՇՐՋԱՊԱՏԻ ՀԱՄԱՐ ՎՏԱՆԳ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
(նախաբանը խմբ. 11.08.22 N 1237-Ն)
1. Հաստատել շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների ցանկը` համաձայն հավելվածի։
(1-ին կետը խմբ. 08.01.26 N 24-Ն)
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի օգոստոսի 1-ի «Շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների ցանկը հաստատելու մասին» N 234 որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի դեկտեմբերի 27-ից:
|
|
Ա. Մարգարյան |
|
|
Ց Ա Ն Կ
շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների
(ցանկն ուժը կորցրել է 08.01.26 n 24-Ն)
|
Հավելված ՀՀ կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 27-ի N 1286 որոշման |
Ց Ա Ն Կ
ՇՐՋԱՊԱՏԻ ՀԱՄԱՐ ՎՏԱՆԳ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
1. Ժանտախտ՝ թոքային ձև
2. Խոլերա
3. Տիֆ/պարատիֆ
4. Համաճարակային ոջլային տիֆ` հարուցված Ռիկետսիա պրովացեկիով (Rickettsia prowazekii)
5. Տուբերկուլոզ
6. Վիրուսային հեմոռագիկ տենդեր
7. Մալարիա
8. Մերձավոր Արևելքի շնչառական համախտանիշ (MERS), ծանր ընթացքով սուր շնչառական համախտանիշ (SARS)
9. Դիֆթերիա
10. Մենինգոկոկային վարակ
11. Պոլիոմիելիտ
12. Կարմրուկ
13. Համաճարակաբանական ներուժ ունեցող՝ նոր առաջ եկող կամ վերադարձող այլ ախտածիններով պայմանավորված վարակներ
(հավելվածը լրաց. 08.01.26 N 24-Ն)