ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 հունվարի 2026 թվականի N 49-Ն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ (ԲԺՇԿԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ) ԿԱՆՈՆՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԱՐՄՆՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ, ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ, ԱՌԱՆՁԻՆ ԵՐԿՐՆԵՐԻՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՄԻՋՈԼՈՐՏԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՂՈՐԴՎՈՂ՝ ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿ ԱՌԱՋԱՑՆԵԼՈՒ ՆԵՐՈՒԺ ՈՒՆԵՑՈՂ ԴԵՊՔԵՐԻ ՌԵԳԻՍՏՐԸ ԵՎ ԴՐԱՆՔ ՀԱՂՈՐԴԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հանրային առողջապահության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների հարցերով ազգային համակարգող մարմնում միջազգային կազմակերպություններին, միջկառավարական մարմիններին, առանձին երկրներին, ինչպես նաև միջոլորտային համագործակցության շրջանակներում հաղորդվող՝ հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ առաջացնելու ներուժ ունեցող դեպքերի ռեգիստրը և դրանք հաղորդելու կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
15.01.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ կառավարության 2026 թվականի հունվարի 15-ի N 49-Ն որոշման |
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ (ԲԺՇԿԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ) ԿԱՆՈՆՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԱՐՄՆՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ, ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ, ԱՌԱՆՁԻՆ ԵՐԿՐՆԵՐԻՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՄԻՋՈԼՈՐՏԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՂՈՐԴՎՈՂ՝ ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿ ԱՌԱՋԱՑՆԵԼՈՒ ՆԵՐՈՒԺ ՈՒՆԵՑՈՂ ԴԵՊՔԵՐԻ ՌԵԳԻՍՏՐԸ ԵՎ ԴՐԱՆՔ ՀԱՂՈՐԴԵԼՈՒ ԿԱՐԳԸ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հավելվածով սահմանվում են Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների հարցերով ազգային համակարգող մարմնում (այսուհետ` ազգային համակարգող մարմին) միջազգային կազմակերպություններին, միջկառավարական մարմիններին, առանձին երկրներին, ինչպես նաև միջոլորտային համագործակցության շրջանակներում հաղորդվող՝ հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ առաջացնելու ներուժ ունեցող դեպքերի (այսուհետ՝ դեպքեր) ռեգիստրը (այսուհետ` ռեգիստր) և դրանք հաղորդելու կարգը։
2. Դեպքերը Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը հաղորդվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի օգոստոսի 26-ի N 1138-Ն որոշմամբ և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2025 թվականի մայիսի 27-ի N 3219-Ա հրամանով սահմանված կարգով։
3. Միջազգային կազմակերպություններին, միջկառավարական մարմիններին, առանձին երկրներին դեպքերը հաղորդվում են միջազգային պայմանագրերով սահմանված դեպքերում և կարգով։
4. Միջոլորտային համագործակցության շրջանակներում դեպքերը հաղորդվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի օգոստոսի 26-ի N 1138-Ն որոշմամբ սահմանված կարգով։
5. Ռեգիստրը ձևավորվում է սույն հավելվածի 2-4-րդ կետերով սահմանված կարգով հաղորդված տեղեկատվության հիման վրա:
6. Ազգային համակարգող մարմինը`
1) կազմակերպում է տեղեկատվության ընդունումը.
2) ապահովում է ռեգիստրի վարման շրջանակներում միջազգային կազմակերպություններին, այդ թվում` Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը, միջկառավարական մարմիններին, առանձին երկրներին, ինչպես նաև միջոլորտային համագործակցության շրջանակներում տեղեկատվության հաղորդումը:
2. ՌԵԳԻՍՏՐԻ ՎԱՐՈՒՄԸ
7. Ռեգիստրը վարում է Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման համակարգի լիազոր մարմինը՝ որպես ազգային համակարգող մարմին, այդ թվում՝ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման կամ հանրային առողջապահության բնագավառում գործունեություն իրականացնող իր ենթակայության պետական կազմակերպությունների միջոցով:
8. Ռեգիստրը բաղկացած է 2 բաժնից`
1) միջազգային կազմակերպություններին, այդ թվում` Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը, միջկառավարական մարմիններին և առանձին երկրներին հաղորդվող դեպքերի վերաբերյալ ռեգիստր, որը վարվում է սույն հավելվածի Ձև 1-ին համապատասխան.
2) միջոլորտային համագործակցության շրջանակներում հաղորդվող դեպքերի վերաբերյալ ռեգիստր, որը վարվում է սույն հավելվածի Ձև 2-ին համապատասխան:
9. Տեղեկատվությունը ռեգիստրում գրանցվում է այն ստանալուց հետո՝ 24 ժամվա ընթացքում:
10. Ռեգիստրում լրացվում են արձանագրված դեպքի վերաբերյալ բոլոր մանրամասները:
11. Ռեգիստրում առկա տեղեկատվությունը կարող է փոփոխվել միայն, եթե առկա են փոփոխման համար հաղորդող շահագրգիռ մարմնի կողմից ներկայացված հիմնավոր փաստաթղթեր (հետազոտությունների արդյունքներ): Փոփոխության վերաբերյալ ռեգիստրում կատարվում են համապատասխան նշումներ:
Ձև 1
ՌԵԳԻՍՏՐ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ, ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ԵՎ ԱՌԱՆՁԻՆ ԵՐԿՐՆԵՐԻՆ ՀԱՂՈՐԴՎՈՂ՝ ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿ ԱՌԱՋԱՑՆԵԼՈՒ ՆԵՐՈՒԺ ՈՒՆԵՑՈՂ ԴԵՊՔԵՐԻ
|
Հերթա-կան համար |
Տեղեկատվություն վարակիչ հիվանդությունների, անսովոր և անսպասելի դեպքերի և միջազգային նշանակության արտակարգ իրավիճակի մասին |
Արձանագրված դեպքի վերաբերյալ մանրամասներ | ||||||||||
|
Դեպքի տեսակը՝ կենսա-բանական, քիմիական, ճառա-գայթային |
Դեպքի արձանա-գրման վայրը |
Դեպքի արձանա-գրման վայր հանդիսա-ցող կազմա-կերպության ղեկավար |
Դեպքի ի հայտ գալու ամսա-թիվ |
Դեպքի հայտնա-բերման ամսա-թիվ |
Դեպքի բնորոշ-ման ամսա-թիվ |
Դեպքը հանրային առողջապա-հության համար նշանակալի հետևանք-ներ ունենալու ներուժ ունի՞ (եթե այո՝ առանձին ներկայաց-նել մանրա-մասներ համաձայն Հայաստանի Հանրա-պետության կառավա-րության 2010 թվականի օգոստոսի 26-ի N 1138-Ն որոշման) |
Անհրաժե՞շտ է արդյոք օգնություն դեպքը բացահայ-տելու, ուսումնա-սիրելու, դրան արձագան-քելու, դրա նկատմամբ հսկողություն իրականաց-նելու և նոր դեպքերի առաջացումը կանխելու համար (եթե այո՝ առանձին ներկայացնել մանրամաս-ներ համաձայն Հայաստանի Հանրա-պետության կառավա-րության 2010 թվականի օգոստոսի 26-ի N 1138-Ն որոշման) |
Դեպքն անսովո՞ր է |
Դեպքն անսպա-սելի՞ է հանրային առողջա-պահու-թյան տեսա-կետից |
Առկա՞ են փաստեր այլ պետու-թյուն-ների նման դեպքերի հետ կապի մասին |
Առկա՞ է տեղեկատ-վություն՝ կենսա-բանական ազդակի կրողի կամ պացիենտի հնարավոր անդրսահմա-նային տեղաշարժի մասին (եթե այո՝ առանձին ներկայացնել մանրամաս-ներ համաձայն Հայաստանի Հանրա-պետության կառավա-րության 2010 թվականի օգոստոսի 26-ի N 1138-Ն որոշման) | |
|
Արձանագրված դեպքի վերաբերյալ մանրամասներ | |||||||
|
Դեպքն առաջացե՞լ է շրջակա միջավայրի աղտոտում-ներից, որը միջազգային սահմաններով տարածման ներուժ ունի (համաձայն Հայաստանի Հանրա-պետության կառավա-րության 2010 թվականի օգոստոսի 26-ի N 1138-Ն որոշման) |
Դեպքը միջազգային երթևեկության այնպիսի տարածքու՞մ է, որը շրջակա միջավայրում հայտնաբերման կամ ապաբա-ղարկման (դեկոնտա-մինացիայի) համար կանխարգելիչ և հակահամա-ճարակային միջոցառումների իրականացման սահմանափակ հնարավորու-թյուններ ունի |
Անցյալում նման դեպքի հետևանքով առաջացե՞լ է միջազգային առևտրի կամ երթևեկության սահմանա-փակում |
Հայտնի՞ են վարակի ծագման աղբյուրը, փոխանց-ման ուղիները |
Այն առնչվու՞մ է ներկրման կամ արտահան-ման հետ |
Դեպքն առաջացե՞լ է կապված միջազգային միջոցա-ռումների հետ կամ ակտիվ միջազգային տուրիզմի վայրերում |
Դեպքի մասին լրացուցիչ տեղեկատվության խնդրանքով դիմե՞լ են միջազգային կազմակերպություն-ներին կան միջազգային լրատվամիջոցներին |
Իրականացված առաջնային կանխարգելիչ և հակահամաճարա-կային միջոցառումներ և լրացուցիչ տեղեկություններ |
Ձև 2
ՌԵԳԻՍՏՐ
ՄԻՋՈԼՈՐՏԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՂՈՐԴՎՈՂ՝ ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿ ԱՌԱՋԱՑՆԵԼՈՒ ՆԵՐՈՒԺ ՈՒՆԵՑՈՂ ԴԵՊՔԵՐԻ
|
Թիվ |
Տարեթիվ, ամիս, օր |
Տեղեկատվության բովանդակություն |
Ո՞վ է հաղորդել |
Ու՞մ է հաղորդվել |
Նշումներ |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
|
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
|
15.01.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 հունվարի 2026 թվական: