ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԿՈԴ
050.0230 Ն. 30.12.2025
|
30 դեկտեմբերի 2025 թվականի |
թիվ 230-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-Ի ԹԻՎ 114-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով հստակեցնել կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց ղեկավարների և նշանակալից մասնակիցների նկատմամբ կիրառվող՝ գրանցման կամ նախնական համաձայնություն տրամադրելու չափանիշները,
հիմք ընդունելով «Կրիպտոակտիվների մասին» օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը, 34-րդ հոդվածի 4-րդ մասի 5-րդ կետը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով և 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2003 թվականի մարտի 25-ի «Ֆինանսական կազմակերպությունում ղեկավար լինելու, ղեկավարին գրանցումից հանելու կամ նշանակալից մասնակցություն, այլ մասնակցություն ձեռք բերելու, նշանակալից մասնակցությունը դադարեցնելու ուղեցույցը» թիվ 114-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) նախաբանում «179-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը,» բառերից հետո լրացնել «Կրիպտոակտիվների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը, 34-րդ հոդվածի 4-րդ մասի 5-րդ կետը,» բառերը:
2. Որոշման նախաբանում «58-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը,» բառերը փոխարինել «58-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետը,» բառերով:
3. Որոշմամբ հաստատված Հավելված 1-ի 2-րդ կետում «օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղը,» բառերից հետո լրացնել «կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը, օտարերկրյա կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի մասնաճյուղը,» բառերը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:
|
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ՝ |
Մ. Գալստյան |
|
Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 հունվարի 2026 թվական: