ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 հունվարի 2026 թվականի N 97-Ն
ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ, ՀԱՄԱԿԱՐԳԻՆ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԿԱՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ, ԴՐԱՆՔ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ, ՔՆՆԱՐԿԵԼՈՒ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԻՋՈՑՈՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՅՏ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ, ԴԻՄՈՒՄՆ ԱՆՁԱՄԲ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԵՐԹԱԳՐՎԵԼՈՒ, ԻՐԱՎԱՍՈՒ ՄԱՐՄԻՆՆԵՐ (ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԻՆՔՆԱՇԽԱՏ ԵՂԱՆԱԿՈՎ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՏԻՐԱՊԵՏՄԱՆ ՆԵՐՔՈ ԳՏՆՎՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ) ՀԱՐՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԻՋՈՑՈՎ ԾԱՆՈՒՑՈՒՄՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱԶԳՈՒԹՅԱՄԲ ՀԱՅ ԼԻՆԵԼԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՄԿՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ ՏՐԱՄԱԴՐՈՂ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑՈՂ ԱՆՁԻ ԵՐԴՄԱՆ ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԸ, ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքի 27-րդ հոդվածի 9-րդ մասը, 28-րդ հոդվածը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել՝
1) քաղաքացիության գործերի կառավարման համակարգի նկարագիրը և աշխատակարգը, համակարգին հասանելիություն ունեցող մարմինների ցանկը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, դրանք ներկայացնելու, քննարկելու, այդ թվում՝ համակարգի միջոցով էլեկտրոնային հայտ ներկայացնելու, դիմումն անձամբ ներկայացնելու համար հերթագրվելու, իրավասու մարմիններ (այդ թվում՝ ինքնաշխատ եղանակով պետական մարմինների տիրապետման ներքո գտնվող էլեկտրոնային տեղեկատվական համակարգեր) հարցումներ կատարելու, համապատասխան տեղեկություններ և եզրակացություններ, համակարգի միջոցով ծանուցումներ ստանալու կարգը և ժամկետները՝ համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացող անձի երդման արարողակարգը՝ համաձայն N 2 հավելվածի.
3) քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի կազմավորման և գործունեության կարգը՝ համաձայն N 3 հավելվածի.
4) համակարգում վերբեռնվող լուսանկարին ներկայացվող պահանջները՝ համաձայն N 4 հավելվածի.
5) ազգությամբ հայ լինելը հաստատող մկրտության մասին փաստաթուղթ տրամադրող եկեղեցական կառույցների ցանկը՝ համաձայն N 5 հավելվածի։
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու և Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, դրանք ներկայացնելու, քննարկելու կարգը և ժամկետները, ինչպես նաև ազգությամբ հայ լինելը հաստատող մկրտության մասին փաստաթուղթ տրամադրող եկեղեցական կառույցների ցանկը հաստատելու մասին» N 1390-Ն որոշումը։
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացող անձանց համար Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և հայոց լեզվի իմացության ստուգման կարգը սահմանելու մասին» N 1040-Ն որոշումը։
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 1-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացող անձի երդման արարողակարգը սահմանելու մասին» N 1290-Ն որոշումը։
5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 26-ի «Քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի կազմավորման և գործունեության կարգը սահմանելու մասին» N 498-Ն որոշումը։
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ Մինչև 2026 թվականի հունվարի 1-ը ներկայացված` Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու մասին դիմումների քննարկումն իրականացվում է մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը գործող իրավական նորմերով սահմանված կարգով։
7. Սույն որոշման կարգավորումները տարածվում են նաև 2026 թվականի հունվարի 1-ից հետո մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը ներկայացված՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու մասին դիմումների քննարկման վրա։
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
23.01.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2026 թվականի հունվարի 22-ի N 97-Ն որոշման |
ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ, ՀԱՄԱԿԱՐԳԻՆ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԿԱՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ, ԴՐԱՆՔ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ, ՔՆՆԱՐԿԵԼՈՒ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԻՋՈՑՈՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՅՏ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ, ԴԻՄՈՒՄՆ ԱՆՁԱՄԲ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԵՐԹԱԳՐՎԵԼՈՒ, ԻՐԱՎԱՍՈՒ ՄԱՐՄԻՆՆԵՐ (ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԻՆՔՆԱՇԽԱՏ ԵՂԱՆԱԿՈՎ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՏԻՐԱՊԵՏՄԱՆ ՆԵՐՔՈ ԳՏՆՎՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ) ՀԱՐՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԻՋՈՑՈՎ ԾԱՆՈՒՑՈՒՄՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
1. ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ, ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՕԳՏԱՀԱՇԻՎՆԵՐԸ
1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար դիմելու, էլեկտրոնային հայտ ներկայացնելու, համապատասխան ուսումնասիրություններ և հարցումներ կատարելու, դիմումը քննարկելու գործընթացներն իրականացվում են սույն որոշմամբ սահմանված ընթացակարգով Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու և Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար գործող քաղաքացիության գործերի կառավարման էլեկտրոնային տեղեկատվական համակարգի (այսուհետ նաև՝ Համակարգ) միջոցով։
2. Քաղաքացիություն ստանալու և դադարեցնելու գործերով Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմին է հանդիսանում Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը (այսուհետ նաև՝ Ծառայություն), որը վարում է քաղաքացիության գործերի կառավարման էլեկտրոնային տեղեկատվական համակարգը։
3. Համակարգին հասանելիություն ունեցող պետական մարմիններն (պաշտոնատար անձինք) են՝
1) Հանրապետության նախագահ․
2) Վարչապետի աշխատակազմ․
3) Պաշտպանության նախարարություն․
4) Արդարադատության նախարարություն․
5) Արտաքին գործերի նախարարություն․
6) Ներքին գործերի նախարարություն․
7) Ազգային անվտանգության ծառայություն․
8) Ոստիկանություն․
9) Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն․
10) Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն․
11) Դատական դեպարտամենտ․
12) Քրեակատարողական ծառայություն․
13) Պրոբացիայի ծառայություն․
14) Պետական եկամուտների կոմիտե․
15) Հայաստանի Հանրապետության դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ․
16) Գլխավոր դատախազություն։
4. Համակարգին հասանելիություն ունեցող պետական մարմինները «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքով և սույն որոշմամբ իրենց վերապահված լիազորություններն իրականացնում են Համակարգում՝ իրավասու աշխատակիցների օգտահաշիվների միջոցով, որոնք Համակարգ մուտք են գործում Կառավարության 2017 թվականի մայիսի 25-ի N 572-Ն որոշմամբ սահմանված խիստ նույնականացման գործիքակազմի կիրառմամբ՝ նույնականանալով Ազգային նույնականացման պորտալում։ Օգտահաշիվներին մուտքը տրամադրվում է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից։ Համակարգին Գլխավոր դատախազության հասանելիությունն ապահովվում է միայն դիտման հնարավորությամբ։
5. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար կարող են դիմել միայն Համակարգում օգտահաշիվ բացելու և որպես օգտատեր իրենց օգտահաշիվներ մուտք գործելուց հետո։
6. Համակարգում օգտահաշվի բացումը և գրանցումը՝
1) Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող անձի դեպքում իրականացվում է Կառավարության 2017 թվականի մայիսի 25-ի N 572-Ն որոշմամբ սահմանված խիստ նույնականացման գործիքակազմի կիրառմամբ՝ նույնականանալով Ազգային նույնականացման պորտալում (այսուհետ՝ խիստ նույնականացման գործիքակազմ).
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անձի դեպքում խիստ նույնականացման գործիքակազմի կիրառմամբ, եթե ունի նույնականացման միջոցներից որևէ մեկը (նույնականացման քարտ, բջջային նույնականացման քարտ), կամ Համակարգում գրանցման ընթացակարգի միջոցով։
7. Խիստ նույնականացման գործիքակազմի միջոցով Համակարգում օգտահաշիվ բացելու դեպքում Համակարգն ինքնաշխատ համադրում է տվյալները բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների հետ։
8. Համակարգում օգտահաշվի բացման համար խիստ նույնականացման և գրանցման ընթացակարգերի դեպքում անձը լրացնում է իր էլեկտրոնային փոստի հասցեն, հեռախոսահամարը, ընտրում է գաղտնաբառ և կրկնում է գաղտնաբառը, ինչպես նաև կատարում է նշում, որով տալիս է համաձայնությունը իր անձնական տվյալների մշակման և անհրաժեշտ տեղեկատվությունը Համակարգում իր կողմից նշված էլեկտրոնային փոստի հասցեին ստանալու վերաբերյալ՝ համաձայնելով այն համարել փոխադարձ համաձայնությամբ պատշաճ ծանուցում։
9. Այնուհետ Համակարգն անձի կողմից նշված էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկում է Համակարգում գրանցման հաստատման մասին ծանուցում և էլեկտրոնային փոստի հասցեն հաստատելու համար հղում, որը վավեր է 24 ժամ։
10. Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անձի կողմից Համակարգում գրանցման միջոցի կիրառմամբ հղումով անցնելուց հետո անձը վերբեռնում է օտարերկրյա պետության կողմից տրված վավեր անձնագիրը։ Փախստականի դեպքում վերբեռնվում է վավեր կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը, իսկ քաղաքացիություն չունեցող անձի դեպքում՝ քաղաքացիություն չունեցող անձի վավեր ինքնության վկայականը։
11. Անձը հաստատող փաստաթուղթը Համակարգում վերբեռնելուց և «Ընթերցել անձնագիրը» կոճակը հաստատելուց հետո Համակարգն օպտիկական նիշերի ճանաչման (OCR) տեխնոլոգիաների կիրառմամբ ընթերցում է անձը հաստատող փաստաթղթի մեքենայաընթերցման գոտու (MRZ) կոդը և ինքնաշխատ կերպով ցուցադրում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անձի հետևյալ տվյալները՝
1) անուն.
2) ազգանուն.
3) ծննդյան ամսաթիվ.
4) սեռ.
5) քաղաքացիություն.
6) անձը հաստատող փաստաթղթի սերիա և վավերականության ամսաթիվ։
12. Ընթերցման անհնարինության դեպքում Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անձը պետք է խմբագրում կատարի՝ կցելով սահմանված պահանջներին համապատասխան անձը հաստատող փաստաթուղթը։
13. Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անձը, ստուգելով ինքնաշխատ վերբեռնված իր անձնական տվյալները, հաստատում է դրանք կամ խմբագրում է, եթե Համակարգի կողմից ինքնաշխատ ընթերցված անձնական տվյալները սխալ են նշված։ Անձի նույնականացում իրականացնելու նպատակով ստացված տվյալները Համակարգն ինքնաշխատ համադրում է բնակչության պետական ռեգիստրի տվյալների հետ։
14. Անձնական տվյալները հաստատելուց հետո ավարտվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անձի՝ Համակարգում գրանցման գործընթացը։
15. Համակարգում ստեղծված օգտահաշիվ օգտատերը մուտք է գործում՝
1) նույնականացման գործիքակազմի միջոցով.
2) մուտքանվան և գաղտնաբառի միջոցով, եթե օգտահաշիվը բացվել է գրանցման միջոցի կիրառմամբ։
16. Օգտատիրոջ կողմից օգտահաշվի բացման համար Համակարգում գրանցված էլեկտրոնային փոստի հասցեն և գաղտնաբառն օգտագործվում են նաև հետագայում օգտահաշվի միջոցով Համակարգում էլեկտրոնային հայտեր և դիմումներ ներկայացնելու համար։
17. Եթե մինչև էլեկտրոնային հայտ ներկայացնելը կամ էլեկտրոնային հայտի ներկայացման ընթացքում օգտատիրոջ անձնական տվյալներում կատարվել է փոփոխություն, ապա Համակարգը հնարավորություն է տալիս իր օգտահաշվում վերբեռնել փոփոխված անձնական տվյալները։
18. Օգտատիրոջ կողմից Համակարգ վերբեռնվող բոլոր փաստաթղթերը պետք է համապատասխանեն հետևյալ պահանջներին, այլապես Համակարգը հնարավորություն չի տալիս անցնել հաջորդ քայլին։ Մասնավորապես, պետք է ներկայացվեն՝
1) PDF ձևաչափով.
2) առավելագույնը 5 ՄԲ չափով.
3) էջի բոլոր չորս անկյունները պետք է լինեն տեսանելի.
4) փաստաթուղթը չպետք է կտրված կամ թերի լինի.
5) բոլոր տեքստերը և լուսանկարը, առկայության դեպքում, պետք է լինեն հստակ տեսանելի և ընթեռնելի։
19. Համակարգում վերբեռնվող անձը հաստատող փաստաթուղթը պետք է լինի վավեր և համապատասխանի Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) 9303 ստանդարտների պահանջներին։
20. Օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից տրված փաստաթղթերը պետք է լինեն ապոստիլով կամ հյուպատոսական վավերացմամբ, եթե միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ։ Համակարգում վերբեռնվող փաստաթղթերն օտար լեզվով կազմված լինելու դեպքում, եթե Համակարգում պահանջվում է թարգմանության ներկայացում, պետք է ներկայացվի Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 2-ի N 193 որոշմամբ սահմանված կարգով որակավորման ստուգումն անցնելու մասին տեղեկանք ստացած թարգմանչի կողմից կատարված փաստաթղթի թարգմանությունը։ Իսկ եթե թարգմանությունն իրականացվել է Հայաստանի Հանրապետությունից դուրս օտարերկրյա պետությունում, ապա օտարերկրյա պետության իրավասու մարմինների կողմից ապոստիլով հաստատված կամ հյուպատոսական վավերացմամբ հայերեն թարգմանությունը, բացառությամբ եթե միջազգային պայմանագրերով այլ բան է նախատեսված։ Սույն կետով սահմանված կարգով իրականացված թարգմանությունը սույն որոշման իմաստով համարվում է պատշաճ հայերեն թարգմանություն։
21. Օգտահաշվում պարտադիր դաշտում պահանջվող փաստաթուղթը կամ տեղեկատվությունը ենթակա են լրացման, իսկ դրանք չներկայացնելու դեպքում Համակարգը հնարավորություն չի տալիս անցնել հաջորդ քայլին կամ ավարտել էլեկտրոնային հայտի ներկայացման գործընթացը։
22. Սույն որոշմամբ պահանջվող փաստաթղթերի ցանկն սպառիչ չէ, և նախնական ուսումնասիրության կամ դիմումի քննության ընթացքում օգտատիրոջից կարող են պահանջվել գործի փաստական հանգամանքներով պայմանավորված լրացուցիչ փաստաթղթեր՝ նպատակաուղղված գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկմանը։
23. Օգտատերը էլեկտրոնային հայտ ներկայացնելուց հետո ցանկացած ժամանակ կարող է չեղարկել իր էլեկտրոնային հայտը կամ հրաժարվել իր դիմումից։ Դիմումից հրաժարվելու դեպքում օգտատերը էլեկտրոնային փոստի հասցեին ստանում է ծանուցում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու և Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու դիմումի քննարկումը կարճելու վերաբերյալ։
24. Համակարգին հասանելիություն ունեցող մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու վարույթի ընթացքում իրականացվող յուրաքանչյուր վարութային գործողության վերաբերյալ օգտատերը ստանում է ինքնաշխատ ծանուցումներ իր օգտահաշվում։
25. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու վարույթի ընթացքում կայացված ցանկացած որոշում գեներացվում է Համակարգից որոշում կայացնողի, իսկ սույն կարգով նախատեսված դեպքում Ծառայության աշխատակցի կողմից համապատասխան դաշտերում նկարագրական, պատճառաբանական և եզրափակիչ մասերի մուտքագրմամբ, որը հաստատվում է որոշում կայացնողի կողմից՝ էլեկտրոնային ստորագրությամբ։
2. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՁԵՌՔԲԵՐՈՒՄԸ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԻՋՈՑՈՎ (ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՇՆՈՐՀՈՒՄ)
26. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձը (սույն գլխի իմաստով այսուհետ՝ օգտատեր) Համակարգում իր օգտահաշիվ մուտք գործելուց հետո կարող է ներկայացնել նոր էլեկտրոնային հայտ։
27. Նոր էլեկտրոնային հայտ մուտք գործելուց հետո օգտատերն ընտրում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիության շնորհման հայտը։
28. Այնուհետ օգտատերը Համակարգում ընտրում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար համապատասխան հիմքը՝
1) ազգությամբ հայ լինելը.
2) օրենքով սահմանված կարգով վերջին 3 տարին Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակությունը՝ համաձայն «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի.
3) մինչև Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու դիմումը ներկայացնելու պահը վերջին 2 տարվա ընթացքում գրանցված ամուսնության մեջ է Հայաստանի Հանրապետության քաղաքացու հետ և այդ 2 տարվա ընթացքում առնվազն 365 օր օրինական հիմքերով բնակվել է Հայաստանի Հանրապետությունում.
4) Հայաստանի Հանրապետության քաղաքացի զավակ կամ ծնող ունենալը.
5) ծնողները (կամ նրանցից մեկը) նախկինում ունեցել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, և օգտատերն օրենքով սահմանված կարգով վերջին մեկ տարին մշտապես բնակվել է Հայաստանի Հանրապետությունում.
6) 1995 թվականի հունվարի 1-ից հետո իր դիմումի համաձայն դուրս է եկել Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից.
7) Հայաստանի Հանրապետությունում ճանաչվել է փախստական.
8) հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունում բնակվող քաղաքացիություն չունեցող անձ։
29. Ազգությամբ հայ լինելու հիմքի ընտրության դեպքում.
1) Համակարգն ինքնաշխատ վերբեռնում է օգտատիրոջ կողմից Համակարգում հաստատված անձնական տվյալները՝
ա․ անուն,
բ․ ազգանուն,
գ․ ծննդյան ամսաթիվ,
դ․ սեռ,
ե․ քաղաքացիություն,
զ․ անձը հաստատող փաստաթղթի սերիա և վավերականության ամսաթիվ.
2) անձնագրային տվյալների փոփոխության առկայության դեպքում օգտատերը կարող է խմբագրել իր անձնագրային տվյալները.
3) Համակարգն իրականացնում է անձնական տվյալների նույնացում բնակչության պետական ռեգիստրով։ Ըստ անհրաժեշտության, օգտատերը կցում է անձը հաստատող փաստաթղթի պատշաճ հայերեն թարգմանությունը։ Բնակչության պետական ռեգիստրով նույնացման դեպքում անձը հաստատող փաստաթղթի պատշաճ հայերեն թարգմանություն չի պահանջվում.
4) բնակչության պետական ռեգիստրի տվյալների հետ նույնականանալու դեպքում ինքնաշխատ լրացվում են օգտատիրոջ հայատառ անունը և ազգանունը։ Չնույնականանալու կամ հանրային ծառայությունների համարանիշ (այսուհետ նաև՝ ՀԾՀ) չունենալու դեպքում օգտատերը կարող է լրացնել նաև իր անվան և ազգանվան հայատառ թարգմանությունը։ Համապատասխան դաշտն օգտատիրոջ կողմից չլրացվելու դեպքում այդ դաշտերը լրացվում են օգտատիրոջ կողմից ներկայացված փաստաթղթերի թարգմանությունների հիման վրա Ծառայության աշխատակցի կողմից.
5) այնուհետ օգտատերը կցում է իր ծննդյան վկայականը, իսկ այն օտարալեզու լինելու դեպքում` պատշաճ հայերեն թարգմանությունը, ինչպես նաև լրացնում է ծննդյան վկայականի համարը և տրման ամսաթիվը (առկայության դեպքում).
6) եթե ներկայացված փաստաթղթերում առկա է անձնական տվյալների անհամապատասխանություն, կամ օգտատերն անձնական տվյալներում կատարել է փոփոխություն, ապա ընտրում է համապատասխան դաշտը և կցում է տվյալի փոփոխությունը հավաստող պաշտոնական փաստաթուղթը, իսկ փաստաթուղթն օտարալեզու լինելու դեպքում՝ դրա պատշաճ հայերեն թարգմանությունը.
7) այլ պետության քաղաքացիություն ունենալու դեպքում օգտատերը կարող է նշել նաև այլ պետության քաղաքացիությունը՝ կցելով համապատասխան անձնագիրը և դրա պատշաճ հայերեն թարգմանությունը.
8) այնուհետ օգտատերը վերբեռնում է ISO/IEC 19794-5 ստանդարտին համապատասխան գունավոր լուսանկար, որը պետք է համապատասխանի սահմանված պահանջներին։ Սահմանված պահանջին անհամապատասխանություն հայտնաբերելու դեպքում Համակարգն ինքնաշխատ առաջարկում է խմբագրել՝ կցելով սահմանված պահանջի լուսանկար.
9) լուսանկարը կցելուց հետո օգտատերը Համակարգում ինքնաշխատ բացված պատուհանում ստուգում է իր էլեկտրոնային փոստի հասցեն և հեռախոսահամարը, ինչպես նաև լրացնում է իր բնակության երկիրը և բնակության հասցեն։ Օգտատերը կարող է նշել նաև լրացուցիչ բնակության հասցե և հեռախոսահամար.
10) այնուհետ օգտատերը կցում է ազգությամբ հայ ծնողի հետ ազգակցական կապը հիմնավորող իրավասու մարմնի կողմից տրված պաշտոնական փաստաթղթերը։ Մասնավորապես, ծնողների ամուսնության և ամուսնալուծության վկայական, իսկ դրանց բացակայության դեպքում հայրության ճանաչման կամ միայնակ մայր հանդիսանալու վկայական կամ ազգակցական կապը հիմնավորող այլ՝ իրավասու մարմնի կողմից տրված պաշտոնական փաստաթուղթ, ինչպես նաև այդ փաստաթղթերի պատշաճ հայերեն թարգմանությունը.
11) եթե ծննդյան վկայականում բացակայում է ծնողի (ծնողների) ազգությամբ հայ լինելու մասին նշումը, ապա անհրաժեշտ է ընտրել ազգությամբ հայ լինելը հիմնավորող հետևյալ փաստերից մեկը՝
ա․ սույն որոշման N 5 հավելվածում նշված եկեղեցական կառույցների կողմից տրված մկրտության մասին փաստաթղթի առկայություն՝ հաստատված Հայաստանի Հանրապետության դեսպանության կամ հյուպատոսական հիմնարկի կողմից, մկրտվածի կամ նրա ծնողի ազգությամբ հայ լինելու մասին նշումով,
բ․ հայրը կամ մայրը ազգությամբ հայ են,
գ․ պապը կամ տատը ազգությամբ հայ են,
դ․ քույրը կամ եղբայրը ազգությամբ հայ են,
ե․ ազգությամբ հայ լինելը հավաստող օտարերկրյա իրավասու մարմնի կողմից տրված պաշտոնական փաստաթղթի առկայություն.
12) եթե ընտրվել է հայրը կամ մայրը ազգությամբ հայ են հիմքը, ապա՝
ա. Համակարգն ինքնաշխատ հարցում է կատարում Արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման համակարգի միասնական էլեկտրոնային գրանցամատյան (այսուհետ՝ ՔԿԱԳ տվյալների շտեմարան)։ Տվյալները հայտնաբերվելու դեպքում օգտատերը հաստատում է մոր կամ հոր կամ երկուսի տվյալները, իսկ տվյալներ չհայտնաբերելու դեպքում նշում է կատարում ՀԾՀ-ով նույնականացման համար՝ լրացնելով ՀԾՀ տվյալը, իսկ ՀԾՀ-ի բացակայության դեպքում կցում է հոր կամ մոր կամ երկուսի անձնագիրը՝ սահմանված պահանջներին համապատասխան,
բ․ օգտատերը կցում է հոր կամ մոր կամ երկուսի ազգությունը հավաստող փաստաթուղթը,
գ․ ազգությունը հավաստող փաստաթուղթն օտարալեզու լինելու դեպքում կցվում է պատշաճ հայերեն թարգմանությունը,
դ. եթե ներկայացված փաստաթղթերում առկա է անձնական տվյալների անհամապատասխանություն կամ ծնողի անձնական տվյալներում կատարվել է փոփոխություն, ապա ընտրում է համապատասխան դաշտը և կցում է տվյալի փոփոխությունը հավաստող պաշտոնական փաստաթուղթը, ինչպես նաև փաստաթուղթն օտարալեզու լինելու դեպքում՝ պատշաճ հայերեն թարգմանությունը.
13) եթե ընտրվել է պապը կամ տատը ազգությամբ հայ են հիմքը, ապա օգտատերը՝
ա․ նշում է կատարում ՀԾՀ-ով նույնականացման համար՝ լրացնելով ՀԾՀ տվյալը, իսկ ՀԾՀ-ի բացակայության դեպքում կցում է տատի կամ պապի կամ երկուսի անձնագրերը՝ սահմանված պահանջներին համապատասխան,
բ․ ազգությամբ հայ ծնողի ծննդյան վկայականը և պատշաճ հայերեն թարգմանությունը, եթե փաստաթուղթն օտար լեզվով է, ինչպես նաև լրացնում է ծննդյան վկայականի համարը և տրման ամսաթիվը,
գ․ պապի կամ տատի ամուսնության և ամուսնալուծության վկայականը, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգությամբ հայ ծնողի հետ ազգակցական կապը հիմնավորող այլ՝ իրավասու մարմնի կողմից տրված պաշտոնական փաստաթուղթ, ինչպես նաև պատշաճ հայերեն թարգմանությունը, եթե փաստաթուղթն օտար լեզվով է, ինչպես նաև լրացնում է ծննդյան վկայականի համարը և տրման ամսաթիվը,
դ․ եթե օգտատիրոջ ծնողի ծննդյան վկայականում բացակայում է իրավասու մարմնի կողմից տրված պապի կամ տատի ազգությամբ հայ լինելու մասին նշումը, ապա նաև պապի կամ տատի ազգությամբ հայ լինելը հավաստող փաստաթուղթ, ինչպես նաև պատշաճ հայերեն թարգմանությունը, եթե փաստաթուղթն օտար լեզվով է,
ե. եթե ներկայացված փաստաթղթերում առկա է անձնական տվյալների անհամապատասխանություն կամ ընտրված անձի անձնական տվյալներում կատարվել է փոփոխություն, ապա ընտրում է համապատասխան դաշտը և կցում է տվյալի փոփոխությունը հավաստող պաշտոնական փաստաթուղթը, ինչպես նաև փաստաթուղթ՝ պատշաճ հայերեն թարգմանությամբ.
14) եթե ընտրվել է քույրը կամ եղբայրը ազգությամբ հայ են, ապա օգտատերը՝
ա․ նշում է կատարում ՀԾՀ-ով նույնականացման համար՝ լրացնելով ՀԾՀ տվյալը, իսկ ՀԾՀ-ի բացակայության դեպքում կցում է եղբոր կամ քրոջ կամ երկուսի անձնագիրը՝ սահմանված պահանջներին համապատասխան,
բ․ կցում է եղբոր կամ քրոջ կամ երկուսի ծննդյան վկայականը, իսկ համատեղ ծնողների բացակայության դեպքում կցում է համահայր կամ համամայր եղբոր կամ քրոջ ծննդյան վկայականը, ինչպես նաև վկայականի՝ պատշաճ հայերեն թարգմանությունը, եթե փաստաթուղթն օտար լեզվով է, ինչպես նաև լրացնում է ծննդյան վկայականի համարը և տրման ամսաթիվը,
գ․ եթե եղբոր կամ քրոջ ծննդյան վկայականում բացակայում է ծնողի ազգությամբ հայ լինելու մասին նշումը, ապա կցում է նաև եղբոր կամ քրոջ ազգությամբ հայ լինելը հավաստող իրավասու մարմնի կողմից տրված պաշտոնական փաստաթուղթ, ինչպես նաև պատշաճ հայերեն թարգմանությունը, եթե փաստաթուղթն օտար լեզվով է,
դ. եթե ներկայացված փաստաթղթերում առկա է անձնական տվյալների անհամապատասխանություն կամ ընտրված անձի անձնական տվյալներում կատարվել է փոփոխություն, ապա ընտրում է համապատասխան դաշտը և կցում է տվյալի փոփոխությունը հավաստող պաշտոնական փաստաթուղթը, ինչպես նաև փաստաթուղթ՝ պատշաճ հայերեն թարգմանությամբ.
15) եթե ընտրվել է ազգությամբ հայ լինելը հավաստող օտարերկրյա իրավասու մարմնի կողմից տրված պաշտոնական փաստաթղթի առկայությունը, ապա օգտատերը կցում է օտարերկրյա պետության իրավասու մարմինների կողմից տրված համապատասխան փաստաթուղթը, ինչպես նաև փաստաթղթի պատշաճ հայերեն թարգմանությունը.
16) ազգությամբ հայ լինելը հիմնավորող համապատասխան փաստաթղթերը կցելուց հետո Համակարգը բացում է մերձավոր ազգականների (մայր, հայր, քույր, եղբայր, պապ, տատ, որդի, դուստր) տվյալների դաշտը, որտեղ արդեն իսկ վերբեռնված տվյալներից Համակարգն ազգությամբ հայ լինելը հիմնավորող փաստաթղթերի հիման վրա ինքնաշխատ ցուցադրում է համապատասխան մերձավոր ազգականի հետևյալ տվյալները՝
ա․ անուն,
բ․ ազգանուն,
գ․ ծննդյան ամսաթիվ,
դ․ սեռ,
ե․ անձնագրի սերիա և վավերականության ամսաթիվ.
17) մերձավոր ազգականի անձնագրային տվյալների փոփոխության առկայության դեպքում օգտատերը կարող է խմբագրել անձնագրային տվյալները.
18) օգտատերը կարող է ավելացնել այլ մերձավոր ազգականի (ազգականների) տվյալ, որի դեպքում նշում է կատարվում ՀԾՀ-ով նույնականացման համար՝ լրացնելով ՀԾՀ տվյալը, իսկ ՀԾՀ-ի բացակայության դեպքում կցում է մերձավոր ազգականի անձնագիրը՝ սահմանված պահանջներին համապատասխան.
19) այնուհետ Համակարգը ցուցադրում է օգտատիրոջ կողմից վերբեռնված տվյալների ամփոփումը՝ ըստ անհրաժեշտության, համապատասխան տվյալների խմբագրման հնարավորությամբ:
30. Օրենքով սահմանված կարգով վերջին 3 տարին Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակության հիմքն ընտրելու դեպքում.
1) Համակարգն ինքնաշխատ վերբեռնում է օգտատիրոջ կողմից Համակարգում հաստատված անձնական տվյալները՝
ա․ ՀԾՀ,
բ․ անուն,
գ․ ազգանուն,
դ․ ծննդյան ամսաթիվ,
ե․ սեռ,
զ․ քաղաքացիություն,
է․ անձը հաստատող փաստաթղթի սերիա և վավերականության ամսաթիվ.
2) այնուհետ օգտատերը կցում է իր ծննդյան վկայականը, իսկ այն օտարալեզու լինելու դեպքում՝ պատշաճ հայերեն թարգմանությունը, ինչպես նաև լրացնում է ծննդյան վկայականի համարը և տրման ամսաթիվը.
3) եթե ներկայացված փաստաթղթերում առկա է տվյալների անհամապատասխանություն կամ օգտատերն ունի տվյալի փոփոխություն, ապա ընտրում է համապատասխան դաշտը և կցում է տվյալի փոփոխությունը հավաստող պաշտոնական փաստաթուղթը, ինչպես նաև փաստաթուղթն օտարալեզու լինելու դեպքում՝ դրա պատշաճ հայերեն թարգմանությունը.
4) այլ պետության քաղաքացիություն ունենալու դեպքում օգտատերը կարող է նշել նաև այլ պետության քաղաքացիությունը և կցել համապատասխան անձնագիրը և դրա պատշաճ հայերեն թարգմանությունը.
5) այնուհետ օգտատերը վերբեռնում է ISO/IEC 19794-5 ստանդարտին համապատասխան գունավոր լուսանկար, որը պետք է համապատասխանի սահմանված պահանջներին։ Սահմանված պահանջին անհամապատասխանություն հայտնաբերելու դեպքում Համակարգն ինքնաշխատ առաջարկում է խմբագրել՝ կցելով սահմանված պահանջի լուսանկար.
6) լուսանկարը կցելուց հետո օգտատերը Համակարգում ինքնաշխատ բացված պատուհանում ստուգում է իր տվյալները՝ բնակության երկիրը, բնակության հասցեն, էլեկտրոնային փոստի հասցեն և հեռախոսահամարը, ինչպես նաև կարող է նշել լրացուցիչ բնակության հասցե և հեռախոսահամար.
7) այնուհետ Համակարգը բացում է մերձավոր ազգականների (մայր, հայր, ամուսին, քույր, եղբայր, պապ, տատ, որդի, դուստր) տվյալների դաշտը, որտեղ օգտատերը կարող է ավելացնել մերձավոր ազգականի (ազգականների) տվյալ, որի դեպքում նշում է կատարվում ՀԾՀ-ով նույնականացման համար՝ լրացնելով ՀԾՀ տվյալը, իսկ ՀԾՀ-ի բացակայության դեպքում կցում է մերձավոր ազգականի անձնագիրը՝ սահմանված պահանջներին համապատասխան.
8) այնուհետ Համակարգը ցուցադրում է օգտատիրոջ վերաբերյալ վերբեռնված տվյալների ամփոփումը՝ ըստ անհրաժեշտության, օգտատիրոջ կողմից վերբեռնված համապատասխան տվյալների խմբագրման հնարավորությամբ.
9) օրենքով սահմանված վերջին 3 տարին Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակության հիմքով Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու հիմքի ընտրության դեպքում Համակարգն ինքնաշխատ հարցում է կատարում կացության կարգավիճակների տվյալների շտեմարան։ ՌԴ քաղաքացի հանդիսացող օտարերկրացու դեպքում այդ տվյալների շտեմարանում տվյալներ չհայտնաբերելու դեպքում Համակարգն ինքնաշխատ հարցում է կատարում նաև բնակչության պետական ռեգիստր։ Վերջին 3 տարին Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակության օրինականությունը հավաստող տվյալների առկայության դեպքում (ժամանակավոր կացության կարգավիճակի քարտ, բնակության օրինականությունը հավաստող տեղեկանք, ՌԴ քաղաքացիների դեպքում՝ Հայաստանի Հանրապետությունում հաշվառման մասին տեղեկատվություն), հայտնաբերված տվյալները պահպանվում են օգտատիրոջ օգտահաշվում, իսկ տվյալներ չհայտնաբերելու դեպքում էլեկտրոնային հայտի ներկայացումը հնարավոր չէ շարունակել, և Համակարգում բացվում է ծանուցում առ այն, որ տվյալներ չեն հայտնաբերվել։
31. Մինչև Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու դիմումը ներկայացնելու պահը վերջին 2 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության քաղաքացու հետ գրանցված ամուսնության մեջ լինելու և այդ 2 տարվա ընթացքում առնվազն 365 օր Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմքերով բնակվելու հիմքի ընտրության դեպքում.
1) Համակարգն ինքնաշխատ վերբեռնում է օգտատիրոջ կողմից Համակարգում հաստատված անձնական տվյալները՝
ա․ ՀԾՀ,
բ․ անուն,
գ․ ազգանուն,
դ․ ծննդյան ամսաթիվ,
ե․ սեռ,
զ․ քաղաքացիություն,
է․ անձը հաստատող փաստաթղթի սերիա և վավերականության ամսաթիվ.
2) այնուհետ օգտատերը կցում է իր ծննդյան վկայականը, իսկ այն օտարալեզու լինելու դեպքում՝ պատշաճ հայերեն թարգմանությունը, ինչպես նաև լրացնում է ծննդյան վկայականի համարը և տրման ամսաթիվը.
3) եթե ներկայացված փաստաթղթերում առկա է տվյալների անհամապատասխանություն կամ օգտատերն ունի տվյալի փոփոխություն, ապա ընտրում է համապատասխան դաշտը և կցում է տվյալի փոփոխությունը հավաստող պաշտոնական փաստաթուղթը, ինչպես նաև փաստաթուղթն օտարալեզու լինելու դեպքում՝ դրա պատշաճ հայերեն թարգմանությունը.
4) այլ պետության քաղաքացիություն ունենալու դեպքում օգտատերը կարող է նշել նաև այլ պետության քաղաքացիությունը և կցել համապատասխան անձնագիրը և դրա պատշաճ հայերեն թարգմանությունը.
5) այնուհետ օգտատերը վերբեռնում է ISO/IEC 19794-5 ստանդարտին համապատասխան գունավոր լուսանկար, որը պետք է համապատասխանի սահմանված պահանջներին։ Սահմանված պահանջին անհամապատասխանություն հայտնաբերելու դեպքում Համակարգն ինքնաշխատ առաջարկում է խմբագրել՝ կցելով սահմանված պահանջի լուսանկար.
6) լուսանկարը կցելուց հետո օգտատերը Համակարգում ինքնաշխատ բացված պատուհանում ստուգում է իր տվյալները՝ բնակության երկիրը, բնակության հասցեն, էլեկտրոնային փոստի հասցեն և հեռախոսահամարը, ինչպես նաև կարող է նշել լրացուցիչ բնակության հասցե և հեռախոսահամար.
7) Համակարգն ինքնաշխատ հարցում է կատարում ՔԿԱԳ տվյալների շտեմարան։ Տվյալները հայտնաբերելու դեպքում օգտատերը հաստատում է ամուսնու տվյալները, իսկ տվյալ չհայտնաբերելու դեպքում, ամուսնու տվյալների նույնականացման նպատակով օգտատերը՝
ա․ ընտրում է ՀԾՀ-ով նույնականացում՝ լրացնելով ՀԾՀ-ի տվյալը,
բ․ կցում է ամուսնության վկայականը՝ այն օտարալեզու լինելու դեպքում պատշաճ հայերեն թարգմանությամբ, և լրացնում է ամուսնության վկայականի համարը և տրման ամսաթիվը, եթե տվյալներն ինքնաշխատ չեն ստացվել ՔԿԱԳ տվյալների շտեմարանից.
8) եթե ներկայացված փաստաթղթերում առկա է անձնական տվյալների անհամապատասխանություն կամ անձնական տվյալի փոփոխություն, ապա ընտրում է համապատասխան դաշտը և կցում է տվյալի փոփոխությունը հավաստող պաշտոնական փաստաթուղթը, ինչպես նաև փաստաթուղթն օտարալեզու լինելու դեպքում՝ դրա պատշաճ հայերեն թարգմանությունը.
9) այնուհետ Համակարգը բացում է մերձավոր ազգականների (մայր, հայր, քույր, եղբայր, պապ, տատ, ամուսին, որդի, դուստր) տվյալների դաշտը, որտեղ արդեն իսկ վերբեռնված տվյալներից Համակարգն ամուսնու վերաբերյալ վերբեռնած տվյալների հիման վրա ինքնաշխատ ցուցադրում է ամուսնու հետևյալ տվյալները՝
ա․ անուն,
բ․ ազգանուն,
գ․ ծննդյան ամսաթիվ,
դ․ սեռ,
ե․ անձնագրի սերիա և վավերականության ամսաթիվ.
10) օգտատերը կարող է ավելացնել այլ մերձավոր ազգականի (ազգականների) տվյալ, որի դեպքում նշում է կատարում ՀԾՀ-ով նույնականացման համար՝ լրացնելով ՀԾՀ-ն, իսկ ՀԾՀ-ի բացակայության դեպքում կցում է մերձավոր ազգականի անձնագիրը՝ սահմանված պահանջներին համապատասխան.
11) այնուհետ Համակարգը ցուցադրում է օգտատիրոջ վերաբերյալ վերբեռնված տվյալների ամփոփումը՝ ըստ անհրաժեշտության, օգտատիրոջ կողմից վերբեռնված համապատասխան տվյալների խմբագրման հնարավորությամբ.
12) մինչև Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու դիմումը ներկայացնելու պահը վերջին 2 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության քաղաքացու հետ գրանցված ամուսնության մեջ լինելու վերաբերյալ հայտնաբերված տվյալները պահպանվում են օգտատիրոջ օգտահաշվում, իսկ տվյալներ չհայտնաբերելու դեպքում օգտահաշվում բացվում է ծանուցում առ այն, որ տվյալներ չեն հայտնաբերվել.
13) օրենքով սահմանված կարգով վերջին 2 տարվա ընթացքում առնվազն 365 օր Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակության օրինականությունը հավաստող տվյալների առկայության դեպքում (ժամանակավոր կացության կարգավիճակի քարտ, բնակության օրինականությունը հավաստող տեղեկանք, ՌԴ քաղաքացիների դեպքում՝ ՀՀ-ում հաշվառման մասին տեղեկատվություն) հայտնաբերված տվյալները պահպանվում են օգտատիրոջ օգտահաշվում, իսկ տվյալներ չհայտնաբերելու դեպքում էլեկտրոնային հայտի ներկայացումը հնարավոր չէ շարունակել, և օգտահաշվում բացվում է ծանուցում առ այն, որ տվյալներ չեն հայտնաբերվել։
32. Հայաստանի Հանրապետության քաղաքացի զավակ կամ ծնող ունենալու հիմքի ընտրության դեպքում․
1) Համակարգն ինքնաշխատ վերբեռնում է օգտատիրոջ կողմից Համակարգում հաստատված անձնական տվյալները՝
ա․ ՀԾՀ (առկայության դեպքում),
բ․ անուն,
գ․ ազգանուն,
դ․ ծննդյան ամսաթիվ,
ե․ սեռ,
զ․ քաղաքացիություն,
է․ անձը հաստատող փաստաթղթի սերիա և վավերականության ամսաթիվ.
2) եթե օգտատերը չունի ՀԾՀ, ապա անհրաժեշտ է կցել անձը հաստատող փաստաթղթի պատշաճ հայերեն թարգմանությունը.
3) այնուհետ օգտատերը կցում է իր ծննդյան վկայականը, իսկ այն օտարալեզու լինելու դեպքում, պատշաճ հայերեն թարգմանությունը, ինչպես նաև լրացնում է ծննդյան վկայականի համարը և տրման ամսաթիվը.
4) եթե ներկայացված փաստաթղթերում առկա է տվյալների անհամապատասխանություն կամ օգտատերն ունի տվյալի փոփոխություն, ապա ընտրում է համապատասխան դաշտը և կցում է տվյալի փոփոխությունը հավաստող պաշտոնական փաստաթուղթը, ինչպես նաև փաստաթուղթն օտարալեզու լինելու դեպքում՝ դրա պատշաճ հայերեն թարգմանությունը.
5) այլ պետության քաղաքացիություն ունենալու դեպքում օգտատերը կարող է նշել նաև այլ պետության քաղաքացիությունը և կցել համապատասխան անձնագիրը և դրա պատշաճ հայերեն թարգմանությունը.
6) այնուհետ օգտատերը վերբեռնում է ISO/IEC 19794-5 ստանդարտին համապատասխան գունավոր լուսանկար, որը պետք է համապատասխանի սահմանված պահանջներին։ Սահմանված պահանջին անհամապատասխանություն հայտնաբերելու դեպքում Համակարգն ինքնաշխատ առաջարկում է խմբագրել՝ կցելով սահմանված պահանջի լուսանկար.
7) լուսանկարը կցելուց հետո օգտատերը Համակարգում ինքնաշխատ բացված պատուհանում ստուգում է իր տվյալները՝ բնակության երկիրը, բնակության հասցեն, էլեկտրոնային փաստի հասցեն և հեռախոսահամարը, ինչպես նաև կարող է նշել լրացուցիչ բնակության հասցե և հեռախոսահամար.
8) այնուհետ օգտատերն ընտրում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող անձին՝
ա․ ծնող՝ հայր կամ մայր,
բ․ զավակ՝ որդի կամ դուստր.
9) Համակարգն ինքնաշխատ հարցում է կատարում ՔԿԱԳ տվյալների շտեմարան։ Տվյալներ հայտնաբերելու դեպքում օգտատերը հաստատում է տվյալները.
10) ՔԿԱԳ տվյալների շտեմարանում տվյալ չհայտնաբերելու դեպքում օգտատերը ծնողի (ծնողների) հիմքի ընտրության դեպքում՝
ա․ ընտրված անձի կամ անձանց նույնականացման համար նշում է կատարում ՀԾՀ-ով նույնականացման համար՝ լրացնելով ՀԾՀ տվյալը, իսկ ՀԾՀ-ի բացակայության դեպքում կցում է ընտրված անձի կամ անձանց անձնագիրը՝ սահմանված պահանջներին համապատասխան,
բ․ ընտրված անձի կամ անձանց անձնագիրը կցելու դեպքում կցում է նաև ծնողների ամուսնության և ամուսնալուծության վկայականը, իսկ դրանց բացակայության դեպքում հայրության ճանաչման կամ միայնակ մայր հանդիսանալու վկայական կամ ծնողի հետ ազգակցական կապը հիմնավորող այլ՝ իրավասու մարմնի կողմից տրված պաշտոնական փաստաթուղթը, ինչպես նաև կցվող փաստաթղթի պատշաճ հայերեն թարգմանությունը, եթե փաստաթուղթն օտար լեզվով է, ինչպես նաև լրացնում է կցվող փաստաթղթի համարը և տրման ամսաթիվը,
գ. եթե ներկայացված փաստաթղթերում առկա է անձնական տվյալների անհամապատասխանություն կամ ընտրված անձն ունի անձնական տվյալի փոփոխություն, ապա ընտրում է համապատասխան դաշտը և կցում է տվյալի փոփոխությունը հավաստող պաշտոնական փաստաթուղթը, իսկ փաստաթուղթն օտարալեզու լինելու դեպքում նաև՝ պատշաճ հայերեն թարգմանությունը.
11) ՔԿԱԳ տվյալների շտեմարանում տվյալ չհայտնաբերելու դեպքում օգտատերը զավակի (զավակների) հիմքի ընտրության դեպքում՝
ա․ ընտրված անձի կամ անձանց նույնականացման համար նշում է կատարում ՀԾՀ-ով նույնականացման համար՝ լրացնելով ՀԾՀ տվյալը, իսկ ՀԾՀ-ի բացակայության դեպքում կցում է ընտրված անձի կամ անձանց անձնագրերը՝ սահմանված պահանջներին համապատասխան,
բ․ ընտրված անձի կամ անձանց անձնագրերը կցելու դեպքում կցում է նաև զավակի (զավակների) ծննդյան վկայականը, ինչպես նաև վկայականի՝ պատշաճ հայերեն թարգմանությունը, ինչպես նաև լրացնում է ծննդյան վկայականի համարը և տրման ամսաթիվը,
գ. եթե ներկայացված փաստաթղթերում առկա է անձնական տվյալների անհամապատասխանություն կամ ընտրված անձն ունի անձնական տվյալի փոփոխություն, ապա ընտրում է համապատասխան դաշտը և կցում է տվյալի փոփոխությունը հավաստող պաշտոնական փաստաթուղթը, իսկ փաստաթուղթն օտարալեզու լինելու դեպքում նաև՝ պատշաճ հայերեն թարգմանությունը.
12) համապատասխան փաստաթղթերը կցելուց հետո Համակարգը բացում է մերձավոր ազգականների (մայր, հայր, քույր, եղբայր, պապ, տատ, որդի, դուստր) տվյալների դաշտը, որտեղ արդեն իսկ վերբեռնված տվյալներից Համակարգն ընտրված Հայաստանի Հանրապետության քաղաքացի զավակի կամ ծնողի վերաբերյալ ներկայացված փաստաթղթերի հիման վրա ինքնաշխատ ցուցադրում է համապատասխան այդ անձի հետևյալ տվյալները՝
ա․ անուն,
բ․ ազգանուն,
գ․ ծննդյան ամսաթիվ,
դ․ սեռ,
ե․ գրանցման հասցե,
զ․ անձնագրի սերիա և վավերականության ամսաթիվ.
13) մերձավոր ազգականի անձնագրային տվյալների փոփոխության առկայության դեպքում օգտատերը կարող է խմբագրել անձնագրային տվյալները.
14) օգտատերը կարող է ավելացնել այլ մերձավոր ազգականի (ազգականների) տվյալ, որի դեպքում նշում է կատարում ՀԾՀ-ով նույնականացման համար՝ լրացնելով ՀԾՀ տվյալը, իսկ ՀԾՀ-ի բացակայության դեպքում կցում է մերձավոր ազգականի անձնագիրը՝ սահմանված պահանջներին համապատասխան.
15) այնուհետ Համակարգը ցուցադրում է օգտատիրոջ վերաբերյալ Համակարգ վերբեռնված տվյալների ամփոփումը՝ ըստ անհրաժեշտության, օգտատիրոջ կողմից վերբեռնված համապատասխան տվյալների խմբագրման հնարավորությամբ.
16) Հայաստանի Հանրապետության քաղաքացի զավակ կամ ծնող ունենալու հիմքի ընտրության դեպքում Համակարգն ինքնաշխատ հարցում է կատարում ՔԿԱԳ տվյալների շտեմարան։ Հայտնաբերված տվյալները պահպանվում են օգտատիրոջ օգտահաշվում, իսկ տվյալներ չհայտնաբերելու դեպքում օգտահաշվում բացվում է ծանուցում առ այն, որ տվյալներ չեն հայտնաբերվել։
33. Ծնողների (կամ նրանցից մեկի)՝ նախկինում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունենալու և օգտատիրոջ՝ օրենքով սահմանված կարգով վերջին մեկ տարին Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու հիմքի ընտրության դեպքում․
1) Համակարգն ինքնաշխատ վերբեռնում է օգտատիրոջ կողմից Համակարգում հաստատված անձնական տվյալները՝
ա․ ՀԾՀ (առկայության դեպքում),
բ․ անուն,
գ․ ազգանուն,
դ․ ծննդյան ամսաթիվ,
ե․ սեռ,
զ․ քաղաքացիություն,
է․ անձը հաստատող փաստաթղթի սերիա և վավերականության ամսաթիվ.
2) օգտատերը կցում է անձը հաստատող փաստաթղթի պատշաճ հայերեն թարգմանությունը (ըստ անհրաժեշտության).
3) այնուհետ օգտատերը կցում է իր ծննդյան վկայականը, իսկ այն օտարալեզու լինելու դեպքում՝ պատշաճ հայերեն թարգմանությունը, ինչպես նաև լրացնում է ծննդյան վկայականի համարը և տրման ամսաթիվը.
4) եթե ներկայացված փաստաթղթերում առկա է տվյալների անհամապատասխանություն կամ օգտատերն ունի տվյալի փոփոխություն, ապա ընտրում է համապատասխան դաշտը և կցում է տվյալի փոփոխությունը հավաստող պաշտոնական փաստաթուղթը, ինչպես նաև փաստաթուղթն օտարալեզու լինելու դեպքում՝ դրա պատշաճ հայերեն թարգմանությունը.
5) այլ պետության քաղաքացիություն ունենալու դեպքում օգտատերը կարող է նշել նաև այլ պետության քաղաքացիությունը և կցել համապատասխան անձնագիրը և դրա պատշաճ հայերեն թարգմանությունը.
6) այնուհետ օգտատերը վերբեռնում է ISO/IEC 19794-5 ստանդարտին համապատասխան գունավոր լուսանկար, որը պետք է համապատասխանի սահմանված պահանջներին։ Սահմանված պահանջին անհամապատասխանություն հայտնաբերելու դեպքում Համակարգն ինքնաշխատ առաջարկում է խմբագրել՝ կցելով սահմանված պահանջի լուսանկար.
7) լուսանկարը կցելուց հետո օգտատերը Համակարգում ինքնաշխատ բացված պատուհանում ստուգում է իր տվյալները՝ բնակության երկիրը, բնակության հասցեն, էլեկտրոնային փոստի հասցեն և հեռախոսահամարը, ինչպես նաև կարող է նշել լրացուցիչ բնակության հասցե և հեռախոսահամար.
8) ծնողի (ծնողների) հիմքի ընտրությունից հետո՝
ա․ ծնողի կամ ծնողների նույնականացման համար նշում է կատարում ՀԾՀ-ով նույնականացման համար՝ լրացնելով ՀԾՀ տվյալը, իսկ ՀԾՀ-ի բացակայության դեպքում կցում է ընտրված ծնողի կամ երկուսի անձնագիրը՝ սահմանված պահանջներին համապատասխան,
բ․ ծնողի կամ ծնողների անձնագիրը կցելու դեպքում կցում է նաև պատշաճ հայերեն թարգմանությունը,
գ. ծնողի մահվան դեպքում՝ մահվան վկայականը և դրա պատշաճ հայերեն թարգմանությունն օտարալեզու լինելու դեպքում՝ նշելով վկայականի համարը և տրման ամսաթիվը,
դ․ ծնողների ամուսնության և ամուսնալուծության վկայականը, իսկ դրանց բացակայության դեպքում հայրության ճանաչման կամ միայնակ մայր հանդիսանալու վկայական կամ նախկինում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացած ծնողի հետ ազգակցական կապը հիմնավորող այլ՝ իրավասու մարմնի կողմից տրված պաշտոնական փաստաթուղթը, ինչպես նաև կցվող փաստաթղթի պատշաճ հայերեն թարգմանությունը, եթե փաստաթուղթն օտար լեզվով է, ինչպես նաև լրացնում է կցվող փաստաթղթի համարը և տրման ամսաթիվը,
ե․ եթե ներկայացված փաստաթղթերում առկա է անձնական տվյալների անհամապատասխանություն կամ ընտրված անձն ունի անձնական տվյալի փոփոխություն, ապա ընտրում է համապատասխան դաշտը և կցում է տվյալի փոփոխությունը հավաստող պաշտոնական փաստաթուղթը, իսկ փաստաթուղթն օտարալեզու լինելու դեպքում նաև՝ պատշաճ հայերեն թարգմանությունը.
9) այնուհետ Համակարգը բացում է մերձավոր ազգականների (մայր, հայր, քույր, եղբայր, պապ, տատ, որդի, դուստր) տվյալների դաշտը, որտեղ արդեն իսկ վերբեռնված տվյալներից Համակարգը ծնողի կամ ծնողների վերաբերյալ վերբեռնված տվյալների հիման վրա ինքնաշխատ ցուցադրում է համապատասխան ծնողի հետևյալ տվյալները՝
ա․ անուն,
բ․ ազգանուն,
գ․ ծննդյան ամսաթիվ,
դ․ սեռ,
ե․ անձնագրի սերիա և վավերականության ամսաթիվ.
10) ծնողի անձնագրային տվյալների փոփոխության առկայության դեպքում օգտատերը կարող է խմբագրել անձնագրային տվյալները.
11) օգտատերը կարող է ավելացնել այլ մերձավոր ազգականի (ազգականների) տվյալ, որի դեպքում նշում է կատարում ՀԾՀ-ով նույնականացման համար՝ լրացնելով ՀԾՀ տվյալը, իսկ ՀԾՀ-ի բացակայության դեպքում կցում է մերձավոր ազգականի անձնագիրը՝ սահմանված պահանջներին համապատասխան.
12) այնուհետ Համակարգը ցուցադրում է օգտատիրոջ կողմից վերբեռնված տվյալների ամփոփումը՝ ըստ անհրաժեշտության, համապատասխան տվյալների խմբագրման հնարավորությամբ.
13) ծնողների կամ նրանցից մեկի՝ նախկինում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունենալու և օգտատիրոջ՝ օրենքով սահմանված կարգով վերջին մեկ տարին մշտապես Հայաստանի Հանրապետությունում բնակվելու հիմքի ընտրության դեպքում Համակարգն ինքնաշխատ հարցում է կատարում կացության կարգավիճակների տվյալների շտեմարան։ ՌԴ քաղաքացի հանդիսացող օտարերկրացու դեպքում այդ տվյալների շտեմարանում տվյալներ չհայտնաբերելու դեպքում Համակարգն ինքնաշխատ հարցում է կատարում նաև բնակչության պետական ռեգիստր։ Վերջին 1 տարին Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակության օրինականությունը հավաստող տվյալների առկայության դեպքում (ժամանակավոր կացության կարգավիճակի քարտ, բնակության օրինականությունը հավաստող տեղեկանք, ՌԴ քաղաքացու դեպքում՝ ՀՀ-ում հաշվառման մասին տեղեկատվություն) հայտնաբերված տվյալները պահպանվում են օգտատիրոջ օգտահաշվում, իսկ տվյալներ չհայտնաբերելու դեպքում էլեկտրոնային հայտի ներկայացումը հնարավոր չէ շարունակել, և օգտահաշվում բացվում է ծանուցում առ այն, որ տվյալներ չեն հայտնաբերվել.
14) ծնողների կամ նրանցից մեկի՝ նախկինում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունենալու և օգտատիրոջ՝ օրենքով սահմանված կարգով վերջին մեկ տարին մշտապես Հայաստանի Հանրապետությունում բնակվելու հիմքի ընտրության դեպքում Համակարգն ինքնաշխատ հարցում է կատարում Ծառայության տվյալների շտեմարան։ Հայտնաբերված տվյալները պահպանվում են օգտատիրոջ օգտահաշվում, իսկ տվյալներ չհայտնաբերելու դեպքում էլեկտրոնային հայտի ներկայացումը հնարավոր չէ շարունակել, և օգտահաշվում բացվում է ծանուցում առ այն, որ տվյալներ չեն հայտնաբերվել։
34. 1995 թվականի հունվարի 1-ից հետո իր դիմումի համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից դուրս գալու հիմքի ընտրության դեպքում.
1) Համակարգն ինքնաշխատ վերբեռնում է օգտատիրոջ կողմից Համակարգում հաստատված անձնական տվյալները՝
ա․ ՀԾՀ,
բ․ անուն,
գ․ ազգանուն,
դ․ ծննդյան ամսաթիվ,
ե․ սեռ,
զ․ քաղաքացիություն,
է․ անձը հաստատող փաստաթղթի սերիա և վավերականության ամսաթիվ.
2) օգտատերը կցում է անձը հաստատող փաստաթղթի պատշաճ հայերեն թարգմանությունը.
3) այնուհետ օգտատերը կցում է իր ծննդյան վկայականը, իսկ այն օտարալեզու լինելու դեպքում՝ պատշաճ հայերեն թարգմանությունը, ինչպես նաև լրացնում է ծննդյան վկայականի համարը և տրման ամսաթիվը.
4) եթե ներկայացված փաստաթղթերում առկա է տվյալների անհամապատասխանություն կամ օգտատերն ունի տվյալի փոփոխություն, ապա ընտրում է համապատասխան դաշտը և կցում է տվյալի փոփոխությունը հավաստող պաշտոնական փաստաթուղթը, ինչպես նաև փաստաթուղթն օտարալեզու լինելու դեպքում՝ դրա պատշաճ հայերեն թարգմանությունը.
5) այլ պետության քաղաքացիություն ունենալու դեպքում օգտատերը կարող է նշել նաև այլ պետության քաղաքացիությունը և կցել համապատասխան անձնագիրը և դրա պատշաճ հայերեն թարգմանությունը.
6) այնուհետ օգտատերը վերբեռնում է ISO/IEC 19794-5 ստանդարտին համապատասխան գունավոր լուսանկար, որը պետք է համապատասխանի սահմանված պահանջներին։ Սահմանված պահանջին անհամապատասխանություն հայտնաբերելու դեպքում Համակարգն ինքնաշխատ առաջարկում է խմբագրել՝ կցելով սահմանված պահանջի լուսանկար.
7) լուսանկարը կցելուց հետո օգտատերը Համակարգում ինքնաշխատ բացված պատուհանում ստուգում է իր տվյալները՝ բնակության երկիրը, բնակության հասցեն, էլեկտրոնային փաստի հասցեն և հեռախոսահամարը, ինչպես նաև կարող է նշել լրացուցիչ բնակության հասցե և հեռախոսահամար.
8) այնուհետ Համակարգը բացում է մերձավոր ազգականների (մայր, հայր, ամուսին, քույր, եղբայր, պապ, տատ, որդի, դուստր) տվյալների դաշտը, որտեղ օգտատերը կարող է ավելացնել մերձավոր ազգականի (ազգականների) տվյալ, որի դեպքում նշում է կատարում ՀԾՀ-ով նույնականացման համար՝ լրացնելով ՀԾՀ տվյալը, իսկ ՀԾՀ-ի բացակայության դեպքում կցում է մերձավոր ազգականի անձնագիրը՝ սահմանված պահանջներին համապատասխան.
9) այնուհետ Համակարգը ցուցադրում է օգտատիրոջ վերաբերյալ վերբեռնված տվյալների ամփոփումը՝ ըստ անհրաժեշտության, օգտատիրոջ կողմից վերբեռնված համապատասխան տվյալների խմբագրման հնարավորությամբ.
10) 1995 թվականի հունվարի 1-ից հետո իր դիմումի համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից դուրս գալու հիմքի ընտրության դեպքում Համակարգն ինքնաշխատ հարցում է կատարում Ծառայության տվյալների շտեմարան։ Հայտնաբերված տվյալները պահպանվում են օգտատիրոջ օգտահաշվում, իսկ տվյալներ չհայտնաբերելու դեպքում էլեկտրոնային հայտի ներկայացումը հնարավոր չէ շարունակել, և օգտահաշվում բացվում է ծանուցում առ այն, որ տվյալներ չեն հայտնաբերվել։
35. Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված լինելու հիմքի ընտրության դեպքում.
1) Համակարգն ինքնաշխատ վերբեռնում է օգտատիրոջ կողմից Համակարգում հաստատված անձնական տվյալները՝
ա․ ՀԾՀ,
բ․ անուն,
գ․ ազգանուն,
դ․ ծննդյան ամսաթիվ,
ե․ սեռ,
զ․ քաղաքացիություն,
է․ անձը հաստատող փաստաթղթի սերիա և վավերականության ամսաթիվ.
2) այնուհետ օգտատերը կցում է իր ծննդյան վկայականը, իսկ այն օտարալեզու լինելու դեպքում՝ պատշաճ հայերեն թարգմանությունը, ինչպես նաև լրացնում է ծննդյան վկայականի համարը և տրման ամսաթիվը.
3) եթե ներկայացված փաստաթղթերում առկա է տվյալների անհամապատասխանություն կամ օգտատերն ունի տվյալի փոփոխություն, ապա ընտրում է համապատասխան դաշտը և կցում է տվյալի փոփոխությունը հավաստող պաշտոնական փաստաթուղթը, ինչպես նաև փաստաթուղթն օտարալեզու լինելու դեպքում՝ դրա պատշաճ հայերեն թարգմանությունը.
4) այլ պետության քաղաքացիություն ունենալու դեպքում օգտատերը կարող է նշել նաև այլ պետության քաղաքացիությունը և կցել համապատասխան անձնագիրը և դրա պատշաճ հայերեն թարգմանությունը.
5) այնուհետ օգտատերը վերբեռնում է ISO/IEC 19794-5 ստանդարտին համապատասխան գունավոր լուսանկար, որը պետք է համապատասխանի սահմանված պահանջներին։ Սահմանված պահանջին անհամապատասխանություն հայտնաբերելու դեպքում Համակարգն ինքնաշխատ առաջարկում է խմբագրել՝ կցելով սահմանված պահանջի լուսանկար.
6) լուսանկարը կցելուց հետո օգտատերը Համակարգում ինքնաշխատ բացված պատուհանում ստուգում է իր տվյալները՝ բնակության երկիրը, բնակության հասցեն, էլեկտրոնային փոստի հասցեն և հեռախոսահամարը, ինչպես նաև կարող է նշել լրացուցիչ բնակության հասցե և հեռախոսահամար.
7) այնուհետ Համակարգը բացում է մերձավոր ազգականների (մայր, հայր, ամուսին, քույր, եղբայր, պապ, տատ, որդի, դուստր) տվյալների դաշտը, որտեղ օգտատերը կարող է ավելացնել մերձավոր ազգականի (ազգականների) տվյալ, որի դեպքում նշում է կատարում ՀԾՀ-ով նույնականացման համար՝ լրացնելով ՀԾՀ տվյալը, իսկ ՀԾՀ-ի բացակայության դեպքում կցում է մերձավոր ազգականի անձնագիրը՝ սահմանված պահանջներին համապատասխան.
8) այնուհետ Համակարգը ցուցադրում է օգտատիրոջ վերաբերյալ վերբեռնված տվյալների ամփոփումը՝ ըստ անհրաժեշտության, օգտատիրոջ կողմից վերբեռնված համապատասխան տվյալների խմբագրման հնարավորությամբ.
9) Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված լինելու հիմքի ընտրության դեպքում Համակարգն ինքնաշխատ հարցում է կատարում բնակչության պետական ռեգիստր։ Փախստական ճանաչված լինելը հավաստող տվյալների առկայության դեպքում, հայտնաբերված տվյալները պահպանվում են օգտատիրոջ օգտահաշվում, իսկ տվյալներ չհայտնաբերելու դեպքում էլեկտրոնային հայտի ներկայացումը հնարավոր չէ շարունակել, և օգտահաշվում բացվում է ծանուցում առ այն, որ տվյալներ չեն հայտնաբերվել։
36․ Հայաստանի Հանրապետությունում բնակվող քաղաքացիություն չունեցող անձ հանդիսանալու հիմքի ընտրության դեպքում.
1) Համակարգն ինքնաշխատ վերբեռնում է օգտատիրոջ կողմից Համակարգում հաստատված անձնական տվյալները՝
ա․ ՀԾՀ,
բ․ անուն,
գ․ ազգանուն,
դ․ ծննդյան ամսաթիվ,
ե․ սեռ,
զ․ անձը հաստատող փաստաթղթի սերիա և վավերականության ամսաթիվ.
2) այնուհետ օգտատերը կցում է իր ծննդյան վկայականը, իսկ այն օտարալեզու լինելու դեպքում՝ պատշաճ հայերեն թարգմանությունը, ինչպես նաև լրացնում է ծննդյան վկայականի համարը և տրման ամսաթիվը.
3) եթե ներկայացված փաստաթղթերում առկա է տվյալների անհամապատասխանություն կամ օգտատերն ունի տվյալի փոփոխություն, ապա ընտրում է համապատասխան դաշտը և կցում է տվյալի փոփոխությունը հավաստող պաշտոնական փաստաթուղթը, ինչպես նաև փաստաթուղթն օտարալեզու լինելու դեպքում՝ դրա պատշաճ հայերեն թարգմանությունը.
4) այնուհետ օգտատերը վերբեռնում է ISO/IEC 19794-5 ստանդարտին համապատասխան գունավոր լուսանկար, որը պետք է համապատասխանի սահմանված պահանջներին։ Սահմանված պահանջին անհամապատասխանություն հայտնաբերելու դեպքում Համակարգն ինքնաշխատ առաջարկում է խմբագրել՝ կցելով սահմանված պահանջի լուսանկար.
5) լուսանկարը կցելուց հետո օգտատերը Համակարգում ինքնաշխատ բացված պատուհանում ստուգում է իր տվյալները՝ բնակության երկիրը, բնակության հասցեն, էլեկտրոնային փոստի հասցեն և հեռախոսահամարը, ինչպես նաև կարող է նշել լրացուցիչ բնակության հասցե և հեռախոսահամար.
6) այնուհետ Համակարգը բացում է մերձավոր ազգականների (մայր, հայր, ամուսին, քույր, եղբայր, պապ, տատ, որդի, դուստր) տվյալների դաշտը, որտեղ օգտատերը կարող է ավելացնել մերձավոր ազգականի (ազգականների) տվյալ, որի դեպքում նշում է կատարում ՀԾՀ-ով նույնականացման համար՝ լրացնելով ՀԾՀ տվյալը, իսկ ՀԾՀ-ի բացակայության դեպքում կցում է մերձավոր ազգականի անձնագիրը՝ սահմանված պահանջներին համապատասխան.
7) Համակարգը ցուցադրում է օգտատիրոջ վերաբերյալ վերբեռնված տվյալների ամփոփումը՝ ըստ անհրաժեշտության, օգտատիրոջ կողմից վերբեռնված համապատասխան տվյալների խմբագրման հնարավորությամբ.
8) Հայաստանի Հանրապետությունում բնակվող` քաղաքացիություն չունեցող անձը Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու հիմքի ընտրության դեպքում Համակարգն ինքնաշխատ հարցում է կատարում բնակչության պետական ռեգիստր և Ազգային անվտանգության ծառայության սահմանային էլեկտրոնային տեղեկատվական համակարգ (ՍԷԿՏ)։ Քաղաքացիություն չունեցող անձ հանդիսանալը և Հայաստանի Հանրապետությունում բնակվելը հավաստող տվյալների առկայության դեպքում, հայտնաբերված տվյալները պահպանվում են օգտատիրոջ օգտահաշվում, իսկ տվյալներ չհայտնաբերելու դեպքում էլեկտրոնային հայտի ներկայացումը հնարավոր չէ շարունակել, և օգտահաշվում բացվում է ծանուցում առ այն, որ տվյալներ չեն հայտնաբերվել։
37. Էլեկտրոնային հայտը հաստատելուց առաջ օգտատերը հաստատում է, որ զգուշացված է կեղծ կամ սխալ փաստաթղթերի կամ կեղծ տվյալներ ներկայացնելու համար օրենքով նախատեսված պատասխանատվության, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով քաղաքացիության դադարեցման մասին:
38. Էլեկտրոնային հայտի հաստատումից հետո օգտատերն անցնում է առցանց եղանակով վճարման՝ պետական վճարումների էլեկտրոնային համակարգում, բացառությամբ Հայաստանի Հանրապետությունում փախստականի և Հայաստանի Հանրապետության կողմից քաղաքացիություն չունեցող անձի կարգավիճակ ունեցող օգտատիրոջ։ Օգտահաշվի համապատասխան դաշտում առկա է հիշեցում, որ «Պետական տուրքի մասին» օրենքի 38-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ պետական տուրքը վերադարձման ենթակա չէ, բացառությամբ պետական տուրքը սահմանված չափից ավելի վճարված լինելու դեպքի։
39. Պետական տուրքի վճարումից հետո օգտատերն իր էլեկտրոնային փոստին ծանուցում է ստանում վճարումը հաստատված լինելու վերաբերյալ, իսկ վճարումը մերժված լինելու դեպքում կարող է կրկին անցնել վճարման։
40. Օգտատիրոջ կողմից էլեկտրոնային հայտը ներկայացվելու դեպքում Համակարգն ինքնաշխատ եղանակով միաժամանակյա հարցումներ է կատարում հետևյալ էլեկտրոնային տեղեկատվական համակարգերի տվյալների շտեմարաններ՝
1) Բնակչության պետական ռեգիստր.
2) Ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի տվյալների շտեմարան.
3) Հայաստանի Հանրապետությունում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի տվյալների շտեմարան.
4) Ազգային անվտանգության ծառայության սահմանային էլեկտրոնային տեղեկատվական համակարգ (ՍԷԿՏ).
5) Արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման համակարգ (ՔԿԱԳ)։
41. Համապատասխան տվյալների շտեմարաններ հարցումներն ուղղված են պարզելու անձի վերաբերյալ հետևյալ տեղեկությունները՝
1) օրենսդրությամբ նախատեսված սահմանափակումների առկայության ստուգում.
2) դատապարտված կամ հետախուզման մեջ գտնվելու հանգամանքի պարզում.
3) Հայաստանի Հանրապետությունում գտնվելու օրինականության խախտման առկայություն.
4) կացության կարգավիճակի ստուգում.
5) սահմանահատումների ստուգում.
6) ազգակցական կապը, հայրության ճանաչում, ծնունդ, ամուսնության կամ ամուսնալուծության, մահվան փաստը։
42. Էլեկտրոնային հայտով օգտատիրոջ ներկայացրած տեղեկությունները ու փաստաթղթերն ինքնաշխատ եղանակով համադրվում են տվյալների շտեմարաններ կատարված հարցումների միջոցով ստացած տվյալների հետ։ Տեղեկատվության ստուգումը ևս կատարվում է ինքնաշխատ եղանակով. ՀԾՀ-ի (առկայության դեպքում) և անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան ամսաթիվ համադրությամբ, իսկ ՍԷԿՏ համակարգից ստացված տվյալների դեպքում` նաև անձնագրի համարի և քաղաքացիության երկրի եռանիշ կոդի համադրման միջոցով։ Հարցումների արդյունքները պահպանվում են Համակարգում և թարմացվում են իրական ժամանակի ռեժիմով։
43. ՍԷԿՏ համակարգի հետ ինքնաշխատ հարցման արդյունքում Ծառայության կողմից Հայաստանի Հանրապետությունում անօրինական գտնվելու փաստի հայտնաբերման դեպքում տեղեկատվությունը պահպանվում է Համակարգում, իսկ օգտատիրոջ օգտահաշվում ստացվում է ծանուցում՝ Հայաստանի Հանրապետությունում անօրինական գտնվելու, ինչպես նաև իրավասու մարմին ներկայանալու և Հայաստանի Հանրապետությունում գտնվելն օրինականացնելու վերաբերյալ։ Այս դեպքում անձի էլեկտրոնային հայտը ստանում է շտկման ենթակա հայտի կարգավիճակ։
44. Օգտատիրոջ էլեկտրոնային հայտի նախնական ուսումնասիրությունը կատարվում է Ծառայության աշխատակցի կողմից։
45. Էլեկտրոնային հայտով ներկայացված փաստաթղթերն ու տեղեկություններն ամբողջական չլինելու կամ օրենսդրությամբ սահմանված պահանջներին չհամապատասխանելու դեպքում օգտատերը 15 աշխատանքային օրվա ընթացքում Համակարգի միջոցով իր էլեկտրոնային փոստի հասցեով ծանուցվում է փաստաթղթեր կամ տեղեկություններ ներկայացնելու և հայտը համալրելու միջոցով էլեկտրոնային հայտը շտկելու անհրաժեշտության մասին, իսկ Համակարգում իր էլեկտրոնային հայտն ունենում է շտկման ենթակա հայտի կարգավիճակ։ Օգտատերը կարող է իր օգտահաշվում բացված խմբագրման կոճակի միջոցով տեսնել շտկման ենթակա փաստաթուղթը կամ տեղեկությունը և տասն աշխատանքային օրվա ընթացքում մուտքագրել համապատասխան ուղղված կամ լրացված փաստաթղթերը և տեղեկությունները։
46. Տասն աշխատանքային օրվա ընթացքում փաստաթղթերը կամ տեղեկությունները չներկայացնելու դեպքում էլեկտրոնային հայտին ընթացք չի տրվում, որի մասին օգտատերը ծանուցվում է Համակարգի միջոցով իր էլեկտրոնային փոստի հասցեին։ Այս դեպքում օգտատերը կարող է կրկին էլեկտրոնային հայտ ներկայացնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար։
47. Եթե երեք անգամ էլեկտրոնային հայտն ուղարկվում է շտկման և էլեկտրոնային հայտով ներկայացված փաստաթղթերն ու տեղեկությունները կրկին ամբողջական չեն կամ օրենսդրությամբ սահմանված պահանջներին չեն համապատասխանում, հայտին ընթացք չի տրվում, որի մասին օգտատերը ծանուցվում է Համակարգի միջոցով իր էլեկտրոնային փոստի հասցեին։ Այս դեպքում օգտատերը կարող է կրկին էլեկտրոնային հայտ ներկայացնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար։
48. Նախնական ուսումնասիրության արդյունքում էլեկտրոնային հայտով ներկայացված փաստաթղթերի ու տեղեկությունների և կատարված ինքնաշխատ հարցումների միջոցով ստացած տվյալների համադրման արդյունքում օգտատիրոջ փաստաթղթերի ու տեղեկությունների ամբողջական լինելու, ինչպես նաև էլեկտրոնային հայտը շտկելու դեպքում օգտատերը 15 աշխատանքային օրվա ընթացքում Համակարգի միջոցով իր էլեկտրոնային փոստի հասցեով ծանուցվում է այդ մասին և Համակարգում հնարավորություն է ստանում հերթագրվել այցելության՝ բնօրինակ փաստաթղթերը և անձամբ դիմում ներկայացնելու, ինչպես նաև սույն կարգով սահմանված դեպքերում թեստավորում անցնելու համար։
49. Այցելության գրանցման համար օգտատերն ընտրում է՝
1) Միգրացիայի և քաղաքացիության ծառայության հասցեն, իսկ օտարերկրյա պետությունում գտնվելու դեպքում ազգությամբ հայի հիմքով քաղաքացիության համար դիմած անձի դեպքում համապատասխան երկիրը և Հայաստանի Հանրապետության համապատասխան դեսպանությունը կամ հյուպատոսական հիմնարկը.
2) այցելության հասանելի օրը ու ժամը։
50. Հերթագրված օրը և ժամին օգտատերն իր կողմից ընտրված վայր է ներկայացնում բնօրինակ փաստաթղթերը։
51. Ծառայության աշխատակիցը կամ դեսպանության կամ հյուպատոսական հիմնարկի աշխատակիցը (այսուհետ միասին՝ օպերատոր) ստուգում է ներկայացված բնօրինակ փաստաթղթերի ամբողջականությունը, ինչպես նաև Համակարգում վերբեռնված փաստաթղթերի հետ նույնականությունը համեմատելուց հետո տեղում վերադարձնում է օգտատիրոջը։
52. Եթե ներկայացված փաստաթղթերը կամ տեղեկություններն ամբողջական կամ նույնական չեն, ապա օպերատորն օգտատիրոջը տեղում՝ բանավոր, պարզաբանում է 15 աշխատանքային օրվա ընթացքում փաստաթղթերը համալրելու մասին: Այս դեպքում սույն կետով սահմանված ժամկետում օպերատորի կողմից նշանակվում է լրացուցիչ այցելության օր։ Օգտատերը փաստաթղթերը և տեղեկությունները համալրելու և լրացուցիչ այցելության վերաբերյալ ծանուցումը ստանում է նաև Համակարգի միջոցով իր էլեկտրոնային փոստի հասցեին։
53. Սահմանված ժամկետում փաստաթղթերը չհամալրելու դեպքում դիմումին ընթացք չի տրվում, որի մասին օգտատերը ծանուցվում է Համակարգի միջոցով իր էլեկտրոնային փոստի հասցեին։ Այս դեպքում օգտատերը կարող է կրկին էլեկտրոնային հայտ ներկայացնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար։
54. Եթե երեք անգամ նշանակվում է լրացուցիչ այցելության օր և ներկայացված փաստաթղթերը կամ տեղեկությունները կրկին ամբողջական կամ նույնական չեն, ապա դիմումին ընթացք չի տրվում, որի մասին օգտատերը ծանուցվում է Համակարգի միջոցով իր էլեկտրոնային փոստի հասցեին։ Այս դեպքում օգտատերը կարող է կրկին էլեկտրոնային հայտ ներկայացնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար։
55. Բնօրինակ փաստաթղթերի և տեղեկությունների՝ էլեկտրոնային հայտով Համակարգում ներկայացված փաստաթղթերի հետ համադրմամբ ուսումնասիրության արդյունքում ամբողջական և նույնական լինելու, ինչպես նաև սահմանված ժամկետում օգտատիրոջ կողմից կրկին ներկայացված բնօրինակ փաստաթղթերն ամբողջական լինելու և թերությունները վերացված լինելու դեպքում օգտատերը նույն օրն անցնում է Սահմանադրության իմացության թեստավորման, բացառությամբ ազգությամբ հայ օգտատիրոջ, ում համար օրենքով թեստավորում չի պահանջվում, ինչպես նաև անգործունակ ճանաչված անձի համար Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու դեպքում։ Թեստավորումն իրականացվում է Ծառայությունում։
56. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության իմացության ստուգման թեստը (այսուհետ` թեստ) հայերեն է և կազմված է 33 հարցից: Թեստի հարցերի շրջանակը հաստատվում է Ծառայության պետի կողմից և թարմացվում է յուրաքանչյուր 6 ամիսը մեկ։
57. Թեստի յուրաքանչյուր հարց ունի երեք ենթադրյալ պատասխան, որոնցից միայն մեկն է միանշանակ ճիշտը: Թեստը լրացվում է հարցի ճիշտ պատասխանի դիմաց նշում կատարելու միջոցով:
58. Թեստի համար տրամադրվում է մեկ ժամ ժամանակ: Թեստավորման համար Համակարգը թեստերի բազայից պատահականության սկզբունքով ընտրում է 33 հարց։
59. Թեստը հաղթահարած է համարվում այն անձը, ով ճիշտ է պատասխանել թեստի առնվազն 17 հարցի։
60. Թեստը չհաղթահարելու դեպքում օպերատորը նշանակում է թեստի հանձնման նոր օրը և ժամը։ Թեստը երեք անգամ չհաղթահարելու դեպքում դիմումը վարույթ չի ընդունվում, ինչն արգելք չէ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու նպատակով կրկին էլեկտրոնային հայտ ներկայացնելու համար։
61. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար դիմած անձը համարվում է հայերենով բացատրվել կարողացող, եթե հաղթահարում է Սահմանադրության իմացության թեստը:
62. Թեստավորում անցնելու դեպքում դիմումի ընդունման օր է համարվում թեստը հաղթահարելու օրը, իսկ ազգությամբ հայ լինելու դեպքում՝ ամբողջական բնօրինակ փաստաթղթեր ներկայացնելու օրը, որի դեպքում դիմումն ընդունվում է վարույթ։
63. Համակարգում օգտատիրոջ գործն ստանալուց հետո այն ինքնաշխատ ուղարկվում է Ազգային անվտանգության ծառայության աշխատակցին եզրակացություն տրամադրելու նպատակով։ Ազգային անվտանգության ծառայությունը օգտատիրոջ գործն ինքնաշխատ ստանալուց հետո 40 աշխատանքային օրվա ընթացքում Համակարգի միջոցով տրամադրում է եզրակացություն։ Սահմանված ժամկետում եզրակացություն չներկայացնելու դեպքում եզրակացությունը համարվում է դրական, և Համակարգում ինքնաշխատ վերբեռնվում է դրական եզրակացությունը։
64. Ազգային անվտանգության ծառայության կողմից բացասական եզրակացություն ներկայացվում է, եթե անձն իր գործողությամբ վնասում է, կամ առկա է հիմնավոր կասկած, որ կարող է վնասել պետական և հասարակական անվտանգությանը, հասարակական կարգին, հանրության առողջությանը և բարքերին, այլոց իրավունքներին և ազատություններին, պատվին և բարի համբավին:
65. Ազգային անվտանգության ծառայության եզրակացությունից հետո Ծառայության աշխատակցի կողմից 15 աշխատանքային օրվա ընթացքում Համակարգում վերբեռնվում է եզրակացություն, որում ամփոփվում է նաև Ազգային անվտանգության ծառայության եզրակացությունը։
66. Օրենքով նախատեսված դեպքերում Ծառայության աշխատակցի կողմից օգտատիրոջ գործի վարույթը կարճելու կամ կասեցնելու մասին որոշում կայացնելու դեպքում օգտատերը եռօրյա ժամկետում ծանուցվում է Համակարգի միջոցով իր էլեկտրոնային փաստի հասցեին ծանուցում ուղարկելու միջոցով։
67. Բացասական եզրակացության դեպքում այն օգտատիրոջ գործի հետ միասին Համակարգի միջոցով անմիջապես ուղարկվում է Քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողով: Իսկ դրական եզրակացության դեպքում, ութ աշխատանքային օրվա ընթացքում Ծառայության կողմից Համակարգի միջոցով Հայաստանի Հանրապետության նախագահին է ներկայացվում անձին Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն շնորհելու մասին առաջարկություն։
68. Քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովը եզրակացությունը տրամադրում է դրանք ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում՝ սույն որոշման N 3 հավելվածով սահմանված կարգով: Սահմանված ժամկետում եզրակացությունը չներկայացնելու դեպքում եզրակացությունը համարվում է դրական։
69. Քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի դրական կամ բացասական եզրակացությունը Համակարգում հասանելի դառնալուց հետո ութ աշխատանքային օրվա ընթացքում Ծառայության կողմից Համակարգի միջոցով Հայաստանի Հանրապետության նախագահին է ներկայացվում համապատասխանաբար անձին Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն շնորհելու կամ քաղաքացիության շնորհումը մերժելու մասին առաջարկությունը:
70. Քաղաքացիության վերաբերյալ հարցերի լուծմանն ուղղված Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրերն ընդունվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 139-րդ հոդվածով սահմանված կարգով: Հայաստանի Հանրապետության նախագահը Ծառայության ներկայացրած առաջարկությունները Համակարգի միջոցով կարող է եռօրյա ժամկետում իր առարկություններով վերադարձնել կամ ստորագրել Հայաստանի Հանրապետության նախագահի համապատասխան հրամանագրի նախագիծը։
71. Ծառայության ներկայացրած առաջարկությունները Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից առարկություններով վերադարձվելու դեպքում Ծառայության կողմից 10 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության նախագահին է ներկայացվում Հայաստանի Հանրապետության նախագահի առարկությունների հիման վրա կազմված Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն շնորհելու կամ քաղաքացիության շնորհումը մերժելու մասին նոր առաջարկություն, կամ առարկություններն ընդունելի չլինելու մասին եզրակացություն։
72. Հայաստանի Հանրապետության նախագահը Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն շնորհելու կամ քաղաքացիության շնորհումը մերժելու մասին ներկայացված նոր առաջարկությունն ընդունելու դեպքում ստորագրում է Հայաստանի Հանրապետության նախագահի համապատասխան հրամանագրի նախագիծը։
73. Հայաստանի Հանրապետության նախագահը Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն շնորհելու կամ քաղաքացիության շնորհումը մերժելու մասին ներկայացված նոր առաջարկությունը կամ Ծառայության առարկություններն ընդունելի չլինելու մասին եզրակացություն չընդունելու դեպքում դիմում է Սահմանադրական դատարան։
74. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն շնորհելու դիմումը մերժվելու դեպքում՝ օգտատերը ծանուցվում է Համակարգի միջոցով ինքնաշխատ եղանակով օգտատիրոջ էլեկտրոնային փոստի հասցեին Ծառայության Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն շնորհելու դիմումը մերժվելու N 2 ձևի տեղեկանքն ուղարկվելու միջոցով։
75. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն շնորհելու դիմումը բավարարելու դեպքում՝ օգտատերը ծանուցվում է Համակարգի միջոցով ինքնաշխատ եղանակով օգտատիրոջ էլեկտրոնային փոստի հասցեին Ծառայության Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն շնորհելու դիմումը բավարարելու N 1 ձևի տեղեկանքն ուղարկվելու միջոցով։
76. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն շնորհելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագիրն ուժի մեջ է մտնում այդ հրամանագրի ընդունման վերաբերյալ ծանուցման օրվան հաջորդող օրվանից։
77. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն շնորհելու վերաբերյալ ծանուցման մեջ նշվում է սույն որոշման N 2 հավելվածով սահմանված կարգով երդման արարողությանը մասնակցելու և Ծառայություն կամ դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ ներկայանալու անհրաժեշտության մասին՝ ներկայանալու օրվա և ժամի նշումով:
78. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերած անձի քաղաքացիության վերաբերյալ տվյալներն ինքնաշխատ լրացվում են Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում, իսկ քաղաքացիություն ստացած զինապարտ անձի վերաբերյալ տվյալներն ուղարկվում են Պաշտպանության նախարարություն։
79. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերած անձի համար Ծառայությունը գեներացնում է ՀԾՀ, եթե անձը դեռևս ՀԾՀ չունի, ինչի մասին տեղեկատվությունն ուղարկվում է օգտատիրոջ էլեկտրոնային փոստի հասցեին։
3. ԱՆԳՈՐԾՈՒՆԱԿ ԱՆՁԻ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՁԵՌՔԲԵՐՈՒՄԸ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԻՋՈՑՈՎ
80. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ անգործունակ անձը Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն կարող է ձեռք բերել իր խնամակալի միջոցով, ով Հայաստանի Հանրապետության քաղաքացի է:
81. Անգործունակ անձի իր խնամակալի միջոցով Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու կարգի նկատմամբ վերաբերելի մասով (mutatis mutandis) կիրառվում են սույն կարգի 2-րդ գլխով սահմանված պահանջները, եթե սույն գլխով այլ բան սահմանված չէ:
82. Անգործունակ անձի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու համար Համակարգում օգտահաշիվ բացում է անգործունակ անձի խնամակալը (այսուհետ սույն գլխի իմաստով՝ օգտատեր)։
83. Անգործունակ անձին Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն շնորհելու համար օգտատերը Համակարգում իր օգտահաշվից մուտք գործելուց հետո կարող է ներկայացնել նոր էլեկտրոնային հայտ։
84. Նոր էլեկտրոնային հայտ մուտք գործելուց հետո օգտատերն ընտրում է անգործունակին Հայաստանի Հանրապետության քաղաքացիության շնորհման հայտը։
85. Համակարգն ինքնաշխատ վերբեռնում է օգտատիրոջ կողմից Համակարգում հաստատված անձնական տվյալները՝
1) ՀԾՀ.
2) անուն.
3) ազգանուն.
4) ծննդյան ամսաթիվ.
5) սեռ.
6) քաղաքացիություն.
7) անձը հաստատող փաստաթղթի սերիա և վավերականության ամսաթիվ։
86. Օգտատերը Համակարգում ինքնաշխատ բացված պատուհանում ստուգում է իր տվյալները՝ բնակության երկիրը, բնակության հասցեն, էլեկտրոնային փաստի հասցեն և հեռախոսահամարը, ինչպես նաև կարող է նշել լրացուցիչ բնակության հասցե և հեռախոսահամար։
87. Համակարգում անգործունակ անձի նույնականացման համար օգտատերը նշում է կատարում ՀԾՀ-ով նույնականացման համար՝ լրացնելով ՀԾՀ տվյալը, իսկ ՀԾՀ-ի բացակայության դեպքում կցում է անգործունակ անձի անձնագիրը՝ սահմանված պահանջներին համապատասխան, և պատշաճ հայերեն թարգմանությունը (ըստ անհրաժեշտության)։
88. Համակարգն ինքնաշխատ վերբեռնում է օգտատիրոջ կողմից Համակարգում անգործունակ անձի անձնական տվյալները՝
1) ՀԾՀ-ը (առկայության դեպքում).
2) անուն.
3) ազգանուն.
4) ծննդյան ամսաթիվ.
5) սեռ.
6) քաղաքացիություն.
7) անձը հաստատող փաստաթղթի սերիա և վավերականության ամսաթիվ։
89. Անձնագրային տվյալների փոփոխության առկայության դեպքում օգտատերը կարող է խմբագրել անգործունակ անձի անձնագրային տվյալները, ինչպես նաև կցված անձը հաստատող փաստաթղթի պատշաճ հայերեն թարգմանությունը։
90. Օգտատերը կարող է լրացնել նաև անգործունակ անձի անվան և ազգանվան հայատառ թարգմանությունը, եթե անգործունակ անձը չունի ՀԾՀ կամ նրա անձնական տվյալները չեն նույնացվել բնակչության պետական ռեգիստրի տվյալների հետ։ Համապատասխան դաշտն օգտատիրոջ կողմից չլրացվելու դեպքում այդ դաշտերը լրացվում են օգտատիրոջ կողմից ներկայացված փաստաթղթերի թարգմանությունների հիման վրա Ծառայության աշխատակցի կողմից։
91. Եթե ներկայացված փաստաթղթերում առկա է անձնական տվյալների անհամապատասխանություն կամ անձնական տվյալի փոփոխություն, ապա ընտրում է համապատասխան դաշտը և կցում է տվյալի փոփոխությունը հավաստող պաշտոնական փաստաթուղթը, ինչպես նաև փաստաթուղթն օտարալեզու լինելու դեպքում՝ դրա պատշաճ հայերեն թարգմանությունը։
92. Այնուհետ օգտատերը վերբեռնում է անգործունակ անձի՝ ISO/IEC 19794-5 ստանդարտին համապատասխան գունավոր լուսանկար, որը պետք է համապատասխանի սահմանված պահանջներին։ Սահմանված պահանջին անհամապատասխանություն հայտնաբերելու դեպքում Համակարգն ինքնաշխատ առաջարկում է խմբագրել՝ կցելով սահմանված պահանջի լուսանկար։
93. Օգտատերը Համակարգ է վերբեռնում՝
1) խնամակալ ճանաչելու մասին խնամակալության ու հոգաբարձության մարմնի որոշումը և պատշաճ հայերեն թարգմանությունը.
2) անգործունակ լինելու փաստը հաստատող դատարանի վճիռը և պատշաճ հայերեն թարգմանությունը.
3) անհրաժեշտության դեպքում լրացուցիչ փաստաթղթեր և դրանց պատշաճ հայերեն թարգմանությունը։
94. Այնուհետ Համակարգը բացում է անգործունակ անձի մերձավոր ազգականների (մայր, հայր, ամուսին, քույր, եղբայր, պապ, տատ, որդի, դուստր) տվյալների դաշտը, որտեղ օգտատերը կարող է ավելացնել մերձավոր ազգականի (ազգականների) տվյալ, որի դեպքում նշում է կատարում ՀԾՀ-ով նույնականացման համար՝ լրացնելով ՀԾՀ տվյալը, իսկ ՀԾՀ-ի բացակայության դեպքում կցում է մերձավոր ազգականի անձնագիրը՝ սահմանված պահանջներին համապատասխան։
95. Հաջորդ քայլով Համակարգը ցուցադրում է վերբեռնված տվյալների ամփոփումը՝ ըստ անհրաժեշտության, օգտատիրոջ կողմից վերբեռնված համապատասխան տվյալների խմբագրման հնարավորությամբ։
96. Էլեկտրոնային հայտը հաստատելուց առաջ օգտատերը հաստատում է, որ զգուշացված է կեղծ կամ սխալ փաստաթղթերի կամ կեղծ տվյալներ ներկայացնելու համար օրենքով նախատեսված պատասխանատվության, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով քաղաքացիության դադարեցման մասին:
97. Էլեկտրոնային հայտի հաստատումից հետո օգտատերն անցնում է պետական տուրքի վճարման՝ սույն կարգով սահմանված կարգով։
98. Սույն կարգի 2-րդ գլխով սահմանված էլեկտրոնային տեղեկատվական համակարգերի տվյալների շտեմարաններ կատարվող հարցումները վերաբերում են անգործունակ անձին։
4. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԻՋՈՑՈՎ
99. Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար Հայաստանի Հանրապետության քաղաքացին (այսուհետ սույն գլխի իմաստով՝ օգտատեր) Համակարգում իր օգտահաշվից մուտք գործելուց հետո կարող է ներկայացնել նոր էլեկտրոնային հայտ։
100. Նոր էլեկտրոնային հայտ մուտք գործելուց հետո օգտատերն ընտրում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու հայտը։
101. Օգտատերն իր օգտահաշվում ընտրում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը փոխելու համապատասխան հիմքը՝
1) այլ երկրի քաղաքացիություն.
2) առկա չէ այլ պետության քաղաքացիություն, սակայն առկա է օտարերկրյա պետության իրավասու մարմնի տված՝ տվյալ պետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավական հնարավորության մասին հավաստում.
3) առկա չէ այլ պետության քաղաքացիություն, սակայն առկա է օտարերկրյա պետության իրավասու մարմնի տված՝ տվյալ պետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավական հնարավորության մասին հավաստման ներկայացման հնարավորություն՝ դիմումը վարույթ ընդունելու օրվանից եռամսյա ժամկետում:
102. Այլ երկրի քաղաքացիություն ունենալու հիմքի ընտրության դեպքում.
1) հիմքի ընտրությունից հետո Համակարգն ինքնաշխատ վերբեռնում է օգտատիրոջ կողմից Համակարգում հաստատված անձնական տվյալները՝
ա․ ՀԾՀ,
բ․ անուն,
գ․ ազգանուն,
դ․ ծննդյան ամսաթիվ,
ե․ սեռ,
զ․ քաղաքացիություն,
է․ անձը հաստատող փաստաթղթի սերիա և վավերականության ամսաթիվ.
2) եթե ներկայացված փաստաթղթերում առկա է տվյալների անհամապատասխանություն կամ օգտատերն ունի տվյալի փոփոխություն, ապա ընտրում է համապատասխան դաշտը և կցում է տվյալի փոփոխությունը հավաստող պաշտոնական փաստաթուղթը, ինչպես նաև փաստաթուղթն օտարալեզու լինելու դեպքում՝ դրա պատշաճ հայերեն թարգմանությունը.
3) այնուհետ օգտատերը վերբեռնում է ISO/IEC 19794-5 ստանդարտին համապատասխան գունավոր լուսանկար, որը պետք է համապատասխանի սահմանված պահանջներին։ Սահմանված պահանջին անհամապատասխանություն հայտնաբերելու դեպքում Համակարգն ինքնաշխատ առաջարկում է խմբագրել՝ կցելով սահմանված պահանջի լուսանկար.
4) լուսանկարը կցելուց հետո օգտատերը Համակարգում ինքնաշխատ բացված պատուհանում ստուգում է իր տվյալները՝ բնակության երկիրը, բնակության հասցեն, էլեկտրոնային փաստի հասցեն և հեռախոսահամարը, ըստ անհրաժեշտության խմբագրման հնարավորությամբ, ինչպես նաև կարող է նշել լրացուցիչ բնակության հասցե և հեռախոսահամար.
5) օգտատերը վերբեռնում է այլ երկրի քաղաքացիությունը հավաստող օտարերկրյա պետության կողմից տրված վավեր ճամփորդական անձնագիրը և դրա պատշաճ հայերեն թարգմանությունը։ Օտարերկրյա պետության կողմից տրված վավեր ճամփորդական անձնագիր վերբեռնելու դեպքում անձնագիրը պետք է համապատասխանի սահմանված պահանջներին.
6) մինչև 55 տարեկան արական սեռի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների դեպքում կցվում է նաև ՊՆ զինվորական գրքույկը կամ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմնի կողմից տրված զինվորական հաշվառման մասին փաստաթուղթը, եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացու 16 տարին լրացել է կամ 16 տարին լրանում է տվյալ տարում.
7) այնուհետ Համակարգը ցուցադրում է օգտատիրոջ վերաբերյալ վերբեռնված տվյալների ամփոփումը՝ ըստ անհրաժեշտության, օգտատիրոջ կողմից վերբեռնված համապատասխան տվյալների խմբագրման հնարավորությամբ.
8) էլեկտրոնային հայտը հաստատելուց առաջ օգտատերը հաստատում է, որ զգուշացված է կեղծ կամ սխալ փաստաթղթերի կամ կեղծ տվյալներ ներկայացնելու համար օրենքով նախատեսված պատասխանատվության, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով քաղաքացիության դադարեցման մասին:
103. Առկա չէ այլ պետության քաղաքացիություն, սակայն օտարերկրյա պետության իրավասու մարմնի տված՝ տվյալ պետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավական հնարավորության մասին հավաստման առկայության հիմքի ընտրության դեպքում.
1) հիմքի ընտրությունից հետո Համակարգն ինքնաշխատ վերբեռնում է օգտատիրոջ կողմից Համակարգում հաստատված անձնական տվյալները՝
ա․ ՀԾՀ,
բ․ անուն,
գ․ ազգանուն,
դ․ ծննդյան ամսաթիվ,
ե․ սեռ,
զ․ քաղաքացիություն,
է․ անձը հաստատող փաստաթղթի սերիա և վավերականության ամսաթիվ.
2) եթե ներկայացված փաստաթղթերում առկա է տվյալների անհամապատասխանություն կամ օգտատերն ունի տվյալի փոփոխություն, ապա ընտրում է համապատասխան դաշտը և կցում է տվյալի փոփոխությունը հավաստող պաշտոնական փաստաթուղթը, ինչպես նաև փաստաթուղթն օտարալեզու լինելու դեպքում՝ դրա պատշաճ հայերեն թարգմանությունը.
3) այնուհետ օգտատերը վերբեռնում է ISO/IEC 19794-5 ստանդարտին համապատասխան գունավոր լուսանկար, որը պետք է համապատասխանի սահմանված պահանջներին։ Սահմանված պահանջին անհամապատասխանություն հայտնաբերելու դեպքում Համակարգն ինքնաշխատ առաջարկում է խմբագրել՝ կցելով սահմանված պահանջի լուսանկար.
4) լուսանկարը կցելուց հետո օգտատերը Համակարգում ինքնաշխատ բացված պատուհանում ստուգում է իր տվյալները՝ բնակության երկիրը, բնակության հասցեն, էլեկտրոնային փաստի հասցեն և հեռախոսահամարը, ըստ անհրաժեշտության խմբագրման հնարավորությամբ, ինչպես նաև կարող է նշել լրացուցիչ բնակության հասցե և հեռախոսահամար.
5) օգտատերը վերբեռնում է օտարերկրյա պետության իրավասու մարմնի տված՝ տվյալ պետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավական հնարավորության մասին հավաստման փաստաթուղթը և պատշաճ հայերեն թարգմանությունը.
6) մինչև 55 տարեկան արական սեռի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների դեպքում կցվում է նաև ՊՆ զինվորական գրքույկը կամ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմնի կողմից տրված զինվորական հաշվառման մասին փաստաթուղթը, եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացու 16 տարին լրացել է կամ 16 տարին լրանում է տվյալ տարում.
7) այնուհետ Համակարգը ցուցադրում է օգտատիրոջ վերաբերյալ վերբեռնված տվյալների ամփոփումը՝ ըստ անհրաժեշտության, օգտատիրոջ կողմից վերբեռնված համապատասխան տվյալների խմբագրման հնարավորությամբ.
8) էլեկտրոնային հայտը հաստատելուց առաջ օգտատերը հաստատում է, որ զգուշացված է կեղծ կամ սխալ փաստաթղթերի կամ կեղծ տվյալներ ներկայացնելու համար օրենքով նախատեսված պատասխանատվության, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով քաղաքացիության դադարեցման մասին.
9) օգտատերը մինչև վարույթի ավարտը կարող է վերբեռնել նաև այլ երկրի քաղաքացիությունը հավաստող օտարերկրյա պետության կողմից տրված վավեր ճամփորդական անձնագիրը և դրա պատշաճ հայերեն թարգմանությունը.
10) այլ երկրի քաղաքացիությունը հավաստող օտարերկրյա պետության կողմից տրված վավեր ճամփորդական անձնագրի և դրա պատշաճ հայերեն թարգմանության բնօրինակ փաստաթղթերը ներկայացնելու համար օգտատերը Համակարգում պետք է գրանցվի այցելության համար և ներկայացնի բնօրինակ փաստաթղթերը սույն գլխով սահմանված ընդհանուր կարգով։
104. Առկա չէ այլ պետության քաղաքացիություն, սակայն օտարերկրյա պետության իրավասու մարմնի տված՝ տվյալ պետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավական հնարավորության մասին հավաստումը եռամսյա ժամկետում ներկայացնելու հիմքի ընտրության դեպքում.
1) հիմքի ընտրությունից հետո Համակարգն ինքնաշխատ վերբեռնում է օգտատիրոջ կողմից Համակարգում հաստատված անձնական տվյալները՝
ա․ ՀԾՀ,
բ․ անուն,
գ․ ազգանուն,
դ․ ծննդյան ամսաթիվ,
ե․ սեռ,
զ․ քաղաքացիություն,
է․ անձը հաստատող փաստաթղթի սերիա և վավերականության ամսաթիվ.
2) եթե ներկայացված փաստաթղթերում առկա է տվյալների անհամապատասխանություն կամ օգտատերն ունի տվյալի փոփոխություն, ապա ընտրում է համապատասխան դաշտը և կցում է տվյալի փոփոխությունը հավաստող պաշտոնական փաստաթուղթը, ինչպես նաև փաստաթուղթն օտարալեզու լինելու դեպքում՝ դրա պատշաճ հայերեն թարգմանությունը.
3) այնուհետ օգտատերը վերբեռնում է ISO/IEC 19794-5 ստանդարտին համապատասխան գունավոր լուսանկար, որը պետք է համապատասխանի սահմանված պահանջներին։ Սահմանված պահանջին անհամապատասխանություն հայտնաբերելու դեպքում Համակարգն ինքնաշխատ առաջարկում է խմբագրել՝ կցելով սահմանված պահանջի լուսանկար.
4) լուսանկարը կցելուց հետո օգտատերը Համակարգում ինքնաշխատ բացված պատուհանում ստուգում է իր տվյալները՝ բնակության երկիրը, բնակության հասցեն, էլեկտրոնային փաստի հասցեն և հեռախոսահամարը, ըստ անհրաժեշտությամբ խմբագրման հնարավորությամբ, ինչպես նաև կարող է նշել լրացուցիչ բնակության հասցե և հեռախոսահամար.
5) մինչև 55 տարեկան արական սեռի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների դեպքում կցվում է նաև ՊՆ զինվորական գրքույկը կամ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմնի կողմից տրված զինվորական հաշվառման մասին փաստաթուղթը, եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացու 16 տարին լրացել է կամ 16 տարին լրանում է տվյալ տարում.
6) օգտատերը իրազեկվում է, որ օտարերկրյա պետության իրավասու մարմնի տված տվյալ պետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավական հնարավորության մասին հավաստումը (տեղեկանքը) եռամսյա ժամկետում չներկայացվելու դեպքում քաղաքացու դիմումը մերժում է: Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից դուրս գալու դիմումը մերժելուց հետո քաղաքացին մեկ տարվա ընթացքում կարող է կրկին դիմել Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը փոխելու համար՝ օտարերկրյա պետության իրավասու մարմնի տված հավաստումը (տեղեկանքը) ներկայացնելու դեպքում.
7) այնուհետ Համակարգը ցուցադրում է օգտատիրոջ վերաբերյալ վերբեռնված տվյալների ամփոփումը՝ ըստ անհրաժեշտության, օգտատիրոջ կողմից վերբեռնված համապատասխան տվյալների խմբագրման հնարավորությամբ.
8) էլեկտրոնային հայտը հաստատելուց առաջ օգտատերը հաստատում է, որ զգուշացված է կեղծ կամ սխալ փաստաթղթերի կամ կեղծ տվյալներ ներկայացնելու համար օրենքով նախատեսված պատասխանատվության, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով քաղաքացիության դադարեցման մասին.
9) օտարերկրյա պետության իրավասու մարմնի տված՝ տվյալ պետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավական հնարավորության մասին հավաստումն օգտատերը ներկայացնում է դիմումը վարույթ ընդունելուց հետո եռամսյա ժամկետում՝ Համակարգում վերբեռնելով համապատասխան փաստաթուղթը և դրա պատշաճ հայերեն թարգմանությունը.
10) օգտատերը մինչև վարույթի ավարտը կարող է վերբեռնել նաև այլ երկրի քաղաքացիությունը հավաստող օտարերկրյա պետության կողմից տրված վավեր ճամփորդական անձնագիրը և դրա պատշաճ հայերեն թարգմանությունը.
11) օտարերկրյա պետության իրավասու մարմնի տված՝ տվյալ պետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավական հնարավորության մասին գրավոր հավաստումը կամ այլ երկրի քաղաքացիությունը հավաստող օտարերկրյա պետության կողմից տրված վավեր ճամփորդական անձնագրի և դրանց պատշաճ հայերեն թարգմանության բնօրինակ փաստաթղթերը ներկայացնելու համար օգտատերը Համակարգում պետք է գրանցվի այցելության համար և ներկայացնի բնօրինակ փաստաթղթերը սույն գլխով սահմանված ընդհանուր կարգով։
105. Էլեկտրոնային հայտի հաստատումից հետո օգտատերն անցնում է առցանց եղանակով վճարման՝ պետական վճարումների էլեկտրոնային համակարգում։ Օգտահաշվի համապատասխան դաշտում առկա է հիշեցում, որ «Պետական տուրքի մասին» օրենքի 38-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ պետական տուրքը վերադարձման ենթակա չէ, բացառությամբ պետական տուրքը սահմանված չափից ավելի վճարված լինելու դեպքի։
106. Պետական տուրքի վճարումից հետո օգտատերն իր էլեկտրոնային փոստին ծանուցում է ստանում վճարումը հաստատված լինելու վերաբերյալ, իսկ վճարումը մերժված լինելու դեպքում կարող է կրկին անցնել վճարման։
107. Օգտատիրոջ կողմից էլեկտրոնային հայտը ներկայացվելու դեպքում Համակարգն ինքնաշխատ ստուգում է տվյալները բնակչության պետական ռեգիստրում։ Օգտատիրոջ վերաբերյալ բնակչության պետական ռեգիստրում տվյալներ չհայտնաբերելու դեպքում Համակարգը հնարավորություն չի տալիս անցնել հաջորդ քայլին։
108. Էլեկտրոնային հայտի հաստատումից հետո մինչև օգտատիրոջ կողմից օրենքով սահմանված պետական տուրքի վճարումը Համակարգն ինքնաշխատ եղանակով հարցումներ է կատարում Պետական եկամուտների կոմիտե և Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն՝ պետության հանդեպ չկատարված հարկային կամ հանրային իրավական դրամական պարտավորությունների առկայությունը պարզելու նպատակով։
109. Պետական եկամուտների կոմիտե և Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն հարցման արդյունքում պետության հանդեպ չկատարված հարկային կամ հանրային իրավական դրամական պարտավորությունների առկայության հայտնաբերման դեպքում օգտատերը Համակարգում ինքնաշխատ ծանուցվում է առկա պարտավորության մասին և միաժամանակ տեղեկացվում է, որ առկա պարտավորությունը չմարելը հիմք է օրենքով սահմանված կարգով իր Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից դուրս գալու մասին դիմումը մերժելու համար։
110. Պետության հանդեպ չկատարված հարկային կամ հանրային իրավական դրամական պարտավորությունների առկայության դեպքում մեկամսյա ժամկետում պարտավորությունը մարելուց հետո օգտատերը կարող է շարունակել Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու էլեկտրոնային հայտի ներկայացումը։ Սահմանված ժամկետում պարտավորությունը չմարելու դեպքում էլեկտրոնային հայտը չեղարկվում է։
111. Համակարգում կատարված ինքնաշխատ հարցումների արդյունքները պահպանվում են Համակարգում և թարմացվում են իրական ժամանակի ռեժիմով։
112․ Օգտատիրոջ էլեկտրոնային հայտի նախնական ուսումնասիրությունը կատարվում է Ծառայության աշխատակցի կողմից։
113. Էլեկտրոնային հայտով ներկայացված փաստաթղթերն ու տեղեկությունները և կատարված ինքնաշխատ հարցումների միջոցով ստացած տվյալների համադրման արդյունքներն ամբողջական չլինելու կամ օրենսդրությամբ սահմանված պահանջներին չհամապատասխանելու դեպքում օգտատերը 15 աշխատանքային օրվա ընթացքում Համակարգի միջոցով իր էլեկտրոնային փոստի հասցեով ծանուցվում է փաստաթղթեր կամ տեղեկություններ ներկայացնելու և հայտ համալրելու միջոցով էլեկտրոնային հայտը շտկելու անհրաժեշտության մասին, իսկ Համակարգում իր էլեկտրոնային հայտն ունենում է շտկման ենթակա հայտի կարգավիճակ։ Օգտատերը կարող է իր օգտահաշվում բացված խմբագրման կոճակի միջոցով տեսնել շտկման ենթակա փաստաթուղթը կամ տեղեկությունը և տասն աշխատանքային օրվա ընթացքում մուտքագրել համապատասխան ուղղված կամ լրացված փաստաթղթերը և տեղեկությունները։
114. Տասն աշխատանքային օրվա ընթացքում փաստաթղթերը կամ տեղեկությունները չներկայացնելու դեպքում էլեկտրոնային հայտին ընթացք չի տրվում, որի մասին օգտատերը ծանուցվում է Համակարգի միջոցով իր էլեկտրոնային փոստի հասցեին։ Այս դեպքում օգտատերը կարող է կրկին էլեկտրոնային հայտ ներկայացնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիության դադարեցման համար։
115. Եթե երեք անգամ էլեկտրոնային հայտն ուղարկվում է շտկման և էլեկտրոնային հայտով ներկայացված փաստաթղթերն ու տեղեկությունները կրկին ամբողջական չեն կամ օրենսդրությամբ սահմանված պահանջներին չեն համապատասխանում, հայտին ընթացք չի տրվում, որի մասին օգտատերը ծանուցվում է Համակարգի միջոցով իր էլեկտրոնային փոստի հասցեին։ Այս դեպքում օգտատերը կարող է կրկին էլեկտրոնային հայտ ներկայացնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիության դադարեցման համար։
116. Նախնական ուսումնասիրության արդյունքում էլեկտրոնային հայտով ներկայացված փաստաթղթերի ու տեղեկությունների և կատարված ինքնաշխատ հարցումների միջոցով ստացած տվյալների համադրման արդյունքում օգտատիրոջ փաստաթղթերի ու տեղեկությունների ամբողջական լինելու, ինչպես նաև էլեկտրոնային հայտը շտկելու դեպքում օգտատերը 15 աշխատանքային օրվա ընթացքում Համակարգի միջոցով իր էլեկտրոնային փոստի հասցեով ծանուցվում է այդ մասին և Համակարգում հնարավորություն է ստանում հերթագրվել այցելության՝ բնօրինակ փաստաթղթերը և անձամբ դիմում ներկայացնելու համար։
117. Այցելության գրանցման համար օգտատերն ընտրում է՝
1) Հայաստանի Հանրապետությունում գտնվելու դեպքում Միգրացիայի և քաղաքացիության ծառայության հասցեն, իսկ օտարերկրյա պետությունում գտնվելու դեպքում՝ համապատասխան երկիրը և Հայաստանի Հանրապետության համապատասխան դեսպանությունը կամ հյուպատոսական հիմնարկը.
2) այցելության հասանելի օրը ու ժամը։
118. Հերթագրված օրը և ժամին օգտատերն իր կողմից ընտրված վայր է ներկայացնում բնօրինակ փաստաթղթերը, իսկ օտարերկրյա պետության իրավասու մարմնի տված՝ տվյալ պետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավական հնարավորության մասին հավաստումը եռամսյա ժամկետում ներկայացնելու հիմքի ընտրության դեպքում՝ օգտատերը դիմումը վարույթ ընդունելու օրվանից սկսած եռամսյա ժամկետում ներկայացնում է նաև օտարերկրյա պետության իրավասու մարմնի տված՝ տվյալ պետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավական հնարավորության մասին հավաստումը (տեղեկանքը)։
119. Ծառայության աշխատակիցը կամ դեսպանության կամ հյուպատոսական հիմնարկի աշխատակիցը (այսուհետ միասին՝ օպերատոր) ստուգում է ներկայացված բնօրինակ փաստաթղթերի ամբողջականությունը, ինչպես նաև Համակարգում վերբեռնված փաստաթղթերի հետ նույնականությունը համեմատելուց հետո տեղում վերադարձնում է օգտատիրոջը։
120. Եթե ներկայացված փաստաթղթերը կամ տեղեկություններն ամբողջական կամ նույնական չեն, ապա օպերատորն օգտատիրոջը տեղում՝ բանավոր, պարզաբանում է 15 աշխատանքային օրվա ընթացքում փաստաթղթերը համալրելու մասին: Այս դեպքում սույն կետով սահմանված ժամկետում օպերատորի կողմից նշանակվում է լրացուցիչ այցելության օր։ Օգտատերը փաստաթղթերը և տեղեկությունները համալրելու և լրացուցիչ այցելության վերաբերյալ ծանուցումը ստանում է նաև Համակարգի միջոցով իր էլեկտրոնային փոստի հասցեին։
121. Սահմանված ժամկետում փաստաթղթերը չհամալրելու դեպքում դիմումին ընթացք չի տրվում, որի մասին օգտատերը ծանուցվում է Համակարգի միջոցով իր էլեկտրոնային փոստի հասցեին։ Այս դեպքում օգտատերը կարող է կրկին էլեկտրոնային հայտ ներկայացնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիության դադարեցման համար։
122. Եթե երեք անգամ նշանակվում է լրացուցիչ այցելության օր և ներկայացված փաստաթղթերը կամ տեղեկությունները կրկին ամբողջական կամ նույնական չեն, ապա դիմումին ընթացք չի տրվում, որի մասին օգտատերը ծանուցվում է Համակարգի միջոցով իր էլեկտրոնային փոստի հասցեին։ Այս դեպքում օգտատերը կարող է կրկին էլեկտրոնային հայտ ներկայացնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիության դադարեցման համար։
123. Բնօրինակ փաստաթղթերի և տեղեկությունների՝ էլեկտրոնային հայտով Համակարգում ներկայացված փաստաթղթերի հետ համադրմամբ ուսումնասիրության արդյունքում ամբողջական լինելու, ինչպես նաև սահմանված ժամկետում օգտատիրոջ կողմից կրկին ներկայացված բնօրինակ փաստաթղթերն ամբողջական լինելու և թերությունները վերացված լինելու դեպքում դիմումն ընդունվում է վարույթ։ Դիմումը ներկայացնելու օրը համարվում է ամբողջական բնօրինակ փաստաթղթեր ներկայացնելու օրը։
124. Օտարերկրյա պետության իրավասու մարմնի տված հավաստումը (տեղեկանքը) սույն կարգով սահմանված եռամսյա ժամկետում չներկայացվելու դեպքում Ծառայության աշխատակիցը մերժում է դիմումը: Օգտատերը մերժման մասին ծանուցում ստանում է Համակարգի միջոցով իր էլեկտրոնային փոստի հասցեին։
125. Օրենքով նախատեսված դեպքերում Ծառայության աշխատակցի կողմից օգտատիրոջ գործի վարույթը կարճելու կամ կասեցնելու մասին որոշում կայացնելու դեպքում օգտատերը եռօրյա ժամկետում ծանուցվում է Համակարգի միջոցով իր էլեկտրոնային փոստի հասցեին ծանուցում ուղարկելու միջոցով։
126. Դիմումը վարույթ ընդունելուց հետո Պետական եկամուտների կոմիտեից կամ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից՝ պետության հանդեպ չկատարված հարկային կամ հանրային իրավական դրամական պարտավորությունների առկայության վերաբերյալ տեղեկատվություն ստանալու դեպքում օգտատերը Համակարգում ինքնաշխատ ծանուցվում է առկա պարտավորության մասին և միաժամանակ տեղեկացվում է, որ առկա պարտավորությունը չմարելը հիմք է օրենքով սահմանված կարգով իր Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից դուրս գալու մասին դիմումը մերժելու համար։ Այս դեպքում օգտատիրոջը տրամադրվում է հնգօրյա ժամկետ պարտավորությունը մարելու համար։
127. Դիմումը վարույթ ընդունելուց հետո Համակարգում հարցումներ են կատարվում՝
1) Ազգային անվտանգության ծառայություն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից դուրս գալը Հայաստանի Հանրապետության պետական անվտանգության շահերին հակասելու հանգամանքը պարզելու և եզրակացություն ստանալու նպատակով.
2) Դատական դեպարտամենտ՝ անձի նկատմամբ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած և կատարման ենթակա դատավճռի կամ վճռի առկայությունը պարզելու նպատակով.
3) Պաշտպանության նախարարություն՝ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով սահմանված «Պաշտպանության մասին» և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքներով նախատեսված պարտավորությունների վերաբերյալ, եթե օգտատերն արական սեռի Հայաստանի Հանրապետության քաղաքացի է և նրա 16 տարին լրացել է կամ 16 տարին լրանում է տվյալ տարվա ընթացքում, ում 55 տարեկանը դեռ չի լրացել.
4) Ոստիկանության օպերատիվ կառավարման ավտոմատացված տեղեկատվական համակարգ՝ հարուցված քրեական հետապնդման առկայության, հետախուզման մեջ գտնվելու հանգամանքի պարզման նպատակով.
5) Հայաստանի Հանրապետությունում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի տվյալների շտեմարան՝ գողացված կամ կորցված ճամփորդական փաստաթղթերի տվյալների պարզման նպատակով։
128. Հարցումն ստացած մարմինները հարցմանը պատասխանում են Համակարգի միջոցով 15 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ Ազգային անվտանգության ծառայությունը նույն ժամկետում տրամադրում է եզրակացություն։ Սահմանված ժամկետում հարցմանը չպատասխանելու դեպքում համարվում է, որ օրենքով նախատեսված մերժման հիմքերը բացակայում են, իսկ Ազգային անվտանգության ծառայության կողմից եզրակացություն չներկայացվելու դեպքում եզրակացությունը համարվում է դրական, և Համակարգում ինքնաշխատ վերբեռնվում է դրական եզրակացությունը։
129. Օգտատիրոջ նկատմամբ օրինական ուժի մեջ մտած և կատարման ենթակա դատական ակտ առկա լինելու մասին Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտից տեղեկություն ստանալու դեպքում Ծառայության աշխատակիցը հինգ աշխատանքային օրվա ընթացքում դրա կատարման ընթացքի վերաբերյալ Համակարգի միջոցով հարցում է կատարում Քրեակատարողական ծառայություն, Պրոբացիայի ծառայություն և Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն։ Հարցումն ստացած մարմինները հարցմանը պատասխանում են Համակարգի միջոցով 15 աշխատանքային օրվա ընթացքում, սահմանված ժամկետում հարցմանը չպատասխանելու դեպքում կատարվում է կրկնակի հարցում։ Կրկնակի հարցմանը 15 աշխատանքային օրվա ընթացքում չպատասխանելու դեպքում համարվում է, որ օրենքով նախատեսված մերժման հիմքերը բացակայում են։
130. Օրենքով նախատեսված դեպքերում Ծառայության աշխատակցի կողմից օգտատիրոջ գործի վարույթը կարճելու մասին որոշում կայացնելու դեպքում օգտատերը եռօրյա ժամկետում ծանուցվում է Համակարգի միջոցով իր էլեկտրոնային փոստի հասցեին ծանուցում ուղարկելու միջոցով։
131. Հարցումների պատասխանները և Ազգային անվտանգության ծառայության եզրակացությունը ստանալուց հետո Ծառայության աշխատակիցը 30 աշխատանքային օրվա ընթացքում Համակարգում վերբեռնում է եզրակացություն, որում ամփոփվում է նաև Ազգային անվտանգության ծառայության եզրակացությունը։
132. Բացասական եզրակացության դեպքում այն օգտատիրոջ գործի հետ միասին Համակարգի միջոցով անմիջապես ուղարկվում է Քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողով: Իսկ դրական եզրակացության դեպքում ութ աշխատանքային օրվա ընթացքում Ծառայության կողմից Համակարգի միջոցով Հայաստանի Հանրապետության նախագահին է ներկայացվում անձի Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու մասին առաջարկություն։
133. Քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովը եզրակացությունը Ծառայությանը տրամադրում է այն ստանալուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում՝ քվեարկության արդյունքով Հանձնաժողովի եզրակացությունը Համակարգում ինքնաշխատ գեներացվելու միջոցով:
134. Քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի դրական կամ բացասական եզրակացությունը Համակարգում հասանելի դառնալուց հետո ութ աշխատանքային օրվա ընթացքում Ծառայության կողմից Համակարգի միջոցով Հայաստանի Հանրապետության նախագահին է ներկայացվում համապատասխանաբար անձի Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու կամ քաղաքացիության դադարեցումը մերժելու մասին առաջարկություն:
135. Քաղաքացիության վերաբերյալ հարցերի լուծմանն ուղղված Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրերն ընդունվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 139-րդ հոդվածով սահմանված կարգով: Հայաստանի Հանրապետության նախագահը Ծառայության ներկայացրած առաջարկությունները Համակարգի միջոցով կարող է եռօրյա ժամկետում իր առարկություններով վերադարձնել կամ ստորագրել Հայաստանի Հանրապետության նախագահի համապատասխան հրամանագրի նախագիծը։
136. Ծառայության ներկայացրած առաջարկությունները Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից առարկություններով վերադարձվելու դեպքում Ծառայության կողմից 10 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության նախագահին է ներկայացվում Հայաստանի Հանրապետության նախագահի առարկությունների հիման վրա կազմված Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու կամ քաղաքացիության դադարեցումը մերժելու մասին նոր առաջարկություն կամ առարկություններն ընդունելի չլինելու մասին եզրակացություն։
137. Հայաստանի Հանրապետության նախագահը Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու կամ քաղաքացիության դադարեցումը մերժելու մասին ներկայացված նոր առաջարկությունն ընդունելու դեպքում ստորագրում է Հայաստանի Հանրապետության նախագահի համապատասխան հրամանագրի նախագիծը։
138. Հայաստանի Հանրապետության նախագահը Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու կամ քաղաքացիության դադարեցումը մերժելու մասին ներկայացված նոր առաջարկությունը կամ Ծառայության առարկություններն ընդունելի չլինելու մասին եզրակացություն չընդունելու դեպքում դիմում է Սահմանադրական դատարան։
139. Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու դիմումը մերժվելու դեպքում՝ օգտատերը ծանուցվում է ինքնաշխատ եղանակով Համակարգի միջոցով օգտատիրոջ էլեկտրոնային փոստի հասցեին Ծառայության՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու դիմումը մերժվելու N 3 ձևի տեղեկանքն ուղարկվելու միջոցով։
140. Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու դիմումը բավարարելու դեպքում՝ օգտատերը ծանուցվում է Համակարգի միջոցով ինքնաշխատ եղանակով օգտատիրոջ էլեկտրոնային փոստի հասցեին Ծառայության՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու դիմումը բավարարելու համապատասխանաբար N 4 կամ N 5 ձևի տեղեկանքն ուղարկվելու միջոցով։ Ընդ որում՝
1) եթե օգտատերը Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար ներկայացրել է օտարերկրյա պետության անձնագիր, ապա նրա քաղաքացիությունը համարվում է դադարեցված ծանուցման պահից.
2) եթե օգտատերը Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար ներկայացրել է օտարերկրյա պետության իրավասու մարմնի տված՝ տվյալ պետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավական հնարավորության մասին հավաստում (տեղեկանք), ապա նրան տրամադրվում է տեղեկանք, որում նշում է կատարվում այն մասին, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագիրն ուժի մեջ կմտնի նրա կողմից օտարերկրյա պետության քաղաքացիություն ստանալու ապացույցը (օտարերկրյա պետության անձնագիր կամ օրենքով սահմանված կարգով վավերացված՝ տվյալ պետության քաղաքացիություն ձեռք բերելը հավաստող փաստաթուղթ) Ծառայություն ներկայացվելու պահից:
141. Օտարերկրյա պետության իրավասու մարմնի տված՝ տվյալ պետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավական հնարավորության մասին հավաստում (տեղեկանք) ներկայացված լինելու դեպքում ծանուցման մեջ նշվում է, որ անձի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագիրն ուժի մեջ է մտնելու նրա կողմից օտարերկրյա պետության քաղաքացիություն ստանալու ապացույցը (օտարերկրյա պետության անձնագիր կամ օրենքով սահմանված կարգով վավերացված՝ տվյալ պետության քաղաքացիություն ձեռք բերելը հավաստող փաստաթուղթ) Ծառայություն ներկայացվելու պահից:
142. Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու մասին Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագիրն ուժի մեջ մտնելուց հետո զինվորական հաշվառման վերցված անձի Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարած լինելու վերաբերյալ Համակարգը ծանուցում է Պաշտպանության նախարարությանը՝ օգտատիրոջը զինվորական հաշվառումից հանելու նպատակով:
143. Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու մասին Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագիրն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը և նույնականացման քարտն այլևս վավեր փաստաթուղթ չեն հանդիսանում։
144. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով Ծառայության կողմից հարուցված՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու վարույթն իրականացվում է Համակարգում սույն որոշման 4-րդ գլխով սահմանված կարգով։
5. ԱՆՉԱՓԱՀԱՍԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
145. 18 տարին չլրացած քաղաքացու (անչափահասի) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար ծնողի (oրինական ներկայացուցչի) կողմից դիմելու կարգի նկատմամբ վերաբերելի մասով (mutatis mutandis) կիրառվում են սույն կարգի 4-րդ գլխով սահմանված պահանջները, եթե սույն գլխով այլ բան սահմանված չէ:
146. Այս դեպքում Համակարգում օգտահաշիվ բացում է ծնողը (oրինական ներկայացուցիչը) (այսուհետ սույն գլխի իմաստով՝ օգտատեր)։
147. Անչափահասի Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար օգտատերը Համակարգում իր օգտահաշվից մուտք գործելուց հետո կարող է ներկայացնել նոր էլեկտրոնային հայտ։
148. Նոր էլեկտրոնային հայտ մուտք գործելուց հետո օգտատերն ընտրում է անչափահասի Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու հայտը։ Համակարգն ինքնաշխատ հարցում է կատարում ՔԿԱԳ տվյալների շտեմարան՝ ցուցադրելով շտեմարանում առկա օգտատիրոջ երեխաների տվյալները։ Օգտատերն առաջարկվող ցանկից ընտրում է համապատասխան անչափահասի տվյալը։
149. Այնուհետ ընտրվում է անչափահասի Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը փոխելու համապատասխան հիմքը՝
1) այլ երկրի քաղաքացիություն․
2) առկա չէ այլ պետության քաղաքացիություն, սակայն առկա է օտարերկրյա պետության իրավասու մարմնի տված՝ տվյալ պետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավական հնարավորության մասին հավաստում․
3) առկա չէ այլ պետության քաղաքացիություն, սակայն առկա է օտարերկրյա պետության իրավասու մարմնի տված՝ տվյալ պետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավական հնարավորության մասին հավաստման ներկայացման հնարավորություն՝ դիմումը վարույթ ընդունելու օրվանից եռամսյա ժամկետում:
150. Եթե ծնողը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, ապա անչափահասի այլ երկրի քաղաքացիություն ունենալու հիմքի ընտրության դեպքում.
1) հիմքի ընտրությունից հետո Համակարգն ինքնաշխատ վերբեռնում է ծնողի կողմից Համակարգում հաստատված ծնողի անձնական տվյալները՝
ա․ ՀԾՀ,
բ․ անուն,
գ․ ազգանուն,
դ․ ծննդյան ամսաթիվ,
ե․ սեռ,
զ․ քաղաքացիություն,
է․ անձը հաստատող փաստաթղթի սերիա և վավերականության ամսաթիվ.
2) եթե ներկայացված փաստաթղթերում առկա է անձնական տվյալների անհամապատասխանություն կամ անձնական տվյալի փոփոխություն, ապա ընտրում է համապատասխան դաշտը և կցում է տվյալի փոփոխությունը հավաստող պաշտոնական փաստաթուղթը, ինչպես նաև փաստաթուղթն օտարալեզու լինելու դեպքում՝ դրա պատշաճ հայերեն թարգմանությունը.
3) Համակարգում ինքնաշխատ բացված պատուհանում օգտատերը ստուգում է իր տվյալները՝ բնակության երկիրը, բնակության հասցեն, էլեկտրոնային փաստի հասցեն և հեռախոսահամարը, ըստ անհրաժեշտությամբ խմբագրման հնարավորությամբ, ինչպես նաև կարող է նշել լրացուցիչ բնակության հասցե և հեռախոսահամար.
4) այնուհետ ոչ դիմորդ ծնողի տվյալների նույնականացման նպատակով օգտատերը նշում է կատարում ՀԾՀ-ով նույնականացման համար՝ լրացնելով ՀԾՀ տվյալը, իսկ ՀԾՀ-ի բացակայության դեպքում ոչ դիմորդ ծնողի՝ սահմանված պահանջներին համապատասխան անձնագիրը, իսկ այն օտարալեզու լինելու դեպքում՝ պատշաճ հայերեն թարգմանությունը.
5) Համակարգն ինքնաշխատ հարցում է կատարում ՔԿԱԳ տվյալների շտեմարան։ Ծնողների վերաբերյալ տվյալներ հայտնաբերելու դեպքում օգտատերը հաստատում է այդ տվյալները, իսկ տվյալներ չհայտնաբերելու դեպքում օգտատերը վերբեռնում է անչափահասի ծնողների ամուսնության և ամուսնալուծության փաստաթուղթը, իսկ այն օտարալեզու լինելու դեպքում՝ պատշաճ հայերեն թարգմանությունը, ինչպես նաև լրացնում է փաստաթղթի համարը և տրման ամսաթիվը.
6) այնուհետ Համակարգն ինքնաշխատ վերբեռնում է օգտատիրոջ կողմից Համակարգում վերբեռնված ոչ դիմորդ ծնողի անձնական տվյալները՝
ա․ անուն,
բ․ ազգանուն,
գ․ ծննդյան ամսաթիվ,
դ․ սեռ,
ե․ քաղաքացիություն,
զ․ անձը հաստատող փաստաթղթի սերիա և վավերականության ամսաթիվ.
7) անձնագրային տվյալների փոփոխության առկայության դեպքում օգտատերը կարող է խմբագրել անձնագրային տվյալները.
8) օգտատերը կարող է լրացնել նաև ոչ դիմորդ ծնողի անվան և ազգանվան հայատառ թարգմանությունը։ Համապատասխան դաշտն օգտատիրոջ կողմից չլրացվելու դեպքում այդ դաշտերը լրացվում են օգտատիրոջ կողմից ներկայացված փաստաթղթերի թարգմանությունների հիման վրա Ծառայության աշխատակցի կողմից.
9) եթե ներկայացված փաստաթղթերում առկա է անձնական տվյալների անհամապատասխանություն կամ անձնական տվյալի փոփոխություն, ապա ընտրում է համապատասխան դաշտը և կցում է տվյալի փոփոխությունը հավաստող պաշտոնական փաստաթուղթը, ինչպես նաև փաստաթուղթն օտարալեզու լինելու դեպքում՝ դրա պատշաճ հայերեն թարգմանությունը.
10) այնուհետ անչափահասի տվյալների նույնականացման նպատակով օգտատերը նշում է կատարում ՀԾՀ-ով նույնականացման համար՝ լրացնելով ՀԾՀ տվյալը, իսկ ՀԾՀ-ի բացակայության դեպքում կցում է անչափահասի անձնագիրը՝ սահմանված պահանջներին համապատասխան.
11) հաջորդիվ օգտատերը կցում է անչափահասի ծննդյան վկայականը, իսկ այն օտարալեզու լինելու դեպքում՝ պատշաճ հայերեն թարգմանությունը, ինչպես նաև լրացնում է ծննդյան վկայականի համարը և տրման ամսաթիվը.
12) օգտատերը վերբեռնում է այլ երկրի քաղաքացիությունը հավաստող օտարերկրյա պետության կողմից տրված վավեր ճամփորդական անձնագիրը և դրա պատշաճ հայերեն թարգմանությունը.
13) այնուհետ Համակարգն ինքնաշխատ վերբեռնում է անչափահասի անձնական տվյալները՝
ա․ անուն,
բ․ ազգանուն,
գ․ ծննդյան ամսաթիվ,
դ․ սեռ,
ե․ քաղաքացիություն,
զ․ անձը հաստատող փաստաթղթի սերիա և վավերականության ամսաթիվ.
14) անձնագրային տվյալների փոփոխության առկայության դեպքում օգտատերը կարող է խմբագրել անձնագրային տվյալները.
15) եթե ներկայացված փաստաթղթերում առկա է տվյալների անհամապատասխանություն կամ տվյալի փոփոխություն, ապա ընտրում է համապատասխան դաշտը և կցում է տվյալի փոփոխությունը հավաստող պաշտոնական փաստաթուղթը, ինչպես նաև փաստաթուղթն օտարալեզու լինելու դեպքում՝ դրա պատշաճ հայերեն թարգմանությունը.
16) այնուհետ օգտատերը վերբեռնում է անչափահասի ISO/IEC 19794-5 ստանդարտին համապատասխան գունավոր լուսանկար, որը պետք է համապատասխանի սահմանված պահանջներին։ Սահմանված պահանջին անհամապատասխանություն հայտնաբերելու դեպքում Համակարգն ինքնաշխատ առաջարկում է խմբագրել՝ կցելով սահմանված պահանջի լուսանկար.
17) հաջորդիվ օգտատերը լրացնում է անչափահասի բնակության երկիրը և բնակության հասցեն.
18) Համակարգից օգտատերը ներբեռնում է ոչ դիմորդ ծնողի և 14-18 տարեկան անչափահասի համաձայնությունների օրինակելի ձևը անչափահասի քաղաքացիությունը դադարեցնելու համար.
19) օգտատերը կարող է իր ընտրությամբ կցել ոչ դիմորդ ծնողի և 14-18 տարեկան անչափահասի համաձայնությունները՝ ապոստիլով կամ հյուպատոսական վավերացմամբ, եթե կատարված է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս, բացառությամբ եթե միջազգային պայմանագրերով այլ բան է նախատեսված, կամ նոտարական վավերացմամբ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում կատարված լինելու դեպքում, ինչպես նաև պատշաճ հայերեն թարգմանությունը, եթե փաստաթղթերն օտար լեզվով են, կամ էլ այլ բնօրինակ փաստաթղթերի հետ միասին փաստաթղթերը ներկայացվում են համապատասխանաբար ոչ դիմորդ ծնողի և 14-18 տարեկան անչափահասի կողմից անձամբ.
20) այնուհետ Համակարգը ցուցադրում է օգտատիրոջ վերաբերյալ վերբեռնված տվյալների ամփոփումը՝ ըստ անհրաժեշտության, օգտատիրոջ կողմից վերբեռնված համապատասխան տվյալների խմբագրման հնարավորությամբ.
21) էլեկտրոնային հայտը հաստատելուց առաջ օգտատերը հաստատում է, որ զգուշացված է կեղծ կամ սխալ փաստաթղթերի կամ կեղծ տվյալներ ներկայացնելու համար օրենքով նախատեսված պատասխանատվության, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով քաղաքացիության դադարեցման մասին:
151. Եթե ծնողը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, ապա սույն հավելվածի 149-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված՝ առկա չէ անչափահասի այլ պետության քաղաքացիություն, սակայն առկա է օտարերկրյա պետության իրավասու մարմնի տված՝ տվյալ պետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավական հնարավորության մասին հավաստման հիմքի ընտրության դեպքում.
1) հիմքի ընտրությունից հետո Համակարգն ինքնաշխատ վերբեռնում է ծնողի կողմից Համակարգում հաստատված ծնողի անձնական տվյալները՝
ա․ ՀԾՀ,
բ․ անուն,
գ․ ազգանուն,
դ․ ծննդյան ամսաթիվ,
ե․ սեռ,
զ․ քաղաքացիություն,
է․ անձը հաստատող փաստաթղթի սերիա և վավերականության ամսաթիվ.
2) օգտատերը կցում է անձը հաստատող փաստաթղթի պատշաճ հայերեն թարգմանությունը.
3) եթե ներկայացված փաստաթղթերում առկա է անձնական տվյալների անհամապատասխանություն կամ անձնական տվյալի փոփոխություն, ապա ընտրում է համապատասխան դաշտը և կցում է տվյալի փոփոխությունը հավաստող պաշտոնական փաստաթուղթը, ինչպես նաև փաստաթուղթն օտարալեզու լինելու դեպքում՝ դրա պատշաճ հայերեն թարգմանությունը.
4) Համակարգում ինքնաշխատ բացված պատուհանում օգտատերը ստուգում է իր տվյալները՝ բնակության երկիրը, բնակության հասցեն, էլեկտրոնային փաստի հասցեն և հեռախոսահամարը, ըստ անհրաժեշտությամբ խմբագրման հնարավորությամբ, ինչպես նաև կարող է նշել լրացուցիչ բնակության հասցե և հեռախոսահամար.
5) այնուհետ ոչ դիմորդ ծնողի տվյալների նույնականացման նպատակով օգտատերը նշում է կատարում ՀԾՀ-ով նույնականացման համար՝ լրացնելով ՀԾՀ տվյալը, իսկ ՀԾՀ-ի բացակայության դեպքում կցում է ոչ դիմորդ ծնողի՝ սահմանված պահանջներին համապատասխան անձնագիրը, իսկ այն օտարալեզու լինելու դեպքում՝ պատշաճ հայերեն թարգմանությունը.
6) օգտատերը վերբեռնում է անչափահասի ծնողների ամուսնության և ամուսնալուծության փաստաթուղթը, իսկ այն օտարալեզու լինելու դեպքում՝ պատշաճ հայերեն թարգմանությունը, ինչպես նաև լրացնում է փաստաթղթի համարը և տրման ամսաթիվը.
7) այնուհետ Համակարգն ինքնաշխատ վերբեռնում է օգտատիրոջ կողմից Համակարգում վերբեռնված ոչ դիմորդ ծնողի անձնական տվյալները՝
ա․ անուն,
բ․ ազգանուն,
գ․ ծննդյան ամսաթիվ,
դ․ սեռ,
ե․ քաղաքացիություն,
զ․ անձը հաստատող փաստաթղթի սերիա և վավերականության ամսաթիվ.
8) անձնագրային տվյալների փոփոխության առկայության դեպքում օգտատերը կարող է խմբագրել անձնագրային տվյալները.
9) օգտատերը կարող է լրացնել նաև ոչ դիմորդ ծնողի անվան և ազգանվան հայատառ թարգմանությունը։ Համապատասխան դաշտն օգտատիրոջ կողմից չլրացվելու դեպքում այդ դաշտերը լրացվում են օգտատիրոջ կողմից ներկայացված փաստաթղթերի թարգմանությունների հիման վրա Ծառայության աշխատակցի կողմից.
10) եթե ներկայացված փաստաթղթերում առկա է տվյալների անհամապատասխանություն կամ տվյալի փոփոխություն, ապա ընտրում է համապատասխան դաշտը և կցում է տվյալի փոփոխությունը հավաստող պաշտոնական փաստաթուղթը, ինչպես նաև փաստաթուղթն օտարալեզու լինելու դեպքում՝ դրա պատշաճ հայերեն թարգմանությունը.
11) այնուհետ անչափահասի տվյալների նույնականացման նպատակով օգտատերը նշում է կատարում ՀԾՀ-ով նույնականացման համար՝ լրացնելով ՀԾՀ տվյալը, իսկ ՀԾՀ-ի բացակայության դեպքում կցում է անչափահասի անձնագիրը՝ սահմանված պահանջներին համապատասխան.
12) հաջորդիվ օգտատերը կցում է անչափահասի ծննդյան վկայականը, իսկ այն օտարալեզու լինելու դեպքում՝ պատշաճ հայերեն թարգմանությունը, ինչպես նաև լրացնում է ծննդյան վկայականի համարը և տրման ամսաթիվը.
13) օգտատերը Համակարգ է վերբեռնում օտարերկրյա պետության իրավասու մարմնի տված՝ տվյալ պետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավական հնարավորության մասին հավաստումը և դրա պատշաճ հայերեն թարգմանությունը.
14) այնուհետ Համակարգն ինքնաշխատ վերբեռնում է անչափահասի անձնական տվյալները՝
ա․ անուն,
բ․ ազգանուն,
գ․ ծննդյան ամսաթիվ,
դ․ սեռ,
ե․ քաղաքացիություն,
զ․ անձը հաստատող փաստաթղթի սերիա և վավերականության ամսաթիվ.
15) անձնագրային տվյալների փոփոխության առկայության դեպքում օգտատերը կարող է խմբագրել անձնագրային տվյալները.
16) եթե ներկայացված փաստաթղթերում առկա է անձնական տվյալների անհամապատասխանություն կամ անձնական տվյալի փոփոխություն, ապա ընտրում է համապատասխան դաշտը և կցում է տվյալի փոփոխությունը հավաստող պաշտոնական փաստաթուղթը, ինչպես նաև փաստաթուղթն օտարալեզու լինելու դեպքում՝ դրա պատշաճ հայերեն թարգմանությունը.
17) այնուհետ օգտատերը վերբեռնում է անչափահասի ISO/IEC 19794-5 ստանդարտին համապատասխան գունավոր լուսանկար, որը պետք է համապատասխանի սահմանված պահանջներին։ Սահմանված պահանջին անհամապատասխանություն հայտնաբերելու դեպքում Համակարգն ինքնաշխատ առաջարկում է խմբագրել՝ կցելով սահմանված պահանջի լուսանկար.
18) հաջորդիվ օգտատերը լրացնում է անչափահասի բնակության երկիրը և բնակության հասցեն.
19) Համակարգից օգտատերը ներբեռնում է ոչ դիմորդ ծնողի և 14-18 տարեկան անչափահասի համաձայնությունների օրինակելի ձևը անչափահասի քաղաքացիությունը դադարեցնելու համար.
20) օգտատերը կարող է իր ընտրությամբ կցել ոչ դիմորդ ծնողի և 14-18 տարեկան անչափահասի համաձայնությունները՝ ապոստիլով կամ հյուպատոսական վավերացմամբ, եթե կատարված է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս, կամ նոտարական վավերացմամբ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում կատարված լինելու դեպքում, ինչպես նաև պատշաճ հայերեն թարգմանությունը, եթե փաստաթղթերն օտար լեզվով են, կամ էլ այլ բնօրինակ փաստաթղթերի հետ միասին փաստաթղթերը ներկայացվում են համապատասխանաբար ոչ դիմորդ ծնողի և 14-18 տարեկան անչափահասի կողմից անձամբ.
21) այնուհետ Համակարգը ցուցադրում է օգտատիրոջ վերաբերյալ վերբեռնված տվյալների ամփոփումը՝ ըստ անհրաժեշտության, օգտատիրոջ կողմից վերբեռնված համապատասխան տվյալների խմբագրման հնարավորությամբ.
22) էլեկտրոնային հայտը հաստատելուց առաջ օգտատերը հաստատում է, որ զգուշացված է կեղծ կամ սխալ փաստաթղթերի կամ կեղծ տվյալներ ներկայացնելու համար օրենքով նախատեսված պատասխանատվության, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով քաղաքացիության դադարեցման մասին։
152. Եթե ծնողը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, ապա սույն հավելվածի 149-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված՝ առկա չէ այլ պետության քաղաքացիություն, սակայն առկա է եռամսյա ժամկետում օտարերկրյա պետության իրավասու մարմնի տված՝ տվյալ պետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավական հնարավորության մասին հավաստման ներկայացման հնարավորության հիմքն ընտրելու դեպքում.
1) հիմքի ընտրությունից հետո Համակարգն ինքնաշխատ վերբեռնում է ծնողի կողմից Համակարգում հաստատված ծնողի անձնական տվյալները՝
ա․ ՀԾՀ,
բ․ անուն,
գ․ ազգանուն,
դ․ ծննդյան ամսաթիվ,
ե․ սեռ,
զ․ քաղաքացիություն,
է․ անձը հաստատող փաստաթղթի սերիա և վավերականության ամսաթիվ.
2) օգտատերը կցում է անձը հաստատող փաստաթղթի պատշաճ հայերեն թարգմանությունը.
3) եթե ներկայացված փաստաթղթերում առկա է անձնական տվյալների անհամապատասխանություն կամ անձնական տվյալի փոփոխություն, ապա ընտրում է համապատասխան դաշտը և կցում է տվյալի փոփոխությունը հավաստող պաշտոնական փաստաթուղթը, ինչպես նաև փաստաթուղթն օտարալեզու լինելու դեպքում՝ դրա պատշաճ հայերեն թարգմանությունը.
4) Համակարգում ինքնաշխատ բացված պատուհանում օգտատերը ստուգում է իր տվյալները՝ բնակության երկիրը, բնակության հասցեն, էլեկտրոնային փաստի հասցեն և հեռախոսահամարը, ըստ անհրաժեշտությամբ խմբագրման հնարավորությամբ, ինչպես նաև կարող է նշել լրացուցիչ բնակության հասցե և հեռախոսահամար.
5) այնուհետ ոչ դիմորդ ծնողի տվյալների նույնականացման նպատակով նշում է կատարում ՀԾՀ-ով նույնականացման համար՝ լրացնելով ՀԾՀ տվյալը, իսկ ՀԾՀ-ի բացակայության դեպքում կցում է ոչ դիմորդ ծնողի՝ սահմանված պահանջներին համապատասխան անձնագիրը, իսկ այն օտարալեզու լինելու դեպքում՝ պատշաճ հայերեն թարգմանությունը.
6) օգտատերը վերբեռնում է անչափահասի ծնողների ամուսնության և ամուսնալուծության փաստաթուղթը, իսկ այն օտարալեզու լինելու դեպքում՝ պատշաճ հայերեն թարգմանությունը, ինչպես նաև լրացնում է փաստաթղթի համարը և տրման ամսաթիվը.
7) այնուհետ Համակարգն ինքնաշխատ վերբեռնում է օգտատիրոջ կողմից Համակարգում վերբեռնված ոչ դիմորդ ծնողի անձնական տվյալները՝
ա․ անուն,
բ․ ազգանուն,
գ․ ծննդյան ամսաթիվ,
դ․ սեռ,
ե․ քաղաքացիություն,
զ․ անձը հաստատող փաստաթղթի սերիա և վավերականության ամսաթիվ.
8) անձնագրային տվյալների փոփոխության առկայության դեպքում օգտատերը կարող է խմբագրել անձնագրային տվյալները.
9) օգտատերը կարող է լրացնել նաև ոչ դիմորդ ծնողի անվան և ազգանվան հայատառ թարգմանությունը։ Համապատասխան դաշտն օգտատիրոջ կողմից չլրացվելու դեպքում այդ դաշտերը լրացվում են օգտատիրոջ կողմից ներկայացված փաստաթղթերի թարգմանությունների հիման վրա Ծառայության աշխատակցի կողմից.
10) եթե ներկայացված փաստաթղթերում առկա է անձնական տվյալների անհամապատասխանություն կամ անձնական տվյալի փոփոխություն, ապա ընտրում է համապատասխան դաշտը և կցում է տվյալի փոփոխությունը հավաստող պաշտոնական փաստաթուղթը, ինչպես նաև փաստաթուղթն օտարալեզու լինելու դեպքում՝ դրա պատշաճ հայերեն թարգմանությունը.
11) այնուհետ անչափահասի տվյալների նույնականացման նպատակով օգտատերը նշում է կատարում ՀԾՀ-ով նույնականացման համար՝ լրացնելով ՀԾՀ տվյալը, իսկ ՀԾՀ-ի բացակայության դեպքում կցում է անչափահասի անձնագիրը՝ սահմանված պահանջներին համապատասխան.
12) հաջորդիվ օգտատերը կցում է անչափահասի ծննդյան վկայականը, իսկ այն օտարալեզու լինելու դեպքում՝ պատշաճ հայերեն թարգմանությունը, ինչպես նաև լրացնում է ծննդյան վկայականի համարը և տրման ամսաթիվը.
13) Համակարգն ինքնաշխատ վերբեռնում է անչափահասի անձնական տվյալները՝
ա․ անուն,
բ․ ազգանուն,
գ․ ծննդյան ամսաթիվ,
դ․ սեռ,
ե․ քաղաքացիություն,
զ․ անձը հաստատող փաստաթղթի սերիա և վավերականության ամսաթիվ.
14) անձնագրային տվյալների փոփոխության առկայության դեպքում օգտատերը կարող է խմբագրել անձնագրային տվյալները.
15) եթե ներկայացված փաստաթղթերում առկա է անձնական տվյալների անհամապատասխանություն կամ անձնական տվյալի փոփոխություն, ապա ընտրում է համապատասխան դաշտը և կցում է տվյալի փոփոխությունը հավաստող պաշտոնական փաստաթուղթը, ինչպես նաև փաստաթուղթն օտարալեզու լինելու դեպքում՝ դրա պատշաճ հայերեն թարգմանությունը.
16) այնուհետ օգտատերը վերբեռնում է անչափահասի ISO/IEC 19794-5 ստանդարտին համապատասխան գունավոր լուսանկար, որը պետք է համապատասխանի սահմանված պահանջներին։ Սահմանված պահանջին անհամապատասխանություն հայտնաբերելու դեպքում Համակարգն ինքնաշխատ առաջարկում է խմբագրել՝ կցելով սահմանված պահանջի լուսանկար.
17) հաջորդիվ օգտատերը լրացնում է անչափահասի բնակության երկիրը և բնակության հասցեն.
18) Համակարգից օգտատերը ներբեռնում է ոչ դիմորդ ծնողի և 14-18 տարեկան անչափահասի համաձայնությունների օրինակելի ձևը անչափահասի քաղաքացիությունը դադարեցնելու համար.
19) օգտատերը կարող է իր ընտրությամբ կցել ոչ դիմորդ ծնողի և 14-18 տարեկան անչափահասի համաձայնությունները՝ ապոստիլով կամ հյուպատոսական վավերացմամբ, եթե կատարված է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս, կամ նոտարական վավերացմամբ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում կատարված լինելու դեպքում, ինչպես նաև պատշաճ հայերեն թարգմանությունը, եթե փաստաթղթերն օտար լեզվով են, կամ էլ այլ բնօրինակ փաստաթղթերի հետ միասին փաստաթղթերը ներկայացվում են համապատասխանաբար ոչ դիմորդ ծնողի և 14-18 տարեկան անչափահասի կողմից անձամբ.
20) այնուհետ Համակարգը ցուցադրում է օգտատիրոջ վերաբերյալ վերբեռնված տվյալների ամփոփումը՝ ըստ անհրաժեշտության, օգտատիրոջ կողմից վերբեռնված համապատասխան տվյալների խմբագրման հնարավորությամբ.
21) էլեկտրոնային հայտը հաստատելուց առաջ օգտատերը հաստատում է, որ զգուշացված է կեղծ կամ սխալ փաստաթղթերի կամ կեղծ տվյալներ ներկայացնելու համար օրենքով նախատեսված պատասխանատվության, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով քաղաքացիության դադարեցման մասին։
153. Եթե ծնողն օտարերկրյա քաղաքացի է, ապա անչափահասի այլ երկրի քաղաքացիություն ունենալու հիմքի ընտրության դեպքում.
1) հիմքի ընտրությունից հետո Համակարգն ինքնաշխատ վերբեռնում է ծնողի կողմից Համակարգում հաստատված ծնողի անձնական տվյալները՝
ա․ անուն,
բ․ ազգանուն,
գ․ ծննդյան ամսաթիվ,
դ․ սեռ,
ե․ քաղաքացիություն,
զ․ անձը հաստատող փաստաթղթի սերիա և վավերականության ամսաթիվ.
2) օգտատերը կցում է անձը հաստատող փաստաթղթի պատշաճ հայերեն թարգմանությունը.
3) օգտատերը կարող է լրացնել նաև իր անվան և ազգանվան հայատառ թարգմանությունը։ Համապատասխան դաշտն օգտատիրոջ կողմից չլրացվելու դեպքում այդ դաշտերը լրացվում են օգտատիրոջ կողմից ներկայացված փաստաթղթերի թարգմանությունների հիման վրա Ծառայության աշխատակցի կողմից.
4) եթե ներկայացված փաստաթղթերում առկա է անձնական տվյալների անհամապատասխանություն կամ անձնական տվյալի փոփոխություն, ապա ընտրում է համապատասխան դաշտը և կցում է տվյալի փոփոխությունը հավաստող պաշտոնական փաստաթուղթը, ինչպես նաև փաստաթուղթն օտարալեզու լինելու դեպքում՝ դրա պատշաճ հայերեն թարգմանությունը.
5) եթե հանդիսանում է միակ ծնող, ապա նշում է կատարվում այդ մասին.
6) Համակարգում ինքնաշխատ բացված պատուհանում ստուգում է իր տվյալները՝ բնակության երկիրը, բնակության հասցեն, էլեկտրոնային փաստի հասցեն և հեռախոսահամարը, ըստ անհրաժեշտության խմբագրման հնարավորությամբ, ինչպես նաև կարող է նշել լրացուցիչ բնակության հասցե և հեռախոսահամար.
7) այնուհետ ոչ դիմորդ ծնողի տվյալների նույնականացման նպատակով օգտատերը նշում է կատարում ՀԾՀ-ով նույնականացման համար՝ լրացնելով ՀԾՀ տվյալը, իսկ ՀԾՀ-ի բացակայության դեպքում ոչ դիմորդ ծնողի՝ սահմանված պահանջներին համապատասխան անձնագիրը, իսկ այն օտարալեզու լինելու դեպքում՝ պատշաճ հայերեն թարգմանությունը.
8) օգտատերը վերբեռնում է անչափահասի ծնողների ամուսնության և ամուսնալուծության փաստաթուղթը, իսկ այն օտարալեզու լինելու դեպքում՝ պատշաճ հայերեն թարգմանությունը, ինչպես նաև լրացնում է փաստաթղթի համարը և տրման ամսաթիվը.
9) միակ ծնողի դեպքում օգտատերը վերբեռնում է միակ ծնող լինելը հավաստող փաստաթուղթը՝ ծնողի մահվան, հայրության ճանաչման վկայականը, միայնակ մայր լինելու մասին տեղեկանքը կամ օրենքով սահմանված կարգով անհայտ բացակայող կամ խնամակալությունից զրկվելու դատական որոշումը կամ մահացած ճանաչվելու վերաբերյալ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռը, իսկ փաստաթուղթն օտարալեզու լինելու դեպքում՝ պատշաճ հայերեն թարգմանությունը, ինչպես նաև լրացնում է փաստաթղթի համարը և տրման ամսաթիվը.
10) այնուհետ Համակարգն ինքնաշխատ վերբեռնում է օգտատիրոջ կողմից Համակարգում վերբեռնված ոչ դիմորդ ծնողի (առկայության դեպքում) անձնական տվյալները՝
ա․ անուն,
բ․ ազգանուն,
գ․ ծննդյան ամսաթիվ,
դ․ սեռ,
ե․ քաղաքացիություն,
զ․ անձը հաստատող փաստաթղթի սերիա և վավերականության ամսաթիվ.
11) անձնագրային տվյալների փոփոխության առկայության դեպքում օգտատերը կարող է խմբագրել անձնագրային տվյալները.
12) օգտատերը կարող է լրացնել նաև ոչ դիմորդ ծնողի անվան և ազգանվան հայատառ թարգմանությունը։ Համապատասխան դաշտն օգտատիրոջ կողմից չլրացվելու դեպքում այդ դաշտերը լրացվում են օգտատիրոջ կողմից ներկայացված փաստաթղթերի թարգմանությունների հիման վրա Ծառայության աշխատակցի կողմից.
13) եթե ներկայացված փաստաթղթերում առկա է անձնական տվյալների անհամապատասխանություն կամ տվյալի փոփոխություն, ապա ընտրում է համապատասխան դաշտը և կցում է տվյալի փոփոխությունը հավաստող պաշտոնական փաստաթուղթը, ինչպես նաև փաստաթուղթն օտարալեզու լինելու դեպքում՝ դրա պատշաճ հայերեն թարգմանությունը.
14) այնուհետ անչափահասի տվյալների նույնականացման նպատակով օգտատերը նշում է կատարում ՀԾՀ-ով նույնականացման համար՝ լրացնելով ՀԾՀ տվյալը, իսկ ՀԾՀ-ի բացակայության դեպքում կցում է անչափահասի անձնագիրը՝ սահմանված պահանջներին համապատասխան.
15) հաջորդիվ օգտատերը կցում է անչափահասի ծննդյան վկայականը, իսկ այն օտարալեզու լինելու դեպքում՝ պատշաճ հայերեն թարգմանությունը, ինչպես նաև լրացնում է ծննդյան վկայականի համարը և տրման ամսաթիվը.
16) օգտատերը վերբեռնում է այլ երկրի քաղաքացիությունը հավաստող օտարերկրյա պետության կողմից տրված վավեր ճամփորդական անձնագիրը և դրա պատշաճ հայերեն թարգմանությունը.
17) այնուհետ Համակարգն ինքնաշխատ վերբեռնում է անչափահասի անձնական տվյալները՝
ա․ անուն,
բ․ ազգանուն,
գ․ ծննդյան ամսաթիվ,
դ․ սեռ,
ե․ քաղաքացիություն,
զ․ անձը հաստատող փաստաթղթի սերիա և վավերականության ամսաթիվ.
18) անձնագրային տվյալների փոփոխության առկայության դեպքում օգտատերը կարող է խմբագրել անձնագրային տվյալները.
19) եթե ներկայացված փաստաթղթերում առկա է անձնական տվյալների անհամապատասխանություն կամ անձնական տվյալի փոփոխություն, ապա ընտրում է համապատասխան դաշտը և կցում է տվյալի փոփոխությունը հավաստող պաշտոնական փաստաթուղթը, ինչպես նաև փաստաթուղթն օտարալեզու լինելու դեպքում՝ դրա պատշաճ հայերեն թարգմանությունը.
20) այնուհետ օգտատերը վերբեռնում է անչափահասի ISO/IEC 19794-5 ստանդարտին համապատասխան գունավոր լուսանկար, որը պետք է համապատասխանի սահմանված պահանջներին։ Սահմանված պահանջին անհամապատասխանություն հայտնաբերելու դեպքում Համակարգն ինքնաշխատ առաջարկում է խմբագրել՝ կցելով սահմանված պահանջի լուսանկար.
21) հաջորդիվ օգտատերը լրացնում է անչափահասի բնակության երկիրը և բնակության հասցեն.
22) Համակարգից օգտատերը ներբեռնում է ոչ դիմորդ ծնողի և 14-18 տարեկան անչափահասի համաձայնությունների օրինակելի ձևը անչափահասի քաղաքացիությունը դադարեցնելու համար.
23) օգտատերը կարող է իր ընտրությամբ կցել ոչ դիմորդ ծնողի և 14-18 տարեկան անչափահասի համաձայնությունները՝ ապոստիլով կամ հյուպատոսական վավերացմամբ, եթե կատարված է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս, բացառությամբ եթե միջազգային պայմանագրերով այլ բան է նախատեսված կամ նոտարական վավերացմամբ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում կատարված լինելու դեպքում, ինչպես նաև պատշաճ հայերեն թարգմանությունը, եթե փաստաթղթերն օտար լեզվով են, կամ էլ այլ բնօրինակ փաստաթղթերի հետ միասին փաստաթղթերը ներկայացվում են համապատասխանաբար ոչ դիմորդ ծնողի և 14-18 տարեկան անչափահասի կողմից անձամբ.
24) միակ ծնողի դեպքում ոչ դիմորդ ծնողի համաձայնությունը չի կցվում.
25) այնուհետ Համակարգը ցուցադրում է օգտատիրոջ վերաբերյալ վերբեռնված տվյալների ամփոփումը՝ ըստ անհրաժեշտության, օգտատիրոջ կողմից վերբեռնված համապատասխան տվյալների խմբագրման հնարավորությամբ.
26) էլեկտրոնային հայտը հաստատելուց առաջ օգտատերը հաստատում է, որ զգուշացված է կեղծ կամ սխալ փաստաթղթերի կամ կեղծ տվյալներ ներկայացնելու համար օրենքով նախատեսված պատասխանատվության, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով քաղաքացիության դադարեցման մասին:
154. Եթե ծնողն օտարերկրյա քաղաքացի է, ապա առկա չէ այլ պետության քաղաքացիություն, սակայն առկա է օտարերկրյա պետության իրավասու մարմնի տված՝ տվյալ պետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավական հնարավորության մասին հավաստման հիմքի ընտրության դեպքում օգտատերը վերբեռնում է անչափահասի այլ երկրի քաղաքացիություն ունենալու հիմքի ընտրության դեպքում պահանջվող ամբողջ փաստաթղթերը և տեղեկությունները, բացառությամբ օտարերկրյա պետության կողմից տրված վավեր ճամփորդական անձնագրի։ Այս դեպքում օգտատերը վերբեռնում է օտարերկրյա պետության իրավասու մարմնի տված՝ տվյալ պետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավական հնարավորության մասին հավաստումը և դրա պատշաճ հայերեն թարգմանությունը։
155. Եթե ծնողն օտարերկրյա քաղաքացի է, ապա առկա չէ այլ պետության քաղաքացիություն, սակայն առկա է եռամսյա ժամկետում օտարերկրյա պետության իրավասու մարմնի տված՝ տվյալ պետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավական հնարավորության մասին հավաստման ներկայացման հնարավորության հիմքն ընտրելու դեպքում օգտատերը վերբեռնում է անչափահասի այլ երկրի քաղաքացիություն ունենալու հիմքի ընտրության դեպքում պահանջվող ամբողջ փաստաթղթերը և տեղեկությունները, բացառությամբ օտարերկրյա պետության կողմից տրված վավեր ճամփորդական անձնագրի։ Oտարերկրյա պետության իրավասու մարմնի տված՝ տվյալ պետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավական հնարավորության մասին հավաստումն օգտատերը ներկայացնում է դիմումը վարույթ ընդունելուց հետո եռամսյա ժամկետում՝ Համակարգում վերբեռնելով համապատասխան փաստաթուղթը և դրա պատշաճ հայերեն թարգմանությունը։
156. Օգտատերը մինչև վարույթի ավարտը կարող է վերբեռնել նաև անչափահասի այլ երկրի քաղաքացիությունը հավաստող օտարերկրյա պետության կողմից տրված վավեր ճամփորդական անձնագիրը և դրա պատշաճ հայերեն թարգմանությունը։
157. Էլեկտրոնային հայտի հաստատումից հետո օգտատերն անցնում է առցանց եղանակով վճարման՝ պետական վճարումների էլեկտրոնային համակարգում։ Օգտահաշվի համապատասխան դաշտում առկա է հիշեցում, որ «Պետական տուրքի մասին» օրենքի 38-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ պետական տուրքը վերադարձման ենթակա չէ, բացառությամբ պետական տուրքը սահմանված չափից ավելի վճարված լինելու դեպքի։
158. Պետական տուրքի վճարումից հետո օգտատերն իր էլեկտրոնային փոստին ծանուցում է ստանում վճարումը հաստատված լինելու վերաբերյալ, իսկ վճարումը մերժված լինելու դեպքում կարող է կրկին անցնել վճարման։
159. Ծննդյան վկայականին, ինչպես նաև ամուսնության կամ ամուսնալուծության, հայրության ճանաչման, միայնակ մայր լինելու, մահվան վերաբերյալ փաստաթղթին առնչվող տվյալները ՔԿԱԳ տվյալների շտեմարանում հայտնաբերելու դեպքում դրանք ինքնաշխատ վերբեռնվում են Համակարգ և ցուցադրվում օգտատիրոջ օգտահաշվում։
160. Սույն կարգի 4-րդ գլխով սահմանված կետով էլեկտրոնային տեղեկատվական համակարգերի տվյալների շտեմարաններ կատարվող հարցումները վերաբերում են անչափահասին։
|
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
|
23.01.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2026 թվականի հունվարի 22-ի N 97-Ն որոշման |
Ա Ր Ա Ր Ո Ղ Ա Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑՈՂ ԱՆՁԻ ԵՐԴՄԱՆ
1. Երդման արարողությունը կազմակերպում և իրականացնում է Ծառայությունը, իսկ օտարերկրյա պետությունում` Հայաստանի Հանրապետության դեսպանությունը կամ հյուպատոսական հիմնարկը:
2. Երդման արարողությունն իրականացվում է յուրաքանչյուր աշխատանքային օր` ծանուցման մեջ նշված ժամին:
3. Երդման արարողությունն անցկացվում է հանդիսավոր պայմաններում` Հայաստանի Հանրապետության պետական դրոշի և զինանշանի առջև:
4. Երդման արարողությունը Ծառայությունում սկսվում է Ծառայության պետի կամ նրա տեղակալի, իսկ օտարերկրյա պետությունում՝ դեսպանությունում կամ հյուպատոսական հիմնարկում՝ դեսպանի, գլխավոր հյուպատոսի կամ նրանց կողմից լիազորված դիվանագետի ներածական խոսքով, որից հետո ընթերցվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն շնորհելու մասին Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագիրը: Հաղթանակի և խաղաղության, Հանրապետության, Սահմանադրության կամ Անկախության կապակցությամբ նշվող տոն օրերին երդման արարողությունն իրականացվում է հատուկ հանդիսավոր պայմաններում, որին մասնակցելու համար կարող են հրավիրվել Հայաստանի Հանրապետության պետական մարմնի ղեկավարներ, հասարակական միավորումների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ՝ արարողությունը լուսաբանելու համար:
5. Անձը երդում է տալիս երդման տեքստը բարձրաձայն ընթերցելով և «երդվում եմ» բառերն արտասանելով, որից հետո Համակարգում ստորագրությամբ հաստատում է երդման տեքստը:
6. Ծառայության պետը (տեղակալը), իսկ օտարերկրյա պետությունում՝ դեսպանը, գլխավոր հյուպատոսը կամ նրանց կողմից լիազորված դիվանագետը շնորհավորում են անձին երդում տալու կապակցությամբ, որից հետո հնչում է Հայաստանի Հանրապետության oրհներգը:
|
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
|
23.01.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2026 թվականի հունվարի 22-ի N 97-Ն որոշման |
ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ
1. Քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովը (այսուհետ՝ հանձնաժողով) խորհրդակցական մարմին է:
2. Հանձնաժողովը սույն կարգով սահմանված կարգով եզրակացություն է տրամադրում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու վերաբերյալ։
3. Հանձնաժողովը կազմված է հանձնաժողովի ղեկավարից և անդամներից։ Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչներ։
4. Հանձնաժողովի կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը։
5. Հանձնաժողովի կազմում ընդգրկված անձինք հանձնաժողովի աշխատանքներին մասնակցում են հասարակական հիմունքներով:
6. Հանձնաժողովը եզրակացություն է տրամադրում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու վերաբերյալ դիմումների կապակցությամբ, ինչպես նաև «Քաղաքացիության մասին» օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ:
7. Հանձնաժողովի գործառույթների իրականացումն ապահովվում է Համակարգում էլեկտրոնային ընթացակարգի միջոցով։
8. Հանձնաժողովի նիստն իրականացվում է Համակարգում անդամների քվեարկության միջոցով: Ծառայության աշխատակցի կողմից Համակարգ վերբեռնված բացասական եզրակացությունները, ինչպես նաև «Քաղաքացիության մասին» օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ եզրակացությունն ինքնաշխատ ուղարկվում են հանձնաժողովի անդամներին, որոնց հասանելի է նաև անձի՝ քաղաքացիություն ստանալու կամ քաղաքացիությունը դադարեցնելու ամբողջական գործը։ Հանձնաժողովի անդամները քվեարկում են ոչ ուշ, քան 10 աշխատանքային օրվա ընթացքում։
9. Հանձնաժողովը կարող է որոշում ընդունել, եթե քվեարկությանը մասնակցել է հանձնաժողովի անդամների կեսից ավելին: Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցող հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Հավասար ձայների դեպքում վճռորոշ է հանձնաժողովի ղեկավարի ձայնը:
10. Քվեարկության արդյունքով Համակարգում ինքնաշխատ գեներացվում է հանձնաժողովի եզրակացություն, որը հասանելի է Ծառայությանը:
|
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
|
23.01.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված N 4 ՀՀ կառավարության 2026 թվականի հունվարի 22-ի N 97-Ն որոշման |
ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՎԵՐԲԵՌՆՎՈՂ ԼՈՒՍԱՆԿԱՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
1. Համակարգում վերբեռնվող լուսանկարը պետք է համապատասխանի ISO/IEC 19794-5 ստանդարտի պահանջներին, մասնավորապես՝
1) ISO/IEC 19794-5 ստանդարտը սահմանում է կենսաչափական լուսանկարների տեխնիկական և կենսաչափական պահանջները, որոնք օգտագործվում են ինքնության ճանաչման և միջազգային ճանապարհորդական փաստաթղթերում.
2) լուսանկարի չափ և հարաբերակցություն՝
ա․ չափս. 35 մմ (լայնություն) x 45 մմ (բարձրություն),
բ․ հարաբերակցություն. 7:9 (լայնություն/բարձրություն),
գ․ դեմքի չափս. գլուխը պետք է զբաղեցնի 70-80% լուսանկարի բարձրությունից (մոտ 32-36 մմ ծնոտից գլխի վերևի հատված).
3) դեմքի դիրք և ուղղվածություն՝
ա․ դեմքը պետք է լինի կենտրոնացված և ուղիղ, առանց թեքվածության,
բ․ աչքերը պետք է գտնվեն հորիզոնական գծի վրա և տեղակայված լինեն լուսանկարի ներքևի մասից 23-35 մմ բարձրության վրա,
գ․ գլուխը պետք է լինի ամբողջությամբ տեսանելի, առանց կտրատված մասերի (օրինակ՝ առանց կտրած ճակատի կամ ծնոտի).
4) դեմքի արտահայտություն և աչքեր`
ա․ չեզոք դեմքի արտահայտություն՝ առանց ժպիտի, խոժոռվածության կամ բարձրացված հոնքերի,
բ․ բերանը փակ՝ ատամները չպետք է երևան,
գ․ աչքերը բաց և տեսանելի, ուղղված ուղղակիորեն տեսախցիկին,
դ․ չպետք է լինի կարմիր աչքերի էֆեկտ կամ ակնոցների փայլ.
5) ակնոցներ, գլխարկներ և աքսեսուարներ՝
ա․ թույլատրվում են ակնոցներ, բայց՝
● չպետք է լինի փայլ կամ արտացոլում ապակիների վրա.
● չպետք է լինեն մուգ ապակիներ կամ արևային ակնոցներ,
բ․ գլխարկներ և գլխաշորեր չեն թույլատրվում, բացառությամբ կրոնական կամ բժշկական պատճառներով (դրանք չպետք է ծածկեն դեմքի հիմնական հատվածները),
գ․ արգելվում են խոշոր ականջօղեր, գլխարկներ կամ աքսեսուարներ, որոնք ծածկում են դեմքը.
6) հետին ֆոն և լուսավորություն՝
ա․ միագույն, բաց գույնի ֆոն (սպիտակ, բաց մոխրագույն կամ բաց բեժ),
բ․ չպետք է լինեն ստվերներ դեմքին կամ ֆոնին,
գ․ չպետք է լինի գերլուսավորված կամ շատ մութ լուսանկար՝ դեմքը պետք է լինի հավասարաչափ լուսավորված,
դ․ չպետք է լինի ուժեղ հակադրություն կամ արհեստական լուսավորություն.
7) լուսանկարի որակ և լուծաչափ՝
ա․ բարձր լուծաչափ (առնվազն 600 dpi թվային լուսանկարների համար),
բ․ չպետք է լինեն կոմպրեսիայի խաթարումներ, աղմուկ կամ անորոշ պատկեր,
գ․ չպետք է օգտագործվեն ֆիլտրեր, մշակված կամ խմբագրված լուսանկարներ,
դ․ լուսանկարը պետք է լինի վերջին 6 ամսվա ընթացքում արված.
8) հաճախակի սխալներ, որոնք կարող են մերժման պատճառ դառնալ՝
ա․ ժպիտ կամ բաց բերան,
բ․ դեմքի կամ ֆոնի ստվերներ,
գ․ գլուխը չափազանց փոքր կամ մեծ,
դ․ ակնոցներ՝ փայլով կամ մուգ ապակիներով,
ե․ չմշակված կամ մութ լուսանկարներ,
զ․ չեզոք ֆոնի բացակայություն (օրինակ՝ խայտաբղետ կամ մուգ ֆոն)։
|
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
|
23.01.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված N 5 ՀՀ կառավարության 2026 թվականի հունվարի 22-ի N 97-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ԱԶԳՈՒԹՅԱՄԲ ՀԱՅ ԼԻՆԵԼԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՄԿՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ ՏՐԱՄԱԴՐՈՂ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ
|
Եկեղեցական կառույցի անվանումը |
Եկեղեցական կառույցի գտնվելու վայրը |
|
ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆ | |
|
Անվանումը |
Գտնվելու վայրը |
|
Պատրիարքություններ | |
|
Երուսաղեմի Հայոց Պատրիարքություն |
Երուսաղեմ, Սրբոց Հակոբեանց Միաբանություն |
|
Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքություն |
Ստամբուլ, Թուրքիա |
|
Թեմեր ՀՀ տարածքում | |
|
Արարատյան Հայրապետական թեմ |
Երևան |
|
Շիրակի թեմ |
Գյումրի |
|
Գուգարաց թեմ |
Վանաձոր |
|
Արմավիրի թեմ |
Արմավիր |
|
Սյունյաց թեմ |
Գորիս |
|
Արագածոտնի թեմ |
Օշական |
|
Կոտայքի թեմ |
Ծաղկաձոր |
|
Գեղարքունյաց թեմ |
Գավառ |
|
Վայոց ձորի թեմ |
Եղեգնաձոր |
|
Տավուշի թեմ |
Իջևան |
|
Արթիկի թեմ |
Արթիկ |
|
Մասյացոտնի թեմ |
Արտաշատ |
|
Թեմեր սփյուռքում | |
|
Վիրահայոց թեմ |
Թբիլիսի, Վրաստան |
|
Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմ |
Մոսկվա, Ռուսաստան |
|
Հարավային Ռուսաստանի Հայոց թեմ |
Կրասնոդար, Ռուսաստան |
|
Ուկրաինայի Հայոց թեմ |
Լվով, Ուկրաինա |
|
Բալթյան երկրների Հայոց թեմ |
Ռիգա, Լատվիա |
|
ԱՄՆ-ի Հայոց Արևելյան թեմ |
Նյու Յորք, ԱՄՆ |
|
ԱՄՆ-ի Հայոց Արևմտյան թեմ |
Բըրբենք, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
|
Կանադայի Հայոց թեմ |
Մոնրեալ, Կանադա |
|
Արգենտինայի Հայոց թեմ |
Բուենոս-Այրես, Արգենտինա |
|
Բրազիլիայի Հայոց թեմ |
Սան Պաուլո, Բրազիլիա |
|
Ուրուգվայի Հայոց թեմ |
Մոնտեվիդեո, Ուրուգվայ |
|
Ֆրանսիայի Հայոց թեմ |
Փարիզ, Ֆրանսիա |
|
Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի Հայոց թեմ |
Լոնդոն, Մեծ Բրիտանիա |
|
Ռումինիայի Հայոց թեմ |
Բուխարեստ, Ռումինիա |
|
Բուլղարիայի Հայոց թեմ |
Սոֆիա, Բուլղարիա |
|
Հունաստանի Հայոց թեմ |
Աթենք, Հունաստան |
|
Գերմանիայի Հայոց թեմ |
Քյոլն, Գերմանիա |
|
Շվեյցարիայի Հայոց թեմ |
Ժնև, Շվեյցարիա |
|
Եգիպտոսի Հայոց թեմ |
Կահիրե, Եգիպտոս |
|
Իրաքի Հայոց թեմ |
Բաղդադ, Իրաք |
|
Դամասկոսի Հայոց թեմ |
Դամասկոս, Սիրիա |
|
Ավստրալիայի և Նոր Զելանդիայի Հայոց թեմ |
Սիդնեյ, Ավստրալիա |
|
Հայրապետական պատվիրակություններ | |
|
Հնդկաստանի և Ծայրագույն արևելքի Հայրապետական պատվիրակություն |
Սիդնեյ, Ավստրալիա |
|
Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակություն |
Հռոմ, Իտալիա |
|
Կենտրոնական Եվրոպայի և Շվեդիայի Հայրապետական պատվիրակություն |
Վիեննա, Ավստրիա |
|
Բալկանյան երկրների Հայրապետական պատվիրակություն |
Բուխարեստ, Ռումինիա |
|
ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹՅՈՒՆ | |
|
Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսություն |
Անթիլիաս, Լիբանան |
|
Լիբանանի թեմ |
Բեյրութ, Լիբանան |
|
Հալեպի թեմ |
Հալեպ, Սիրիա |
|
Կիպրոսի թեմ |
Նիկոսիա, Կիպրոս |
|
Հյուսիսային Ամերիկայի Արևելյան թեմ |
Նյու Յորք, ԱՄՆ |
|
Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմ |
Լոս Անջելես, ԱՄՆ |
|
Կանադայի թեմ |
Մոնրեալ, Կանադա |
|
Հունաստանի թեմ |
Աթենք, Հունաստան |
|
Թեհրանի թեմ |
Թեհրան, Իրան |
|
Սպահանի թեմ |
Նոր Ջուղա, Իրան |
|
Ատրպատականի թեմ |
Թավրիզ, Իրան |
|
Քուվեյթի և Արաբական Ծոցի երկրների թեմ |
Էլ Քուվեյթ |
|
Վենեսուելայի Հոգևոր Հովվություն |
Կարակաս, Վենեսուելա |
|
Ջեզիրեի թեմ |
Հալեպ, Սիրիա |
|
ՀԱՅ ԱՎԵՏԱՐԱՆԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ | |
|
Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանական Եկեղեցիների Միություն |
Լոս Անջելես, ԱՄՆ |
|
Ֆրանսիայի Հայ Ավետարանական Եկեղեցիների Միություն |
Փարիզ, Ֆրանսիա |
|
Մերձավոր Արևելքի Հայ Ավետարանական Եկեղեցիների Միություն |
Բեյրութ, Լիբանան |
|
ՀԱՅ ԿԱԹՈՂԻԿԵ ԵԿԵՂԵՑԻ | |
|
Տանն Կիլիկիո Կաթողիկե Եկեղեցի |
Զմմառ, Բեյրութ, Լիբանան |
|
Վենետիկի Մխիթարյան Միաբանություն |
Սուրբ Ղազար, Վենետիկ, Իտալիա |
|
Վիեննայի Մխիթարյան Միաբանություն |
Վիեննա, Ավստրիա |
|
Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի թեմ |
Գյումրի, Հայաստան |
|
Լատինական Ամերիկայի թեմ |
Սան Պաուլու, Բրազիլիա |
|
Միացյալ Նահանգների և Կանադայի թեմ |
Նյու Յորք, ԱՄՆ |
|
Ալեքսանդրիայի թեմ |
Կահիրե, Եգիպտոս |
|
Ֆրանսիայի թեմ |
Փարիզ, Ֆրանսիա |
|
Բերիո թեմ |
Հալեպ, Սիրիա |
|
Դամասկոսի թեմ |
Դամասկոս, Սիրիա |
|
Կամիշլիի թեմ |
Կամիշլի, Սիրիա |
|
Պոլսո թեմ |
Ստամբուլ, Թուրքիա |
|
Հայ Կաթողիկե եկեղեցի |
Թեհրան, Իրան |
|
Հայ Կաթողիկե եկեղեցի |
Բաղդադ, Իրաք |
|
Երուսաղեմի առաջնորդություն |
Երուսաղեմ, Իսրայել |
|
Բուենոս Այրեսի առաջնորդություն |
Բուենոս Այրես, Արգենտինա |
|
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 հունվարի 2026 թվական: