ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 փետրվարի 2026 թվականի N 122-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-Ի N 1911-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 2-ի «Հայաստանի Հանրապետության մարզերի առողջապահության համակարգերի օպտիմալացման ծրագրերը հաստատելու մասին» N 1911-Ն որոշման N 6 հավելվածի «IV. Բերդի տարածաշրջան» գլխում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.
1) 4-րդ կետում «30» թիվը փոխարինել «60» թվով.
2) 4-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին կետով.
«4.1 «Բերդի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունն իրականացնում է Բերդի տարածաշրջանում տեղակայված Պաշտպանության նախարարության համակարգի զորամասերի և այլ ստորաբաժանումների զինծառայողների, նրանց հավասարեցված անձանց և նրանց ընտանիքների անդամների՝ օրենքով սահմանված շրջանակներում բժշկական օգնության և սպասարկման, ինչպես նաև զորամասերի և այլ ստորաբաժանումների բժշկական ուղեկցման ու բուժկանխարգելիչ միջոցառումների ապահովման գործառույթներ՝ այդ գործընթացում համագործակցելով Պաշտպանության նախարարության համակարգի ռազմաբժշկական ապահովման ոլորտի խնդիրներ իրականացնող կառուցվածքային ստորաբաժանման, Պաշտպանության նախարարության ենթակայությամբ գործող հոսպիտալների և տարածաշրջանում տեղակայված Պաշտպանության նախարարության զորամասերի և այլ ստորաբաժանումների հետ:».
3) 4-րդ կետին հաջորդող աղյուսակի երկրորդ սյունակում «9», «8» և «30» թվերը համապատասխանաբար փոխարինել «24», «23» և «60» թվերով:
2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել Պաշտպանության նախարարության «Բերդի զինվորական հոսպիտալ» պետական հիմնարկի գործունեության դադարեցման և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի ապրիլի 18-ի N 416-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելու գործընթացը.
2) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հետ համատեղ ապահովել «Բերդի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կողմից սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով նախատեսված գործունեության կազմակերպման համար անհրաժեշտ աշխատանքների իրականացումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
Երևան |
|
05.02.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 փետրվարի 2026 թվական: