ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 փետրվարի 2026 թվականի N 131-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 712-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի «Զինված ուժերում, ազգային անվտանգության մարմիններում, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունում ոստիկանության ծառայության, ոստիկանությունում ծառայության, պետական պահպանության, արտաքին հետախուզության, քրեակատարողական և փրկարար ծառայություններում ծառայության առանձնահատկություններով պայմանավորված հավելումների տրամադրման դեպքերը, դրանց վճարման չափերը և կարգը սահմանելու մասին» N 712-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 1-ին կետի 8.1-ին և 8.2-րդ ենթակետերն ուժը կորցրած ճանաչել.
2) որոշման 3-րդ կետի 4-րդ ենթակետից հանել «Է»,» տառը և կետադրական նշանը․
3) որոշմամբ սահմանված N 8 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
ա. 5-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ոստիկանության գվարդիայի դատավարության մասնակիցների պաշտպանության բաժնի (խմբի) ծառայողներ»,
բ․ ուժը կորցրած ճանաչել 8-րդ և 9-րդ կետերը,
գ. 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«10. Ոստիկանության գվարդիայի ուղեկցող սպայական վաշտի ծառայողներ»,
դ․ ուժը կորցրած ճանաչել 13-րդ կետը,
ե. 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«16. Ոստիկանության գվարդիայի արտաքին ծառայություն իրականացնող (շարքային կազմից մինչև գումարտակի հրամանատար) ծառայողներ»․
4) ուժը կորցրած ճանաչել NN 8.1 և 8.2 հավելվածները․
5) գաղտնի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
3. Սույն որոշման գործողությունը տարածվում է 2025 թվականի նոյեմբերի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա։
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
12.02.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 փետրվարի 2026 թվական: