ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 փետրվարի 2026 թվականի N 143-Ն
ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ԱՂՏՈՏՎԱԾՈՒԹՅԱՆ ԿՐԻՏԻԿԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԵՎ ԿՐԻՏԻԿԱԿԱՆ ԲԵՌՆՎԱԾՈՒԹՅԱՆ ՇԵՄԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել մթնոլորտային օդի աղտոտվածության կրիտիկական մակարդակի և կրիտիկական բեռնվածության շեմի վերաբերյալ կարգը՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի ապրիլի 1-ից։
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
12.02.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ կառավարության 2026 թվականի փետրվարի 12-ի N 143-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ԱՂՏՈՏՎԱԾՈՒԹՅԱՆ ԿՐԻՏԻԿԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԵՎ ԿՐԻՏԻԿԱԿԱՆ ԲԵՌՆՎԱԾՈՒԹՅԱՆ ՇԵՄԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են մթնոլորտային օդի աղտոտվածության կրիտիկական մակարդակի և բնական էկոհամակարգերի համար նախատեսված կրիտիկական բեռնվածության շեմի սահմանման, հաշվարկման, գնահատման և կիրառման հետ կապված հարաբերությունները։
2. Կարգի նպատակն է գնահատել, կանխարգելել և վերահսկել մթնոլորտային օդի աղտոտվածության ազդեցությունը մարդկանց, բուսականության և բնական էկոհամակարգերի վրա՝ ապահովելով դրանց պաշտպանությունը, պահպանությունն ու կայուն գործունեությունը։
2. ԿՐԻՏԻԿԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԸ ԵՎ ԿՐԻՏԻԿԱԿԱՆ ԲԵՌՆՎԱԾՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
3. Բուսականության և բնական էկոհամակարգերի վրա մթնոլորտային օդի աղտոտման ազդեցության գնահատման համար սահմանվում են աղտոտող (վնասակար) նյութեր SO2-ի (ծծմբի երկօքսիդ) և NOx-ի (ազոտի օքսիդների) կրիտիկական մակարդակները՝ համաձայն Աղյուսակ 1-ի։
4. Լանդշաֆտային գոտում կամ բնական էկոհամակարգերի վրա մթնոլորտային օդի աղտոտվածության գնահատման, կանխարգելման և վերահսկման նպատակով շրջակա միջավայրի նախարարության ,Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնե ՊՈԱԿ-ի (այսուհետ՝ մասնագիտացված կառույց) կողմից հաշվարկվում և հրապարակվում է կրիտիկական բեռնվածության շեմ՝ արտահայտված մոլ/մԱ/տարի կամ կգ/հա/տարի չափման միավորով և ենթակա է պարբերական թարմացման առնվազն յուրաքանչյուր հինգ տարին մեկ անգամ կամ նոր գիտական տվյալների առկայության դեպքում՝ ավելի շուտ։
5. Կրիտիկական բեռնվածության հաշվարկն իրականացվում է էմպիրիկ ուսումնասիրություններով կամ մոդելավորման մեթոդներով։
6. Կրիտիկական բեռնվածության հաշվարկման հիմքում ընկած է պարզ զանգվածային հաշվեկշռի մեթոդը.
Մուտք ≤ Ելք + Չեզոքացում:
7. Երբ մթնոլորտային օդում առկա աղտոտող (վնասակար) նյութերից առաջացած մուտքային նստվածքների քանակն ավելի մեծ է, քան էկոհամակարգի արտահոսքի և չեզոքացման կարողությունների գումարը, առաջանում են էկոհամակարգի փոփոխություններ՝ հողի թթվայնության ավելացում, բազային կատիոնների լվացում, կենսաբազմազանության նվազում և այլն։
8. Կրիտիկական բեռնվածության հաշվարկման հիմքում դրվում են հողի քիմիական կազմի ցուցանիշները (հողի թթվայնության (pH), կալիումի (K), կալցիումի (Ca), մագնեզիումի (Mg) պարունակությունները), մթնոլորտային տեղումների քանակն ու քիմիական բաղադրությունը, էկոհամակարգի տեսակը, ջրաքանակի հոսքը և բուսածածկույթի հատկանիշները։
3. ԿՐԻՏԻԿԱԿԱՆ ԲԵՌՆՎԱԾՈՒԹՅԱՆ ՇԵՄԻ ՀԱՇՎԱՐԿԸ
9. Կրիտիկական բեռնվածության հաշվարկը հիմնված է մթնոլորտային օդում առկա ծծմբի (S) և ազոտի (N) միացությունների կոնցենտրացիայի վրա, որոնք հանդիսանում են էկոհամակարգերի թթվայնացման և էվտրոֆացման հիմնական պատճառաբանական գործոնները։
10. Ծծմբի (S) կրիտիկական բեռնվածություն.
ԿԲ (S) = ԲԿ-նստվածք + ԲԿ-լվացվող - ԲԿ-յուրացվող - ԹԱ-նստվածք
որտեղ՝
ԿԲ (S)-կրիտիկական բեռնվածություն (թթվայնացման նկատմամբ),
ԲԿ_նստվածք-բազային կատիոնների նստվածք (Ca2⁺, Mg2⁺, K⁺ ),
ԲԿ_լվացվող-հանքային հիմքի քայքայման արդյունքում առաջացող կատիոններ,
ԲԿ_յուրացվող-բույսերի կողմից յուրացվող տարրեր,
ԹԱ_նստվածք-թթվայնացնող անիոնների նստվածքներ (SO₄2-, NO3 -, Cl⁻):
11. Ազոտի (N) կրիտիկական բեռնվածություն.
ԿԲ (N) = N_յուրացվող + N_լվացվող
որտեղ՝
ԿԲ (N) - կրիտիկական բեռնվածություն (էվտրոֆացման նկատմամբ),
N_յուրացվող - բույսերի կողմից յուրացվող ազոտ,
N_լվացվող - հողի միջոցով արտահոսող ազոտ (լվացում):
4. ԱՂՏՈՏԻՉՆԵՐԻ ՆՍՏՎԱԾՔԻ ԵՎ ԿՐԻՏԻԿԱԿԱՆ ԲԵՌՆՎԱԾՈՒԹՅԱՆ ՇԵՄԻ ԳԵՐԱԶԱՆՑՄԱՆ ՀԱՇՎԱՐԿԸ
12. Մթնոլորտային օդում առկա աղտոտող (վնասակար) նյութերից առաջացած տարեկան նստվածքի միջինացված արժեքը հաշվարկվում է մթնոլորտային օդում աղտոտող (վնասակար) նյութի կոնցենտրացիայի և տեղումներում լուծված աղտոտող (վնասակար) նյութերի քանակի հիման վրա։
13. Յուրաքանչյուր դիտարկման համար աղտոտող (վնասակար) նյութի նստվածքի արժեքը հաշվարկվում է.
Dնստվածք (մգ/մ2) = կոնցենտրացիա (մգ/լ) × տեղումների ծավալ (լ/մ2):
14. Բնական էկոհամակարգի վիճակի գնահատման նպատակով դիտարկվում է, թե մթնոլորտային օդում առկա աղտոտող (վնասակար) նյութերից առաջացած նստվածքի կամ մթնոլորտային օդում աղտոտող (վնասակար) կոնցենտրացիայի հաշվարկված արժեքը որքանով է գերազանցում տվյալ էկոհամակարգի համար հաստատված կրիտիկական բեռնվածության շեմային արժեքները.
Eգերազանցում = D (նստվածք ) - CL կրիտիկական բեռնվածություն
որտեղ՝
E-ն գերազանցման արժեքը,
D-ն մթնոլորտային օդում առկա աղտոտող (վնասակար) նյութերից առաջացած նստվածքի կամ աղտոտող (վնասակար) նյութերի կոնցենտրացիայի հաշվարկված միջին տարեկան արժեքը,
CL-ն տվյալ էկոհամակարգի համար սահմանված կրիտիկական բեռնվածության շեմային արժեքը։
15. Եթե E > 0, ապա տվյալ էկոհամակարգը վտանգված է, և անհրաժեշտ է իրականացնել մթնոլորտ աղտոտող (վնասակար) արտանետումների նվազեցման միջոցառումներ։
16. Բնական էկոհամակարգերի աղտոտվածության տարածական գոտիավորումն ու քարտեզագրումն իրականացվում են էմպիրիկ տվյալների և մոդելավորման արդյունքների հիման վրա։
5. ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ
17. Կրիտիկական բեռնվածության գոտիավորման քարտեզները, հաշվարկները և բեռնվածության շեմի հաշվարկման համար հիմք հանդիսացող ցուցանիշները ենթակա են պարբերական թարմացման մասնագիտացված կառույցի կողմից՝ առնվազն յուրաքանչյուր հինգ տարին մեկ անգամ կամ նոր գիտական տվյալների առկայության դեպքում՝ ավելի շուտ։
18. Մարդու առողջության պահպանության մասով մթնոլորտային օդի որակի գնահատման չափանիշները սահմանված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի օգոստոսի 14-ի N 1142-Ն որոշմամբ։
Աղյուսակ 1. Մթնոլորտային օդն աղտոտող (վնասակար) նյութերի կրիտիկական մակարդակներ բուսականության կամ բնական էկոհամակարգերի պահպանության համար
|
NN ը/կ |
Վնասակար նյութի անվանումը |
Միջինացման ժամանակահատված |
Կրիտիկական մակարդակ |
|
1. |
Ծծմբի երկօքսիդ (SO2) |
1 տարի և ձմեռային միջին ժամանակահատված (հոկտեմբերի 1-ից մարտի 31-ը) |
20 մկգ/մ3 |
|
2. |
Ազոտի օքսիդներ (NOx) |
1 տարի |
30 մկգ/մ3 |
|
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
|
12.02.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 փետրվարի 2026 թվական: