ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2026 թվականի հունվարի 20-ին
«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» 2008 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-5-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 64-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ և 6-րդ կետերով.
«5) մասնակցում է համայնքի վրա ուղղակի կամ անուղղակի ազդեցություններ ունեցող կլիմայի փոփոխության մեղմման ու հարմարվողականության բաղադրիչներ ներառող իրավական ակտերի մշակման գործընթացին և ներկայացնում գրավոր դիրքորոշում.
6) ապահովում է «Կլիմայի մասին» օրենքի 27-րդ հոդվածի 4-րդ, 28-30-րդ հոդվածների 3-րդ մասերով սահմանված պահանջների կատարումը:»:
Հոդված 2․ Օրենքի 72-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 10-րդ մասով․
«10․ Երևանի բյուջեում կարող է իրականացվել բյուջեի կլիմայական նշագրում։»:
Հոդված 3․ Օրենքի 83-րդ հոդվածի 6-րդ մասը «ծրագրերը» բառից հետո լրացնել «, ինչպես նաև ծրագրում ներառվում են կլիմայական քաղաքականությունից բխող կլիմայի փոփոխության մեղմման ու հարմարվողականության գործողությունները և մոտեցումները» բառերով։
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2026 թ. փետրվարի 12 Երևան ՀՕ-23-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 փետրվարի 2026 թվական: