ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2026 թվականի հունվարի 20-ին
«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Կրթության մասին» 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-297 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում «բնապահպանական» բառը փոխարինել «էկոլոգիական» բառով:
Հոդված 2. Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում «հայրենի բնության և բնապահպանության» բառերը փոխարինել «հայրենի բնության, շրջակա միջավայրի և կլիմայի» բառերով:
Հոդված 3. Օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը «բնության,» բառից հետո լրացնել «կլիմայի,» բառով, իսկ նույն կետի «բնապահպանության» բառը փոխարինել «էկոլոգիայի» բառով:
Հոդված 4. Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 4-րդ մասերում «բնապահպանական» բառը փոխարինել «էկոլոգիական» բառով:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2026 թ. փետրվարի 12 Երևան ՀՕ-26-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 փետրվարի 2026 թվական: