ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2026 թվականի հունվարի 20-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1․ 2021 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 62-րդ հոդվածի 6-րդ մասի 3-րդ կետից հանել «կամ Հայաստանի Հանրապետությունում հատուկ կացության կարգավիճակ ունեցող» բառերը։
Հոդված 2․
1․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի նոյեմբերի 1-ից։
2․ Հատուկ կացության կարգավիճակ ունեցող անձի հետ ամուսնացած օտարերկրացիները շարունակում են օգտվել մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը Օրենսգրքի 62-րդ հոդվածի 6-րդ մասի 3-րդ կետով նախատեսված արտոնությունից՝ մինչև իրենց ամուսնու հատուկ կացության կարգավիճակի ժամկետի ավարտը։
|
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2026 թ. փետրվարի 12 Երևան ՀՕ-16-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 փետրվարի 2026 թվական: