ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2026 թվականի փետրվարի 11-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 2018 թվականի փետրվարի 9-ի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 129-րդ հոդվածի 4-րդ մասը «գնումների հետ կապված վեճերով,» բառերից հետո լրացնել ««Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված` սեփականության օտարման դիմաց փոխհատուցման չափի վիճարկման վերաբերյալ և օտարման գործընթացի, օտարվող կամ օտարված գույքի կամ դրա նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման հետ կապված այլ գործերով,» բառերով, իսկ «կնքման կամ կատարման,» բառերից հետո՝ «հանրության գերակա շահ ճանաչելու վերաբերյալ Կառավարության որոշման, դրանից բխող գործողությունների, ձեռքբերողի սեփականության իրավունքի գրանցման կամ դրանից բխող այլ գործողությունների կամ հանրության գերակա շահի ապահովման նպատակով սեփականության օտարման հիմք հանդիսացող գործունեության արգելմանը, կասեցմանը, դադարեցմանը կամ խոչընդոտմանը,» բառերով:
Հոդված 2. Օրենսգրքի 202-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 10-րդ կետով.
«10) «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` օտարվող սեփականության դիմաց փոխհատուցման չափի վերաբերյալ գործերը:»:
Հոդված 3. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 27.4-րդ գլխով.
«ԳԼՈՒԽ 27.4
«ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ` ՕՏԱՐՎՈՂ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՉԱՓԻ ՎԻՃԱՐԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ
| Հոդված 234.19. | Հատուկ հայցային վարույթի կարգով քննվող` փոխհատուցման չափի վիճարկման հետ կապված վեճերը և դրանց լուծման ժամկետը |
1. Դատարանը սույն գլխով սահմանված կարգով քննում և լուծում է «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` օտարվող սեփականության դիմաց փոխհատուցման չափի վիճարկման վերաբերյալ գործերը:
2. «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված օտարվող գույքի սեփականատերը կամ օտարվող սեփականության նկատմամբ գույքային իրավունք ունեցող անձն իրավունք ունի սույն գլխով սահմանված` փոխհատուցման չափի վիճարկման վերաբերյալ հայց ներկայացնելու օտարվող գույքի նկատմամբ ձեռքբերողի սեփականության իրավունքի գրանցումից հետո՝ եռամսյա ժամկետում:
3․ Սույն գլխով նախատեսված՝ «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` օտարվող սեփականության դիմաց փոխհատուցման չափի վիճարկման վերաբերյալ գործերով որպես փորձագետ կարող է ներգրավվել միայն «Գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով որպես գնահատող հանդես գալու իրավունք ունեցող անձը, բացառությամբ օտարվող արժեթղթերի, որոնց դեպքում որպես փորձագետ կարող է ներգրավվել միայն «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ անկախ գնահատողը:
| Հոդված 234.20. | Հատուկ հայցային վարույթի կարգով քննվող` փոխհատուցման չափի վիճարկման հետ կապված վեճերով հայցի առարկան |
1. «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` օտարվող սեփականության դիմաց փոխհատուցման չափի վիճարկման վերաբերյալ գործերով հայցի առարկան կարող է լինել միայն «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով որոշված համարժեք փոխհատուցման չափի վիճարկումը: Սույն գլխով նախատեսված գործերով դատարանի քննության առարկա կարող է լինել միայն փոխհատուցման չափի համարժեքության հարցը:
2. Սույն գլխով նախատեսված գործերով չի կարող կիրառվել հայցի ապահովման այնպիսի միջոց, որը կարող է հանգեցնել հանրության գերակա շահ ճանաչելու վերաբերյալ Կառավարության որոշման, դրանից բխող գործողությունների, ձեռքբերողի սեփականության իրավունքի գրանցման կամ դրանից բխող այլ գործողությունների կամ հանրության գերակա շահի ապահովման նպատակով սեփականության օտարման հիմք հանդիսացող գործունեության արգելմանը, կասեցմանը, դադարեցմանը կամ խոչընդոտմանը:
| Հոդված 234.21. | Հատուկ հայցային վարույթի կարգով քննվող` փոխհատուցման չափի վիճարկման հետ կապված վեճերով հայցադիմում ներկայացնելու հետևանքները |
1. Սույն գլխով նախատեսված` «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` օտարվող սեփականության դիմաց փոխհատուցման չափի վիճարկման, ինչպես նաև Կառավարության կողմից կայացված` հանրության գերակա շահ ճանաչելու որոշման և դրա հիման վրա իրականացվող գույքի օտարման հետ առնչվող որևէ այլ հայց ներկայացնելը չի կասեցնում հանրության գերակա շահ ճանաչելու մասին Կառավարության որոշման կատարումը, ձեռքբերողի սեփականության իրավունքի գրանցումը կամ դրանից բխող այլ գործողությունները, հանրության գերակա շահի ապահովման նպատակով սեփականության օտարման հիմք հանդիսացող գործունեությունը՝ ինչպես ամբողջությամբ, այնպես էլ միայն հայցվորի սեփականության կամ նրա այլ գույքային իրավունքով ծանրաբեռնված գույքի մասով:
| Հոդված 234.22. | Հատուկ հայցային վարույթի կարգով քննվող` փոխհատուցման չափի վիճարկման հետ կապված վեճերով դատական ակտը |
1. Սույն գլխով նախատեսված գործերով ներկայացված հայցադիմումի քննության արդյունքով դատարանը կայացնում է հետևյալ որոշումներից մեկը.
1) հայցը բավարարելու և համարժեք փոխհատուցման նոր չափ սահմանելու մասին` փոխհատուցման գումարը հաշվարկելով փոխհատուցման գումարը նոտարի, դատարանի կամ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության դեպոզիտ վճարվելու օրվա դրությամբ.
2) հայցը մերժելու մասին:
2. Սույն գլխով նախատեսված վեճերի քննության արդյունքով կայացված հայցը բավարարելու վերաբերյալ վճռում պետք է նշվեն պատասխանողի կողմից դեպոզիտ հաշվին վճարման ենթակա փոխհատուցման լրացուցիչ գումարը, ինչպես նաև փոխհատուցման ենթակա լրացուցիչ գումարն ստանալու իրավունք ունեցող բոլոր անձանց մասին, եթե օտարվող սեփականության դիմաց դատարանի սահմանած փոխհատուցման գումարը պետք է տրվի մեկից ավելի սեփականատերերի կամ օտարվող սեփականության նկատմամբ գույքային իրավունքներ ունեցողների ևս:»:
Հոդված 4. Օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը «կամ եթե անձը տվյալ վճռի կամ որոշման ուժի մեջ մտնելու պահին ունեցել է այդ իրավունքը միջազգային պայմանագրով նախատեսված պահանջներին (ժամկետներին) համապատասխան իրացնելու հնարավորություն» բառերից հետո լրացնել «, բացառությամբ Սահմանադրությամբ նախատեսված` հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման դիմաց նախնական և համարժեք փոխհատուցման որևէ սկզբունքի՝ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրի հիման վրա գործող դատարանի կողմից խախտված ճանաչվելու դեպքերի,» բառերով:
Հոդված 5. Օրենսգրքի 420-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը «դատարան դիմած անձին հանձնելու օրվանից» բառերից հետո լրացնել «, իսկ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրի հիման վրա գործող դատարանում գործին չմասնակցած անձի դեպքում, որը նույն դատարանի վճռի կամ որոշման կայացման պահին չի ունեցել այդ դատարան դիմելու իրավունքը միջազգային պայմանագրով նախատեսված պահանջներին (ժամկետներին) համապատասխան իրացնելու հնարավորություն` այն պահից, երբ բողոք բերող անձն իմացել է կամ կարող էր իմանալ միջազգային դատարանի ակտով ճանաչված իր իրավունքների նույնաբովանդակ խախտման մասին` կապված Սահմանադրությամբ նախատեսված` հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման դիմաց նախնական և համարժեք փոխհատուցման որևէ սկզբունքի հետ» բառերով:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2026 թ. փետրվարի 16 Երևան ՀՕ-29-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 փետրվարի 2026 թվական: