ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2026 թվականի փետրվարի 11-ին
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերaի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը (այսուհետ` Օրենսգիրք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 152.4-րդ հոդվածով.
| «Հոդված 152.4. | Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով օտարվող սեփականության ձեռքբերողի կողմից սեփականության օտարման նպատակի իրագործման ժամկետները խախտելը |
1. Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով օրենքով սահմանված կարգով օտարվող սեփականության ձեռքբերողի (եթե ձեռքբերողը Հայաստանի Հանրապետությունը կամ համայնքը չէ) կողմից սեփականության օտարման նպատակի իրագործումը «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքով սահմանված ժամկետում չսկսելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` օտարված յուրաքանչյուր գույքի համար՝ սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհազարապատիկից հինգհազարապատիկի չափով։
2. Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով օրենքով սահմանված կարգով օտարվող սեփականության ձեռքբերողի (եթե ձեռքբերողը Հայաստանի Հանրապետությունը կամ համայնքը չէ) կողմից սեփականության օտարման նպատակի իրագործումը գերակա շահ ճանաչելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված ժամկետում չավարտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` օտարված յուրաքանչյուր գույքի համար՝ սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհազարապատիկից հինգհազարապատիկի չափով։
3. Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով օրենքով սահմանված կարգով օտարվող սեփականության ձեռքբերողի (եթե ձեռքբերողը Հայաստանի Հանրապետությունը կամ համայնքը չէ) կողմից հանրության գերակա շահ ճանաչելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը և դրանից բխող բոլոր իրավական փաստաթղթերն օրենքի ուժով ուժը կորցրած համարվելու հիմք համարվող՝ «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքով սահմանված արարք կատարելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում` օտարված յուրաքանչյուր գույքի համար՝ սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհազարապատիկից հինգհազարապատիկի չափով։»:
Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 244.28-րդ հոդվածով.
| «Հոդված 244.28. | Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով օտարվող սեփականության ձեռքբերողի կողմից օտարման նպատակի իրագործման ժամկետների խախտման վերաբերյալ գործեր քննող և վարչական տույժ կիրառող մարմինները |
1. Սույն օրենսգրքի 152.4-րդ հոդվածով սահմանված վարչական գործերը քննում և վարչական տույժեր է նշանակում «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքով սահմանված կարգով ձեռքբերողի հետ պայմանագիր կնքած` համապատասխան ոլորտի պետական կառավարման մարմինը, իսկ եթե պետության անունից պայմանագիրը կնքելու լիազորությունը պատվիրակվել է Երևանի քաղաքապետին, ապա Երևանի քաղաքապետը:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2026 թ. փետրվարի 16 Երևան ՀՕ-31-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 փետրվարի 2026 թվական: