600.0031.11.02.26
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
|
11 փետրվարի 2026 թվականի |
N 31-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 523-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական շուկայի բաշխման ցանցային կանոնները հաստատելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 523-Ն որոշման հավելվածում (այսուհետ՝ ԷԲՑ կանոններ) կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը.
1) ԷԲՑ կանոնների 122-րդ կետում «պատճառով» բառից հետո լրացնել «՝ այդ մասին 1 աշխատանքային օրվա ընթացքում ՇԿԾ-ի միջոցով տեղեկացնելով Շուկայի օպերատորին» բառերը.
2) ԷԲՑ կանոնների 127-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«127. Ցանցային կայանի Բաշխման ցանց էլեկտրական էներգիայի առաքումը պլանային և վթարային անջատումների պատճառով դադարեցնելու (սահմանափակելու) տարեկան գումարային տևողությունը չպետք է գերազանցի 87.6 ժամը: Սույն կետում նշված ցուցանիշը կարող է գերազանցվել ԷՀՑ կանոնների համաձայն Համակարգի օպերատորի Կարգավարման կարգադրություններով պայմանավորված սահմանափակումների դեպքում։»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի մարտի 1-ից։
|
Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ` |
Մ. Մեսրոպյան |
|
ք. Երևան 11 փետրվարի 2026 թ. |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 փետրվարի 2026 թվական: