ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 68-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 792-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի՝
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2025 թվականի դեկտեմբերի 12-ի N 792-Ա որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
1) «Արման Սուֆլյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության սահմանակից երկրների վարչության երկկողմ հարաբերությունների առաջին բաժնի վարիչ» բառերը փոխարինել «Սասուն Հովհաննիսյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության սահմանակից երկրների վարչության երկկողմ հարաբերությունների առաջին բաժնի վարիչի պարտականությունները կատարող» բառերով․
2) «Անդրանիկ Գրիգորյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության բազմակողմ քաղաքականության և զարգացման համագործակցության վարչության բազմակողմ տնտեսական համագործակցության բաժնի առաջին քարտուղար» բառերը փոխարինել «Դավիթ Գրիգորյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության բազմակողմ քաղաքականության և զարգացման համագործակցության վարչության բազմակողմ տնտեսական համագործակցության բաժնի վարիչ» բառերով․
3) «Սարգիս Մհերյան - ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի զինծառայող» բառերը փոխարինել «Տարոն Այխանյան - ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակից» բառերով․
4) «Մանվել Մայիլյան - ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի զինծառայող» տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով՝
«Արարատ Պետրոսյան - ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակից»։
|
Հայաստանի Հանրապետության |
Մ. գՐԻԳՈՐՅԱՆ |
|
Երևան |
|
17.02.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |