ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
|
21 հունվարի 2022 թ. |
N 03-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
(հրամանը խմբ. 23.02.26 N 16-Ն)
ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ, ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԹՄՐԱԲԱՆԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը խմբ. 23.02.26 N 16-Ն)
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 33-րդ կետը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1․ Հաստատել բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի, առողջության համընդհանուր ապահովագրության, ինչպես նաև այլ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում թմրաբանական բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման և իրականացման չափորոշիչը՝ համաձայն հավելվածի։
|
|
Ա. ԱվանեսՅԱՆ |
|
|
Հավելված ՀՀ առողջապահության նախարարի 2022 թ. հունվարի 21-ի N 03-Ն հրամանի |
ՉԱՓՈՐՈՇԻՉ
ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ, ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԹՄՐԱԲԱՆԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն չափորոշչով կարգավորվում են բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի, ինչպես նաև առողջության համընդհանուր ապահովագրության և այլ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում արտահիվանդանոցային շարունակական (դիսպանսեր) հսկողության և հիվանդանոցային պայմաններում թմրաբանական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում հաշվառված անձանց բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման և իրականացման հետ կապված հարաբերությունները:
2. Արտահիվանդանոցային և հիվանդանոցային պայմաններում բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի, ինչպես նաև առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում թմրաբանական բժշկական օգնությունը և սպասարկումն իրականացվում են համապատասխան տեսակի լիցենզիա ունեցող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում (այսուհետ` բժշկական կազմակերպություն):
3. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող թմրաբանական բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում շարունակական (դիսպանսեր) հսկողության ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպությունների սպասարկման տարածքներն են՝
1) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն՝ Երևան քաղաքի և Հայաստանի Հանրապետության Արարատի, Կոտայքի, Արագածոտնի ու Արմավիրի մարզերի բնակիչների համար․
2) «Գյումրու հոգեկան առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի բնակիչների համար․
3) «Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսեր» փակ բաժնետիրական ընկերություն` Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի բնակիչների համար․
4) «Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր» փակ բաժնետիրական ընկերություն` Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի բնակիչների համար․
5) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Սևանի հոգեկան առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն՝ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի բնակիչների համար․
6) Հայաստանի Հանրապետության մարզային այն տարածաշրջաններում, որտեղ չեն գործում թմրաբանական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպություններ, այդ ծառայությունը մատուցվում է բժշկական կենտրոնների պոլիկլինիկաների հոգեբուժական և թմրաբանական կաբինետների համապատասխան բժշկի կողմից` համաձայն Առողջապահության նախարարի հրամանով հաստատված առողջության առաջնային պահպանման ծառայություններ իրականացնող բժշկական կազմակերպությունների կողմից հավաքագրված բնակչությանը մատուցվող թմրաբանական շարունակական (դիսպանսեր) ծառայությունների կցագրումների:
2. ԱՐՏԱՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ (ԴԻՍՊԱՆՍԵՐ) ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
4. Թմրաբանական բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում շարունակական (դիսպանսեր) հսկողություն իրականացնող բժշկական կազմակերպությունները բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի, ինչպես նաև առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում իրականացնում են.
1) իրենց սպասարկման տարածքում գրանցված Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված և ապաստան ստացած, այդ թվում ժամանակավոր պաշտպանություն ստացած անձանց, ինչպես նաև միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից հավաքագրված և մշակված (բնակչության պետական ռեգիստրի տվյալների հետ նույնականացված)՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ից Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով բռնի տեղահանված անձանց, իսկ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը` Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին` թմրամոլության վերաբերյալ խորհրդատվություն․
2) իրենց սպասարկման տարածքում թմրամոլություն հիվանդություն ունեցող պացիենտների.
ա. հաշվառում․
բ. կամավոր շարունակական (դիսպանսեր) հսկողություն` պացիենտի կամ նրա օրինական ներկայացուցչի գրավոր համաձայնությամբ․
գ. հարկադիր շարունակական (դիսպանսեր) հսկողություն՝ դատարանի որոշման համաձայն․
դ. կամավոր արտահիվանդանոցային պայմաններում բուժում` պացիենտի կամ նրա օրինական ներկայացուցչի գրավոր համաձայնությամբ․
ե. հարկադիր արտահիվանդանոցային պայմաններում բուժում՝ դատարանի որոշման համաձայն․
զ. կամավոր պահպանողական բուժում` պացիենտի կամ նրա օրինական ներկայացուցչի գրավոր համաձայնությամբ.
է. հարկադիր պահպանողական բուժում՝ դատարանի որոշման համաձայն.
ը. կամավոր փոխարինող բուժում՝ բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի, այդ թվում առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում.
թ. ըստ բժշկական ցուցումների` ախտորոշիչ հետազոտությունների իրականացում.
ժ. ժամանակավոր անաշխատունակության փորձաքննության իրականացում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 14-ի N 1024-Ն որոշման համաձայն` էլեկտրոնային առողջապահության համակարգում ձևակերպված (բացված և փակված) էլեկտրոնային ժամանակավոր անաշխատունակության թերթիկի տրամադրում, այդ թվում՝ «ալկոհոլիզմ» ախտորոշմամբ անձանց համար.
ժա. անձի ֆունկցիոնալության գնահատման ուղեգրում.
ժբ. բժշկական ցուցումների առկայության դեպքում` ուղեգրում հիվանդանոցային պայմաններում թմրաբանական բժշկական կազմակերպություն.
3) դատաթմրաբանական փորձաքննության իրականացում՝ իրավասու մարմինների որոշումների և ուղեգրերի հիման վրա․
4) զորակոչային տարիքի անձանց բժշկական հետազոտության իրականացում Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 405-Ն որոշման համաձայն` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հանրապետական զինվորական կոմիսարիատի զինվորական կոմիսարիատների կողմից տրված ուղեգրերի հիման վրա․
5) սթափության վիճակի զննության իրականացում Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մարտի 19-ի N 277-Ն որոշման համաձայն` իրավասու պետական մարմինների որոշումների կամ ուղեգրերի հիման վրա․
6) մարդու կենսամիջավայրում հոգեներգործուն նյութերի հայտնաբերման նպատակով թունաքիմիական հետազոտության իրականացում՝ իրավասու մարմինների որոշումների կամ թմրաբանական բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ մատուցող համապատասխան ավագ բուժաշխատողի ուղեգրի հիման վրա` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 871-Ն հրամանով հաստատված հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչին համապատասխան ախտորոշված թմրամոլություն հիվանդության դեպքում.
7) իրենց սպասարկման տարածքում գործող թմրաբանական բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ մատուցող, իսկ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը` Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում գործող թմրաբանական ծառայություններ մատուցող բոլոր բժշկական կազմակերպությունների կազմակերպամեթոդական օգնություն․
8) բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններ, համայնքային փոքր տներ, սոցիալական հոգածության ցերեկային կենտրոններ խնամքի համար դիմած տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց բժշկական հետազոտության իրականացում` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2021 թվականի դեկտեմբերի 6-ի N 88-Ն հրամանի հավելված 17-ով հաստատված բժշկական քարտի տրամադրման նպատակով:
5. Թմրամոլություն հիվանդություն ունեցող պացիենտների նկատմամբ բժշկական դիտարկումը և նրանց հաշվառումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 20-ի N 1599-Ն որոշման համաձայն:
6. «Ալկոհոլիզմ» ախտորոշմամբ անձանց հաշվառման վերցնելու հիմքերն են.
1) թմրաբանական բժշկական կազմակերպությունների համապատասխան բժշկի կողմից հաստատված «ալկոհոլիզմ» ախտորոշումը․
2) Հայաստանի Հանրապետության մարզերում գործող բժշկական կազմակերպությունների պոլիկլինիկաների համապատասխան կաբինետներ ուղարկված՝
ա. համապատասխան բժշկական կազմակերպության կողմից տրված հիվանդության պատմագրի դուրսգրման էպիկրիզը` «ալկոհոլիզմ» ախտորոշման վերաբերյալ.
բ. հանձնաժողովային դատաթմրաբանական փորձաքննության եզրակացությունը.
գ. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պատիժը կրելու ընթացքում «ալկոհոլիզմ» ախտորոշման կամ բուժման նպատակով բժշկական (թմրաբանական) բնույթի հարկադրանքի միջոցների կիրառման դեպքում՝ հիվանդության պատմագրի դուրսգրման էպիկրիզը կամ ամբուլատոր բժշկական քարտից քաղվածքը:
7. «Ալկոհոլիզմ» ախտորոշում ունեցող անձանց հաշվառումից հանելու հիմքերն են՝
1) 2 տարվա կայուն ռեմիսիան (լավացում)․
2) Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս որպես այլ պետության քաղաքացի հաշվառվելը` քաղաքացու անձը հաստատող փաստաթղթում համապատասխան գրառման առկայության դեպքում․
3) դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով ազատազրկման դատապարտվելը․
4) մահվան փաստը հաստատող փաստաթուղթը:
8. Թմրաբանական բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում շարունակական (դիսպանսեր) հսկողություն իրականացնող բժշկական կազմակերպություններում այլ (վճարովի) պայմաններով իրականացվում են.
1) եթե անձը չի ներկայացնում անձը հաստատող փաստաթուղթ`
ա. կամավոր արտահիվանդանոցային պայմաններում բուժումը և կամավոր պահպանողական բուժումը (մեծահասակի ամբուլատոր բժշկական քարտում պացիենտի անուն, ազգանուն, հայրանուն, տարիք և բնակության վայր տողերը լրացվում են պացիենտի կամ կոնտակտային անձի կամ օրինական ներկայացուցչի խոսքերից, միաժամանակ նշելով որպես չնույնականացված պացիենտ).
բ. մարդու կենսամիջավայրում թունաքիմիական հետազոտությունը (բժշկական հետազոտության եզրակացության մեջ պացիենտի անուն, ազգանուն, հայրանուն, տարիք և բնակության վայր տողերը լրացվում են պացիենտի կամ կոնտակտային անձի կամ օրինական ներկայացուցչի խոսքերից՝ միաժամանակ նշելով որպես չնույնականացված անձ).
2) կամավոր փոխարինող բուժումը, բացառությամբ սույն հավելվածի 4-րդ կետի 2-րդ ենթակետի «ը» պարբերությունով նախատեսված դեպքերի.
3) տեղեկանքի տրամադրումը`
ա. թմրամոլություն հիվանդության, այդ թվում «ալկոհոլիզմ» ախտորոշման բացակայության վերաբերյալ.
բ. թմրաբանական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպությունում հաշվառման վերաբերյալ.
գ. թմրաբանական բժշկական օգնության և սպասարկման տրամադրման կամ դրա բացակայության վերաբերյալ.
4) սույն կետի 3-րդ ենթակետով նախատեսված տեղեկանքի տրամադրման համար իրականացվող ախտորոշիչ հետազոտությունները.
5) չճշտված «թմրամոլություն» ախտորոշման դեպքում` թմրաբանական բժշկական օգնության և սպասարկման տրամադրման համար իրականացվող ախտորոշիչ հետազոտությունները.
6) մասնագիտական խորհրդատվությունը՝ նիկոտինային կախվածություն ունեցող անձանց համար:
9. Թմրամոլություն հիվանդության բացակայության մասին տեղեկանքի տրամադրումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կողմից` Երևան քաղաքում և Հայաստանի Հանրապետության Արարատի, Կոտայքի, Արագածոտնի ու Արմավիրի մարզերում հաշվառված լինելու դեպքում, իսկ հանրապետության մյուս մարզերում հաշվառված լինելու դեպքում տեղեկանքը տրամադրվում է․
1) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի հաշվառում ունեցող անձանց համար՝ «Գյումրու հոգեկան առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կողմից.
2) Հայաստանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզերի հաշվառում ունեցող անձանց համար՝ «Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից.
3) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի հաշվառում ունեցող անձանց համար՝ «Սևանի հոգեկան առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կողմից.
4) Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի և Սյունիքի մարզերում հաշվառում ունեցող անձանց համար՝ «Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից:
3. ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԹՄՐԱԲԱՆԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
10. Բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի, ինչպես նաև առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում թմրաբանական բժշկական օգնությունը և սպասարկումը ընդգրկում է.
1) թմրամոլություն հիվանդություն ունեցող պացիենտների կամավոր բուժումը՝ պացիենտի կամ կոնտակտային անձի կամ օրինական ներկայացուցչի գրավոր համաձայնությամբ.
2) թմրամոլություն հիվանդություն ունեցող պացիենտների ընդհանուր հսկողության թմրաբանական բաժանմունքում հարկադիր բուժումը՝ դատարանի որոշման համաձայն.
3) դատաթմրաբանական և թմրաբանական փորձաքննությունը թմրաբանական բաժանմունքում՝ իրավասու մարմինների որոշումների և ուղեգրերի հիման վրա.
4) զորակոչային տարիքի անձանց բժշկական հետազոտությունը՝ Պաշտպանության նախարարության հանրապետական զինվորական կոմիսարիատի զինվորական կոմիսարիատների կողմից տրված ուղեգրերի հիման վրա.
5) թմրամոլություն հիվանդություն ունեցող պացիենտների ֆունկցիոնալության գնահատման ուղեգրում.
6) բժշկական հետազոտությունը` հիվանդանոցային պայմաններում ախտորոշումը ճշտելու նպատակով:
11. Թմրամոլություն հիվանդություն ունեցող պացիենտների բուժումը հիվանդանոցային պայմաններում թմրաբանական բժշկական կազմակերպությունում իրականացվում է պլանային կամ շտապ և անհետաձգելի կարգով.
1) պլանային կարգով պացիենտների հոսպիտալացումն իրականացվում է միայն աշխատանքային օրերին և ժամերին, պացիենտի` անձը հաստատող փաստաթղթի և սոցիալական քարտի, կամ նույնականացման քարտի, կամ առողջության համընդհանուր ապահովագրության վկայագրի և թմրաբանական բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ մատուցող համապատասխան բժշկի խորհրդատվության հիման վրա` առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող ավագ բուժաշխատողի կողմից տրված ուղեգրի առկայության դեպքում.
2) շտապ և անհետաձգելի բժշկական օգնություն և սպասարկում պահանջող վիճակների դեպքում պացիենտների հոսպիտալացումն իրականացվում է շուրջօրյա՝ զրկանքի համախտանիշի կամ թմրանյութերի կամ ալկոհոլի օգտագործման հետևանքով առաջացած սուր հոգեկան խանգարման առկայության դեպքում, բժշկական կազմակերպության ընդունարանի (հերթապահ) ավագ բուժաշխատողի եզրակացությամբ, ընդ որում` ալկոհոլային հարբածությունը չի համարվում շտապ և անհետաձգելի վիճակ։ Շտապ և անհետաձգելի բժշկական օգնություն և սպասարկում պահանջող վիճակներով պացիենտի հոսպիտալացման ժամանակ պարտադիր չէ Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձը հաստատող փաստաթղթի և սոցիալական քարտի կամ նույնականացման քարտի, կամ առողջության համընդհանուր ապահովագրության վկայագրի, պացիենտի կամ նրա օրինական ներկայացուցչի գրավոր համաձայնության և թմրաբանական բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ մատուցող համապատասխան բժիշկի ուղեգրի առկայությունը: Շտապ և անհետաձգելի բժշկական օգնություն և սպասարկում պահանջող վիճակից դուրս գալուց հետո բուժումը բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի, այդ թվում առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում շարունակելու համար պացիենտը պետք է ներկայացնի Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձը հաստատող փաստաթղթեր, սոցիալական քարտ կամ նույնականացման քարտ և գրավոր համաձայնություն:
12. Թմրամոլություն հիվանդություն ունեցող պացիենտների, այդ թվում «ալկոհոլիզմ» ախտորոշմամբ անձանց ֆունկցիոնալության գնահատման ուղեգրումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 28-ի N 1180-Ն որոշման և Առողջապահության նախարարի 2022 թվականի հոկտեմբերի 25-ի N 72-Ն հրամանի համաձայն:
13. Բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի շրջանակներում հիվանդանոցային պայմաններում թմրաբանական բժշկական օգնություն և սպասարկում չի իրականացվում.
1) «Ափիոնային թմրամոլությամբ պացիենտների գերարագ ապաթունավորում և զրկանքի համախտանիշի դադարեցում ափիոնային անտագոնիստներով՝ ընդհանուր անզգայացման տակ» մեթոդով բուժումը,
2) եթե անձը չի ներկայացնում անձը հաստատող փաստաթղթեր։ Այդ դեպքում հիվանդության պատմագրում պացիենտի անուն, ազգանուն, հայրանուն, տարիք և բնակության վայր տողերը լրացվում են պացիենտի կամ կոնտակտային անձի կամ նրա օրինական ներկայացուցչի խոսքերից, միաժամանակ նշելով որպես չնույնականացված պացիենտ։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 հունվարի 2022 թվական: