«Վավերացնում եմ» 
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 22 մայիսի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 մայիսի 2002 թվականի N 616 
քաղ. Երևան
ՀԱՇՎԵՏՈՒ ՏԱՐՎԱ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՎՆԱՍՆԵՐ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԱԾ ԵՎ ԱՊԱՌՔՆԵՐ (ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ) ԿՈՒՏԱԿԱԾ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ (ԱՊԱՀՈՎԱԴԻՐՆԵՐԻ) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(Վերնագիրը լրաց. 24.03.05 N 391-Ն)
«Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել հաշվետու տարվա արդյունքներով հարկային վնասներ հայտարարագրած և ապառքներ (այդ թվում՝ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ) կուտակած հարկ վճարողների (ապահովադիրների) վերաբերյալ տվյալների հրապարակման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի:
(1-ին կետը խմբ. 24.03.05 N 391-Ն)
11 . Սահմանել, որ սույն որոշմամբ սահմանված կարգով մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը հարկային մարմինը հրապարակում է «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածով սահմանված առաջին 300 խոշոր հարկ վճարողների ցանկը և նրանց կողմից ֆինանսական տարվա սկզբից վճարված հարկերի մեծությունները՝ հաշվարկված աճողական կարգով՝ համաձայն N 2 հավելվածի:
(11 կետը լրաց. 24.03.05 N 391-Ն)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի հունիսի 1-ից:
| Հայաստանի Հանրապետության վարչապետ  | 
 Ա. Մարգարյան  | 
| 
 
  | 
| 
 Հաստատված է  | 
Կ Ա Ր Գ
ՀԱՇՎԵՏՈՒ ՏԱՐՎԱ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՎՆԱՍՆԵՐ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԱԾ ԵՎ ԱՊԱՌՔՆԵՐ (ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ) ԿՈՒՏԱԿԱԾ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ (ԱՊԱՀՈՎԱԴԻՐՆԵՐԻ) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ
1. Սույն կարգով կանոնակարգվում է «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածով և «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածով նախատեսված դեպքերում սույն կարգի 2-րդ կետով նախատեսված հարկ վճարողների (ապահովադիրների) վերաբերյալ տվյալների հրապարակման գործընթացը:
(1-ին կետը խմբ. 24.03.05 N 391-Ն)
2. Սույն կարգով հրապարակման են ենթակա`
ա) «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն հաշվետու տարվա արդյունքներով (ռեզիդենտների շահութահարկի տարեկան հաշվարկի, ոչ ռեզիդենտների հայտարարագրի հիման վրա) մեկ միլիոն դրամ և ավելի հարկային վնասներ հայտարարագրած հարկ վճարողների մասին տվյալները.
բ) հաշվետու տարվա հունվարի 1-ի դրությամբ ունեցած ապառքի (չվճարված հարկի և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գումար) նկատմամբ հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ ապառքի մեկ միլիոն դրամ և ավելի աճ ունեցող հարկ վճարողների մասին տվյալները.
գ) առաջին 300 խոշոր հարկ վճարողների ցանկը և նրանց կողմից ֆինանսական տարվա սկզբից վճարված հարկերի մեծությունները՝ հաշվարկված աճողական կարգով:
(2-րդ կետը լրաց. 24.03.05 N 391-Ն)
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը ոչ ուշ, քան մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա հուլիսի 1-ը, իսկ առաջին 300 խոշոր հարկ վճարողների ցանկերը՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը առնվազն 3000 օրինակ տպաքանակ ունեցող մամուլի 3 միջոցներում և հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային էջում հրապարակում է սույն որոշման 2-րդ կետում նշված հարկ վճարողների (ապահովադիրների) ցանկերը՝ ըստ հայտարարագրած վնասների և կուտակած ապառքների (այդ թվում՝ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ) և վճարված հարկերի գումարների նվազման: Նշված ցանկերում ներառվում են հարկ վճարողի անվանումը, հաշվառման համարը, գտնվելու վայրը, հաշվետու տարվա արդյունքներով հայտարարագրված վնասի մեծությունը (հազար դրամներով) և հաշվետու տարվա արդյունքներով ապառքի (այդ թվում՝ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ) աճի մեծությունը, վճարված հարկերի մեծությունը (հազար դրամներով):
(3-րդ կետը խմբ. 24.03.05 N 391-Ն)
4. Հիմք ընդունելով հարկային մարմինների կողմից անցկացված ստուգումների արդյունքները և սույն կարգի 2-րդ կետի «ա», «բ» և «գ» ենթակետերում նշված հաշվարկներում (հայտարարագրերում) հարկ վճարողների, ապահովադիրների կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ինքնուրույնաբար ճշգրտումներ կատարելը` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը կարող է հաշվետու տարվա արդյունքներով հարկային վնասներ հայտարարագրած և ապառքներ (այդ թվում՝ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ) կուտակած, հարկեր վճարած հարկ վճարողների վերաբերյալ հրապարակել սույն կարգի 3-րդ կետով նախատեսված տվյալների ճշգրտումներ:
(4-րդ կետը փոփ. 24.03.05 N 391-Ն)
| 
 Հավելված N 2  | 
Ց Ա Ն Կ
ԱՌԱՋԻՆ 300 ԽՈՇՈՐ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՎՃԱՐՎԱԾ ՀԱՐԿԵՐԻ ՄԵԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
| 
 NN  | 
 ՀՎՀՀ  | 
 Հարկ  | 
 Հարկ  | 
 Ֆինանսական տարվա սկզբից հարկ վճարողի կողմից ՀՀ պետական բյուջե վճարված հարկերի ընդհանուր գումարը (հազ. դրամ)  | 
 ՀՀ պետական բյուջեի հարկային մուտքեր` առանց ներմուծման դիմաց վճարված հարկերի և տուրքերի  | ||||
| 
 շահու-  | 
 ԱԱՀ  | 
 ակցի-  | 
 հաստա-  | 
 այլ հարկեր, տուրքեր և պարտադիր վճարներ  | |||||
*«Հարկ վճարողի գտնվելու վայրը» սյունակում լրացվում է հարկ վճարողի հիմնական գործունեության վայրի հասցեն:
Հիմնական գործունեության վայրի հասցեի բացակայության դեպքում լրացվում է հարկ վճարողի իրավաբանական հասցեն:
(Հավելվածը լրաց. 24.03.05 N 391-Ն)
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
Մ. Թոփուզյան |