«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
15 մարտի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 հունվարի 2003 թվականի N 209-Ն
«Երեվանի երեխայի եվ ընտանիքի աջակցության կենտրոն» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 20.12.12 N 1659-Ն, 26.03.26 N 338-Ն)
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Երևանի «Զատիկ» երեխաներին աջակցության կենտրոն» պետական հիմնարկը վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Երևանի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության:
(1-ին կետը փոփ. 20.12.12 N 1659-Ն, 26.03.26 N 338-Ն)
2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Երևանի «Զատիկ» երեխաներին աջակցության կենտրոն» պետական հիմնարկի տնօրինության՝ պետական սեփականություն հանդիսացող՝ 9960,0 հազ. դրամ արժողությամբ գույքը, բացառությամբ շենքերի, շինությունների, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի, սեփականության իրավունքով հանձնել «Երևանի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Երևանի «Զատիկ» երեխաներին աջակցության կենտրոն» պետական հիմնարկի տնօրինության՝ պետական սեփականություն հանդիսացող՝ 40644,2 հազ. դրամ արժողությամբ շենքերը, շինությունները, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքն անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել Երևանի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործման պայմանով:
(2-րդ կետը փոփ. 20.12.12 N 1659-Ն, 26.03.26 N 338-Ն)
3. Սահմանել, որ՝
1) «Երևանի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության նպատակն է՝
ա. առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և օրենսդրությամբ սահմանված դեպքերում առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց՝ ներառյալ կենտրոնական նյարդային համակարգի օրգանական ու ֆունկցիոնալ ծանր ախտահարումներ ունեցող, ֆունկցիոնալության թեթև և միջին աստիճանի սահմանափակումներ ունեցող առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց շուրջօրյա լրիվ խնամքով և երկարաժամկետ կամ որոշակի ժամկետով կացարանով ապահովումը,
բ. ցերեկային խնամքի բաղադրիչի դեպքում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին և նրանց ընտանիքներին, իսկ շուրջօրյա խնամքի բաղադրիչի դեպքում նաև կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին և նրանց օրինական ներկայացուցիչներին խնամքով ապահովումը: Շուրջօրյա խնամքի բաղադրիչի դեպքում որոշակի ժամկետով կացարանով և կյանքի դժվարին իրավիճակում հայտնված և համապատասխան խնամքի կարիք ունեցող երեխաների համար շուրջօրյա լրիվ խնամքի տրամադրման ապահովումը,
գ. կազմակերպությունում խնամվող և հանրակրթություն ստացող անձի 18 տարին լրանալուց հետո, մինչև նրա՝ հանրակրթության ծրագրի ավարտը, բայց ոչ ավելի, քան 19 տարին լրանալը խնամքով ապահովումը.
2) «Երևանի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան է կազմակերպությունում խնամք ստացող անձանց խնամքը և դաստիարակությունը՝ խնամք իրականացնողների, նրանց աջակցողների և այլ աշխատողների կամ անձանց միջոցով, կացարանով ապահովումը, առաջնային բժշկական օգնության տրամադրումը, սոցիալ-հոգեբանական օգնության տրամադրումը կամ դրա ապահովումը, սոցիալ-վերականգնողական օգնության տրամադրումը կամ դրա ապահովումը, իրավական խորհրդատվության տրամադրումը, ֆունկցիոնալության գնահատման ապահովումը, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություն ուղղորդումը, իսկ հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում ստանալու դեպքում նաև խնամքը, ազատ ժամանցը, աջակցող միջոցներով ապահովման գործընթացը, ինչպես նաև հասարակությունում ինտեգրումը, այդ թվում՝ մշակութային, սպորտային հաստատություններում ընդգրկման և այլ միջոցառումների իրականացման միջոցով.
3) «Երևանի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները՝ զարգացնող թերապիաների (լոգոպեդի, հոգեբանի, հատուկ մանկավարժի, ադապտիվ ֆիզկուլտուրայի և կինեզոթերապիայի) վճարովի ծառայությունների տրամադրում, ինչպես նաև կավե հուշանվերների արտադրություն և կավագործության վճարովի ուսուցում, ձեռագործ խաղալիքների պատրաստում և վճարովի ուսուցում, կարի արտադրություն և կարուձևի վճարովի դասընթացների կազմակերպում:
(3-րդ կետը փոփ., խմբ. 20.12.12 N 1659-Ն, խմբ. 26.03.26 N 338-Ն)
4. Երևանի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ», «դ», «ե» և «է» կետերով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը:
(4-րդ կետը փոփ. 20.12.12 N 1659-Ն, 26.03.26 N 338-Ն)
5. (կետն ուժը կորցրել է 20.12.12 N 1659-Ն)
6. (կետն ուժը կորցրել է 20.12.12 N 1659-Ն)
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ա. Մարգարյան |
|
2003 թ. մարտի 11 Երևան |