ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2026 թվականի մարտի 4-ին
«ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Գնումների մասին» 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-21-Ն օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 46.1-ին հոդվածով.
| «Հոդված 46.1. | Գնման գործընթացի անընդհատությունը |
1. Գնման գործընթացի շրջանակում պատվիրատուի և գնահատող հանձնաժողովի գործողությունների (անգործության) և որոշումների բողոքարկումը չի կասեցնում գնման գործընթացը, եթե տվյալ գործընթացի հրավերը պարունակում է տեղեկություն գործընթացը հանրային կամ պաշտպանության և ազգային անվտանգության շահերի ապահովման նպատակով կազմակերպված լինելու մասին:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված տեղեկությունը հրավերում ներառվում է Հայաստանի Հանրապետության կառավարության նախնական համաձայնությամբ:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2026 թ. մարտի 26 Երևան ՀՕ-55-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 մարտի 2026 թվական: