ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 ապրիլի 2026 թվականի N 400-Ա
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ, 7-րդ և 9-րդ հոդվածի 5-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանն ամրացված մարզ Կոտայք, քաղաք Հրազդան Սպանդարյան փողոց թիվ 24/3 հասցեում գտնվող 4692,38 հազար դրամ հաշվեկշռային արժեքով 1-ին հարկի 304,7 քառ. մետր ընդհանուր մակերեսով ծննդատունը (կադաստրային ծածկագիր՝ 07-001-0655-0085-001) և 0,058 հա հողամասը (կադաստրային ծածկագիր՝ 07-001-0655-0085, վկայական N 2633551, այսուհետ՝ անշարժ գույք) հետ վերցնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունից և ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ՝ կոմիտե):
2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ կոմիտեի նախագահի հետ համատեղ, սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում իրականացնել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի հանձնման-ընդունման աշխատանքները:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
02.04.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |