ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 ապրիլի 2026 թվականի N 428-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1937-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից իրավաբանական անձանց սուբսիդիաների և դրամաշնորհների հատկացման կարգը հաստատելու մասին» N 1937-Ն որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2.2-րդ կետով.
«2.2. Սահմանել, որ սույն որոշումը չի տարածվում գյուղատնտեսության (ագրոպարենային) ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության առանձին որոշումներով հաստատված աջակցության ծրագրերով վարկի կամ լիզինգի տոկոսադրույքի կամ լիզինգի կանխավճարի մասնակի կամ ամբողջական սուբսիդավորմամբ իրականացվող, ինչպես նաև գյուղատնտեսության ապահովագրության ոլորտի սուբսիդավորման գործընթացների վրա։ Սույն կետում նշված սուբսիդավորման գործընթացը իրականացվում է աջակցության տրամադրման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված ընթացակարգով։»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
02.04.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 ապրիլի 2026 թվական: