ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
|
19 նոյեմբերի 2021 թ. |
N 83-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ, ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱԽՏԱԲԱՆԱԱՆԱՏՈՄԻԱԿԱՆ ԴԻԱՀԵՐՁՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 16-Ի N 36-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 01.04.26 N 26-Ն)
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 33-րդ կետը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը`
Հրամայում եմ
1. Հաստատել`
1) բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի, առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում ախտաբանաանատոմիական դիահերձումների կազմակերպման և իրականացման չափորոշիչը` համաձայն հավելված 1-ի,
2) տնային (բժշկական կազմակերպությունից դուրս, բացառությամբ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դատաբժշկական փորձաքննության ենթակա դեպքերը) մահերի դեպքում բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի, առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում ախտաբանաանատոմիական դիահերձումներն իրականացնող (ըստ Երևան քաղաքի վարչական շրջանների) բժշկական կազմակերպությունների ցանկը` համաձայն հավելված 2-ի:
(1-ին կետը փոփ. 01.04.26 N 26-Ն)
2. Ուժը կորցրած ճանաչել Առողջապահության նախարարի 2013 թվականի հուլիսի 16-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում ախտաբանաանատոմիական հերձումների և ախտաբանաանատոմիական հերձման (աուտոպսիա) նյութի ձևաբանական հետազոտությունների կազմակերպման չափորոշիչը հաստատելու մասին» N 36-Ն հրամանը:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
| Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ |
|
Հավելված 1 ՀՀ առողջապահության նախարարի 19 նոյեմբերի 2021 թ. N 83-Ն հրամանի |
ՉԱՓՈՐՈՇԻՉ
ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ, ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱԽՏԱԲԱՆԱԱՆԱՏՈՄԻԱԿԱՆ ԴԻԱՀԵՐՁՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
(վերնագիրը փոփ. 01.04.26 N 26-Ն)
1. Սույն չափորոշչով կարգավորվում են բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի, առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում ախտաբանաանատոմիական դիահերձումների կազմակերպման և իրականացման հետ կապված հարաբերությունները:
(1-ին կետը փոփ. 01.04.26 N 26-Ն)
2. Բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի, առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում ախտաբանաանատոմիական դիահերձումը ներառում է.
1) դիակի դիահերձումը,
2) դիահերձված դիակի ամբողջականության հնարավոր վերականգնումը,
3) ախտաբանաանատոմիական դիահերձման նյութի ձևաբանական հետազոտությունը` մահվան պատճառը պարզելու և հաստատելու համար:
(2-րդ կետը փոփ. 01.04.26 N 26-Ն)
3. Ախտաբանաանատոմիական դիահերձումները բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի, առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում իրականացվում են`
1) հիվանդանոցային պայմաններում մահերի դեպքում (բացառությամբ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դատաբժշկական փորձաքննության ենթակա դեպքերը)՝ լիցենզավորված բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի շրջանակներում բժշկական օգնության և սպասարկում իրականացնող հիվանդանոցային բժշկական կազմակերպությունների դիահերձարաններում,
2) տնային (բժշկական կազմակերպությունից դուրս, բացառությամբ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դատաբժշկական փորձաքննության ենթակա դեպքերը) մահերի դեպքում՝
ա. մարզերում` ըստ վարչական տարածքների բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի շրջանակներում բժշկական օգնության և սպասարկում իրականացնող լիցենզավորված հիվանդանոցային բժշկական կազմակերպությունների դիահերձարաններում:
բ. Երևան քաղաքում` ըստ վարչական շրջանների կցված բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի շրջանակներում բժշկական օգնության և սպասարկում իրականացնող լիցենզավորված հիվանդանոցային բժշկական կազմակերպությունների դիահերձարաններում` սույն հրամանի հավելված 2-ով ներկայացված ցանկին համապատասխան։
(3-րդ կետը փոփ. 01.04.26 N 26-Ն)
4. Շուրջծննդյան (պերինատալ) մահացության դեպքում ախտաբանաանատոմիական դիահերձումները, ախտաբանաանատոմիական դիահերձման նյութի ձևաբանական, վիրուսամանրէաբանական հետազոտությունները կատարվում են բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի, առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում` «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» և «Արաբկիր բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությունների դիահերձարաններում:
(4-րդ կետը փոփ. 01.04.26 N 26-Ն)
5. Հիվանդանոցային պայմաններում բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի, առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում բժշկական օգնություն և սպասարկում ստացող պացիենտների մահերի դեպքում, սույն չափորոշչի 5.1-ին կետով նախատեսված դեպքերում, ինչպես նաև առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում ապահովագրված անձանց և բժշկական օգնության և սպասարկման լրացուցիչ ծառայություններից օգտվելու իրավունք ունեցող չապահովագրված անձանց տնային (բժշկական կազմակերպությունից դուրս, բացառությամբ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքով նախատեսված դատաբժշկական փորձաքննության ենթակա դեպքերը) մահերի դեպքում դիակների ախտաբանաանատոմիական դիահերձումների հետ կապված ծախսերի փոխհատուցումն իրականացվում է բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի և առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում:
(5-րդ կետը խմբ. 09.10.24 N 306-Ն, 01.04.26 N 26-Ն)
5.1. Հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում ստացող պացիենտների մահերի, ինչպես նաև տնային մահերի դեպքերում` անկախ բժշկական օգնության և սպասարկման նվազագույն ծավալից կամ լրացուցիչ ծառայություններից օգտվելու իրավունք ունեցող չապահովագրված անձ կամ առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում ապահովագրված անձ հանդիսանալու հանգամանքից, դիակների ախտաբանաանատոմիական դիահերձումները հետևյալ դեպքերում կազմակերպվում և իրականացվում են բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի, առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում`
1) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանից Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` ՊՈԱԿ) Սյունիքի մարզային դատաբժշկական փորձաքննությունների բաժնի Կապան-Մեղրի բաժանմունք տեղափոխված դիակների ախտաբանաանատոմիական դիահերձումները,
2) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանից ՊՈԱԿ-ի Գեղարքունիքի մարզային դատաբժշկական փորձաքննությունների բաժնի Մարտունի-Վարդենիս բաժանմունք, իսկ Ճամբարակի տարածաշրջանից` «Սևանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության դիահերձարան տեղափոխված դիակների ախտաբանաանատոմիական դիահերձումները:
(5.1-ին կետը լրաց. 09.10.24 N 306-Ն, փոփ. 01.04.26 N 26-Ն)
6. Հիվանդանոցային պայմաններում բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի, առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպությունների ղեկավարները հիվանդանոցային բժշկական կազմակերպության դիահերձարանի կամ ձևաբանական լաբորատորիայի բացակայության դեպքում կնքում են համապատասխան պայմանագիր դիահերձարան և/կամ ձևաբանական լաբորատորիա ունեցող բժշկական կազմակերպության հետ՝ ախտաբանաանատոմիական դիահերձում և ձևաբանական հետազոտություններն իրականացնելու նպատակով:
(6-րդ կետը փոփ. 01.04.26 N 26-Ն)
7. Ախտաբանաանատոմիական դիահերձման նյութը ձևաբանական հետազոտություն անցկացնելու նպատակով, սույն որոշման հավելվածի 4-րդ կետով սահմանված դեպքերում ուղեգրվում է ձևաբանական լաբորատորիա (բացառությամբ 0-28 օրական երեխաների մահվան դեպքերի, որոնց ախտաբանաանատոմիական հետազոտման ուղեգրի ձևը հաստատված է Առողջապահության նախարարի 2021 թվականի մարտի 1-ի թիվ 11-Ն հրամանի հավելված 12-ով), որտեղ անցկացրած ձևաբանական հետազոտությունից հետո լրացվում է եզրակացությունը` սույն հավելվածով ներկայացրած ձևին համապատասխան:
Ձև
_________________________________________________
Ուղեգրող բժշկական կազմակերպության անվանումը
________________________________________________
Ձևաբանական հետազոտությունը կատարող բժշկական կազմակերպության անվանումը
ՈՒՂԵԳԻՐ
ԱԽՏԱԲԱՆԱԱՆԱՏՈՄԻԱԿԱՆ ԴԻԱՀԵՐՁՄԱՆ ՆՅՈՒԹԻ ՁԵՎԱԲԱՆԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ
«.....» _______ 20 թ. ժամը _____________________
(Նյութերի ուղարկման օրը, ամիսը, տարին, ժամը)
Դիահերձման արձանագրության համար N __________________________
Մահվան օրը, ամիսը, տարին, ժամը________________________________
Դիահերձման օրը, ամիսը, տարին, ժամը ____________________________
Բաժանմունքը______________________________ մահճակալային օրեր________________________
_________________________________________________________________________________________
Մահացած անձի անունը, ազգանունը, հայրանունը ________________________________________
Սեռը _____________ Տարիքը _____________
Նյութերի նշագրումը և օբյեկտների քանակը _____________________________________________
_______________________________________________________________________________________

Ախտաբանաանատոմի անունը, ազգանունը________________________________________________
Ստորագրությունը ___________________
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
ԱԽՏԱԲԱՆԱԱՆԱՏՈՄԻԱԿԱՆ ԴԻԱՀԵՐՁՄԱՆ ՆՅՈՒԹԻ ՁԵՎԱԲԱՆԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ
________________________________________________
Ձևաբանական հետազոտությունը կատարող բժշկական կազմակերպության անվանումը
Հետազոտվող նյութի ընդունման ամսաթիվը _______________________ժամը____________________
օրը, ամիսը, տարին
Ախտաբանաանատոմիական դիահերձման նյութի հետազոտություն N---------
Ախտաբանաանատոմիական դիահերձման նյութի հետազոտության նկարագիր ըստ օբյեկտների
______________________________________________________________________________________

Ախտաբանաանատոմիական դիահերձման նյութի ձևաբանական հետազոտության եզրակացություն
______________________________________________________________________________________
_______________________________________________________________________________________
_______________________________________________________________________________________
_______________________________________________________________________________________
_______________________________________________________________________________________
_________________________________________________________________________________________
Հետազոտության ամսաթիվը` «.....» ______ 20 թ.
Ախտաբանաանատոմի անունը, ազգանունը _______________________________________________
Ստորագրությունը _________________________________________
Լաբորանտի անունը, ազգանունը _________________________________________________________
Ստորագրությունը _________________________________________
(հավելվածը խմբ., լրաց. 09.10.24 N 306-Ն, փոփ., խմբ. 01.04.26 N 26-Ն)
|
Հավելված 2 ՀՀ առողջապահության նախարարի 19 նոյեմբերի 2021 թ. N 83-Ն հրամանի |
ՑԱՆԿ
ՏՆԱՅԻՆ (ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ, ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ «ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԴԱՏԱԲԺՇԿԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԵՊՔԵՐԸ) ՄԱՀԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ բնակչության առողջության պահպանման եվ բարելավման ծրագրերի, առողջության համընդհանուր ապահովագրության ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱԽՏԱԲԱՆԱԱՆԱՏՈՄԻԱԿԱՆ ԴԻԱՀԵՐՁՈՒՄՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ (ԸՍՏ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ) ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
(վերնագիրը փոփ. 01.04.26 N 26-Ն)
|
N/N |
Բժշկական կազմակերպության ախտաբանաանատոմիական լաբորատորիա /դիահերձարան/ |
Երևան քաղաքի վարչական շրջաններ |
|
1. |
(կետն ուժը կորցրել է 08.04.22 N 16-Ն) | |
|
2. |
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն |
Ավան, Նոր Նորք, Նորք-Մարաշ |
|
3. |
«Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերություն |
Ավան, Քանաքեռ-Զեյթուն |
|
4. |
«Արաբկիր բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերություն |
Արաբկիր,Կենտրոն |
|
5. |
«Արմենիա հանրապետական բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն |
Դավթաշեն, Աջափնյակ |
|
6. |
«Աստղիկ բժշկական կենտրոն» |
Մալաթիա-Սեբաստիա |
|
7. |
«Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն |
Շենգավիթ |
|
8. |
«Էրեբունի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն |
Էրեբունի |
(հավելվածը փոփ., լրաց. 08.04.22 N 16-Ն, փոփ. 01.04.26 N 26-Ն)
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 նոյեմբերի 2021 թվական: