ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 204-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 31,000,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Արամ Խաչատրյանի տուն-թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության արդիականացում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02507456) «Այ Իքս Թեք» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01243618) 2026 թվականի մարտի 5-ին կնքված՝ թիվ ՀՀ-ԱԽՏՏ-01/26 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է վիրտուալ իրականության փորձառության մշակման ծառայությունների մատուցում՝ 31,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
Երևան |
|
08.04.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 204-Ա որոշման |
«ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄ» ԾՐԱԳԻՐ
|
1. |
Ծրագրի նպատակը |
«Արամ Խաչատրյանի տուն-թանգարան» Պետական ոչ առևտրային կազմակերպությունը արդիականացնելու նպատակով «Սուսերով Պար» ստեղծագործության և «Սպարտակ» բալետի նվագախմբերի խմբավարների դերակատարման ինտերակտիվ վիրտուալ իրականության (VR) փորձառությունների մշակման աշխատանքներ։ |
|
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Նախատեսվում է ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից: |
|
3. |
Բարեգործը |
«Հայաստան» համահայկական հիմնադրամ (ՀՀ, քաղաք Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝ 02507456) |
|
4. |
Ծրագիրը կատարողը |
«Հայաստան» համահայկական հիմնադրամ (ՀՀ, քաղաք Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝ 02507456) |
|
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետություն, Երևան քաղաք՝ մշակութային |
|
6. |
Ծրագրի բյուջեն |
31,000,000 դրամ |
|
7. |
Բարեգործություն ստացողը |
«Արամ Խաչատրյանի տուն-թանգարան» Պետական ոչ առևտրային կազմակերպություն, ՀՎՀՀ` 00008759, Հայաստան, ԵՐԵՎԱՆ, ԱՐԱԲԿԻՐ, ԶԱՐՈՒԲՅԱՆ, Շ 3, 0033 |
|
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2026 թվականի ապրիլի 16-ից մինչև 2026 թվականի հոկտեմբերի 30-ը |
|
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Նախատեսվում է «Սուսերով Պար» ստեղծագործության և «Սպարտակ» բալետի նվագախմբերի խմբավարների դերակատարման ինտերակտիվ վիրտուալ իրականության (VR) փորձառությունների, ինտերակտիվ վիրտուալ իրականության փորձառության միջավայրի 3D մոդելավորում, ինտերակտիվ վիրտուալ իրականության փորձառության անիմացիայի ստեղծում, ինտերակտիվ վիրտուալ իրականության փորձառության ստեղծում։ Իրականացվելու է 2026 թվականի ապրիլի 16-ից մինչև 2026 թվականի հոկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում՝ 31,000,000 դրամի չափով։ |
|
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
«Արամ Խաչատրյանի տուն-թանգարան» Պետական ոչ առևտրային կազմակերպությունում «Սուսերով Պար» ստեղծագործության և «Սպարտակ» բալետի նվագախմբերի խմբավարների դերակատարման ինտերակտիվ վիրտուալ իրականության (VR) փորձառությունների մշակման աշխատանքներ՝ 31,000,000 դրամի չափով։ |
|
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում: |
|
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառա-վարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Համագործակցություն չի նախատեսվում: |
|
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: |
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
08.04.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |