ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 ապրիլի 2026 թվականի N 455-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 5-Ի N 717-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 57.1-ին կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հունիսի 5-ի «Դպրոցների վերանորոգման/հիմնանորոգման նպատակով կնքված գնման պայմանագրերում փոփոխություններ կատարելու թույլտվություն տալու մասին» N 717-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) ուժը կորցրած ճանաչել որոշման 1-ին կետի Աղյուսակ 1-ի 1-ին, 3-րդ, 10-րդ, 13-րդ, 20-57-րդ տողերը, 2-րդ կետը և Աղյուսակ 2-ը.
2) որոշման 1-ին կետի Աղյուսակ 1-ի 63-րդ տողում «Պայմանագրի գնի փոփոխությունը դրամային արտահայտությամբ, ՀՀ դրամ» սյունակում «51,714,021.9» թիվը փոխարինել «58,795,999.0» թվով, իսկ «Ծավալների ավելացման տոկոս, %» սյունակում «52.4%» թիվը փոխարինել «59.6%» թվով։
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
09.04.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |