ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2026 թվականի մարտի 25-ին
«ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Տեղական տուրքերի և վճարների մասին» 1997 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-185 (այսուհետ՝ Օրենք) 9-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 13-րդ կետի «քաղաքային բնակավայրերում» բառերը փոխարինել «համայնքի վարչական տարածքում» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 13.1-13.3-րդ կետերով.
«13.1) կենդանիների վաճառքի թույլտվության համար.
13.2) կենդանիների մասնակցությամբ միջոցառումների, ցուցադրությունների, մրցույթների կազմակերպման թույլտվության համար.
13.3) կենդանիների բուծարանների և կացարանների գործունեության թույլտվությունների համար.»:
Հոդված 2. Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 13-րդ կետի «քաղաքային բնակավայրերում» բառերը փոխարինել «համայնքի վարչական տարածքում» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 13.1-13.3-րդ կետերով.
«13.1) կենդանիների վաճառքի թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝ քսան հազար դրամ.
13.2) կենդանիների մասնակցությամբ միջոցառումների, ցուցադրությունների, մրցույթների կազմակերպման թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝ քսան հազարից քառասուն հազար դրամ.
13.3) կենդանիների բուծարանների և կացարանների գործունեության թույլտվությունների համար՝ օրացուցային տարվա համար՝ հիսուն հազար դրամ.»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2026 թ. ապրիլի 17 Երևան ՀՕ-129-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 ապրիլի 2026 թվական: