ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2026 թվականի մարտի 25-ին
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 113-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
| «Հոդված 113. | «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքի պահանջները խախտելը |
1. Առանց ցավազրկման վիրաբուժական միջամտություն իրականացնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
2. Կենդանու նկատմամբ սեփականության իրավունքից կամ պահելուց հրաժարվելը մինչև կենդանուն նոր պահողի կամ համապատասխան կացարան հանձնելը կամ կենդանուն կանխամտածված կամ անփութորեն լքելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով:
3. Կենդանուն թողնելը իր կենսագործունեության հետ անհամատեղելի միջավայրում՝
առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
4. Կենդանիներին կացարաններում բուծելը կամ կենդանու բնական կամ արհեստական սերմնավորումը, որը դրանց առողջության համար վտանգավոր է՝
առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից երեսնապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկից հարյուրապատիկի չափով։
5. Կենդանիներին միմյանց նկատմամբ սադրելը կամ անհամատեղելի տեսակների կենդանիներին միևնույն տարածքում կամ միևնույն տարածքում միևնույն տեսակների կենդանիների բնակեցումը, որոնց միջև առաջացել է ագրեսիվություն, հարձակում կամ պայքար՝
առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
6. Կենդանիների վարժեցումը, որը կարող է տանջանք կամ ցավ պատճառել կամ ուժասպառ անել կենդանուն, կամ առանց կենդանիների անատոմիական և ֆիզիոլոգիական կարողությունները հաշվի առնելու դրանց ֆիզիկական ճնշումների ենթարկելը կամ կենդանուն այնպիսի միջոցառմանը, ցուցադրմանը, մրցույթին կամ նկարահանմանը ներգրավելը, որի ժամանակ կենդանին կարող է ենթարկվել տանջանքների, ստանալ վնասվածքներ, մատնվել սովի կամ ծարավի, հայտնվել կյանքին վտանգ սպառնացող իրավիճակում՝
առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից հիսնապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով:
7. Անհրաժեշտ որակավորում և մասնագիտություն չունեցող անձանց կողմից կենդանիների բուժումը կամ անասնաբուժական դեղամիջոցի կիրառումը՝
առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով:
8. Ցավազրկող նյութերի կամ այնպիսի նյութերի կիրառումը, որոնք կարող են կենդանու առողջությունը վնասել, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք բժշկական կամ անասնաբուժական հիմնավորում ունեն կամ թույլատրված փորձարկման շրջանակներում կատարվելիք բուժում են հանդիսանում՝
առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
9. Սպորտային առավել արդյունքների ստացման նպատակով կենդանիների նկատմամբ խթանիչ նյութեր կիրառելը կամ կենդանիներին այնպիսի կերատեսակներով կերակրելը, որոնք պարունակում են վնասակար նյութեր կամ չեն օգտագործվում տվյալ կենդանու կերակրման համար՝ ելնելով դրանց տեսակից, տարիքից և առողջական վիճակից՝
առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
10. Տնային կենդանիներին մսի կամ մորթու արտադրության նպատակով բուծելը կամ պահելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով:
11. Առանց թույլտվության տնային կենդանի պահելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
12. Տնային կենդանի պահողի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած պահման և խնամքի պահանջների կարգերը խախտելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից հիսնապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով:
13. Տնային կենդանի պահողի կողմից մակաբուծային հիվանդությունների դեմ պայքարի կամ օրենսդրությամբ սահմանված կարգով պարտադիր պատվաստումների իրականացմանն ուղղված միջոցառումներ չձեռնարկելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով:
14. Կենդանի ձեռք բերելուց հետո՝ տասնօրյա ժամկետում, կենդանի պահողի կողմից կենդանու անձնագրում կենդանու տվյալները ամրագրելուն ուղղված միջոցներ չձեռնարկելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
15. Կենդանիների կողմից հասարակական վայրերի և շինությունների ընդհանուր օգտագործման տարածքների (վերելակների) աղտոտումից հետո այդ տարածքները չմաքրելը կամ շրջապատին անհանգստություն պատճառող կենդանու առաջացրած աղմուկը վերացնելուն կամ նվազեցնելուն ուղղված միջոցներ չձեռնարկելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
16. Կենդանիների կողմից ֆիզիկական կամ իրավաբանական անձանց գույքին կամ ֆիզիկական անձանց առողջությանը վնաս պատճառելը կանխելու համար միջոցներ չձեռնարկելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից հիսնապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հարյուրհիսնապատիկի չափով:
17. Կենդանիների անցանկալի վերարտադրությունը կանխող նվազագույն միջոցառումներ չձեռնարկելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
18. Առանց կենդանի պահողի դիմումի կացարաններում ժամանակավոր պահման հանձնված կենդանիների նկատմամբ անասնաբուժական միջոցառումներ իրականացնելը կամ ստերջացնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
19. Կենդանիների բուծման կանոնները խախտելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
20. Կենդանիների վաճառքի կանոնները խախտելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից հիսնապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով:
21. Անկած կենդանիների դիակների հավաքման, թաղման կամ ոչնչացման կարգը խախտելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից երեսնապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկից հարյուրապատիկի չափով:
22. Կենդանու նկատմամբ այնպիսի դիտավորյալ գործողություն իրականացնելը, որը հանգեցրել է կենդանու մահվան, բացառությամբ «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքով նախատեսված դեպքերի՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրհիսնապատիկից մինչև հինգհարյուրապատիկի չափով:
23. Սույն հոդվածի 1-22-րդ մասերով սահմանված իրավախախտումները վարչական տույժ նշանակելու օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ տվյալ արարքի համար սույն հոդվածով նախատեսված տուգանքների չափերի կրկնապատիկի չափով:»:
Հոդված 2. Օրենսգրքի 219.1-ին հոդվածի 2-րդ մասում «113-րդ,» բառերը փոխարինել «113-րդ հոդվածի 2-6-րդ, 9-12-րդ, 14-րդ, 17-րդ, 18-րդ, 19-րդ (միայն կենդանիների բարեկեցությանը վերաբերող խախտումների մասով), 20-22-րդ մասերով,» բառերով:
Հոդված 3. Օրենսգրքի 224-րդ հոդվածի 1-ին մասը «111-րդ,» բառերից հետո լրացնել «113-րդ հոդվածի 15-րդ և 16-րդ մասերով,» բառերով:
Հոդված 4. Օրենսգրքի 238-րդ հոդվածի 1-ին մասը «112.11-րդ հոդվածներով,» բառերից հետո լրացնել «113-րդ հոդվածի 1-ին, 7-րդ, 8-րդ, 13-րդ և 19-րդ (միայն անասնահամաճարակային հիվանդությունների մասով) մասերով,» բառերով:
Հոդված 5. Օրենսգրքի 242-րդ հոդվածը «941-րդ,» բառերից հետո լրացնել «113-րդ հոդվածի 20-րդ մասով (վայրի կենդանիների մասով),» բառերով:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 1-ին հոդվածի 12-րդ և 21-րդ մասերի, որոնք ուժի մեջ են մտնում համապատասխանաբար «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և 18-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ մտնելու պահից:
|
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2026 թ. ապրիլի 17 Երևան ՀՕ-124-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 ապրիլի 2026 թվական: