ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԿՈԴ
050.0112 Ն. 21.04.2026
|
21 ապրիլի 2026 թվականի |
թիվ 112-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 2-Ի ԹԻՎ 166-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով բանկերի կողմից հիմնական տնտեսական նորմատիվների վերաբերյալ հրապարակվող տեղեկատվությունը համապատասխանեցնել նորմատիվային դաշտում իրականացված փոփոխություններին,
հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով և 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2009 թվականի հունիսի 2-ի ««Ֆինանսական կազմակերպությունների և ֆինանսական խմբերի կողմից տեղեկությունների հրապարակումը» Կանոնակարգ 8/03-ը հաստատելու մասին» թիվ 166-Ն որոշմամբ հաստատված «Ֆինանսական կազմակերպությունների և ֆինանսական խմբերի կողմից տեղեկությունների հրապարակումը» Կանոնակարգ 8/03-ի Հավելված 2-ը և Հավելված 3-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման՝ համապատասխանաբար Հավելված 1-ի և Հավելված 2-ի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ` |
Մ. Գալստյան |
|
Երևան
2026-04-27 |
|
Հավելված 1 Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2026 թվականի ապրիլի 21-ի թիվ 112-Ն որոշման |
|
«Հավելված 2 Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2009 թվականի հունիսի 2-ի թիվ 166-Ն որոշման
(եռամսյակային) |
ՀՐԱՊԱՐԱԿՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
Հիմնական տնտեսական նորմատիվների վերաբերյալ
Բանկի անվանումը _______________
Ամսաթիվը ___________թ.-ից _______________ թ.
>
|
Նորմատիվներ |
Նորմատիվի փաստացի մեծությունը՝ հաշվարկված բանկի համար |
ՀՀ կենտրոնական բանկի սահմանած նորմատիվի թույլատրելի մեծությունը |
Հաշվետու եռամսյակում խախտումների թիվը |
|
1 |
2 |
3 |
4 |
|
Բանկի կանոնադրական կապիտալի նվազագույն չափը |
|||
|
Ընդհանուր (սեփական) կապիտալի նվազագույն չափը |
|||
|
Ն11 Առաջին մակարդակի հիմնական կապիտալի և ռիսկով կշռված ակտիվների գումարների միջև նվազագույն հարաբերակցությունը |
|||
|
Ն12 Առաջին մակարդակի կապիտալի և ռիսկով կշռված ակտիվների գումարների միջև նվազագույն հարաբերակցությունը |
|||
|
Ն1 Ընդհանուր կապիտալի և ռիսկով կշռված ակտիվների գումարների միջև նվազագույն հարաբերակցությունը |
|||
|
Ն23 Բանկի բարձր իրացվելի ակտիվների և զուտ դրամական արտահոսքի միջև հարաբերակցություն (բոլոր արժույթներով) |
|||
|
Ն231 Բանկի բարձր իրացվելի ակտիվների և զուտ դրամական արտահոսքի միջև հարաբերակցություն (ՀՀ դրամով) |
|||
|
Ն232 Բանկի բարձր իրացվելի ակտիվների և զուտ դրամական արտահոսքի միջև հարաբերակցություն (առաջին խմբի նշանակալի արտարժույթներով) |
|||
|
Ն233 Բանկի բարձր իրացվելի ակտիվների և զուտ դրամական արտահոսքի միջև հարաբերակցություն (առաջին և երկրորդ խմբերի նշանակալի արտարժույթներով) |
|||
|
Ն24 Բանկին հասանելի կայուն միջոցների և բանկին անհրաժեշտ կայուն միջոցների միջև հարաբերակցություն (բոլոր արժույթներով) |
|||
|
Ն241 Բանկին հասանելի կայուն միջոցների և բանկին անհրաժեշտ կայուն միջոցների միջև հարաբերակցություն (ՀՀ դրամով) |
|||
|
Ն242 Բանկին հասանելի կայուն միջոցների և բանկին անհրաժեշտ կայուն միջոցների միջև հարաբերակցություն (առաջին խմբի նշանակալի արտարժույթներով) |
|||
|
Ն243 Բանկին հասանելի կայուն միջոցների և բանկին անհրաժեշտ կայուն միջոցների միջև հարաբերակցություն (առաջին և երկրորդ խմբերի նշանակալի արտարժույթներով) |
|||
|
Ն31 Մեկ փոխառուի գծով ռիսկի առավելագույն չափը |
|||
|
Ն32 Խոշոր փոխառուների գծով ռիսկի առավելագույն չափը |
|||
|
Ն41 Բանկի հետ կապված մեկ անձի գծով ռիսկի առավելագույն չափը |
|||
|
Ն42 Բանկի հետ կապված բոլոր անձանց գծով ռիսկի առավելագույն չափը |
|||
|
Ն51 Պահանջի և գրավի արժեքի սահմանային հարաբերակցության առավելագույն չափի նորմատիվից շեղումը |
|||
|
Ն52 Պահանջի և գրավի արժեքի սահմանային հարաբերակցության առավելագույն չափի նորմատիվից շեղումը |
|||
|
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում տեղաբաշխված պարտադիր պահուստների նվազագույն չափը՝ ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով, Եվրոյով |
X |
||
|
Արտարժույթի դիրքի և բանկի ընդհանուր կապիտալի միջև առավելագույն հարաբերակցությունը |
|||
|
Ըստ առանձին արտարժույթների յուրաքանչյուր արտարժույթի դիրքի և բանկի ընդհանուր կապիտալի միջև առավելագույն հարաբերակցությունը` ԱՄՆ դոլարով Եվրոյով Ռուսական ռուբլիով Այլ |
X |
X |
|
(հազ. դրամ) |
|
Կ.Տ. |
Բանկի վարչության նախագահ _________________________ (գործադիր տնօրեն) Գլխավոր հաշվապահ__________________________ |
|
Հավելված 2 Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2026 թվականի ապրիլի 21-ի թիվ 112-Ն որոշման |
|
«Հավելված 3 Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2009 թվականի հունիսի 2-ի թիվ 166-Ն որոշման
(եռամսյակային) |
ՀՐԱՊԱՐԱԿՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
Հիմնական տնտեսական նորմատիվների վերաբերյալ
(համախմբված)
Բանկի անվանումը _______________
Ամսաթիվը ___________թ.-ից _______________ թ.
|
(հազ. դրամ) |
|
Նորմատիվներ |
Նորմատիվի փաստացի մեծությունը՝ հաշվարկված բանկի համար |
ՀՀ կենտրոնական բանկի սահմանած նորմատիվի թույլատրելի մեծությունը |
Հաշվետու եռամսյակում խախտումների թիվը |
|
1 |
2 |
3 |
4 |
|
Բանկի կանոնադրական կապիտալի նվազագույն չափը |
|||
|
Ընդհանուր (սեփական) կապիտալի նվազագույն չափը |
|||
|
Ն11 Առաջին մակարդակի հիմնական կապիտալի և ռիսկով կշռված ակտիվների գումարների միջև նվազագույն հարաբերակցությունը |
|||
|
Ն12 Առաջին մակարդակի կապիտալի և ռիսկով կշռված ակտիվների գումարների միջև նվազագույն հարաբերակցությունը |
|||
|
Ն1 Ընդհանուր կապիտալի և ռիսկով կշռված ակտիվների գումարների միջև նվազագույն հարաբերակցությունը |
|||
|
Ն23 Բանկի բարձր իրացվելի ակտիվների և զուտ դրամական արտահոսքի միջև հարաբերակցություն (բոլոր արժույթներով) |
|||
|
Ն231 Բանկի բարձր իրացվելի ակտիվների և զուտ դրամական արտահոսքի միջև հարաբերակցություն (ՀՀ դրամով) |
|||
|
Ն232 Բանկի բարձր իրացվելի ակտիվների և զուտ դրամական արտահոսքի միջև հարաբերակցություն (առաջին խմբի նշանակալի արտարժույթներով) |
|||
|
Ն233 Բանկի բարձր իրացվելի ակտիվների և զուտ դրամական արտահոսքի միջև հարաբերակցություն (առաջին և երկրորդ խմբերի նշանակալի արտարժույթներով) |
|||
|
Ն24 Բանկին հասանելի կայուն միջոցների և բանկին անհրաժեշտ կայուն միջոցների միջև հարաբերակցություն (բոլոր արժույթներով) |
|||
|
Ն241 Բանկին հասանելի կայուն միջոցների և բանկին անհրաժեշտ կայուն միջոցների միջև հարաբերակցություն (ՀՀ դրամով) |
|||
|
Ն242 Բանկին հասանելի կայուն միջոցների և բանկին անհրաժեշտ կայուն միջոցների միջև հարաբերակցություն (առաջին խմբի նշանակալի արտարժույթներով) |
|||
|
Ն243 Բանկին հասանելի կայուն միջոցների և բանկին անհրաժեշտ կայուն միջոցների միջև հարաբերակցություն (առաջին և երկրորդ խմբերի արտարժույթներով) |
|||
|
Ն31 Մեկ փոխառուի գծով ռիսկի առավելագույն չափը |
|||
|
Ն32 Խոշոր փոխառուների գծով ռիսկի առավելագույն չափը |
|||
|
Ն41 Բանկի հետ կապված մեկ անձի գծով ռիսկի առավելագույն չափը |
|||
|
Ն42 Բանկի հետ կապված բոլոր անձանց գծով ռիսկի առավելագույն չափը |
|||
|
Ն51 Պահանջի և գրավի արժեքի սահմանային հարաբերակցության առավելագույն չափի նորմատիվից շեղումը |
|||
|
Ն52 Պահանջի և գրավի արժեքի սահմանային հարաբերակցության առավելագույն չափի նորմատիվից շեղումը |
|||
|
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում տեղաբաշխված պարտադիր պահուստների նվազագույն չափը՝ ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով, Եվրոյով |
X |
||
|
Արտարժույթի դիրքի և բանկի ընդհանուր կապիտալի միջև առավելագույն հարաբերակցությունը |
|||
|
Ըստ առանձին արտարժույթների յուրաքանչյուր արտարժույթի դիրքի և բանկի ընդհանուր կապիտալի միջև առավելագույն հարաբերակցությունը` ԱՄՆ դոլարով Եվրոյով Ռուսական ռուբլիով Այլ |
X |
X |
|
»: |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 ապրիլի 2026 թվական: