ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 259-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 15-Ի N 219-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի և հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2026 թվականի ապրիլի 15-ի «Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2023 թվականի փետրվարի 10-ի N 110-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում բեռի ներմուծման մասին» N 219-Ա որոշման 1-ին կետում «4 հատ երաժշտական գործիքը՝ 2 հատ պաշտպանիչ պատյանով և 2 հատ կառավարման վահանակով» բառերը փոխարինել «4 հատ ոչ ստեղնաշարային, հարվածային սինթեզատորը, 2 հատ ոչ ստեղնաշարային, հարվածային սինթեզատորը՝ պաշտպանիչ պատյանով և 2 հատ երաժշտական միքշերային վահանակը» բառերով:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
|
Երևան |
|
06.05.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |