ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2026 թվականի ապրիլի 16-ին
«ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԻՑ ԲԽՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» 2010 թվականի մայիսի 18-ի ՀՕ-63-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 29-րդ հոդվածի 5-րդ մասի «առնվազն 1000 տպաքանակ ունեցող մամուլում,» բառերը հանել, իսկ նույն մասը «իր ինտերնետային կայքում» բառերից հետո լրացնել «, http://www.azdarar.am հասցեում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում» բառերով:
Հոդված 2. Օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ նախադասությունում «մամուլում,» բառը փոխարինել «http://www.azdarar.am հասցեում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում,» բառերով, իսկ նույն նախադասության «ամփոփագրում,» բառից հետո «զանգվածային լրատվության և (կամ)» բառերը հանել:
Հոդված 3. Օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ մասում «առնվազն 1000 տպաքանակով հանրապետական տարածում ունեցող մամուլում» բառերը փոխարինել «http://www.azdarar.am հասցեում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում» բառերով։
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2026 թ. մայիսի 7 Երևան ՀՕ-160-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 մայիսի 2026 թվական: