ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2026 թվականի ապրիլի 16-ին
«ԿԵՆՍԱԱՊԱՀՈՎՄԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԶԱՄԲՅՈՒՂԻ ԵՎ ԿԵՆՍԱԱՊԱՀՈՎՄԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Կենսաապահովման նվազագույն զամբյուղի և կենսաապահովման նվազագույն բյուջեի մասին» 2004 թվականի մարտի 16-ի ՀՕ-53-Ն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասում «ինչպես նաև առնվազն հազար տպաքանակ ունեցող մամուլի և զանգվածային լրատվության այլ միջոցներով» բառերը փոխարինել «http://www.azdarar.am հասցեում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2026թ. մայիսի 7 Երևան ՀՕ-153-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 մայիսի 2026 թվական: